[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԺԵԶՐԿՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Գերմանիայում ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպման արդյունքում Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները հայտարարություն են տարածել՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունների շարունակումը համարելով խաղաղության պահպանման գլխավոր պայման։

Հայտարարության մեջ նրանք շեշտել են, որ եթե բանակցություններում առաջընթաց չարձանագրվի, նոր բախումների հավանականությունը շարունակելու է աճել, և  կողմերը կրելու են  դրա ամբողջ պատասխանատվությունը։ Մի կողմ թողնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև պարիտետ պահպանելու միջնորդական դիվանագիտությունը, դիտարկենք Ադրբեջանի նախագահի՝ համբուրգյան հանդիպմանը հաջորդած քայլերը, որոնք  լիովին հակասում են նշված  հայտարարության տրամաբանությանը։ Կարելի է ասել, որ Իլհամ Ալիևն իր վարքագծով արդեն իսկ ազդարարում է հերթական արկածախնդրությանը նախապատրաստվելու իր մտադրության մասին։   

Դեկտեմբերի 13-ին Իսրայելի վարչապետ  Բենիամին Նեթանյահուն այցելեց Ադրբեջան։ Մեկնելուց առաջ՝  Թել Ավիվի օդանավակայանում նա  հայտարարեց,  որ Ադրբեջանը և Ղազախստանը կարևոր ու մեծ պետություններ են մահմեդական աշխարհում, և որ իր երկիրը նպատակ ունի  ամրապնդել նրանց հետ քաղաքական, ֆինանսական կապերը, ինչպես նաև համագործակցությունն անվտանգության ոլորտում։ Լրագրողների հետ  ճեպազրույցում Իսրայելի վարչապետն ուղղակիորեն ասաց, որ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են ընդլայնել իրենց կապերն Իսրայելի հետ, և դա ուզում են անել այն բանից հետո, երբ Իսրայելն ամրապնդել է իր հարաբերություններն Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների հետ։  Ադրբեջանական կայքի փոխանցմամբ՝ Նեթանյահուն վերջին այցը բնորոշել է որպես շրջադարձային Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում։       

Բաքվում Ադրբեջանի նախագահն  ու Իսրայելի վարչապետը հանդիպում են ունեցել լրագրողների հետ՝ իրենց մտքերն ու ծրագրերը դարձնելով հանրության սեփականությունը։  Ինչպես և սպասվում էր, Իլհամ Ալիևը հույժ կարևորել է երկկողմ համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում՝ ընդգծելով, որ երկու պետությունների միջև կնքվել է մոտ 5 միլիարդ դոլարի գործարք, որը մեծամասամբ իրագործված է։ Բաքուն շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ,  համագործակցության մակարդակը գոհացնում է ադրբեջանական ղեկավարությանը, շեշտել է Ալիևը։   

Թերևս, ամեն ինչ ասված է։  Ադրբեջանն իրեն անհրաժեշտ ժամանակակից զենքը ձեռք է բերում այդ երկրից՝ սեփական սպառազինությունն անընդհատ համալրելով նոր զինատեսակներով։ Բացի այդ, Մերձավոր Արևելքում Իսրայելն  ընդհանուր շահեր ունի նաև Թուրքիայի հետ, հետևաբար, այդ այցը պետք է դիտարկվի Ադրբեջան-Իսրայել-Թուրքիա  դաշնակցային հարաբերությունների ընդհանուր համատեքստում։ 

Տեղեկատվական աղբյուրները տարածել են Նեթանյահուի թվիթերյան գրառումը, որն արվել է  մեկօրյա  այցով  Բաքվում գտնվելու ընթացքում։ Վարչապետը  նշել է, որ ինքն այդտեղ է Ադրբեջանի հետ հարաբերություններն անվտանգության, քաղաքական ու տնտեսական ոլորտներում ամրապնդելու նպատակով։ Ուշադրությունը սևեռենք հենց  այս գրառման վրա, որում Իսրայելի  վարչապետն առաջին հերթին նշել է ՙանվտանգության՚ ոլորտը, ինչն, անտարակույս, ենթադրում է երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության խորացում։  

Թուրքիա-Իսրայել հարաբերությունները դիտարկելիս կարևոր ենք համարում Թուրքիայի պետական քաղաքականության վկայակոչումը, մասնավորապես  վարչապետ Բինալի Յըլդրըմի մտքերը, որոնք  տարածվել են  թուրքական տեղեկատվական աղբյուրների կողմից  ընթացիկ տարվա  հուլիսի սկզբներին։  Վարչապետն իրազեկել է Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի հետ հարաբերություններում նկատվող դրական զարգացումների մասին՝ ասելով, որ դրանք վերադառնում են բնականոն հուն։  Մերձավոր Արևելքում Թուրքիան այն պետությունն է, որը գրեթե բոլոր հարևանների հետ ունի խնդիրներ։ Դատելով այս տեսանկյունից՝ միանգամայն հասկանալի է դառնում վարչապետի՝ հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու անթաքույց  ձգտումը։  Խոսելով իր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին՝  Յըլդրըմը  նշել է, որ իր կառավարությունը փորձելու է կարգավորել այլ երկրների հետ իր հարաբերություններն այնպես, ինչպես դա արեց Իսրայելի հետ։  Նրա խոսքով՝ թուրքական ղեկավարությունը հերթով՝ մեկ-մեկ, կարգավորում է խնդրահարույց երկրների հետ  իր հարաբերությունները։ 

Պարզ է, Թուրքիան փորձում է հնարավորինս նվազեցնել հարևան երկրների հետ ունեցած խնդիրները, բայց դրա հետ մեկտեղ ոչ մի կերպ  չի կարողանում պայմանավորվել Եվրամիության հետ, որի դռներն իր համար մնում են փակ։ Վերջերս էլ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցն  անդրադարձավ Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին՝ անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցումը համարելով անհրաժեշտություն։ Տեղեկացնելով այս մասին՝ ՙԱրմենպրես՚ գործակալությունը մեջբերել է նրա խոսքերն առ այն, որ ԵՄ-ն պատրաստ չէ հաստատել անդամակցության շուրջ բանակցությունները շարունակելու մասին որոշման նախագիծը, քանի որ, իր կարծիքով, որոշման տեքստը ճիշտ ձևով չի արտացոլում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները։ Թուրքիան օրինական պետության, ժողովրդավարության և մարդու իրավունքների տեսանկյունից բացասական  զարգացում է գրանցել, ընդգծել է Կուրցը։ Նրա համոզմամբ՝ ԵՄ արտգործնախարարների նիստին ընդունված որոշումն առնվազն  բանակցությունների սառեցման պահանջ պետք է պարունակի։ 

Ուշագրավ է նաև ընթացիկ տարվա մարտ ամսին  Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի անդրադարձն  իսրայելա-թուրքական հարաբերություններին։ Կողմ արտահայտվելով  դրանց  կարգավորմանը, նա բառացիորեն ասել էր հետևյալը. ՙԱյդ հարաբերությունների ընթացքի փոփոխությունը մեր նախաձեռնությունը չէր, մենք ցանկանում ենք կարգավորել դրանք, եթե դա հնարավոր լինի՚։  Վարչապետը հույս է հայտնել, որ երկկողմ հանդիպումների արդյունքը, այնուամենայնիվ, դրական կլինի։ Ադրբեջանա-իսրայելական և թուրք-իսրայելական  հարաբերությունների զարգացման ու խորացման հարցում կողմերի շահագրգռվածությունը, բնավ, մեկնաբանության կարիք չունի, եթե հաշվի առնենք ընդհանուր շահերն ու տարածաշրջանային խնդիրները։

Ինչ վերաբերում է Իսրայել-Ղազախստան հարաբերությունների հեռանկարին, ապա  հայկական քաղաքագիտական շրջանակներում դրա  գնահատականն արդեն իսկ տրվել է. Իսրայելի վարչապետի Աստանա այցելելու մտադրությունը վկայում է աշխարհաքաղաքական հավակնությունների տեսանկյունից  Ղազախստանի աճող կարևորության մասին։ Ինքը՝ Նեթանյահուն, ավելի վաղ նշել էր, որ Իսրայելի ղեկավարների այցելությունները Կենտրոնական Ասիայի տարածաշրջան հաճախակի բնույթ չեն կրում։ Իսրայելի և Ղազախստանի ռազմավարական գործընկերությունը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝  փոխգործակցությունն անվտանգության ոլորտում։ Այս զարգացումները կարող ենք  ընդունել որպես  ՙԹուրքալեզու պետությունների համագործակցություն՚ կազմակերպության առանցքային երկրներ համարվող Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի ծրագրերի համակարգման ու միասնականացման վկայություն՝ տարածաշրջանային շահեր հետապնդող մեկ այլ երկրի անուղղակի մասնակցությամբ։ 

Որպես շարադրվածի ընդհանրացում՝ արձանագրենք, որ  Ադրբեջանը ցինիկորեն ցուցադրում  է  ռազմական կարողությունների ընդլայնման իր շարունակական քաղաքականությունը, և այս գործընթացում թուրք-ադրբեջանական տանդեմին աջակցում է իսրայելական ռազմատնտեսական ներուժը։ Ադրբեջանի ընդգծված քամահրական վերաբերմունքը ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի նկատմամբ այդպես էլ չի  զգաստացնում միջնորդական առաքելություն իրականացնողներին, որոնց կողմից հնչեցված հայտարարություններն արժեզրկվել են նախևառաջ անհասցեականության պատճառով։         

Մի կողմ թողնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև պարիտետ պահպանելու միջնորդական դիվանագիտությունը, դիտարկենք Ադրբեջանի նախագահի՝ համբուրգյան հանդիպմանը հաջորդած քայլերը, որոնք  լիովին հակասում են նշված  հայտարարության տրամաբանությանը։ Կարելի է ասել, որ Իլհամ Ալիևն իր վարքագծով արդեն իսկ ազդարարում է հերթական արկածախնդրությանը նախապատրաստվելու իր մտադրության մասին։   

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ