Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՓԱԿՈՒՂԱՅԻՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Ոչ մեկին պետք չէ ղարաբաղյան հարցում բանակցությունների իմիտացիան։ Հայաստանը պատրաստ է իրական ջանքներ ներդնել, որ հակամարտությունն իսկապես խաղաղ ճանապարհով կարգավորվի։

Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է ՙԿոմերսանտ՚ պարբերականի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի։

ՙԱդրբեջանը հույս ունի, որ իրեն կհաջողվի հրահրել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների վատթարացում, որպեսզի այդ ֆոնին սադրիչ գործողություններ սկսի։ Բայց քանի որ դուք բոլորդ տեսնում եք, մենք բոլորս համոզվեցինք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում չկան եւ չեն կարող լինել գլոբալ քաղաքական խնդիրներ, կարծում եմ՝ Ադրբեջանի այս սցենարն ուղղակի ձախողվել է։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանի նախագահը մտավախություն ունի, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացները կարող են տեղափոխվել Ադրբեջան, ուստի ցանկանում է Լեռնային Ղարաբաղում, շփման գծում իրավիճակի սրմամբ շեղել իր քաղաքացիների ուշադրությունը ներքին խնդիրներից եւ ինչ-որ կերպ հաղթահարել այն ներքաղաքական խնդիրները, որ այսօր կան՚,- կարծում է Փաշինյանը

Միաժամանակ, հայ առաջնորդը շփման գծում իրավիճակը բավականին կայուն է համարում։

ՙՍակայն երբ լսում ենք Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, դա հարաբերություններում ավելացնում է լարվածության մակարդակը։ Հուսով եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը կփոխի վարքագիծը։ Ադրբեջանը պետք է իմանա, որ Հայաստանի հետ անհնար է խոսել սպառնալիքների լեզվով՚,- նշել է նա։

Փաշինյանը նաեւ ընդունել է, որ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը փակուղում է գտնվում, քանի որ Ադրբեջանն օգտագործում է ռազմական հռետորաբանություն՝ պատերազմով սպառնալով։

ՙԱյս մթնոլորտում կառուցողական բանակցություններ չեն կարող լինել։  Դրանք սկսելու համար անհրաժեշտ է բանակցությունների մթնոլորտ ստեղծել։ Մենք պատրաստ ենք աշխատել դրա շուրջ։ Ինչ վերաբերում է ձևաչափին, ես Հայաստանի վարչապետն եմ ու պատրաստ եմ մասնակցել բանակցություններին Հայաստանի Հանրապետության անունից։ Ես չեմ կարող խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից։ ԼՂ ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացներին։ Նրանք ունեն իրենց իշխանությունը, կառավարությունը, նախագահը։ Ղարաբաղը պետք է ներկայացնի լեգիտիմ ներկայացուցիչ, ով ունի ժողովրդին ներկայացնելու մանդատ։ Դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից, մենք դրան պատրաստ ենք ամեն պահի։ Սակայն Ղարաբաղը պետք է ներկայացնի Ղարաբաղի ներկայացուցիչը։

Իմ ասածում որևէ սենսացիոն բան չկա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի ղեկավարները Լեռնային Ղարաբաղի խնդրով իրենց 3 հայտարարություններում եւս ընդգծել են, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ ժողովրդի կամարտահայտման օգնությամբ։ Սա նշանակում է, որ բոլորը հասկանում են՝ Լեռնային Ղարաբաղը հակամարտության մի կողմն է, եւ անհնար է պատկերացնել, որ ինչ-որ մեկը կարող է առանց նրա մասնակցության այդ խնդիրը լուծել։ Եթե մենք իրատեսորեն ենք խոսում հակամարտության կարգավորման մասին, ապա պետք է փորձենք այս հակամարտությունը ճիշտ ձեւաչափով կարգավորել։ Գուցե մեր բանակցային գործընթացը տեղապտույտի մեջ է, քանի որ մենք այդքան էլ ճիշտ բանակցային ձևաչափ չունենք։ Ես նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը՚,- ամփոփել է Փաշինյանը։

Դրանից բացի, հայ վարչապետը շեշտել է, որ հետագա բանակցային գործընթացը պատկերացնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում։

ՙՄենք ասում ենք, որ պատրաստ ենք հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորության քննարկմանը։ Հաճախ են հարցնում՝ Հայաստանն արդյոք պատրա՞ստ է որեւէ զիջման։ Սակայն ոչ ոք չի հարցնում՝ արդյոք Ադրբեջանը պաստրա՞ստ է։ Եթե Ադրբեջանը պատրաստ է փոխզիջումների, ապա մենք եւս պատրաստ ենք։ Եթե ոչ, մենք եւս պատրաստ չենք։ Խնդիրն անհնար է լուծել առանց փոխզիջումենրի։ Սակայն խնդիրն այն է, որ Ադրբեջանն ամեն օր սպառնում է պատերազմով, ասում, որ Երեւանը ադրբեջանական քաղաք է, իսկ Հայաստանի ողջ տարածքը՝ ադրբեջանական տարածք։ Նման մթնոլորտում մենք պարզապես հրաժարվում ենք խոսել փոխզիջումների մասին։ Եթե սպառնալիքների մթնոլորտում մենք խոսենք փոխզիջումներից, ինչ-որ մեկը կարող է դա ընկալել որպես թուլություն։ Մենք դա երբեք թույլ չենք տա։ Եթե Ադրբեջանը կարծում է, որ մեզ հետ կարող է խոսել ուժի դիրքերից, ապա մենք ասում ենք, որ դա անհնարին է։ Ոչ ոք մեզ հետ չի կարող խոսել այդպես՚,- պարզաբանել է հայ առաջնորդըը։

Լրագրողի հարցին՝ ՌԴ նախագահը ղարաբաղյան հակամարտության կարգավորման կապակցությամբ արդյոք որեւիցե գաղափար առաջարկե՞լ է, ՀՀ վարչապետը նշել է, կողմերն ասել են, որ հարցը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով։

ՙՄենք շատ բարձր ենք գնահատում այն ջանքերը, որոնք Վլադիմիր Վլադիմիրովիչը ձեռնարկում է հակամարտության կարգավորման համար։ Մենք բանակցությունների պատրաստ ենք։ Դա պետք է իրական բանակցություն լինի։ Կարծում եմ՝ ոչ մեկին պետք չէ բանակցությունների իմիտացիան։ Մենք պատրաստ ենք իրական ջանքեր ներդնել, որպեսզի հակամարտությունն իսկապես խաղաղ ճանապարհով կարգավորվի՚,- եզրափակել է Փաշինյանը։