Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Ի՞ՆՉ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ՈՒՆԵՐ ԿԱՅԶԵՐԱԿԱՆ ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Գերմանացի պատմաբանները հավաքել ու ընդհանրացրել են նոր տեղեկություններ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային տեղահանությունների ու սպանությունների, ինչպես նաև Գերմանիայի համար այդ իրադարձությունների հետևանքների վերաբերյալ։

 Հունիսի 7-ին գերմանական ՙՄիություն¬90՚/ՙԿանաչներ՚ կուսակցության Հայնրիխ Բյոլի  հիմնադրամի բեռլինյան գրասենյակում կայացավ Առաջին աշխարհամարտի տարիներին Հայոց ցեղասպանության հարցում կայզերական Գերմանիայի ունեցած դերին նվիրված գիտական հոդվածների ժողովածուի շնորհանդես։

ՙՊատմության վերամշակման՚ օրինակ

Այս թեման հատկապես հրատապություն ստացավ այն բանից հետո, երբ ուղիղ մեկ տարի առաջ Բունդեսթագն ընդունեց բանաձև, որում Օսմանյան կայսրությունում XX դարասկզբին տեղի ունեցած հայերի զանգվածային սպանություններն առաջին անգամ պետական մակարդակով անվանվեցին հենց ցեղասպանություն։ Բանաձևն անչափ անընդունելի էր Թուրքիայի համար ու դարձավ գերմանա-թուրքական հարաբերությունների կտրուկ սառեցման պատճառներից մեկը։ 

Ժողովածուի շնորհանդեսն անցավ հեղինակների՝ իրար միջև ու լսարանի հետ քննարկման ձևով։ Նման ձևաչափը հաճախ է կիրառվում Գերմանիայում, երբ խոսքը ՙպատմության վերամշակման՚ մասին է, մի երևույթ, որը սկիզբ առավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ գերմանացիները ոչ միայն ուսումնասիրում են անցյալը, այլև սովորում պատասխանատվություն վերցնել նրա համար։ 

Պատմաբանների դերը կայանում է նրանում, նշում է Պոտսդամի համալսարանի ռազմական պատմության ամբիոնի  պրոֆեսոր Զյոնքե Նայցելը, որ հավաքագրի փաստերն ու նոր միայն եզրահանգումներ անի, գնահատականներ տա, ասենք, այս կամ այն պատմական իրադարձության համար Գերմանիայի ունեցած պատասխանատվության կամ մեղքի աստիճանի վերաբերյալ։ Ընդ որում, համարում է պրոֆեսորը, չպետք է պարզեցնել, պատմությունը նկարել սև¬սպիտակ  երանգներով, անհրաժեշտ է տարբերակված մոտեցում։

Ի՞նչ գիտեին Բեռլինում 1915թ.

Հարցադրումներից մեկը, որին պատասխանում է ժողովածուն, այն է, թե ինչ գիտեին Բեռլինում Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանությունների ու զանգվածային սպանությունների մասին։ Պարզվում է՝ շատ բան գիտեին։ Պատմաբան Քրիստին Փշիխհոլցը ԳՖՀ ԱԳՆ արխիվում գտել է ապացույց, որ կայզերական Գերմանիայի կառավարությունը ոչ միայն քաջատեղյակ էր, թե ինչ էր կատարվում, այլև հասկանում էր Օսմանյան կայսրության արևելյան նահանգներում հայերի տեղահանությունների ու հալածանքների՝ իբր, ռազմական անհրաժեշտություն լինելու մասին երիտթուրքերի պնդումների անհեթեթ լինելը։ 

Գերմանիան, պատմում է Փշիխհոլցը, Օսմանյան կայսրությունում, մասնավորապես նրա արևելյան նահանգներում, ուներ հյուպատոսային հաստատությունների խիտ ցանց, որոնց աշխատակիցները հայերի դրության վերաբերյալ կանոնավորապես ճեպագրեր էին ուղարկում Բեռլին։ Ընդ որում, ոչ միայն Առաջին աշխարհամարտի տարիներին, այլ նաև դրանից հետո։ ՙԳերմանիայի կառավարությունն ու գերմանական դեսպանատունը Կոստանդնուպոլսում,¬ արձանագրում է Փշիխհոլցը,-Առաջին համաշխարհայինից առաջ էլ տեղյակ էին՝ ինչ դժվար կացության մեջ էր հայկական ազգաբնակչությունը, և որքան պայթյունավտանգ էր դրությունը՚։

Հայոց ցեղասպասնության ուսումնասիրման գերմանական կենտրոնի ղեկավար Ռոլֆ Հոսֆելդը ժողովածուի շնորհանդեսին մեջբերում արեց ճեպագրից, որը Կոստանդնուպոլսից Բեռլին էր ուղարկել գերմանական դեսպանը 1915թ. հուլիսի 7-ին։ Նրանում դիվանագետը գրում էր, որ թուրքական իշխանությունների հայտարարած նպատակը, նրա արտահայտմամբ, Օսմանյան կայսրությունում հայկական ռասայի ոչնչացումն էր։ Համանման գնահատականներ կանոնավորապես հնչում էին ավելի ուշ ուղարկված ճեպագրերում։

Դա նշանակում է, ասում է պատմաբանը, որ ամենաուշը 1915թ. հուլիսի 7-ից կայզերական Գերմանիայի ղեկավարությունը հանգամանալից տեղեկացված էր իրավիճակի բնույթի մասին։ Գերմանական դիվանագետները, նրա խոսքով, բավականին ճշգրիտ են նկարագրել այն, ինչն ավելի ուշ սկսեցին բնորոշել որպես ցեղասպանություն։ Անգամ ռազմատենչ Գերմանիայում, նշել է Հոսֆելդը, նման միջոցների մեջ ռազմական իմաստ չէին տեսնում։ 

Բեռլինն անգործության չէր մատնված

Բունդեսթագի հիշյալ բանաձևում գերմանացի խորհրդարանականները 1915¬1916թթ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացումը ոչ միայն որակեցին որպես ցեղասպանություն, այլև մատնանշեցին Գերմանիայի պատասխանատվությունը, որն այն ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցն էր։ 

Պատգամավորները համարում էին, որ այդ հանցագործությունը կատարվել էր Բեռլինի թողտվությամբ, որ նա միջոցներ չձեռնարկեց տեղահանություններն ու սպանությունները կանգնեցնելու համար։ Պատմաբանները պարզեցին, որ դա այդպես չէր։ Կամ՝ այնքան էլ այդպես չէր։ Այո, նշում է Քրիստին Փշիխհոլցը, Բեռլինն այն ժամանակ համարում էր, որ Գերմանիան և Օսմանյան կայսրությունը համատեղ պատերազմ են վարում Անտանտի դեմ, այդ իսկ պատճառով նա ակտիվորեն չհակազդեց հայերի ցեղասպանությանը։ Բայց ինչ¬որ ջանքեր գերմանական դիվանագետներն ու զինվորականները, այնուամենայնիվ, ձեռնարկել էին։

Սպաներից ոմանք, օրինակ, կարողացան խոչընդոտել մի խումբ հայերի տեղահանմանը, իսկ որոշ զինվորներ օգնություն էին ցուցաբերում նրանց, դրամ էին փոխանցում համակենտրոնացման ճամբարներ, օգնում էին փախչել։ Եղել են նաև սպանությունները կանխելու դիվանագիտական փորձեր, պատմում է նա, նոտաներում գերմանական դեսպանատան աշխատակիցներն իրենց վրդովմունքն էին հայտնում, բայց, ավաղ, ապարդյուն։

Գերմանական դեսպանատան և Գերմանիայի կառավարության՝ հայերի հալածանքների դեմ բազմաթիվ բողոքների պատասխանը միայն մեկն էր։ 1915թ. դեկտեմբերին, հաղորդում է Ռոլֆ Հոսֆելդը, Օսմանյան կայսրության կառավարությունը Գերմանիային պաշտոնապես հայտարարեց իր ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության մասին։ ՙՉպետք է մտածել,- նկատել է Հոսֆելդը,- որ 1915թ. Օսմանյան կայսրությունը յուրատեսակ գերմանական կիսագաղութ էր՚։

Հայերի ցեղասպանությունն ու Հոլոքոստը

Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Գերմանիայում մոռացան հայերի ցեղասպանության մասին, բայց հետո այդ մասին ՙհիշեցին՚ գլուխ բարձրացրած նացիոնալ¬սոցիալիստները։ Իրենց թերթերի ու ամսագրերի էջերում նրանք սկսեցին ոչ թե հերքել ցեղասպանության փաստը, ասում է Հոսֆելդը, այլ այն մատուցել որպես ժողովրդաբնակության ժամանակակից քաղաքականության մեթոդ։ Այս թեմայով հոդված նա հայտնաբերել է նացիստական ամսագրերից մեկում, որը լույս էր տեսել 1923թ. Հիտլերի, այսպես կոչված, ՙգարեջրային հեղաշրջումից՚ քիչ ավելի վաղ։

ՙՀիտլերի պատկերացմամբ, հայերի ցեղասպանության գաղափարախոս Էնվեր Փաշան մեկն էր, ով վարակազերծեց, մաքրեց ազգը,¬ բացատրում է Ռոսֆելդը։ -Էթնիկ մաքրման ու դրան հարազատ բռնի մեթոդներն ի սկզբանե նացիոնալ¬սոցիալիստների թափ առնող շարժման գաղափարախոսության բաղկացուցիչ մասն էին կազմում՚։ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացումը, պատմաբանի տեսանկյունից, Հիտլերին դրդել է այն մտքին, որ նման մեթոդը կիրառելի է և Գերմանիայում՝ հրեաների նկատմամբ։ 

 

DEUTSCHE WELLE

armenianchurch.ru