Լիտվան ափսոսում է, որ ԼՂ խնդիրը չի լուծվել ԵԱՀԿ-ում իր նախագահության օրոք
Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աշուբալիսը ափսոսանք է հայտնել, որ ԵԱՀԿ-ում իր նախագահության օրոք, ԼՂ հակամարտության կողմերին չի հաջողվել կարգավորել խնդիրը:
Ինչպես հաղորդում է Trend-ը, այդ մասին նա հայտարարել է իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ Բաքվում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Աժուբալիսը նշել է, որ Վիլնյուսը հետագայում եւս ջանքեր կգործադրի խաղաղ կարգավորմանն աջակցելու համար:
Նշենք, որ Լիտվան ԵԱՀԿ-ում նախագահել է 2011 թվականի հունվարի 1-ից` մեկ տարով: 2012-ին Լիտվան ԵԱՀԿ նախագահությունը փոխանցել է Իռլանդիային: