[ARM]     [RUS]     [ENG]

ՙԵՍ ԱՅՍՕՐ ԻՄԱՑԱ, ՈՐ ՆԱԵՎ ԱՀԱԲԵԿԻՉ ԵՄ՚

Մամլո ասուլիսում հայտարարեց Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ Ժան Ժակ Ֆլաոն։ 

 Արցախում են Բելգիայի Թագավորության դաշնային խորհրդարանի անդամ, ՙՌեֆորմիստական շարժում՚ (Բելգիայի վարչապետի ղեկավարած կուսակցությունը) միջազգային հարաբերությունների գծով նախագահ Ժան Ժակ Ֆլաոն և նույն կուսակցության միջազգային կապերի գծով փոխնախագահ Ջուլի Սմաժը։ Այսօր նրանք ասուլիս անցկացրին Արցախի Հանրապետության ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Պարոն Ֆլաոն ուրախ է Արցախում գտնվելու և մեր երկրի իրողություններին ծանոթանալու համար։ ՙԱյսօր ես իմացա, որ նաև ահաբեկիչ եմ։ Ես նամակ ստացա Բելգիայում Ադրբեջանի դեսպանատնից։ Այդուամենայնիվ, շատ ուրախ եմ, որ մենք գտնվում ենք այստեղ՚։ Նրա խոսքով՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը պետք է իր հանգուցալուծումը գտնի։ Ջուլի  Սմաժի համար այցը հետաքրքիր է Արցախի ժողովրդի հետ ծանոթանալու և նրա հետ շփվելու տեսանկյունից։ Նա բարձր է գնահատում այստեղ ապրող ժողովրդի հաստատակամությունը, որը պայքարում է իր իրավունքների և զարգացման համար։ Ադրբեջանական կողմի ճնշումների հետ կապված՝ նա նշեց, որ եթե կա ճնշում և ինչ-որ գործընթացի վրա ազդելու ցանկություն, ապա դա ակամայից առաջացնում է հակազդեցություն։ ՙԱդրբեջանի ջանքերը հակառակ էֆեկտն են տալու, ես ավելի ու ավելի եմ սիրելու ձեր հանրապետությունը՚, ընդգծել է տիկին Մմաժը։ 

 

ՙԱԱ՚

Տեղեկատվությունն ամբողջությամբ կտեղադրենք քիչ հետո։