[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ՑԱ­ԽԸ ՁԳ­ՏՈՒՄ Է Ա­ՎԵ­ԼԻ ԸՆ­ԿԱ­ԼԵ­ԼԻ ԼԻ­ՆԵԼ ՄԻ­ՋԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԳՈՐ­ԾԸՆ­ԿԵՐ­ՆԵ­ՐԻ ՀԱ­ՄԱՐ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Հուն­վա­րի 15-ին կա­յա­ցավ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Մա­սիս Մա­յի­լյա­նի մա­մու­լի ա­սու­լի­սը, ո­րի ըն­թաց­քում նա­խա­րա­րը լրագ­րող­նե­րի ու­շադ­րու­թյա­նը ներ­կա­յաց­րեց ԱԳՆ-ի 2019թ. գոր­ծու­նեու­թյան մա­սին հա­կիրճ տե­ղե­կատ­վու­թյուն, ո­րից հե­տո պա­տաս­խա­նեց նրանց հար­ցե­րին։

ԱԳՆ-ի գոր­ծու­նեու­թյու­նը նշ­ված ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ուղղ­ված է ե­ղել Ար­ցա­խի ան­կա­խու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­մա­նը, ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­մա­նը, Ար­ցա­խի անվ­տանգ զար­գաց­ման հա­մար ար­տա­քին բա­րեն­պաստ պայ­ման­նե­րի ա­պա­հով­մա­նը, մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում Ար­ցա­խի շա­հե­րից բխող նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը։
Ա­ռանց­քա­յին նշա­նա­կու­թյուն ու­նեն հան­րա­պե­տու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման և մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րի ընդ­լայ­նու­մը, այլ պե­տու­թյուն­նե­րի հետ փոխ­գոր­ծակ­ցու­թյան և բա­րե­կա­մա­կան կա­պե­րի ամ­րապն­դու­մը, ինչ­պես նաև խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում հան­րա­պե­տու­թյան ներգ­րավ­վա­ծու­թյան ընդ­լայ­նու­մը։
2019 թվա­կա­նը նա­խա­րարն, ընդ­հա­նուր առ­մամբ, ար­դյու­նա­վետ ո­րա­կեց. առ­կա մի­ջազ­գա­յին կա­պերն ամ­րապ­նդ­վե­ցին, քայ­լեր ձեռ­նարկ­վե­ցին՝ ընդ­լայ­նե­լու մեր երկ­րի մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան աշ­խար­հագ­րու­թյու­նը։ Կա­յա­ցել են Ար­ցա­խի պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի աշ­խա­տան­քա­յին այ­ցեր Ու­րուգ­վայ, Ար­գեն­տի­նա, Ավ­ստ­րա­լիա, ԱՄՆ, Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյուն, Ֆրան­սիա և Ե­գիպ­տոս, ո­րոնց շր­ջա­նակ­նե­րում հան­դի­պում­ներ են անց­կաց­վել քա­ղա­քա­կան, հա­սա­րա­կա­կան և գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ։ Ար­դյուն­քում ձեռք են բեր­վել փոխ­գոր­ծակ­ցու­թյան վե­րա­բե­րյալ մի շարք պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ։ Սփյուռ­քի կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ ա­վան­դա­կան հան­դի­պում­նե­րը նույն­պես շա­րու­նակ­վել են։
Ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րը կարևո­րեց Ար­ցա­խի և օ­տա­րերկ­րյա պե­տու­թյուն­նե­րի վար­չա­տա­րած­քա­յին միա­վոր­նե­րի միջև ա­պա­կենտ­րո­նաց­ված հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ընդ­լայն­մանն ուղղ­ված ջան­քե­րի շա­րու­նա­կա­կա­նու­թյու­նը։ Ձեռք­բե­րում­նե­րը շո­շա­փե­լի են. Ար­ցա­խի պատ­վի­րա­կու­թյան` Ավ­ստ­րա­լիա կա­տա­րած աշ­խա­տան­քա­յին այ­ցի նա­խօ­րեին ըն­դուն­վել է բա­նաձև Ստե­փա­նա­կեր­տի և Ավ­ստ­րա­լիա­յի Ռայդ քա­ղա­քի միջև բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հաս­տատ­ման մա­սին։ Ավ­ստ­րա­լիա­յում ստեղծ­վել է նաև Ար­ցա­խի հետ բա­րե­կա­մու­թյան շր­ջա­նակ, ո­րին ան­դա­մակ­ցում են Դաշ­նա­յին խոր­հր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր­ներ, սե­նա­տոր­ներ ու նաև Դաշ­նա­յին կա­ռա­վա­րու­թյան նա­խա­րար, ինչն ան­նա­խա­դեպ է մեր երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հա­մար։ Բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ընդ­լայն­ման մա­սին են վկա­յում նաև ան­ցյալ տար­վա սեպ­տեմ­բե­րին Ար­ցա­խի Հադ­րու­թի շր­ջա­նի և Ֆրան­սիա­յի Ի­զեր նա­հան­գի միջև ստո­րագր­ված բա­րե­կա­մու­թյան հռ­չա­կա­գի­րը և 2019-ի հոկ­տեմ­բե­րին Ֆրան­սիա­յի Օվերն-Ռոն-Ալպ շր­ջա­նի խոր­հր­դի նա­խա­գահ Լո­րան Վո­քիեի հետ հան­դիպ­ման ար­դյունք­նե­րով ստո­րագր­ված հա­մա­տեղ հռ­չա­կա­գի­րը։
Մա­յի­լյա­նի բնո­րոշ­մամբ՝ 2019 թվա­կա­նի գլ­խա­վոր քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձու­թյու­նը
Ստե­փա­նա­կեր­տում կա­յա­ցած ՙՀա­մա­գոր­ծակ­ցու­թյուն՝ հա­նուն ար­դա­րու­թյան և խա­ղա­ղու­թյան՚ խո­րագ­րով Ար­ցա­խի բա­րե­կամ­նե­րի հա­մա­ժո­ղովն էր, ո­րին մաս­նակ­ցել են շուրջ 30 եր­կր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։ Մի­ջո­ցառ­ման մաս­նա­կից­ներն ըն­դու­նել են հռ­չա­կա­գիր, բա­ցի այդ, ո­րո­շում է կա­յաց­վել ստեղ­ծել Ար­ցա­խի բա­րե­կամ­նե­րի մի­ջազ­գա­յին ցանց՝ ՙՊրո Ար­ցախ՚, ո­րի նպա­տա­կը մեր երկ­րի մա­սին ի­րա­զեկ­վա­ծու­թյու­նը բարձ­րաց­նելն է, Ար­ցա­խի ժո­ղովր­դի օ­րի­նա­կան շա­հե­րի պաշտ­պա­նու­թյու­նը, մի­ջազ­գա­յին գոր­ծըն­թաց­նե­րում ԱՀ-ի ներգ­րավ­մանն ա­ջակ­ցե­լը։

Մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րում Ար­ցա­խի ԱԳՆ-ի գոր­ծու­նեու­թյու­նը հա­սել է նոր մա­կար­դա­կի։ Նա­խա­րարն ա­ռաջ­նա­հերթ կարևո­րեց մար­դու ի­րա­վունք­նե­րի ո­լոր­տին առ­նչ­վող մի­ջազ­գա­յին հա­մա­ձայ­նագ­րե­րի դրույթ­նե­րի ի­րա­կա­նաց­ման վե­րա­բե­րյալ ազ­գա­յին զե­կույց­նե­րի ներ­կա­յաց­ման գոր­ծըն­թա­ցը։ Ա­ռա­ջին ան­գամ Ար­ցա­խը ՄԱԿ-ում, որ­պես պաշ­տո­նա­կան փաս­տա­թուղթ, տա­րա­ծեց Քա­ղա­քա­ցիա­կան և քա­ղա­քա­կան ի­րա­վունք­նե­րի մա­սին մի­ջազ­գա­յին դաշ­նագ­րի դրույթ­նե­րի ի­րա­կա­նաց­ման վե­րա­բե­րյալ զե­կույց։ Մեկ­նար­կել են տն­տե­սա­կան, սո­ցիա­լա­կան և մշա­կու­թա­յին ի­րա­վունք­նե­րի մա­սին մի­ջազ­գա­յին դաշ­նագ­րի դրույթ­նե­րի կա­տար­ման վե­րա­բե­րյալ զե­կույ­ցի մշակ­ման աշ­խա­տանք­նե­րը։ Այս գոր­ծըն­թա­ցի շր­ջա­նակ­նե­րում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը ծրագ­րում է միա­նալ մար­դու ի­րա­վունք­նե­րի մա­սին մի­ջազ­գա­յին հիմ­նա­րար կոն­վեն­ցիա­նե­րին։ Ար­ցա­խը միա­ցել է նաև ՄԱԿ-ի ՙԿա­յուն զար­գաց­ման-2030 օ­րա­կար­գին՚։
Մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում մեր նա­խա­ձեռ­նու­թյուն­ներն ու ար­ձա­նագր­ված հա­ջո­ղու­թյուն­նե­րը, նա­խա­րա­րի խոս­քով, ոչ միայն թույլ կտան մեղ­մել Ադր­բե­ջա­նի ան­զի­ջում բա­նակ­ցա­յին դիր­քե­րը, այլև կն­պաս­տեն Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան և տա­րա­ծաշր­ջա­նա­յին կա­յու­նու­թյան բարձ­րաց­մա­նը։ Մա­յի­լյա­նը վե­րա­հաս­տա­տեց մեր դիր­քո­րո­շումն առ այն, որ խա­ղաղ գոր­ծըն­թա­ցում ի­րա­կան ա­ռա­ջըն­թաց ա­պա­հո­վե­լու և հա­կա­մար­տու­թյան վերջ­նա­կան կար­գա­վոր­ման հաս­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է վե­րա­կանգ­նել բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի ե­ռա­կողմ ձևա­չա­փը՝ պաշ­տո­նա­կան Ստե­փա­նա­կեր­տի լիի­րավ մաս­նակ­ցու­թյամբ։
Կար­գա­վոր­ման գոր­ծըն­թացն ան­ցած տա­րում հիմ­նա­կա­նում ուղղ­ված էր մեր տա­րա­ծաշր­ջա­նում կա­յու­նու­թյան ա­պա­հով­մա­նը։ Ար­ցա­խի և Ադր­բե­ջա­նի միջև պե­տա­կան սահ­մա­նին հիմ­նա­կա­նում պահ­պան­վել է հրա­դա­դա­րի ռե­ժի­մը, մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը շա­րու­նա­կել են ա­ջակ­ցել ԵԱՀԿ ա­ռա­քե­լու­թյան կող­մից դի­տար­կում­նե­րի պար­բե­րա­կան ի­րա­կա­նաց­մա­նը։ Տար­վա ըն­թաց­քում հա­կա­մար­տու­թյան կող­մե­րի միջև ի­րա­կա­նաց­վել են վս­տա­հու­թյան ամ­րապ­նդ­ման մի­ջո­ցա­ռում­ներ՝ միտ­ված խա­ղաղ գոր­ծըն­թա­ցի ա­ռաջ­մղ­ման նպա­տա­կով բա­րեն­պաստ պայ­ման­նե­րի ստեղծ­մա­նը։ Մա­յի­լյա­նը կարևո­րեց 2019-ին ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գահ, Սլո­վա­կիա­յի արտ­գործ­նա­խա­րար Մի­րոս­լավ Լայ­չա­կի հետ հան­դի­պու­մը, ո­րի ըն­թաց­քում նա ներ­կա­յաց­րել է ԱՀ-ի դիր­քո­րո­շումն ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման վե­րա­բե­րյալ։
Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րը եր­կու ան­գամ այ­ցե­լել են Ստե­փա­նա­կերտ և հան­դի­պել ԱՀ նա­խա­գա­հին, արտ­գործ­նա­խա­րա­րին և պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րին։ 2019-ին լրա­ցավ հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում կարևո­րա­գույն փաս­տաթղ­թի՝ Ար­ցա­խի, Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի կող­մից ստո­րագր­ված ՙԿրա­կի և ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի լիա­կա­տար դա­դա­րեց­ման մա­սին՚ հա­մա­ձայ­նագ­րի 25-ա­մյա­կը։ Այդ կա­պակ­ցու­թյամբ ԱԳՆ-ն Ստե­փա­նա­կեր­տում կազ­մա­կեր­պել է հա­մա­ժո­ղով օ­տա­րերկ­րյա քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի, փոր­ձա­գետ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ։
Եր­կու հայ­կա­կան պե­տու­թյուն­նե­րի ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյուն­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սով նա­խա­րա­րը մատ­նան­շեց առ­կա բարձր մա­կար­դա­կը։ Վե­րա­նայ­վել է օ­տա­րերկ­րյա զբո­սաշր­ջիկ­նե­րին մուտ­քի ար­տո­նագ­րե­րի տրա­մադր­ման կար­գը, ին­չը թույլ է տվել ար­ձա­նագ­րել մեր եր­կիր այ­ցե­լած զբո­սաշր­ջիկ­նե­րի ան­նա­խա­դեպ աճ։ 2018-ի հա­մե­մատ ա­ճը կազ­մել է շուրջ 47%։
Վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րը ներ­կա­յաց­նե­լուց հե­տո արտ­գործ­նա­խա­րա­րը պա­տաս­խա­նել է լրագ­րող­նե­րի հար­ցե­րին։
Մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կա­վոր կա­ռույց­նե­րում Ար­ցա­խի պաշ­տո­նա­կան դիր­քո­րոշ­ման ըն­կալ­ման ի՞նչ մա­կար­դակ է ար­ձա­նագ­րել արտ­գործ­նա­խա­րա­րը։ Սա ՙԱԱ՚-ի ա­ռա­ջին հարցն էր։ Ի պա­տաս­խան հար­ցի՝ նշ­վեց, որ այդ ուղ­ղու­թյամբ աշ­խա­տանք­ներ տար­վել են և կտար­վեն։ Հաշ­վի առ­նե­լով մեր սահ­մա­նա­փակ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը` որ­պես չճա­նաչ­ված եր­կիր, Ար­ցա­խի ԱԳՆ-ն օգ­տա­գոր­ծում է ՀՀ դի­վա­նա­գի­տա­կան ծա­ռա­յու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ Մո­տա­կա ա­միս­նե­րին գիրք կհ­րա­տա­րակ­վի մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րում տա­րած­ված բո­լոր հու­շագ­րե­րի, պաշ­տո­նա­կան մյուս փաս­տաթղ­թե­րի ընդգրկմամբ, ո­րոնք վեր­ջին տա­րի­նե­րին շր­ջա­նա­ռու­թյան մեջ են դր­վել։ Մի­ջազ­գա­յին ըն­կալ­ման ներ­կա­յիս մա­կար­դա­կով չպի­տի բա­վա­րար­վենք, անհ­րա­ժեշտ է ա­վե­լի ակ­տիվ աշ­խա­տել այդ ուղ­ղու­թյամբ, մեր դիր­քո­րո­շումն ա­վե­լի ըն­կա­լե­լի դարձ­նել մեր մի­ջազ­գա­յին գոր­ծըն­կեր­նե­րի հա­մար, ըն­դգ­ծեց նա­խա­րա­րը։
Մեր երկ­րորդ հար­ցը. դեկ­տեմ­բե­րին տե­ղի ու­նե­ցավ Ար­ցա­խի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի աշ­խա­տան­քա­յին այ­ցը Ե­գիպ­տոս։ Ի՞նչ տվեց Կա­հի­րեում գոր­ծա­րար շր­ջա­նակ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ հան­դի­պու­մը, այն­տեղ ի՞նչ կար­ծի­քի են մեր երկ­րի ներդ­րու­մա­յին մի­ջա­վայ­րի, հար­կա­յին դաշ­տի մա­սին և, ընդ­հա­նուր առ­մամբ, ի՞նչ մի­տում­ներ կան այդ ուղ­ղու­թյու­նում։
Մա­յի­լյա­նի խոս­քով՝ վեր­ջին եր­կու տա­րի­նե­րի ըն­թաց­քում մեզ մոտ հա­տուկ կարևո­րու­թյուն է տր­վում ար­տա­քին տն­տե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին և օ­տա­րերկ­րյա ներդ­րում­նե­րի ներգ­րավ­մա­նը։ Այս հա­մա­տեքս­տում պետք է դի­տարկ­վի Ե­գիպ­տո­սի գոր­ծա­րար­նե­րի հետ հան­դի­պու­մը, ո­րոնք մտա­ծում են նոր շու­կա­նե­րի և նոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի մա­սին։ Նա­խա­րա­րը մատ­նան­շեց նաև Հա­րա­վա­յին Սի­նա­յի նա­հան­գա­պե­տի հետ զրույ­ցը. կան նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ զբո­սաշր­ջու­թյան, մշա­կույ­թի և այլ ո­լորտ­նե­րում հա­մա­գոր­ծակ­ցե­լու վե­րա­բե­րյալ։ Հան­դի­պում­նե­րի ըն­թաց­քում նա­խա­րա­րը ներ­կա­յաց­րել է մեր հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծող հար­կա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը և օ­տա­րերկ­րյա ներդ­րող­նե­րի հա­մար սահ­ման­ված ար­տո­նյալ պայ­ման­նե­րը։