Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ՈՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՏԻՐԻ

Ճամփաբաժան է, սահմանագիծ՝ հնի և նորի, մահի և հարության, հանրագումարի և ուրվագծումների, սպասումների  և ակնկալիքների։ Մենք նաև սովոր ենք ավելի մեծ  ընդգրկումով սահմանագիծ հաշվել,  ասում ենք՝ Շարժումից առաջ, Շարժումից հետո։ 

 Տարվա ավարտին չեմ ուզում 2017-ը առանձնացնել վերջին տասնամյակներից։  Ինչ ձեռքբերումներ ենք ունեցել անցած տարիներին. մեծ կորուստներով կերտեցինք  անկախություն, ստեղծեցինք ժողովրդավարական դասական  պետություն՝ իր անհրաժեշտ բոլոր ինստիտուտներով։ Այնուհետև վերջ տրվեց կառավարման կլանային համակարգին (1999թ.)։ Զարգանում են էլեկտրաէներգիայի արտադրությունն ու լեռնահանքային արդյունաբերությունը, միջոցներ են ձեռնարկվում  բարելավելու գյուղատնտեսությունը: Զարգանում է նաև կրթական համակարգը, համալրվում առողջապահության նյութատեխնիկական բազան, սանդղակային բարձր ցուցիչ ունի երիտասարդության հայրենասիրական  դաստիարակությունը, բարձրանում է ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելու և կիրառելու մակարդակը, մայրաքաղաքը և Շուշին նկատելիորեն  բարգավաճում են։ 

Հանրապետության հոգևոր-մշակութային  կյանքին մեծ ուշադրություն է դարձվում,  կապը, համագործակցությունը ՀՀ մշակութային կառույցների հետ  սերտ է, միջոցառումները,  փառատոները նկատելիորեն աշխուժացրել են արցախցիների  առօրյան, ամառային շրջանում խմբերի, համույթների այցելությունները դարձել են սովորական։ Գրանցված շոշափելի հաջողություններ  ունենք, բայց  անելիքներն էլ շա՛տ-շատ են։ Քաղաքական դաշտում կուսակցությունները լիարժեք չձևավորվեցին, մեր խորհրդարանում, ի տարբերություն Հայաստանի, աննկատելի   են ընդդիմադիր  ուժերը։ Մտահոգության տեղիք է տալիս ժողովրդագրական վիճակը: Արցախը չունի օրինակելի պետական  թատրոն և պատմաերկրագիտական թանգարան։ Թանկացումներ, գնաճ, ցածր կենսաթոշակ, աշխատատեղերի  բացակայություն. անցած տարում գրեթե փոփոխություն չնկատվեց։ 

2017-ի  խոշոր քաղաքական իրադարձությունը համարում եմ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որի արդյունքները նկատելու  համար ժամանակ է պետք։ Լավատես  լինենք։ 

Մենք՝ արցախցիներս, քվեարկեցինք  նոր Սահմանադրության օգտին։ Տա Աստված, որ առաջիկայում նկատելի լինի առավելությունները նախորդի համեմատ։ 

Աստված պատվիրել է ծայրահեղ իրավիճակում վերջին շապիկը վաճառել և սուր գնել։ Քանի որ Ամանորը հույսի,  բարեմաղթանքների  արտահայտման առիթ է, մեր երկրին ցանկանանք տնտեսական առաջընթաց, մշակութային վերելք, պատրաստ լինենք պատերազմին, որ խաղաղություն տիրի։ Մեր ժողովրդին  միասնություն ցանկանանք, ինչպիսին Ղարաբաղյան շարժման և պատերազմի տարիներին էին։ Այն ոգեղենությունը, որ կար,  վերագտնենք։ Անորոշությունը, որ տիրում է շատերի հոգում,  հալածվի, որ կարողանանք ազգովի  չարը խափանել։ Մեր անկախ ու ազատ  հայոց երկրի ապագան  կախված է մեզանից յուրաքանչյուրից։ Հասկանանք այս ճշմարտությունը, հավատարիմ մնանք ու Տեր կանգնենք  այնքան  կորուստների գնով  վերականգնված մեր պետականությանը, մեր հայրենիքին։ 

 

Համլետ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ղարաբաղյան շարժման 

առաջամարտիկ