Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

13 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԵՑ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԸ

Հուն­վա­րի 19-ին լրա­ցավ Ստամ­բու­լի հայ­կա­կան ՙԱ­կոս՚ թեր­թի նախ­կին գլ­խա­վոր խմ­բա­գիր Հրանտ Դին­քի սպա­նու­թյան 13 տա­րին։ Նա Թուր­քիա­յի ա­մե­նա­հայտ­նի հա­յե­րից մեկն էր ու թեեւ նրա հաս­ցեին հն­չած բազ­մա­թիվ սպառ­նա­լիք­նե­րին, նա միշտ մնում էր հան­գիստ ու հա­վա­սա­րակ­շռ­ված։

 Հան­դես գա­լով մի շարք ժո­ղովր­դա­վա­րա­կան պլատ­ֆորմ­նե­րում ու հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում, Դինքն ըն­դգ­ծում էր Թուր­քիա­յի ժո­ղովր­դա­վա­րաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, խո­սում խոս­քի ա­զա­տու­թյան, Թուր­քիա­յում մար­դու, ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի ի­րա­վունք­նե­րի մա­սին։ Նա հա­յե­րի ու թուր­քե­րի մի­ջեւ շատ կա­րե­ւոր քա­րո­զիչ էր եւ հա­վա­տում էր, որ հայ հա­մայն­քը հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նա Թուր­քիա­յում ապ­րել ա­զատ եւ չեն­թարկ­վել պատ­մա­կան ճն­շում­նե­րի։

2007 թվա­կա­նի հուն­վա­րի 19-ին, Հրանտ Դինքն սպան­վել է Ստամ­բու­լում, իր խմ­բագ­րած ՙԱ­կոս՚ թեր­թի խմ­բագ­րա­տան շեն­քի դի­մաց։ Մինչ սպա­նու­թյու­նը նա իր հրա­պա­րա­կում­նե­րում հայտ­նում էր, որ իր հաս­ցեին սպառ­նա­լիք­նե­րը հա­ճա­խա­կի են դար­ձել։ Բա­ցի այդ, նա բո­ղո­քում էր, թե ոս­տի­կա­նու­թյու­նը հրա­ժար­վել է պաշտ­պա­նել ի­րեն հնա­րա­վոր մա­հա­փոր­ձից։
Դին­քի սպա­նու­թյան գոր­ծը բա­ցա­հայ­տե­լու հա­մար մի­ջազ­գա­յին մի շարք կա­ռույց­ներ բազ­մա­թիվ ան­գամ կոչ են ա­րել թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րին՝ ա­պա­հո­վել ա­նա­չառ քն­նու­թյուն։ Մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րա­նը 2010-ի սեպ­տեմ­բե­րին մե­ղա­վոր ճա­նա­չեց Թուր­քիա­յին՝ Հրանտ Դին­քին չպաշտ­պա­նե­լու հա­մար, չնա­յած որ հետ­քն­նու­թյան ըն­թաց­քում պարզ էր դար­ձել, որ թե՝ ժան­դար­մե­րիան, թե` ոս­տի­կա­նու­թյու­նը տե­ղյակ են ե­ղել նրա դեմ նա­խա­պատ­րաստ­վող սպա­նու­թյա­նը։
Դին­քի գոր­ծով սկս­ված ա­ռա­ջին շոու դա­տա­վա­րու­թյունն ու­նե­ցավ ա­մո­թա­լի ա­վարտ։ Այդ­պես էլ հայտ­նի չդար­ձան սպա­նու­թյան պատ­վի­րա­տու­նե­րը, չու­սում­նա­սիր­վե­ցին դա­տա­րան ներ­կա­յաց­ված մի շարք փաս­տեր եւ վկա­յու­թյուն­ներ։ 2011-ի հուն­վա­րի 17-ին տե­ղի ու­նե­ցած 25-րդ դա­տա­վա­րու­թյան ժա­մա­նակ, դա­տա­րանն ա­զատ ար­ձա­կեց սպա­նու­թյան կազ­մա­կերպ­ման մեջ գլ­խա­վոր կաս­կա­ծյալ­նե­րից Էր­հան Թուն­ջե­լին։ Դա­տա­րա­նը միայն դա­տա­պար­տեց սպա­նու­թյան գոր­ծիք հան­դի­սա­ցած Օ­գյուն Սա­մաս­թին՝ 22 տա­րի 10 ա­միս ա­զա­տազ­րկ­ման, իսկ սպա­նու­թյան ուղ­ղորդ­ման մեջ մե­ղադր­վող Յա­սին Հա­յա­լին՝ ցմահ ա­զա­տազ­րկ­ման։
Թուր­քիա­յում դա­տա­րա­նի այս ո­րո­շումն ըն­դուն­վեց մեծ դժ­գո­հու­թյամբ։ Դա­տա­րա­նի կող­մից վճիռ կա­յաց­նե­լուց հե­տո դա­տա­րա­նի մոտ հա­վաք­ված հա­զա­րա­վոր մար­դիկ սկ­սե­ցին բո­ղո­քել կա­յաց­ված ա­նար­դար վճ­ռի դեմ եւ եր­թով շարժ­վե­ցին դե­պի ՙԱ­կոս՚-ի խմ­բագ­րու­թյուն։
Թուր­քիա­յի գլ­խա­վոր ընդ­դի­մա­դիր ՙԺո­ղովր­դա-հան­րա­պե­տա­կան՚ կու­սակ­ցու­թյան ա­ռաջ­նորդ Քե­մալ Քը­լըչ­դա­րօղ­լուն քն­նա­դա­տեց վճի­ռը՝ ա­սե­լով, թե սա էր Էր­դո­ղա­նի ար­դա­րա­դա­տու­թյու­նը։
Զա­վեշ­տա­լի է, սա­կայն Դին­քի սպա­նու­թյան գոր­ծով ա­մո­թա­լի վճի­ռը կա­յաց­րած դա­տա­րա­նի նա­խա­գա­հը հայ­տա­րա­րեց, թե կա­յաց­ված վճի­ռը եւս իր սր­տով չէ։
Դա­տավճ­ռից 1,5 տա­րի հե­տո՝ 2013-ի մա­յի­սին, Հրանտ Դին­քի սպա­նու­թյան գոր­ծով դա­տավ­ճի­ռը վճ­ռա­բեկ 9-րդ դա­տա­րա­նում բե­կան­վե­լուց հե­տո ու­ղարկ­վեց Ստամ­բու­լի ծանր հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի գոր­ծե­րով 14-րդ դա­տա­րան։ Այն­տեղ ար­դեն 2013-ի սեպ­տեմ­բե­րի 17-ից վերս­կս­վեց Դին­քի սպա­նու­թյան գոր­ծով դա­տա­վա­րու­թյու­նը։ Այ­սինքն, ար­դեն 1 տա­րուց ա­վել է, ինչ ըն­թա­նում է Դին­քի սպա­նու­թյան դա­տա­վա­րու­թյու­նը, սա­կայն կր­կին ար­դյունք­ներ չկան։ Պար­զա­պես այս ըն­թաց­քում ձեր­բա­կալ­վել եւ կա­լան­վել է նա­խորդ դա­տավճ­ռով ա­զատ ար­ձակ­ված Էր­հան Թուն­ջե­լը։
Այս ըն­թաց­քում հե­տաքր­քիր զար­գա­ցում էր այն, որ Թուր­քիա­յի ար­դա­րա­դա­տու­թյամ նա­խա­րա­րը թույ­լատ­րեց դա­տա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան կան­չել պե­տա­կան պաշ­տո­նյա­նե­րին, ով­քեր ինչ-որ ա­ռում­նե­րով կապ­ված են Դին­քի սպա­նու­թյան հետ։
Այդ հա­մա­տեքս­տում ար­դեն հար­ցաք­նն­վե­ցին ու ձեր­բա­կալ­վե­ցին են բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­ներ ու ոս­տի­կան­ներ։
Իսկ Դին­քի սպա­նու­թյան գոր­ծով դա­տա­վա­րու­թյան հա­մար ՙբե­կում­նա­յին՚ դար­ձավ Էր­դո­ղան-Գյու­լեն հա­կա­մար­տու­թյու­նը, քա­նի որ այդ հա­կա­մար­տու­թյան սրա­ցու­մից հե­տո սկ­սե­ցին ձեր­բա­կալ­վել նախ­կին բարձ­րաս­տի­ճան գյու­լե­նա­կան պաշ­տո­նյա­ներ՝ Դին­քի սպա­նու­թյան մեջ ո­րո­շա­կի մեղ­քի բա­ժին ու­նե­նա­լու մե­ղադ­րան­քով։
Դրա­նից հե­տո դա­տա­վա­րու­թյուն­նե­րը սկ­սե­ցին սկան­դա­լա­յին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով ու­ղեկց­վել։ Ցուց­մունք­նե­րից մե­կի հա­մա­ձայն՝ ՆԳ նախ­կին նա­խա­րա­րը պա­հան­ջել է հե­տա­խու­զու­թյան պե­տից վե­րաց­նել Դին­քի դեմ մա­հա­փոր­ձի մա­սին հե­տա­խու­զա­կան տե­ղե­կու­թյու­նը, իսկ հե­տա­խու­զու­թյան պե­տը թեեւ չի վե­րաց­րել, սա­կայն ժա­մա­նա­կին չի էլ բարձ­րա­ձայ­նել։ Պարզ­վեց, որ Հրանտ Դին­քի սպա­նու­թյու­նը բա­ցա­հայտ­վել է օ­րե­րի ըն­թաց­քում, սա­կայն դա­տա­կան գոր­ծըն­թաց­նե­րը դե ֆակ­տո դո­փում են նույն տե­ղում։
Ու չնա­յած թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­վաս­տիա­ցում­նե­րին, Հրանտ Դին­քի սպա­նու­թյու­նը շա­րու­նա­կում է մնալ Թուր­քիա­յում ա­վան­դույ­թի վե­րած­ված չբա­ցա­հայտ­ված քա­ղա­քա­կան սպա­նու­թյուն­նե­րի շար­քին։
Հուն­վա­րի 19-ին Ստամ­բու­լում Հրանտ Դին­քի մահ­վան 13-րդ տա­րե­լի­ցի կա­պակ­ցու­թյամբ մի շարք կազ­մա­կեր­պու­թյուն­ներ նա­խա­ձեռ­նել են սգո եւ բո­ղո­քի մի­ջո­ցա­ռում­ներ։
;