Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Ալ. ՄԱՆԱՍՅԱՆ. 100-ԱՄՅԱ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ՇՐՋԱՆԱՌԵԼ

Տարին հոբելյանական է. այն նշանավորվում է Ղարաբաղյան շարժման 30 և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակներով:  Սա մեզ հուշում է կարևոր մի փաստ, որը պետք է կարողանանք աշխարհին ներկայացնել:

Խոսքն այն մասին է, որ Արցախ-Ադրբեջան հակամարտությունը ոչ թե 30, այլ ուղիղ 100 տարեկան է. այս կարծիքը քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր 

ՄԱՆԱՍՅԱՆԸ հայտնել է ս.թ. փետրվարին ՀՀ ԳԱԱ-ում և  մարտին` Արցախի պետական համալսարանում տեղի ունեցած գիտաժողովներում: 

Հարյուրամյա պատմության ընթացքում մեր շարժումն անցել է փոխակերպումների շղթա, հայտնվել միջազգային քաղաքական, իրավական տարբեր պայմաններում: Իսկ միջազգայնացման մի ձևաչափից մյուսին անցնելն ուղեկցվել է տարբեր իրողություններով, մեր նկատմամբ իրագործված տարբեր ճնշումներով, մեր դիմակայության տարբեր ձևերով: Եթե վերադառնանք 1918 թվական, կտեսնենք, որ այդ ժամանակ էլ հակամարտությունը միջազգայնացվել էր, որովհետև տարածաշրջանում ներկա էին թուրքերն ու անգլիացիները, որոնք զինված ներկայությամբ փորձել են մեզ համոզել` ենթարկվելու մուսավաթական Ադրբեջանին: Սա հակամարտության միջազգայնացման ձև է, երբ զինված միջամտություն է ցուցաբերվում հակամարտությանը: Բայց այն բանից հետո, երբ դա չի հաջողվել, մեր խնդիրը հայտնվել է Ազգերի լիգայում: Ընդ որում` ոչ ադեկվատ  ձևով: Այն օրերին, երբ Բաքվում հաստատվել էր խորհրդային իշխանություն, մենք Արցախը հայտարարեցինք Հայաստանի Հանրապետության անկապտելի մաս, ինչը Ազգերի լիգայում դիտարկվեց որպես երկու հանրապետությունների միջև տարածքային վեճ: Անկախության մասին ոչ մի խոսք, բնականաբար, չի եղել: Որքան էլ տարօրինակ է` երբ Ազգերի լիգայում ՀՀ շահերը ներկայացնող Ավետիս  Ահարոնյանը գրում էր համապատասխան գրություններ, Լիգայի ղեկավարությունը խոսում էր այն մասին, որ Արցախը հայկական լեռնաշխարհի մաս է: Դա արվում էր այն պատճառով, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը  դեռ նոր էր ձևավորվում, իսկ մենք այդ հարցում անփորձ լինելով` Ազգերի լիգայի որոշումներից ոչ մի օգուտ չքաղեցինք: Որպես արդյունք մնաց այն, որ Արցախը վիճելի տարածք է: 

Խորհրդային շրջանն ավելի բարդ էր, և այդ բարդ շրջանում մենք դարձյալ դիմակայության մեջ էինք: Լռելյայն համաձայնություն Արցախի կողմից Ադրբեջանը չի ստացել` այն  ուղղակի բռնակցել են արհեստականորեն ստեղծված այդ հանրապետությանը: Այս պայքարը չի դադարել, և հենց այս պայքարի արդյունքում էր, որ Մոսկվայի և Բաքվի իշխանությունները ստիպված եղան համաձայնվել, որ Լեռնային Ղարաբաղը ստանա ինքնավար մարզի կարգավիճակ: Խորհրդային տարիներին ինքնավար մարզը համարվում էր խորհրդային պետականության ձև, որը հետագայում ԽՍՀՄ Սահմանադրությամբ ամրագրվել է իբրև ազգային պետական կառույց: Այս կարգավիճակում էլ ԼՂԻՄ-ը ներկայացված էր ԽՍՀՄ բարձրագույն իշխանություններում: 

Քաղաքագետի պնդմամբ` Ադրբեջանը 1920թ. դեկտեմբերի 2-ին հրապարակած իր հռչակագրով նույնպես ճանաչել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: 1990թ. ապրիլի 3-ին ԽՍՀՄ-ում ընդունված օրենքն էլ իր հերթին բավարար հիմք էր տալիս, որ եթե Ադրբեջանը դուրս գա ԽՍՀՄ կազմից, ապա Լեռնային Ղարաբաղը կարող է հարց հարուցել իր պետական իրավական կարգավիճակը բարձրացնելու մասին: 

Այսինքն` ոչ թե ինքնորոշման առաջին ակտով պետություն ստեղծել, այլ պարզապես բարձրացնել պետական իրավական կարգավիճակը ու հիմնել անկախ պետականություն, ինչը և արվել է: Այսօր քաղաքական տեղեկատվական հոսքերում, երբ  խոսում ենք ինքնորոշման իրավունքի իրացման կամ ճանաչման մասին, հաճախ մոռանում ենք այս կարևոր հանգամանքը:  Չենք ասում, որ մեր ինքնորոշումը մի քանի անգամ ճանաչված է, նույնիսկ  ասում ենք, թե պայքարում ենք այդ ճանաչման համար: 

1918-20թթ. ձեռք բերած  փորձը հսկայական նշանակություն է ունեցել Արցախի համար, և երբ 1991-ին հռչակվել ենք անկախ պետականություն`  հայտնվել ենք ՄԱԿ-ի և Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ուշադրության կենտրոնում, որն արդեն Ազգերի լիգա չէ: Ազգերի լիգայում  վճռական ձայն ունեցող պետությունը` Անգլիան, հայերի դեմ էր և պահանջում էր, որպեսզի Արցախը ենթարկվի մուսավաթական Ադրբեջանին: Այժմ, սակայն, այլ իրողություններ են. ԵԱՀԿ-ն վիթխարի կազմակերպություն է, և նրա մանդատը ստացած Մինսկի խումբը, որում համանախագահում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, ղարաբաղյան խնդրի լուծման համար միանգամայն ուրիշ մոտեցումներ է առաջ քաշում, մասնավորապես, ինքնորոշման իրավունքի, ուժի չկիրառման և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքները:  

Ալ. Մանասյանը չի բացառում, որ  տարածաշրջանում պահպանվող հրադադարն արդյունք է այն բանի, որ այստեղ ներկայացված են ռազմաքաղաքական ուժային կենտրոններ  և կա ռազմաքաղաքական հավասարակշռություն: Իսկ ուժերի հավասարակշռության պարագայում  միջազգային իրավունքն ավելի արդյունավետ է աշխատում:  Թույլի և ուժեղի միջև իրավունքը չի կարող նույնկերպ գործել, որովհետև իր գոյաբանության մեջ իրավունքն առհասարակ այդպիսին է: Ստատուս քվոն, այսպիսով, ուժային կենտրոնների հավասարակշռության արդյունք է, և դա մեծ ներուժ ունի: 

Մենք պարտավոր ենք անընդհատ շրջանառության մեջ պահել 100-ամյա դիմակայության գաղափարը, պարբերաբար բարձրաձայնել, որ Արցախի տարածքի մի մասն օկուպացված է, և որ ԼՂՀ-ն կայացել է խորհրդային պետականության կարգավիճակի բարձրացման, այլ ոչ թե առաջնային` ինքնորոշման ակտով: Սրանք  շատ կարևոր բաներ են և նոր բովանդակություն են հաղորդում հիմնախնդրին, համոզված է քաղաքագետը:  

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ