[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Մի­քա­յել ՄԻ­ՆԱ­ՍՅԱՆ

Վատիկանում, Պորտուգալիայում և Մալթայի Ինքնիշխան Ուխտում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, պատմական գիտությունների թեկնածու

Հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ճար­տա­րա­պե­տու­թյունն իր հիմ­քում կա­ռուց­վել է ԽՍՀՄ փլուզ­ման և դրան հա­ջոր­դած ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հա­մա­տեքս­տում։ Այն ժա­մա­նա­կի հետ լրաց­վել ու հարս­տաց­վել է՝ որ­պես ար­ձա­գանք ա­ռաջ ե­կած մար­տահ­րա­վեր­նե­րի ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի։ Բայցև ակն­հայտ է, որ փոխ­վել են ժա­մա­նակ­նե­րը. էա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի են են­թարկ­վել ոչ միայն Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան հիմ­քում, այլ նաև, ընդ­հա­նուր առ­մամբ, հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ճար­տա­րա­պե­տու­թյան հիմ­քում ըն­կած ա­ռանց­քա­յին հան­գա­մանք­ներն ու ի­րո­ղու­թյուն­նե­րը։ Ա­մե­նա­կարևո­րը՝ շատ ա­ռում­նե­րով զգա­լի փո­խա­կեր­պում­նե­րի են են­թարկ­վել հենց մեր եր­կր­նե­րը՝ Հա­յաս­տանն ու Ռու­սաս­տա­նը։

Հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներն այ­սօր ա­պա­գա­յին միտ­ված ռազ­մա­վա­րա­կան վե­րա­նայ­ման կա­րիք ու­նեն։ Անհ­րա­ժեշտ է այդ փոխ­գոր­ծակ­ցու­թյան բո­լո­րո­վին նոր ճար­տա­րա­պե­տու­թյուն, ո­րի հիմ­քում ըն­կած կլի­նի Հա­յաս­տա­նի ի­րա­կան և Ռու­սաս­տա­նի տա­րա­ծաշր­ջա­նա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի ներ­դաշ­նակ հա­մադ­րու­մը։ Եվ դա իս­կա­պես հնա­րա­վոր է։
Դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի նոր ճար­տա­րա­պե­տու­թյու­նը պետք է են­թադ­րի եր­կու եր­կր­նե­րի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ա­ռա­վել ար­դյու­նա­վետ հա­մադ­րում, ռազ­մա­քա­ղա­քա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան և անվ­տան­գա­յին բնույ­թի խն­դիր­նե­րի լուծ­ման հար­ցե­րում նոր գոր­ծի­քա­կազ­մե­րի կի­րա­ռում, ո­րոնք ի վի­ճա­կի կլի­նեն սպա­ռիչ պա­տաս­խան­ներ տա­լու գո­յու­թյուն ու­նե­ցող բո­լոր հար­ցե­րին ու հնա­րա­վոր մար­տահ­րա­վեր­նե­րին՝ հյու­սի­սից հա­րավ, արևել­քից արևմուտք։ Ու այս ա­մե­նը՝ ռազ­մա­քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան, տե­ղե­կատ­վա­կան և այլ ռե­սուրս­նե­րի գործ­նա­կան հա­մադր­մամբ։
Հա­ճախ են հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ո­րակ­վում իբրև բա­ցա­ռիկ։ Նման գնա­հա­տա­կան­ներն, ի­հար­կե, տե­ղին են։ Սա­կայն հա­նուն ճշ­մար­տու­թյան պետք է ար­ձա­նագ­րել, որ, ինչ­պես հայ­կա­կան, այն­պես էլ ռու­սա­կան տե­սան­կյու­նից նման գնա­հա­տա­կան­նե­րի հիմ­քում ա­ռա­ջին հեր­թին պատ­մա­կան ան­ցյալն է ու այդ ան­ցյա­լի վե­րա­բե­րյալ եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րի հի­շո­ղու­թյու­նը և ա­պա նոր միայն առ­կա քա­ղա­քա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րը։
Քա­ղա­քա­կան ի­րա­տե­սու­թյու­նը, սա­կայն, պա­հան­ջում է սթափ վեր­լու­ծու­թյան են­թար­կել հետ­խոր­հր­դա­յին ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մի­տում­նե­րը՝ վեր հա­նե­լու այն հիմ­նա­րար խն­դիր­նե­րը, ո­րոնց ան­տե­սու­մը կա­րող է վնա­սել հայ-ռու­սա­կան դաշ­նակ­ցու­թյան ճար­տա­րա­պե­տու­թյան կեն­սու­նա­կու­թյունն ա­պա­գա­յում։ ԽՍՀՄ փլու­զու­մից հե­տո՝ ան­կա­խու­թյուն հռ­չա­կած և բո­լո­րո­վին նոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կում հայ­տն­ված ե­րեկ­վա եղ­բայ­րա­կան ժո­ղո­վուրդ­նե­րը շատ եր­կր­նե­րում, քա­ղա­քա­կան ու պատ­մա­կան նոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի լույ­սի ներ­քո, սկ­սե­ցին այլ կերպ մեկ­նա­բա­նել սե­փա­կան պատ­մու­թյու­նը։
Անվ­տան­գա­յին ու սո­ցիալ-տն­տե­սա­կան սե­փա­կան բարդ խն­դիր­նե­րի ու դրանց լուծ­ման փնտր­տու­քի մեջ ընկ­ղմ­ված՝ նրանք չն­կա­տե­ցին կամ չն­կա­տե­լու տվե­ցին, թե ինչ­պես ան­կախ պե­տա­կա­նու­թյան կերտ­ման գոր­ծըն­թա­ցի հիմ­քում դր­ված հա­կա­սո­վե­տա­կա­նու­թյու­նը, հա­կադ­րու­մը կենտ­րո­նին, քայլ առ քայլ, այդ նույն ազ­գա­յին ինք­նիշ­խա­նու­թյան կա­յաց­մա­նը զու­գա­հեռ, ի­ներ­ցիա­յի ու­ժով և ոչ ա­ռանց խո­շոր, հա­մա­կար­գա­յին և հետևո­ղա­կան ար­տա­քին մի­ջամ­տու­թյան, սկ­սեց կեր­պա­րա­նա­փոխ­վել հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րի։ Ա­ռա­վել կեն­սու­նակ մո­դել­նե­րի բա­ցա­կա­յու­թյան թե­լադ­րան­քով, Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խո­րա­ցու­մը, նրա հետ միա­սին տա­րա­ծաշր­ջա­նա­յին ին­տեգ­րա­ցիոն միա­վո­րում­նե­րում ներգ­րա­վու­մը սկ­սեց կա­մա՛ց-կա­մաց ըն­կալ­վել իբրև ա­հագ­նա­ցող մար­տահ­րա­վեր ազ­գա­յին ինք­նիշ­խա­նու­թյա­նը։
Նման մո­տե­ցումն այդ նույն ազ­գա­յին ինք­նիշ­խա­նու­թյան գա­ղա­փա­րը զր­կեց ի­րա­կան բո­վան­դա­կու­թյու­նից՝ շատ հա­ճախ մղե­լով ի­ռա­ցիո­նալ ու ա­նի­րա­տե­սա­կան փնտր­տուք­նե­րի հար­թու­թյուն։
Գի­տակց­ված թե ոչ, նման սխալ ու կոր­ծա­նա­րար մտայ­նու­թյունն իր հեր­թին սկ­սեց սնուց­վել ռու­սաս­տա­նյան հա­սա­րա­կու­թյան ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի կող­մից մեր­թընդ­մերթ հրա­պա­րակ նետ­վող, չհաշ­վարկ­ված ու սադ­րիչ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով, ո­րոնք միայն նպաս­տե­ցին հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րի ա­ճին և լավ զենք ծա­ռա­յե­ցին այն շր­ջա­նակ­նե­րի ու կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ձեռ­քին, ո­րոնք նման տրա­մադ­րու­թյուն­նե­րի տա­րա­ծումն ի­րենց ան­կա­խու­թյու­նը կեր­տող եր­կր­նե­րում դի­տում էին իբրև ա­ռա­քե­լու­թյուն։ Ժա­մա­նա­կին ու սերն­դա­փո­խու­թյա­նը զու­գա­հեռ և՜ հա­յաս­տա­նյան և՜ ռու­սաս­տա­նյան հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րում տե­ղի ու­նե­ցավ հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կարևո­րու­թյան և դրա բո­վան­դա­կու­թյան վե­րաի­մաս­տա­վո­րում։
Ե­թե ա­վագ սերն­դի հա­մար հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը շա­րու­նա­կում են հա­րու­ցել կա­րո­տա­բաղ­ձու­թյան տրա­մադ­րու­թյուն­ներ, ա­պա հա­ջոր­դած սե­րունդ­նե­րի շատ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, հիմ­նա­կա­նում ել­նե­լով ազ­գա­յին շա­հե­րի ու ազ­գա­յին ինք­նիշ­խա­նու­թյան մա­սին սե­փա­կան պատ­կե­րա­ցում­նե­րից, ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ինք­նա­բուխ ազ­դե­ցու­թյամբ, հան­գե­ցին մի այն­պի­սի ի­ռա­ցիո­նալ ու կոր­ծա­նա­րար մտայ­նու­թյան, ին­չի խո­սուն դրսևո­րու­մը ռու­սա­կան շր­ջա­նակ­նե­րում տա­րած­ված՝ ՙէ, ու՞ր պի­տի փախ­չի Հա­յաս­տա­նը մեր ազ­դե­ցու­թյան գո­տուց, թուր­քե­րը կկո­տո­րեն՚ ձևա­կեր­պումն է։
Մյուս կող­մից, հայ­կա­կան շր­ջա­նակ­նե­րում թևա­ծում է ՙՌու­սաս­տա­նի հետ ու­նե­ցած ան­հաղ­թա­հա­րե­լի խն­դիր­նե­րի դեպ­քում, ա­յո՜, Հա­յաս­տա­նը կտու­ժի, բայց ա­վե­լի շատ կտու­ժի Ռու­սաս­տա­նը՝ կորց­նե­լով ողջ Հա­րա­վա­յին Կով­կա­սը՚ հա­մոզ­մուն­քը։ Իսկ թե ինչ կարևո­րու­թյուն ու­նեն հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը նոր սերն­դի ըն­կա­լում­նե­րում, ի հե­ճուկս քա­ղա­քա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րի, խո­սում են սո­ցիո­լո­գիա­կան ու­սում­նա­սի­րու­թյան տվյալ­նե­րը. հայ ե­րե­խա­նե­րի հա­մար Ռու­սաս­տանն սկ­սել է ըն­կալ­վել գրե­թե ճիշտ այն­պես, ինչ­պես Ֆրան­սիան, Գեր­մա­նիան, Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը կամ Ի­տա­լիան, իսկ ռու­սաս­տան­ցի ե­րե­խա­նե­րի աչ­քում Հա­յաս­տա­նը գրե­թե նույնն է, ինչ Սլո­վա­կիան, Ուզ­բեկս­տա­նը, Ադր­բե­ջա­նը կամ Թուր­քիան։
Ու սրա­նում մե­ղա­վոր ենք բո­լորս։ Ա­վե­լորդ է փոր­ձել ըմ­բռ­նել մա­շեց­նող նման խո­ցե­րի ա­ռա­ջաց­ման գոր­ծըն­թացն ու ա­ռան­ձին շր­ջա­նակ­նե­րի ձգ­տում­նե­րը, ին­չը սե­փա­կան ազ­գա­յին շա­հե­րի ռա­ցիա­նալ գնա­հատ­ման ու հա­մադր­ման փո­խա­րեն սնու­ցել է փո­խա­դարձ կաս­կա­ծամ­տու­թյուն՝ կող­մե­րից յու­րա­քան­չյու­րին մղե­լով չբարձ­րա­ձայն­վող սե­փա­կան մտո­րում­նե­րի ու հաշ­վարկ­նե­րի։
Ակն­հայտ է, որ ժա­մա­նա­կը պա­հան­ջում է բե­կում մտց­նել զար­գա­ցում­նե­րի նման ըն­թաց­քում։ Հա­ճախ պաշ­տո­նա­կան փաս­տաթղ­թե­րի տես­քով, իսկ ա­վե­լի հա­ճախ հրա­պա­րա­կա­յին օ­րա­կար­գից էլ դուրս՝ մեր եր­կր­նե­րը եր­բեմն շատ ա­վե­լի մեծ կարևո­րու­թյուն են վե­րագ­րում, այս­պես կոչ­ված, հա­վա­սա­րակ­շռ­ված ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան բո­վան­դա­կու­թյանն ու նպա­տա­կա­հար­մա­րու­թյա­նը, քան կա­րե­լի է երևա­կա­յել։
Գործ­նա­կա­նում այն հա­ճախ հան­գեց­նում է ար­տա­ռոց ի­րա­վի­ճակ­նե­րի և պրակ­տիկ քա­ղա­քա­կա­նու­թյան տե­սան­կյու­նից հնա­ցած կոն­ցեպտ­նե­րի գե­րա­կա­յու­թյան։ Ռու­սաս­տա­նի հետ ու­նե­նա­լով ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­ներ՝ Հա­յաս­տանն այն հա­վա­սա­րակշ­ռում է ու­ժա­յին այլ կենտ­րոն­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րով, իսկ Ռու­սաս­տանն իր հեր­թին, սե­փա­կան տա­րա­ծաշր­ջա­նա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան հա­մա­տեքս­տում Հա­յաս­տա­նի հետ իր ու­նե­ցած հա­րա­բե­րու­թյուն­նե­րը հա­վա­սա­րակշ­ռում է Ադր­բե­ջա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան զար­գաց­մամբ։
Ար­դյուն­քում ստաց­վում է մի անտ­րա­մա­բա­նա­կան պատ­կեր, երբ ո՜չ Հա­յաս­տա­նը ու ո՜չ էլ Ռու­սաս­տա­նը այդ ա­մե­նից չեն շա­հում։ Հայ-ռու­սա­կան դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի նոր ճար­տա­րա­պե­տու­թյու­նը հս­տակ փո­խա­կեր­պում­նե­րի մի­ջո­ցով դրա պատ­մա­կան բա­ցա­ռի­կու­թյու­նը պետք է կամր­ջի դե­պի ա­պա­գա՝ հիմ­քում ու­նե­նա­լով եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րի ազ­գա­յին կեն­սա­կան շա­հե­րը, քա­ղա­քա­կան ի­րա­տե­սու­թյունն ու պատ­մու­թյան դա­սե­րը։
Այդ դա­սե­րից մե­կը և օր­վա ռեալ­պո­լի­տի­կը լուռ, բայց ծան­րակ­շիռ վկա­յում է՝ ո­չինչ այն­քան ար­դյու­նա­վետ, ամ­բող­ջա­կան և եր­կա­րա­ժամ­կետ չի կա­րող ե­րաշ­խա­վո­րել Ռու­սաս­տա­նի օ­րի­նա­կան կեն­սա­կան շա­հե­րը մեր տա­րա­ծաշր­ջա­նում, որ­քան լիո­վին վս­տա­հե­լի, ու­ժեղ, անվ­տանգ և զար­գա­ցող հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյու­նը։ Նույն­կերպ, ո­չինչ այն­պես չի կա­րող ե­րաշ­խա­վո­րել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան և հայ ժո­ղովր­դի հա­մա­հա­վաք ու անվ­տանգ գո­յու­թյու­նը, նրա խա­ղաղ ա­րա­րումն ու բա­րօ­րու­թյու­նը, որ­քան նոր բո­վան­դա­կու­թյուն և նոր տես­լա­կան ստա­ցած հայ-ռու­սա­կան զի­նակ­ցու­թյու­նը՝ զերծ հայ ժո­ղովր­դի ազ­գա­յին շա­հե­րի հետ որևէ առն­չու­թյուն չու­նե­ցող կա­ղա­պար­ված պատ­կե­րա­ցում­նե­րի ու կոր­ծա­նա­րար մտայ­նու­թյուն­նե­րի ազ­դե­ցու­թյուն­նե­րից։
Հա­րա­բե­րու­թյուն­նե­րի նման հա­վակ­նոտ մո­դելն իր բո­վան­դա­կու­թյամբ պետք է գա ա­պա­ցու­ցե­լու, որ սերտ զի­նակ­ցու­թյու­նը Ռու­սաս­տա­նի հետ ոչ թե մար­տահ­րա­վեր է Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ինք­նիշ­խա­նու­թյա­նը, այլ ճիշտ հա­կա­ռա­կը՝ հնա­րա­վոր միակ ի­րա­տե­սա­կան ճա­նա­պար­հը, ո­րը հե­ռան­կար կբա­ցի ազ­գա­յին ինք­նիշ­խա­նու­թյու­նը լց­նե­լու անհ­րա­ժեշտ ու ի­րա­կան բո­վան­դա­կու­թյամբ, ամ­րապն­դե­լու նրա հիմ­քե­րը, ե­րաշ­խա­վո­րե­լու նրա շա­րու­նա­կա­կան զար­գա­ցու­մը՝ հնա­րա­վո­րու­թյուն ստեղ­ծե­լով նաև ի­րա­կա­նու­թյու­նից բխող հա­րա­ցույց բա­ցե­լու ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման շուրջ։ Դաշ­նակ­ցու­թյան փո­խա­կերպ­ված ճար­տա­րա­պե­տու­թյու­նը ա­ջակ­ցու­թյան, վս­տա­հու­թյան ու պաշտ­պան­վա­ծու­թյան նոր ու հզոր ազ­դակ պետք է լի­նի տար­բեր եր­կր­նե­րում ապ­րող, և ինչ­պես Մեր­ձա­վոր Արևել­քի պա­րա­գա­յում է՝ դժ­վա­րին կա­ցու­թյան մեջ հայ­տն­ված մեր հայ­րե­նա­կից­նե­րին ու հայ­կա­կան հա­մայ­նք­նե­րին։
Այն կա­րող է և պետք է ծա­ռա­յի որ­պես հա­րա­բե­րու­թյուն­նե­րի օ­րի­նա­կե­լի մո­դել, իսկ դրա ար­դյուն­քը՝ որ­պես հա­ջող­ված օ­րի­նակ մեր տա­րա­ծաշր­ջա­նում ու դրա­նից դուրս, թե ինչ սպա­սել Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րից, երբ այդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հիմ­քում փո­խա­դարձ վս­տա­հու­թյունն է, սե­փա­կան շա­հե­րի սառ­նա­սիրտ ու ի­րա­տե­սա­կան գնա­հա­տումն ու քա­ղա­քա­կան կամ­քը՝ ծա­ռա­յե­լու բա­ցա­ռա­պես ու մի­միայն սե­փա­կան երկ­րի ու նրա քա­ղա­քա­ցի­նե­րի շա­հե­րին։
Իր հեր­թին Ռու­սաս­տանն այ­սօր, ա­ռա­վել քան երբևէ, կա­րիք ու­նի դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մի այն­պի­սի հա­ջող­ված մո­դե­լի, ո­րը կծա­ռա­յի որ­պես հպար­տու­թյան օ­րի­նակ։ Մո­դել, ո­րը հնա­րա­վոր կլի­նի ի ցույց դնել իր մեր­ձա­վոր մի­ջա­վայ­րին ու ողջ աշ­խար­հին ճիշտ այն­պես, ինչ­պես տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ աշ­խար­հը վկա­յա­կո­չում է Միա­ցյալ Նա­հանգ­ներ-Իս­րա­յել փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հա­ջող­ված օ­րի­նա­կը։