Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

2017-Ը ԿԱՌՈՒՅՑԻ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՄԲ

Ճեպազրույց ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ հետ

 -Սրբուհի Գրիգորիի, ինչպիսի՞ն էր անցնող տարին կառույցի և անձամբ Ձեզ համար։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է ամենանշանակալից իրադարձությունը կամ ձեռքբերումը…

-Տարին Արցախի Հանրապետության ընտրական հանձնաժողովների համար առանձնացավ փետրվարին համապետական նշանակության միջոցառման` Սահմանադրական հանրաքվեի կազմակերպմամբ: Հանրաքվեին իրենց ակտիվ մասնակցությամբ մեր հանրությունը հերթական անգամ փաստեց իր պատրաստակամությունը սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու հարցում, ինչը մեծ գոհունակությամբ արձանագրեցին նաև Արցախ ժամանած 100-ից ավելի միջազգային դիտորդները: Սա, անշուշտ, ձեռքբերում է մեր կայացող հանրապետության ու նաև , ինչո՞ւ չէ, Արցախի Հանրապետության ողջ ընտրական համակարգի համար: 

Իսկ անձամբ ինձ համար տարին նշանավորվեց բալիկիս` Արտակի  ծնունդով:

-2018-ի Ձեր ակնկալիքները։ Հնարավո՞ր են ինչ-որ փոփոխություններ՝ կառույցի գործունեությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար։

-2018 թվականը մեզ համար ոչ այնքան ակնկալիքների, որքան անելիքների տարի կլինի: Սահմանադրական փոփոխությունների համատեքստում պլանավորվում է լրիվությամբ վերանայել ԼՂՀ ընտրական օրենսգիրքն ու դրանից բխող ենթաօրենսդրական դաշտը: Սա բավական հագեցած ու երկարատև աշխատանք կլինի, որի նախագծի քննարկումներին  նախատեսում ենք ներգրավել նաև հանրության լայն շերտերի: 

Ինչ վերաբերվում է կառույցի գործունեությունն էլ ավելի արդյունավետ դարձնելուն, ապա այն կդիտարկվի նոր օրենսդրական փոփոխությունների համատեքստում:

-Որտե՞ղ եք դիմավորելու Նոր տարին։ Ամանորի հետ կապված ընտանեկան ավանդույթներ կա՞ն։ 

-Տարին կդիմավորեմ իմ հայրենիքում` Արցախում` մեծ ու փոքր ընտանիքներիս ու առաջին անգամ` բալիկիս հետ` ջերմ ու համեստ մթնոլորտում: Այս հարցում մեր ընտանեկան ավանդույթները համընկնում են արցախցիներից շատերի համար ընդունված ավանդույթների հետ: 

-Ձեր բարեմաղթանքները Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ։

-Սիրով: Արդեն գրեթե երեք տասնամյակ է՝ արցախահայությունս մեր միասնական կամքն ենք արտահայտել պատմական հայրենիքում անկախ պետականություն կերտելու, արժանապատիվ ապրելու մեր իրավունքը պաշտպանելու հարցում: Պարտադրված պատերազմում մեր հաղթանակը, իսկ այսօր` այդ հաղթանակին տեր կանգնելու, ժողովրդավարական պետություն կառուցելու ուղղությամբ արվող քայլերը  դժվարին, բայց ոգևորող են: Դրանում անգնահատելի է  մեր ողջ ժողովրդի ու հատկապես Արցախի Հանրապետության զինված ուժերի դերակատարումը:

Ուզում եմ շնորհավորել մեր հերոսական ժողովրդին` գալիք Ամանորի և Սուրբ  Ծննդյան տոների առթիվ: Թող 2018-ը  բոլորիս համար միայն խաղաղ արարումի և հաջողություններով ուղեկցվող տարի լինի:

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ