[ARM]     [RUS]     [ENG]

ՔՆ­ՆԱՐ­ԿՈՒՄ­ՆԵՐ ԿԸՀ-ՈՒՄ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Հուն­վա­րի 13-ին հան­րա­պե­տու­թյան կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­ձեռ­նու­թյամբ՝ ԿԸՀ նոր վար­չա­կան շեն­քի դահ­լի­ճում, կազ­մա­կերպ­վել էր լրա­ցու­ցիչ քն­նար­կում՝ Հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից ըն­դուն­վե­լիք մի շարք գե­րա­տես­չա­կան նոր­մա­տիվ ակ­տե­րի նա­խագ­ծե­րի վե­րա­բե­րյալ, ո­րոնք բխում են ԱՀ ընտ­րա­կան օ­րենս­գր­քից։ Քն­նարկ­մա­նը մաս­նակ­ցել են ԿԸՀ ան­դամ­նե­րը, տա­րած­քա­յին ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի նա­խա­գահ­նե­րը, ինչ­պես նաև շա­հագր­գիռ գե­րա­տես­չու­թյուն­նե­րի՝ ԱՀ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյան, Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի գրա­սե­նյա­կի, ԱՀ ոս­տի­կա­նու­թյան և քա­ղա­քա­կան, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։

Ինչ­պես գի­տենք, 2020 թվա­կա­նի հուն­վա­րի 1-ից ու­ժի մեջ է մտել 2019թ. հու­լի­սի 22-ին նոր խմ­բագ­րու­թյամբ ըն­դուն­ված ԱՀ ընտ­րա­կան օ­րենս­գիր­քը։ ԿԸՀ նա­խա­գահ Սր­բու­հի Ար­զու­մա­նյա­նի ի­րա­զեկ­մամբ՝ օ­րեն­քի պա­հան­ջի հա­մա­ձայն Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վը պետք է 2020թ. հուն­վար ամս­վա ըն­թաց­քում ըն­դու­նի տվյալ օ­րենս­գր­քից բխող են­թաօ­րեն­սդ­րա­կան նոր­մա­տիվ ի­րա­վա­կան ակ­տե­րը։ Մինչ այդ՝ ան­ցյալ տար­վա դեկ­տեմ­բե­րի 11-ին, նա­խագ­ծե­րի գե­րակ­շիռ մա­սը ներ­կա­յաց­վել էին հան­րա­յին կար­ծի­քի և ստաց­ված ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի հի­ման վրա դրանք ար­դեն իսկ վե­րախմ­բագր­վել են։
ԿԸՀ նա­խա­գա­հի խոս­քով՝ ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը ծա­վա­լուն չէին, բայց բո­վան­դա­կա­յին ա­ռու­մով բա­վա­կա­նին հե­տաքր­քիր էին։ Ընտ­րա­կան օ­րենս­գիր­քը, ինչ­պես ա­սաց Ս. Ար­զու­մա­նյա­նը, ո­րո­շա­կի նուրբ հար­ցեր է թո­ղել՝ կար­գա­վոր­ման են­թաօ­րեն­սդ­րա­կան մա­կար­դա­կով, ո­րոնք պետք է կա­նո­նա­կարգ­վեն Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ո­րո­շում­նե­րով։ Դրանց մեջ կա­յին խնդ­րա­հա­րույց հար­ցեր, ո­րոնց շուրջ էլ հիմ­նա­կա­նում ծա­վալ­վե­ցին քն­նար­կում­նե­րը։ Այլ հար­ցե­րի վե­րա­բե­րյալ նոր ա­ռա­ջար­կու­թյուն­ներ ստա­նա­լու դեպ­քում ԿԸՀ-ն պատ­րաստ է դրանք ա­ռա­ջի­կա­յում ևս քն­նար­կել։
Ըն­դուն­վող նոր­մա­տիվ են­թաօ­րեն­սդ­րա­կան ակ­տե­րը Ս. Ար­զու­մա­նյա­նը պայ­մա­նա­կա­նո­րեն եր­կու խմ­բի է բա­ժա­նել. ա­ռա­ջին խումբ, ո­րոնք ան­մի­ջա­կա­նո­րեն պետք է կի­րարկ­վեն ընտ­րող­նե­րի նկատ­մամբ և ընտ­րող­նե­րի մի­ջո­ցով, և երկ­րորդ խումբ, ո­րոնք ան­մի­ջա­պես հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տանք­նե­րին են վե­րա­բե­րում։ Դրանց առն­չու­թյամբ քն­նարկ­ված հար­ցե­րը վե­րա­բե­րում էին ԱՀ դի­վա­նա­գի­տա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյուն­նե­րում և հյու­պա­տո­սա­կան հիմ­նարկ­նե­րում ընտ­րու­թյուն­նե­րի նա­խա­պատ­րաստ­ման, կազ­մա­կերպ­ման և անց­կաց­ման, հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ քվեար­կու­թյա­նը մաս­նակ­ցած ընտ­րող­նե­րի ցու­ցակ­նե­րը սկա­նա­վո­րե­լու, տե­ղա­մա­սա­յին ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի կող­մից ընտ­րա­կան փաս­տաթղ­թերն ու պա­րա­գա­նե­րը փա­թե­թա­վո­րե­լու, ձեր­բա­կալ­ված­նե­րի, կա­լա­նա­վոր­ված­նե­րի ու դա­տա­պար­տյալ­նե­րի քվեար­կու­թյան, քվեար­կու­թյա­նը մաս­նակ­ցե­լու դժ­վա­րու­թյուն­ներ ու­նե­ցող ընտ­րող­նե­րի հա­մար քվեար­կու­թյու­նը մատ­չե­լի դարձ­նե­լու նպա­տա­կով լրա­ցու­ցիչ հնա­րա­վո­րու­թյուն­ներ սահ­մա­նե­լու կար­գե­րին, ինչ­պես նաև՝ Ընտ­րա­կան օ­րենս­գր­քի 69-րդ հոդ­վա­ծի 10-րդ մա­սի կի­րարկ­ման կար­գի մշակ­ման ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին։ 

Հար­ցե­րի գե­րակ­շիռ մա­սը հիմ­նա­կա­նում առ­նչ­վում էր ընտ­րա­կան տե­ղա­մա­սե­րի հանձ­նա­ժո­ղով­նե­րի աշ­խա­տան­քին։ Ա­ռանձ­նաց­վել են անձ­նագ­րա­յին կար­գի լրա­ցու­ցիչ ցու­ցակ­նե­րի կազմ­ման հետ կապ­ված հար­ցե­րը։ Նոր ընտ­րա­կան օ­րենս­գիր­քը նո­րու­թյուն է բե­րել ստո­րագր­ված ցու­ցակ­նե­րի հրա­պա­րակ­ման կար­գում։ Այս­պես, օ­րի­նակ, տե­սո­ղու­թյան խն­դիր­ներ ու­նե­ցող­նե­րի հա­մար մշակ­վել է նոր կարգ, ըստ ո­րի՝ նվա­զա­գույ­նի պետք է հասց­վի այլ ան­ձի օգ­նու­թյան հնա­րա­վոր դեպ­քե­րը։ Թույլ տե­սո­ղու­թյուն ու­նե­ցող­նե­րին կտ­րա­մադր­վի խո­շո­րա­ցույց, իսկ լրի­վու­թյամբ տե­սո­ղու­թյու­նից զրկ­ված­նե­րի հա­մար կկի­րառ­վեն ռե­լիե­ֆա­կե­տա­յին բրա­յի­լյան տա­ռա­տե­սա­կի քվեա­թեր­թիկ­ներ։ ԿԸՀ նա­խա­գա­հի հա­վաստ­մամբ՝ այդ ա­ռու­մով ար­դեն պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն կա ՀՀ հա­մա­պա­տաս­խան տպա­րա­նի հետ։
Ս. Ար­զու­մա­նյանն անդ­րա­դար­ձավ նաև օ­րեն­քում առ­կա մեկ այլ խնդ­րի. կա մի բաց տեղ՝ կապ­ված տե­ղա­մա­սե­րում քվեար­կու­թյան ար­դյունք­նե­րի ամ­փոփ­ման հետ։ Ստո­րագր­ված ցու­ցակ­ներն այլևս չպետք է սկա­նա­վոր­ման նպա­տա­կով ընդ­հա­նուր փա­թե­թա­վոր­ման են­թարկ­վեն։ ՙՄե­կան­գա­մյա օգ­տա­գործ­ման փոք­րիկ պար­կեր էլ կու­նե­նանք,-ա­սաց Ս. Ար­զու­մա­նյա­նը,- հա­յաս­տա­նյան մեր գոր­ծըն­կեր­նե­րը մեզ տրա­մադ­րել են դա, և շատ ա­վե­լի լավ է, որ ստո­րագր­ված ցու­ցակ­նե­րը պար­կե­րի մեջ տե­ղա­փոխ­վեն՚։
ԱՀ նա­խա­գա­հի և Ազ­գա­յին ժո­ղո­վի միա­ժա­մա­նակ կա­յա­նա­լիք ընտ­րու­թյուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված՝ դժ­վա­րու­թյուն­ներ են ա­ռա­ջա­նա­լու կապ­ված եր­կու տար­բեր քվեա­տու­փե­րի օգ­տա­գործ­ման հետ։ Կա մի նուրբ հարց՝ ինչ­պե՞ս վար­վել այն քվեա­թեր­թիկ­նե­րի հետ, ո­րոնք սխալ­մամբ կհայ­տն­վեն ոչ ճիշտ քվեա­տու­փի մեջ։ ԿԸՀ նա­խա­գա­հի խոս­քով՝ այս հար­ցում ևս անհ­րա­ժեշտ է օպ­տի­մալ լու­ծում գտ­նել։
Քն­նար­կում­նե­րի ար­դյուն­քում ԿԸՀ ո­րո­շում­նե­րի ո­րոշ նա­խագ­ծեր կվե­րախմ­բագր­վեն և կներ­կա­յաց­վեն ըն­թա­ցիկ տար­վա հուն­վա­րի 15-ին կա­յա­նա­լիք Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տին։