[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԿ­ՐԻ ՋԻՂՆ ՈՒ ԱՐ­ՄԱ­ՏԸ

 

 

 

Կա­մո ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 

Թուր­քը 91-ի մա­յի­սի 11-ին` ա­ռա­վո­տյան, ա­ռա­ջի­նը խու­ժեց երկ­րի հա­րա­վա­յին Ա­ռա­քել գյու­ղը, ո­րը Ջաբ­րա­յի­լի շրջ­կենտ­րո­նից գտն­վում էր ըն­դա­մե­նը ե­րեք կի­լո­մետր հե­ռա­վո­րու­թյան վրա։ Անձ­նագ­րա­յին ռե­ժի­մի ստու­գում էր։ Կենտ­րո­նը դեռ հու­սա­հա­տո­րեն ու ջղա­ձիգ պահ­ված­քով ձգ­տում էր փր­կել ի­րա­վի­ճա­կը և ադր­բե­ջա­նա­կան օ­մօնն այդ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը անց էր կաց­նում Ռևա­զա­նի օ­դա­դե­սան­տա­յին դի­վի­զիա­յի հա­տուկ նշա­նա­կու­թյան, կար­միր բե­րե­տա­վոր­ներ կոչ­վող մար­տա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րի հետ։ Մի քա­նի ժամ հե­տո նրանք ներ­խու­ժե­ցին նաև Բա­նա­ձոր։

Հա­տուկ նշա­նա­կու­թյան ջո­կա­տա­յին­նե­րը և ադր­բե­ջա­նա­կան օ­մօ­նի զի­նյալ­նե­րը հետևա­կի եր­կու մար­տա­կան մե­քե­նա­նե­րով փա­կե­ցին գյու­ղի ելքն ու մուտ­քը. գյու­ղը Բա­նա­ձորն էր։
Նպա­տակն ա­վե­լի հե­ռա­հար էր։ Բաք­վից ե­կած օ­մօ­նա­կան սպա­նե­րը հենց այդ­պես էլ ա­սում էին, և հենց այդ­պես էլ շպր­տե­ցին բա­ռե­րը 64-ա­մյա Գրի­գոր Ա­ռա­քե­լյա­նի ճա­կա­տին։


-Միա­ցում ես կան­չել, ա­հա ստո­րագ­րիր այս թուղ­թը, դրանք միան­ման տպա­գիր բլանկ­ներ էին, որ­տեղ սևով սպի­տա­կի վրա գր­ված էր, որ այ­սինչ գյու­ղի բնա­կիչ (ու­հի), այ­սինչ այ­սին­չյա­նը կա­մա­վոր թող­նում է իր բնա­կա­վայ­րը, և ցան­կա­նում է բնա­կու­թյան նոր վայր ընտ­րել Հա­յաս­տա­նը։ Նրանք կեղծ ու խո­րա­մանկ տո­նով, բայց ընդ­գծ­ված քա­ղա­քա­վա­րու­թյամբ էին խո­սում գյու­ղի բնա­կիչ­նե­րի հետ։ -Շու­տով գյուղ կգան ՙԿա­մազ՚ մակ­նի­շի նա­խօ­րոք պատ­րաստ­ված բեռ­նա­տար­նե­րը, դու կբար­ձես քո փա­լաս-փու­լու­սը, հնա­րա­վո­րու­թյուն ենք տա­լիս վա­ճա­ռե­լու նաև քո ա­նա­սուն­նե­րը մեզ հետ ե­կած Ջաբ­րա­յի­լի շր­ջա­նի մսամ­թեր­ման գրա­սե­նյա­կի աշ­խա­տող­նե­րին, և սաղ-սա­լա­մաթ, հա­տուկ ու­ղեկ­ցու­թյամբ կտա­նենք մինչև Հա­յաս­տա­նի սահ­ման, մինչև Խն­ձո­րեսկ գյու­ղից ներքև՝ Ա­քա­րու գե­տի հո­վի­տը և դու քո քուլ­փա­թի հետ կգ­նաս ու կմիա­նաս քո մայր Հա­յաս­տա­նին։
-Ղա­րա­բա­ղի հո­ղից թույլ ենք տա­լիս տա­նել ա­մենքդ մի տոպ­րակ հող, որ­պես հի­շա­տակ, էդ էլ որ­պես եր­կար տա­րի­ներ ի­րար կող­քի ապ­րած քիր­վա, ազ­գա­կան, հարևան ու բա­րե­կամ ժո­ղո­վուրդ­ներ։
-Հո­ղը մերն է, Ղա­րա­բա­ղը ա­թա­դան-բա­բա­դան մերն է ե­ղել, դե, ու­րեմն ստո­րագ­րիր ա­հա այս թուղ­թը, և քո ու գեր­դաս­տա­նիդ անվ­տան­գու­թյու­նը ա­պա­հով­ված է, ե­թե ոչ, մի քա­նի ժամ հե­տո այս­տեղ կխու­ժեն ա­րաք­սա­մերձ գյու­ղե­րից հա­զա­րա­վոր թա­լան­չի­ներ, և ա­վա­րա­ռու­ներ, և այն ժա­մա­նակ մենք ձեր կյան­քի և կյան­քի հա­մար այլևս պա­տաս­խա­նա­տու չենք, և իր ա­սած­նե­րից գոհ ու բա­վա­րար, Բաք­վից ե­կած մի­լի­ցիա­յի կա­պի­տա­նը գոհ ու չա­րա­խինդ սկ­սեց հռհ­ռալ։
Հե­տո նրանք ստու­գե­ցին անձ­նագ­րե­րը` ֆի­դա­յին­նե­րին երևան հա­նե­լու նպա­տա­կով, և խու­զար­կե­ցին գյու­ղի տա­րած­քը, գո­մե­րը, կհոլ­նե­րը, օ­ժան­դակ շեն­քե­րը` զենք ու զի­նամ­թերք հայտ­նա­բե­րե­լու հա­մար։ Եր­կու օր­վա ըն­թաց­քում Ա­ռա­քե­լը և Բա­նա­ձո­րը տե­ղա­հան ե­ղան` թող­նե­լով ա­վա­րա­ռու­նե­րին ի­րենց ողջ ու­նեց­ված­քը։ Շարժ­ման այս տա­րած­քում մեկ տաս­նյա­կից ա­վե­լի ակ­տի­վիստ­նե­րի ձեր­բա­կա­լե­ցին և տա­րան Ջաբ­րա­յի­լի ներ­քին գոր­ծե­րի բա­ժին, մի մա­սին հար­ցաքն­նե­ցին, ծե­ծի են­թար­կե­ցին և ա­զատ ար­ձա­կե­ցին, իսկ մի քա­նի հո­գու տա­րան Շահ­բու­լաղ, այն­տե­ղից էլ քշե­ցին Բա­քու՝ Բա­յի­լի բան­տը։ Կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում դե­պոր­տա­ցիա­յի, բռ­նա­տե­ղա­հա­նու­թյան են­թարկ­վե­ցին Հադ­րու­թի շր­ջա­նի հա­րա­վա­յին հա­մա­րյա բո­լոր գյու­ղե­րը՝ Բա­նա­ձո­րից և Ա­ռա­քե­լից հե­տո, Քա­րագ­լու­խը, Բի­նյաթ­լուն, Մյուլ­քի­դա­րան, Ջի­լա­նը, Ծամ­ձո­րը, Դո­լան­լա­րը, Խան­ձա­ձո­րը, Սա­րի­շե­նը։ Այս տա­րած­քում ա­նա­ռիկ մնա­ցին Հին Թա­ղեր, Ար­փա­գյա­դուկ և Խծա­բերդ գյու­ղե­րը։

Գրի­գոր պա­պը չորս ամ­սից հե­տո կթևա­կո­խի 93 տա­րին։ Եվ երբ թուր­քե­րը 91-ին տակն ու վրա ա­րե­ցին նրա երկ­հար­կա­նի տան բո­լոր ծա­կու­ծու­կե­րը ու ո­չինչ չգ­տան, նրան ստի­պե­ցին կա­մա­վոր հանձ­նել որ­սոր­դա­կան հրա­ցա­նը, հարևան գյու­ղից ե­կող-գնա­ցող թուր­քե­րը ար­դեն հայտ­նել էին, որ նա այդ տա­րածք­նե­րի ա­մե­նահ­մուտ որ­սորդ­նե­րից էլ լավ է, որ կրտ­սեր որ­դին ժա­մա­նա­կին տա­րել էր հրա­ցա­նը և թաքց­րել ա­պա­հով տեղ։ Հե­տո նրա աչ­քը խո­թե­ցին բռ­նա­տե­ղա­հա­նու­թյան մա­սին թուղ­թը։ Ին­քը չեն­թարկ­վեց թուր­քին, թուղթն ա­ռե­րես ստո­րագ­րեց, բայց չեն­թարկ­վեց։ Կնոջ` Մա­րո­յի, եր­կու տղա­նե­րի, հարս­նե­րի ու թոռ­նե­րի հետ կա­րո­ղա­ցավ դուրս պրծ­նել օ­մօ­նա­կա­նե­րի շղ­թա­յից և հաս­նել շրջ­կենտ­րոն Հադ­րութ։ Հե­տո սկս­վեց նրանց կյան­քի ո­դի­սա­կա­նը։ Եր­կի­րը, հզոր կայս­րա­պե­տու­թյու­նը չա­րա­ղետ ա­րա­գու­թյամբ փլուզ­վում էր, իսկ վե­րահս­կո­ղու­թյու­նից դուրս մնա­ցած փոք­րիկ միա­վոր­նե­րը կանգ­նած էին տագ­նա­պա­լից ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ա­ռաջ։
Մեկ տա­րուց ա­վե­լի Ա­ռա­քե­լյան­նե­րի օ­ջա­խը` 10 հո­գուց բաղ­կա­ցած, տուն-տեղ, աշ­խա­տանք, ու­նեց­վածք կորց­րած, գո­յատևեց Թա­ղա­սե­ռում, Հադ­րու­թում, բա­րե­կամ­նե­րի, ծա­նոթ­նե­րի, լավ մարդ­կանց, պե­տա­կան կա­ռույց­նե­րի, մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ։ Թուրքն ար­դեն կոր­ծա­նել էր գյու­ղը, նրանց չորս երկ­հար­կա­նի տնե­րը։
Հետ­դար­ձի ճա­նա­պարհ­նե­րը փակ էին…
1992թ. մա­յի­սի 9-ին, երբ Ար­ցա­խի զի­նու­ժը ա­զա­տագ­րեց Շու­շին, նրանք վե­րաբ­նակ­վե­ցին հա­յոց ո­գու ա­զա­տագր­ված քա­ղա­քում։ Տղա­նե­րը զին­վո­րագր­վե­ցին հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյա­նը։ Ուշքն ու միտ­քը պա­տե­րազ­մի դաշ­տում էր, և գե­րու­թյան մեջ գտն­վող Բա­նա­ձո­րի դաշտ ու լեռ­նե­րի, աղ­բյուր ու առ­վակ­նե­րի, Շռշ­ռան գե­տա­կի սառ­նո­րակ կանչ ու կար­կա­չին։
1994թ. ապ­րի­լին, գյուղն ա­զա­տագ­րե­լուց հե­տո, ա­ռա­ջին­նե­րից մե­կը ամ­բողջ գեր­դաս­տա­նով, հան­դիպ­ման ա­հագ­նա­ցող ցա­վը սեղ­մած հո­գի­նե­րում, վե­րա­դար­ձան Բա­նա­ձոր։
Հա­րուստ ու ծաղ­կուն գյու­ղի 170 տնե­րից և ոչ մե­կը կան­գուն չէր։ Գյու­ղի ներքևի թա­ղա­մա­սը լրի­վու­թյամբ հար­թեց­ված էր, իսկ դե­պի բլ­րա­լան­ջի ստո­րո­տը կանգ­նած էին տնե­րի հո­շոտ­ված կմախք­նե­րը։ Կնոջ հետ եր­կար մնա­ցին կանգ­նած ի­րենց իսկ ձեռ­քե­րով կա­ռուց­ված երկ­հար­կա­նի տան հո­ղին հա­վա­սա­րեց­րած ա­վե­րակ­նե­րի վրա, և այդ հզոր տղա­մար­դու հո­գին փղձ­կաց մի ա­նա­սե­լի զգա­ցո­ղու­թյու­նից, նրա և թուր­քի, նրա և ժա­մա­նա­կի միջև ստեղծ­ված ճեղ­քը ա­հագ­նա­ցավ, դար­ձավ մի խոր ան­դունդ, և մի ան­դար­մա­նե­լի վիշտ ու ցավ։ Նա այժմ միայն ըմ­բռ­նեց, թե ով է թուր­քը։ Թուր­քը, ո­րի հետ ան­ցած 70 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ըն­կե­րու­թյուն, բա­րե­կա­մու­թյուն և քիր­վա­յու­թյուն է ա­րել։ Հայ­րե­նա­կա­նի ա­հեղ տա­րի­նե­րին՝ 1944¬ին, սո­վո­րել է Բաք­վի ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նում, 48-ից գեր­մա­նա­ցի ռազ­մա­գե­րի­նե­րի հետ կա­ռու­ցեց Մին­գե­չաու­րի հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յա­նը Քուռ գե­տի վրա, և ին­տեր­նա­ցիո­նալ քա­ղա­քը։ Հե­տո, երբ ըն­տա­նի­քի կազ­մած, կնոջ և նո­րա­ծին դս­տեր՝ Լյուդ­մի­լա­յի հետ 55-ին վե­րա­դար­ձան Բա­նա­ձոր, խա­ղո­ղայ­գի­նե­րում, ա­նաս­նա­պա­հա­կան ֆեր­մա­նե­րում, գի­նու գոր­ծա­րա­նում ա­ռօ­րյա կյան­քում մշ­տա­պես աշ­խա­տում ու շփ­վում էր նրանց հետ, թուր­քե­րի հետ։
Զգաս­տա­ցավ, ան­կան­խա­տե­սե­լի, ան­քն­նե­լի և ան­վեր­ծա­նե­լի են Տի­րոջ գոր­ծե­րը, մտմ­տաց, թափ տվեց ի­րե­նից ծանր մտ­քե­րը, մտո­րում­նե­րը։ Աշ­խար­հը, կյան­քը լի է ա­նակն­կալ­նե­րով, դժ­վա­րու­թյուն­նե­րով, դառ­նու­թյուն­նե­րով, վիշտ ու ցա­վե­րով, սև ու սպի­տակ շեր­տե­րով։ Կարևո­րը, որ թե­կուզ ա­վեր­ված, բայց կանգ­նած է իր տան հիմ­քե­րի վրա։ Կարևո­րը, որ բո­լո­րը ողջ-ա­ռողջ են, իսկ եր­կի­րը՝ թե­կուզ փխ­րուն, բռ­նել է խա­ղա­ղու­թյան ճա­նա­պար­հը։

Քայ­լերն ուղ­ղեց դե­պի իր իսկ ձեռ­քե­րով կա­ռուց­ված թոն­րա­տու­նը, թուր­քե­րը թոն­րա­տունն էլ էին ա­վե­րել։ Կռա­ցավ, մի քա­նի քար, թի­թե­ղի կտոր­ներ դես ու դեն շպր­տեց, ձեռ­քե­րով մաք­րեց հո­ղի ու շա­ղա­խի կույ­տե­րը, և ձեռ­քը դեմ ա­ռավ թոն­րի ե­րե­սին դրած կա­փա­րի­չին։ Զգու­շո­րեն բարձ­րաց­րեց և նրա հո­գին ծլն­գաց ու­րա­խու­թյու­նից։ Թո­նի­րը, իր մատ­նե­րի ու հո­գու ջեր­մու­թյամբ շա­ղախ­ված ու կա­ռու­ցած թո­նի­րը, ա­սես թե հին օ­րե­րի պես ժպ­տաց նրան, երբ կի­նը, կռա­ցած նրա վրա, շի­կա­ցած պա­տե­րից պո­կում էր կար­միր, թա­ժա հա­ցե­րը, և թոն­րա­տու­նը, աշ­խար­հը, լց­վում էին սր­բա­զան հա­ցի և խա­ղա­ղու­թյան բույ­րով։ Շտկ­վեց, կան­չեց կնո­ջը և ո­րո­շեց հենց թոն­րատ­նից էլ սկ­սել։ Պատս­պար­վե­ցին, և՜ հաց էին թխում և՜ ջեր­մու­թյուն կար, և՜ անձրևից ու ցր­տից էին պաշտ­պան­ված։ Գո­մեր և ծած­կեր կա­ռու­ցե­ցին, հա­մա­տեղ ու­ժե­րով տե­ղադ­րե­ցին եր­կու որ­դի­նե­րի տնե­րի տա­րածք­նե­րը։ Կյան­քը շա­րու­նակ­վում է, և գյու­ղում, նոր շունչ ստա­ցող Բա­նա­ձո­րում ծն­վեց Մով­սե­սի, փոքր տղա­յի ա­րու ման­չը՝ Գա­գի­կը։ Եվ նա հին, բա­րի, խա­ղաղ օ­րե­րի պես զգաց, թե ինչ­պես են իր մեջ ծառս լի­նում հոգևոր ու մարմ­նա­վոր ու­ժե­րը։ Գլ­խա­վո­րը, որ ա­զա­տագր­ված ու հաղ­թա­նա­կած Ար­ցա­խի, հայ­րե­նի գյու­ղի, պա­պե­նա­կան օ­ջախ­նե­րի լույ­սը վառ է, որ ա­վեր­ված ու վե­րա­շին­վող տնե­րի թի­վը շա­տա­նում է, որ իր նո­րո­գած թոն­րա­տա­նը ճար­ճա­տում է կրա­կը, և հա­ցի բույ­րը միա­խառն­վում է օ­րո­րոց­նե­րի մեջ մուշ¬մուշ քնած նո­րա­ծին­նե­րի խա­ղաղ շն­չա­ռու­թյա­նը։ Դպ­րոց էլ կա­ռու­ցե­ցին, ա­կումբ, գրա­դա­րան, բուժ­կետ, լույս ստա­ցան, ԿՕԾ¬ի ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում գյու­ղը ա­պա­հով­վեց մշ­տա­կան խմե­լու և ո­ռո­գե­լի ջրով։ Բա­րե­կարգ­վե­ցին գյուղ ե­կող և գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ­նե­րը։
Գյուղ վե­րա­դար­ձող­նե­րի մեծ մասն ի­րենց հա­ցը թխում էին հենց այս­տեղ՝ Ղու­զունց Գի­րո­յի կա­ռու­ցած ու պա­տե­րազ­մից հե­տո վե­րա­նո­րո­գած թոն­րա­տա­նը։
-Դա­րեր ի վեր այս­պի­սին է ե­ղել մեր ճա­կա­տա­գի­րը, հա­յը լի­նե­լով քրիս­տո­նյա, ի սկզ­բա­նե խա­ղա­ղա­սեր ու ա­րա­րիչ, միշտ էլ կա­րո­ղա­ցել է դի­մագ­րա­վել չա­րին, կամ էլ բու­ժել է նրա հասց­րած վեր­քե­րը։
Գրի­գո­րը տղա­նե­րի հետ գյու­ղից հինգ կի­լո­մետր հե­ռա­վո­րու­թյան վրա՝ ՙՔյահ­րիզ՚ տա­րած­քում, ստո­րերկ­րյա սառ­նո­րակ ջրի ա­ռաջ, սկ­սեց բոս­տա­նա­բան­ջա­րա­նո­ցա­յին կուլ­տու­րա­ներ մշա­կել։ Հե­տո սկ­սեց այ­գի հիմ­նադ­րել, ծա­ռեր պատ­վաս­տել։ Տն­կեց կե­ռա­սե­նու, բա­լե­նու, ըն­կու­զե­նու, դեղ­ձե­նու, խն­ձո­րե­նու շի­վեր և խա­ղո­ղի որ­թա­տուն­կեր։ Մի քա­նի հեկ­տա­րի վրա ցո­րեն ու գա­րի ցա­նեց։ Այդ արևա­հար, բրոն­զա­ձույլ դեմ­քով ջլա­պինդ ու մկա­նուտ մարմ­նով, ու­ժեղ կազմ­ված­քով մար­դուն, որն ինձ միշտ հի­շեց­նում է ղա­րա­բա­ղյան ան­տառ­նե­րի դա­րա­վոր կաղ­նի` հաս­տա­բուն ու ստ­վե­րա­խիտ, կայ­ծակ­նե­րի ու հող­մա­հար քա­մի­նե­րի ա­ռաջ ա­նե­րեր կանգ­նած, ան­ծա­նոթ մար­դու վրա կա­րող է թող­նել 40-50 տա­րե­կա­նի տպա­վո­րու­թյուն, մինչ­դեռ նա ար­դեն 93 տա­րե­կան է։ Ինչ­պես ե­րի­տա­սարդ տա­րի­նե­րին, նա ամ­բողջ օ­րը քայ­լում է և գործ ա­նում։ Օ­րա­կան 20-30 կմ ճա­նա­պարհ է կտ­րում, և ինչ­պես ե­րի­տա­սարդ տա­րի­նե­րին, նո­րից սկ­սեց զբաղ­վել նաև որ­սոր­դու­թյամբ։ Կյան­քը սկ­սեց կա­նո­նա­վոր­վել, ապ­րուս­տը լա­վա­նալ։ Հի­մա նրա դռա­նը 10 խո­շոր և 100-120 գառ ու ոչ­խար կա, թոռ­նե­րը՝ Գրի­գո­րը, Մա­սի­սը, Գա­գի­կը ծա­ռա­յե­ցին Ար­ցա­խի զի­նու­ժում, և՜ ժամ­կե­տա­յին, և՜ պայ­մա­նագ­րա­յին, հե­տո մար­դա­տար ու բեռ­նա­տար մե­քե­նա ու տրակ­տոր գնե­ցին։ Գրի­գո­րը, որ մաս­նա­գի­տու­թյամբ շի­նա­րար է, ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցեց Ա­րաք­սի ա­փին կա­ռուց­վող Ա­ռա­ջա­մուղ, Ա­րաք­սա­վան գյու­ղե­րի շի­նա­րա­րու­թյա­նը, խա­նութ բա­ցեց Մե­խա­կա­վա­նում, իսկ Մա­րիե­տա թոռ­նու­հին բուժ­քույր է Ջաբ­րա­յի­լի ռազ­մա­կան հոս­պի­տա­լում։ Հի­մա հա­մա­րյա թե բո­լոր ըն­տա­նիք­ներն օգտ­վում են ին­տեր­նետ ծրագ­րից։ Հե­ռուս­տա­ցույ­ցը, սառ­նա­րա­նը, լվաց­քի մե­քե­նան, բջ­ջա­յին հե­ռա­խո­սը, ՙԱ­րիս­տո­նը՚ վա­ղուց են խու­ժել նոր Բա­նա­ձո­րի կուլ­տուր¬կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րի մեջ։
Օ­րը հի­մա նոր Բա­նա­ձո­րի վրա բաց­վում է խա­ղա­ղու­թյամբ, և իր սո­վո­րու­թյան հա­մա­ձայն, գյու­ղում ա­ռա­ջի­նը` ծե­գը¬ծե­գին արթ­նա­նում է Գրի­գոր Ա­ռա­քե­լյա­նը, գյու­ղի այս տա­րա­ծաշր­ջա­նի նա­հա­պե­տը, հող ու եր­կիր պա­հողն ու շե­նաց­նո­ղը։
-Իմ ցան­կու­թյու­նը հի­մա միայն մի բան է. խա­ղաղ եր­կն­քի տակ հն­չի հար­սա­նի­քի նվա­գը և պա­րեմ իմ թոռ­նե­րի Մա­սի­սի և Գա­գի­կի հար­սա­նիք­նե­րում։ Պա­րո­ղը՝ բա­նա­ձոր­ցի, երկ­րա­պահ ու հո­վիվ, հա­րյու­րա­մյա­կի շե­մը թևա­կո­խած Ղու­զունց Գի­րոն է, երկ­րի ջիղն ու ար­մա­տը։