Logo
Print this page

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱԽԸ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Ե­րե­ւում է, մեր­ձա­վո­րա­րե­ւե­լյան զար­գա­ցում­նե­րից Ադր­բե­ջա­նը դուրս է մնում։ Այն դեպ­քում, երբ Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րա­րը գրա­ռում է ա­նում կա­յու­նու­թյան հաս­տատ­ման հա­մար գոր­ծըն­կեր ԱՄՆ-ի եւ գոր­ծըն­կեր Ի­րա­նի հետ քն­նար­կում­նե­րի մա­սին, ինչն, ան­կաս­կած, դի­վա­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քի մա­սին միայն ընդ­հա­նուր բնույ­թի ձե­ւա­կեր­պում է եւ եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի մեծ տեղ է թող­նում, Բաք­վում խիստ ան­հան­գս­տա­ցած են ի­րան­ցի գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի մա­հը զանգ­վա­ծա­բար սգա­լու ա­րա­րո­ղու­թյուն­նե­րից, մի ի­րո­ղու­թյուն, որ, ան­կաս­կած, չէր կա­րող դուրս մնալ ա­մե­րի­կյան կող­մի ու­շադ­րու­թյու­նից։

Ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լը նույ­նիսկ ի­րա­վի­ճա­կի այս­պի­սի ձե­ւա­կեր­պում է ա­րել. ՙԻ­րա­նը սեղ­մեց կո­ճակն Ադր­բե­ջա­նում՚։ Ըստ ե­րե­ւույ­թին, Թեհ­րա­նում լր­ջո­րեն ու­սում­նա­սի­րում են Սո­լեյ­մա­նիի շա­րա­սյու­նը խո­ցած ԱԹՍ-ի կամ հր­թի­ռի ար­ձակ­ման հե­տա­գի­ծը եւ չեն բա­ցա­ռում, որ հար­ձա­կումն ի­րա­կա­նաց­վել է Ադր­բե­ջա­նի տա­րած­քից։ Ի­րա­կան ռե­ժի­մում, այս­պի­սով, Ի­րա­նի նկատ­մամբ պաշ­տո­նա­կան Բաք­վի եւ Ադր­բե­ջա­նի հան­րու­թյան մե­ծա­մաս­նու­թյան մո­տե­ցու­մը տրա­մագ­ծո­րեն հա­կա­ռակ են։
Ադր­բե­ջան­ցի քա­ղա­քա­գետ Զար­դուշտ Ա­լի­զա­դեն խն­դի­րը դի­տար­կում է այն դի­տան­կյու­նից, որ, չնա­յած ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա-քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի թուր­քա­մե­տու­թյա­նը, հան­րու­թյունն Ի­րա­նը հա­մա­րում է եղ­բայ­րա­կան եր­կիր եւ մե­ծա­մա­սամբ՝ ի­րա­նա­կան քա­ղա­քակր­թու­թյան ար­ժեք­նե­րի կրող։ Սա լր­ջա­գույն սպառ­նա­լիք է Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար։ Ոչ ո­քի հա­մար գաղտ­նիք չէ, որ վեր­ջին մե­կու­կես տաս­նա­մյա­կում պաշ­տո­նա­կան Բա­քուն սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն է հաս­տա­տել Իս­րա­յե­լի հետ եւ հրեա­կան լոբ­բիի մի­ջո­ցով փոր­ձեր ձեռ­նար­կել՝ ԱՄՆ վար­չա­կազ­մին հա­կե­լու ԼՂ հար­ցում այն­պի­սի վճ­ռա­կան քայ­լե­րի, ո­րոնք կբե­րեին կար­գա­վոր­ման տրա­մա­բա­նու­թյան կտ­րուկ փո­փո­խու­թյան։
Բայց բա­վա­կան էր, որ ԱՄՆ-ը սպա­նի ի­րան­ցի գե­նե­րա­լին, որ­պես­զի պարզ­վի, որ ադր­բե­ջա­նա­կան հան­րու­թյան մե­ծա­մաս­նու­թյու­նը նա­խա­պատ­վու­թյու­նը տա­լիս է կրո­նա-քա­ղա­քակր­թա­կան ընդ­հան­րու­թյա­նը։ Մա­մու­լում տե­ղե­կու­թյուն­ներ են հայ­տն­վել, որ ադր­բե­ջան­ցի­նե­րը զանգ­վա­ծա­յին բո­ղոք են ար­տա­հայ­տել հո­գե­ւոր ա­ռաջ­նորդ Փա­շա­զա­դեի դեմ՝ նրան մե­ղադ­րե­լով վախ­կո­տու­թյան մեջ։
Պատ­ճառն այն է, որ ազ­գու­թյամբ թա­լիշ, իս­լա­մի շիա ա­ղան­դի հե­տե­ւորդ Փա­շա­զա­դեն չի հա­մար­ձակ­վել գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիին սր­բա­դա­սել հա­նուն հա­վատ­քի նա­հա­տակ­նե­րի շար­քում։ Հան­րա­յին բո­ղո­քը վե­րած­վել է այս­պես կոչ­ված ընդ­հա­տա­կյա մզզ­կիթ­նե­րում գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի հի­շա­տա­կի ա­րա­րո­ղու­թյուն­նե­րի, ե­րե­ւույթ, ին­չի դեմ իշ­խա­նու­թյուն­նե­րը չեն հա­մար­ձակ­վել հա­կա­քայլ ձեռ­նար­կել։ Դրա փո­խա­րեն պաշ­տո­նա­կան քա­րոզ­չու­թյունն ան­ցել է ի­րա­վի­ճա­կի լիա­կա­տար նեն­գա­փոխ­ման։
Մա­մու­լում հրա­պա­րա­կում­ներ են ար­վում, որ Ար­ցա­խի տա­րած­քում ՙստեղծ­վել են թա­լիշ ան­ջա­տո­ղա­կան­նե­րին Ադր­բե­ջա­նի դեմ ա­հա­բեկ­չա­կան պա­տե­րազ­մի նա­խա­պատ­րաստ­ման վար­ժա­կան կենտ­րոն­ներ՚։ Ի­րա­նից Ադր­բե­ջա­նի թա­լի­շաբ­նակ շր­ջան­նե­րում բո­ղո­քի զանգ­վա­ծա­յին ցույ­ցեր կազ­մա­կեր­պե­լու հա­վա­նա­կա­նու­թյան դի­մաց, ինչ­պես տես­նում ենք, Ադր­բե­ջա­նը վերս­տին խա­ղար­կում է հան­րու­թյու­նը ՙհայ­կա­կան սադ­րան­քի սպառ­նա­լի­քով՚ հա­մախմ­բե­լու տար­բե­րա­կը։
Ադր­բե­ջա­նում Ի­րա­նից վախն այն աս­տի­ճան է ա­հագ­նա­ցել, որ այլ տար­բե­րակ չի մնա­ցել, քան մարդ­կանց ներ­շն­չել, որ ՙհա­յե­րը նա­խա­պատ­րաս­տում են երկ­րի մաս­նատ­ման ծրա­գիր՚։ Ի՞նչ զար­գա­ցում­ներ են սպաս­վում։ Փետր­վա­րի 9-ին Ադր­բե­ջա­նում նշա­նակ­ված են ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ։ Մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ քա­րո­զար­շա­վի օ­րե­րին Ադր­բե­ջա­նի հա­րա­վա­յին՝ թա­լի­շաբ­նակ, շր­ջան­նե­րում կա­րող են ժո­ղովր­դա­կան հու­զում­ներ տե­ղի ու­նե­նալ։
Ու թեեւ իս­լա­մա­կան կու­սակ­ցու­թյան բո­լոր ա­ռաջ­նորդ­նե­րը կա­լան­քի տակ են, Սո­լեյ­մա­նիի հի­շա­տա­կի ո­գե­կոչ­ման զանգ­վա­ծա­յին ա­րա­րո­ղու­թյուն­նե­րը վկա­յում են, որ կրո­նա­կան ինք­նու­թյան գոր­ծոնն Ադր­բե­ջա­նի ներ­քին կյան­քում պահ­պա­նում է կա­րե­ւո­րու­թյու­նը։ Շատ բան կախ­ված է լի­նե­լու Ի­րա­նի վե­րա­բեր­մուն­քից։ Ե­թե Թեհ­րա­նում կա­յաց­վի Ա­լիե­ւին գո­նե թե­թե­ւա­կի պատ­ժե­լու ո­րո­շում, ա­պա ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րը նրա հա­մար կվե­րած­վեն քա­ղա­քա­կան մղ­ձա­վան­ջի։ Բայց կգ­նա՞ այդ քայ­լին Ի­րա­նը։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.