Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱԼԻԵՎԸ ՓԱԿՈՒՂԻ՞ Է ՄՏՑՆՈՒՄ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Գայանե ՄՈՎՍԵՍՅԱՆ

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ադրբեջա-նաղարաբաղյան հակամարտության ՙկարգավորման՚ սեփական տեսլականի մասին վերջին հայտարարությունն ամենայն ակնհայտությամբ ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքվի մոտ բացակայում են հիմնախնդրի հանգուցալուծման ուղիներ փնտրելու ցանկությունն ու պատրաստակամությունը։ Ադրբեջանի ղեկավարությունը մի քայլ անգամ չի հեռանում իր նախնական դիրքորոշումից՝ ՙհակամարտության կարգավորումը հնարավոր է միայն երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում՚, հակառակ դեպքում գործի կդրվի կուտակված ռազմական ներուժը։

Ընդսմին, Բաքուն շրջանցում է իր համար անցանկալի այնպիսի թեմաներ, ինչպիսիք են փոխզիջման հնարավորությունը, հակամարտ կողմերի հասարակություններին խաղաղության պատրաստելը, մարտական գործողությունների չվերսկսման երաշխիքները։ Ալիևը, լկտիորեն հայտարարելով, թե, իբր, միջազգային միջնորդները սատարել են Ադրբեջանի այն դիրքորոշումը, թե Արցախի՝ բանակցությունների սեղան վերադառնալն անընդունելի է, միևնույն ժամանակ լռում է այն մասին, որ հենց միջնորդներն իրենք են համառորեն պնդում փոխզիջումային որոշման, ժողովուրդներին խաղաղության պատրաստելու, վստահության մթնոլորտի ձևավորման և նոր պատերազմի անթույլատրելիության մասին։ Իսկ Բաքուն փորձում է որպես իր կողմից մեծագույն զիջում ներկայացնել Արցախի ու Հայաստանի հետ սահմանին լարվածության թուլացումը՝ փոխարենը պահանջելով անվերապահորեն կատարել Ադրբեջանի պայմանները, ինչն էլ ներկայացվում է որպես ՙտարածքներ՝ խաղաղության փոխարեն՚ բանաձև։ Հայկական կողմի համար նման մոտեցման անհեթեթ ու ինքնակործան բնույթն ակնհայտ է։
ՙԻ՞նչ է նշանակում ՙԼեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք՚, եթե Ադրբեջանում ապրող Լեռնային Ղարաբաղից ադրբեջանական փախստականները, ի տարբերություն Արցախի հայերի, մասնակցում են Ադրբեջանի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին, հանդիսանում են այդ երկրի քաղաքացիները և, հետևաբար, Ադրբեջանի նախագահն ընտրված է նաև նրանց կողմից ու տրամաբանորեն բանակցությունների ժամանակ նախագահը ներկայացնում է և նրանց՚։ Այս խնդիրները պարզաբանելու անհրաժեշտության մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան` Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ¬ն, մի կողմ թողնելով բարձրացված հարցի էական կողմերը, Երևանին մեղադրեց բանակցությունների ձևաչափը փոխելու փորձի մեջ։ Իրականում հենց Բաքուն, 1997թ. գարնանը կտրականապես մերժելով բանակցություններ վարել Ստեփանակերտի հետ, խեղաթյուրեց ոչ միայն բանակցությունների, այլև հակամարտության ձևաչափը` այն ներկայացնելով որպես ՙՀայաստանի ագրեսիա՚։ Ինձ արդեն չի զարմացնում, որ այն ժամանակ համանախագահներն ասես հաշտվել էին դրա հետ։ Տարօրինակ է, որ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը ոչինչ չի հակադրել դրան՝ խոնարհաբար ընդունելով ՙագրեսիայի և օկուպացիայի՚ մեջ մեղադրանքները։ Ու դա այն դեպքում, երբ հակամարտության ժամանակագրությունն ու տրամաբանությունը վկայում են այն մասին, որ իսկական ագրեսորն ու օկուպանտը հենց Ադրբեջանն է։
Բաքուն ամեն ինչ հիվանդ գլխից առողջ գլխի վրա է բարդում։ Արցախի հետ բանակցելը նա պատվից ցածր է համարում, հրադադարի ռեժիմի միջազգային վերահսկման` այդ թվում 2016թ. Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում համաձայնեցված, մեխանիզմների ներդրման հարցում նա շահագրգռված չէ, քանի որ այդ պարագայում նրա համար բարդ կլինի նոր ագրեսիայի փորձ ձեռնարկելը։
Իսկ վստահության մթնոլորտի ձևավորման ու ադրբեջանական հանրությանը խաղաղության պատրաստելու մասին խոսելն ավելորդ է։ Պաշտոնական Բաքուն երբեք դրանով չի զբաղվել, հիմա էլ ակտիվորեն շարունակում է պետական մակարդակով հայերի նկատմամբ ատելություն սերմանելու քաղաքականություն վարել, խրախուսում է ատելության հողի վրա հայերի դեմ գործված հանցանքները, հերոսացնում հանցագործներին, ովքեր նման հանցանքներ են կատարել, խոչընդոտում են հասարակական խաղաղարար նախաձեռնություններին և այլն։ Երկխոսության կոչով հանդես եկող Ադրբեջանի այլևայլ գործակալները Հայաստանում և Արցախում ամենևին էլ խաղաղարար նպատակներ չեն հետապնդում։

ՙՌեսպուբլիկա Արմենիա՚