Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի մեկնարկը տրված է

Սահմանադրական հանրաքվեի մասին իրազեկման միջոցառումների շրջանակներում Հադրութ քաղաքի և շրջակա գյուղերի հասարակության հետ  շրջկենտրոնի մշակույթի տանը հանդիպել  է ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ, սահմանադրական բարեփոխումների  մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարած Աշոտ Ղուլյանը:

Մինչև բուն հարցին անցնելը նա շնորհակալություն հայտնեց ներկաներին` երկրի Հիմնական օրենքի քարոզարշավին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար: 

Ըստ Ա. Ղուլյանի` նոր Սահմանադրության նախագիծն արժանացել է խորհրդարանի հավանությանը, հայտնի է նաև հանրաքվեի անցկացման օրը` փետրվարի 20-ը: Մինչև քարոզարշավն սկսելը ՙԱզատ Հայրենիք՚  կուսակցությունն  ու ԱԺԿ¬ն հռչակագիր են ստորագրել քարոզարշավի շրջանակներում միավորվելու մի շտաբում և համատեղ իրականացնելու այն: Աշոտ Ղուլյանը նախ կանգ առավ  ԼՂՀ անկախության անցած 25 տարիներին կատարված աշխատանքների վրա, մանրամասն ներկայացրեց  ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ձեռքբերումները: Այնուհետև խոսվեց առաջին Սահմանադրության դերի, նրա անհրաժեշտության մասին: Ըստ այդ Սահմանադրության` հանրապետությունում  ստեղծվել են կառավարման համակարգի բոլոր ինստիտուտները, որոնք հնարավորություն են տվել Արցախում լուծելու մի շարք խնդիրներ ինչպես պաշտպանական, այնպես էլ ԼՂՀ  անկախության ճանաչման բնագավառներում: 

Բանախոսը  պարզաբանումներ տվեց նոր Սահմանադրության  ընդունման անհրաժեշտության վերաբերյալ: 2016 թվականի փետրվարից սկսվել են նոր Սահմանադրության բարեփոխումների քննարկումները, այդ նպատակով ԼՂՀ ԱԺ¬ում գտնվող խմբակցությունները դիմել են ԼՂՀ  Նախագահին`  սահմանադրական հանձնաժողով ստեղծելու խնդրանքով: 2016 թվականի մարտի 21-ին  Նախագահի կողմից հրամանագիր է ստորագրվել հանձնաժողովի ստեղծման մասին: Ապրիլյան պատերազմի հետևանքով շուրջ 2 ամիս այդ ուղղությամբ ոչինչ չի արվել, և միայն հուլիս  ամսում սկսվել են սահմանադրական բարեփոխումների քննարկումները:  Երկար քննարկումներից հետո հանձնաժողովը երկրի կառավարման մոդել ընդունեց  նախագահական կառավարումը և այն ներկայացրեց ԼՂՀ Նախագահին, որի համաձայնությունից հետո սահմանադրական բարեփոխումների նախագիծը հասարակության լայն քննարկման առարկա դարձավ: Նախագիծը  հաստատվեց ԼՂՀ ԱԺ¬ի կողմից և  ներկայացվեց  ԼՂՀ Նախագահին,  ում  հրամանագրով էլ  որոշվեց հանրաքվեի անցկացման օրը:  

ԼՂՀ ԱԺ նախագահը մանրամասն ներկայացրեց նոր Սահմանադրության բոլոր հոդվածները և ներկա պայմաններում նախագահական կառավարման անհրաժեշտության հիմնավորումը: 

Աշոտ Ղուլյանը, դիմելով  ներկաներին, հույս հայտնեց, որ այս հանդիպումից հետո Հադրութի շրջանի ամբողջ բնակչությունը կցուցաբերի ակտիվություն, կմասնակցի  սահմանադրական բարեփոխումների  նախագծի հանրաքվեին և կասի իր ՙԱյո՚¬ն՝ գիտակցելով, որ նոր  Սահմանադրության ընդունումը  կարևոր պայման կդառնա Արցախի զարգացման և անկախության ճանաչման համար:     

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ