[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՐՔԻԱՆ ԼԻԲԻԱՅՈՒՄ ԿՎՃԱՐԻ ԱՅՆՔԱՆ, ՈՐՔԱՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ Է ՎՃԱՐԵԼ

 

 

 

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 

Մեր­ձա­վոր Արևել­քում կր­քե­րը չեն հան­դարտ­վում. Ի­րա­քի տա­րած­քից լար­վա­ծու­թյունն ար­դեն տե­ղա­փոխ­վել է Լի­բիա։ Հուն­վա­րի 16-ին Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նը հայ­տա­րա­րեց, որ Թուր­քիան պատ­րաստ­վում է զորք ու­ղար­կել Լի­բիա՝ պաշտ­պա­նե­լու օ­րի­նա­կան կա­ռա­վա­րու­թյա­նը և ա­պա­հո­վե­լու կա­յու­նու­թյուն։ Իր այդ քայ­լը նա կա­պեց Թուր­քիա­յի անվ­տան­գու­թյան հետ՝ ա­սե­լով, որ շա­րու­նա­կե­լու է օգ­տա­գոր­ծել դի­վա­նա­գի­տա­կան և ռազ­մա­կան բո­լոր մի­ջոց­նե­րը՝ երկ­րի հա­րա­վում կա­յու­նու­թյան ա­պա­հով­ման հա­մար։

Նոր սրա­ցում Լի­բիա­յում, ար­դյո՞ք ի­րա­վա­ցի է Էր­դո­ղա­նը. նման հար­ցադ­րում­նե­րով արևմտյան, թուր­քա­կան և ա­րա­բա­կան լրատ­վա­մի­ջոց­ներն անդ­րա­դառ­նում են թուր­քա­կան էքս­պան­սիա­յին՝ վեր­ջինս պայ­մա­նա­վո­րե­լով աշ­խար­հի ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի միջև մր­ցակ­ցու­թյամբ ու նաև ներ­թուր­քա­կան զար­գա­ցում­նե­րով։
Լի­բիա­յի հան­դեպ Թուր­քիա­յի հե­տաք­րք­րու­թյուն­նե­րը պայ­մա­նա­վոր­ված ե­ն նաև է­ներ­գա­կիր­նե­րով. այդ երկ­րի արևե­լյան շր­ջա­նը հա­րուստ է գա­զի պա­շար­նե­րով։ Թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը մտա­դիր են հե­տա­զո­տել դրանք։
Էր­դո­ղանն իր դի­վա­նա­գի­տու­թյամբ փոր­ձել է կան­խել մի­ջազ­գա­յին բա­ցա­սա­կան ար­ձա­գան­քը՝ ա­սե­լով, թե Թուր­քիա­յին ու­զում են բան­տար­կել իր սահ­ման­նե­րի մեջ, բայց այդ խա­ղը չի ստաց­վի, քա­նի որ ժա­մա­նա­կին Թուր­քա­կան Կիպ­րո­սի և Լի­բիա­յի հետ հա­մա­ձայ­նագ­րեր են ստո­րագր­վել։ Նրա կար­ծի­քով՝ իր ղե­կա­վա­րած եր­կի­րը նոր բար­ձունք­նե­րի կհաս­նի 2020 թվա­կա­նին՝ պաշտ­պա­նե­լով իր ի­րա­վունք­նե­րը, մաս­նա­վո­րա­պես Արևե­լյան Մի­ջերկ­րա­կա­նում նոր դուռ բա­ցե­լով զար­գաց­ման հա­մար։
Թուր­քա­կան ան­կախ հա­մա­ցան­ցա­յին թերթն (T24) իր մտա­հո­գու­թյունն է հայտ­նում հայ­րե­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի ար­տա­քին զավ­թո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան առն­չու­թյամբ՝ ոչ հռե­տո­րա­կան հարց հն­չեց­նե­լով՝ Լի­բիա թուր­քա­կան զորք ու­ղար­կե­լու ո­րոշ­ման հա­մար ի՞նչ հիմ­նա­վո­րում պի­տի հո­րին­վի։ ՙՍի­րիա ներ­խու­ժե­լուց ա­ռաջ հայ­տա­րա­րե­ցին, թե անհ­րա­ժեշտ է ա­պա­հո­վել սահ­ման­նե­րի անվ­տան­գու­թյու­նը, և ոչ մի եր­կիր, բա­ցի մե­րից, այդ բա­ցատ­րու­թյու­նը կուլ չտ­վեց՚,-գրում է թեր­թը և հա­վե­լում,- Լի­բիա ներ­խու­ժե­լու դեպ­քում Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը բնակ­չու­թյան ա­ջակ­ցու­թյան վրա չպի­տի հաշ­վարկ­ներ ա­նի։ Լրատ­վա­մի­ջո­ցը վկա­յա­կո­չում է ոչ իշ­խա­նա­մետ վեր­լու­ծա­բան­նե­րի կար­ծիքն այն մա­սին, որ իշ­խա­նու­թյունն ի վի­ճա­կի չէ պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ վա­րել այն դեպ­քում, երբ ժո­ղո­վուրդն ար­դեն զգում է աղ­քա­տու­թյու­նը, իսկ գոր­ծազր­կու­թյու­նը պատ­մա­կան ռե­կորդ­ներ է սահ­մա­նում, երբ ճգ­նա­ժամ է տն­տե­սու­թյան բո­լոր ո­լորտ­նե­րում՝ գյու­ղատն­տե­սու­թյու­նից մինչև ար­դյու­նա­բե­րու­թյուն։
Լի­բիա­յի ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճակն այն­պի­սին է, որ հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խո­շոր խա­ղա­ցող­նե­րին և տա­րա­ծաշր­ջա­նա­յին դե­րա­կա­տար­նե­րին՝ ներգ­րավ­վե­լու երկ­րի ներ­քին գոր­ծըն­թաց­նե­րում։ 2011թ. Լի­բիա­յում քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ սկս­վեց։ Մուա­մար Քա­դա­ֆիի եր­կա­րա­մյա տի­րա­պե­տու­թյան տա­պա­լու­մից հե­տո հաս­տատ­վեց եր­կիշ­խա­նու­թյուն. մի կող­մում Տրի­պո­լիի օ­րի­նա­կան կա­ռա­վա­րու­թյունն է, ո­րը կոչ­վում է նաև Ազ­գա­յին միաս­նու­թյան կա­ռա­վա­րու­թյուն (գլ­խա­վո­րում է Ֆա­յիզ Սա­րա­ջը), ո­րին սա­տա­րում է Արևմուտ­քը, մյուս կող­մից՝ երկ­րի արևե­լյան շր­ջա­նում գոր­ծող Աբ­դա­լահ աթ-Թա­նիի ժա­մա­նա­կա­վոր վար­չա­կարգն է, ո­րը հեն­վում է Տրի­պո­լիի դեմ ար­դեն 5 տա­րի ապս­տամ­բող գե­նե­րալ Խա­լիֆ Հաֆ­թա­րի վրա։ Ե­գիպ­տո­սը, Ա­րա­բա­կան Միա­ցյալ Է­մի­րու­թյուն­նե­րը և եվ­րո­պա­կան ո­րոշ եր­կր­ներ ներ­կա­յում, սա­տա­րում են գե­նե­րալ Հաֆ­թա­րին։ Նրա կողմն է նաև Ռու­սաս­տա­նը, ո­րը, սա­կայն, ա­մեն կերպ հեր­քում է այդ երկ­րում իր ռազ­մա­կան ներ­կա­յու­թյու­նը։ ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի Մեր­ձա­վոր Արևել­քի հար­ցե­րով օգ­նա­կան Դեյ­վիդ Շեն­կերն ա­վե­լի վաղ Ռու­սաս­տա­նին մե­սիջ էր ու­ղար­կել առ այն, որ Լի­բիա­յում մեծ թիվ են կազ­մում Հաֆ­թա­րին ա­ջակ­ցող ռու­սաս­տա­նյան վարձ­կան­նե­րը։ Երկ­րի ա­պա­կա­յու­նաց­ման հար­ցում ԱՄՆ-ն և Ռու­սաս­տա­նը մշ­տա­պես մե­ղադ­րում են մի­մյանց։

Հուն­վա­րի 13-ին Մոսկ­վա­յում Լի­բիա­յի ներ­քա­ղա­քա­կան ճգ­նա­ժա­մի հար­ցով բա­նակ­ցու­թյուն­ներն ա­նար­դյունք ա­վարտ­վե­ցին։ Ապս­տամբ­նե­րի ա­ռաջ­նորդ, գե­նե­րալ Խա­լիֆ Հաֆ­թա­րը մեկ­նեց Ռու­սաս­տա­նից ա­ռանց հրա­դա­դա­րի հա­մա­ձայ­նա­գիր ստո­րագ­րե­լու։ Հա­կա­մար­տող կող­մե­րը դեմ առ դեմ չէին հան­դի­պել, սա­կայն նրանց պատ­վի­րա­կու­թյուն­նե­րը դռն­փակ բա­նակ­ցել էին՝ Ռու­սաս­տա­նի և Թուր­քիա­յի բարձ­րաս­տի­ճան դի­վա­նա­գետ­նե­րի ներ­կա­յու­թյամբ։ Չնա­յած դրան՝ Ան­կա­րան ու Մոսկ­վան հայ­տա­րա­րել են, թե շա­րու­նա­կե­լու են միջ­նոր­դա­կան ջան­քե­րը։
Այլ պե­տու­թյուն­նե­րի տա­րածք ներ­խու­ժե­լուց ա­ռաջ Էր­դո­ղա­նը սո­վո­րա­բար ար­տա­բե­րում է իր իսկ հո­րի­նած բա­նաձևը՝ Թուր­քիա­յի անվ­տան­գու­թյու­նը նրա տա­րածք­նե­րից դուրս է սկս­վում։ Այժմ էլ այս թե­զը նա օգ­տա­գոր­ծում է Արևե­լյան Մի­ջերկ­րա­կա­նի ուղ­ղու­թյամբ իր բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը մո­բի­լի­զաց­նե­լու նպա­տա­կով։ Թուր­քիա­յի ծրա­գի­րը, թերևս, հաս­կա­նա­լի է՝ ա­ջակ­ցել Տրի­պո­լիի օ­րի­նա­կան կա­ռա­վա­րու­թյա­նը նախևա­ռաջ իր շա­հերն ա­ռաջ մղե­լու մտայ­նու­թյամբ։ Եվ այդ պատ­րաս­տա­կա­մու­թյան հա­մար էլ Էր­դո­ղա­նին թույլ է տր­վել Մի­ջերկ­րա­կան ծո­վի՝ Թուր­քիա­յի և Լի­բիա­յի միջև տա­րած­քում գա­զի ո­րո­նո­ղա­կան և հո­րատ­ման աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նել։ Նման աշ­խա­տանք­ներ Ան­կա­րան ի­րա­կա­նաց­նում է նաև Թուր­քա­կան Կիպ­րո­սին պատ­կա­նող տն­տե­սա­կան գո­տում։
Քա­նի որ հա­կա­մար­տու­թյան գո­տում իր շա­հերն է հե­տապն­դում նաև Եվ­րա­միու­թյու­նը, ուս­տի և, Թուր­քիա­յի ծա­վա­լա­պաշ­տա­կան ծրագ­րե­րը չեն կա­րող չմ­տա­հո­գել եվ­րո­պա­կան ա­ռա­ջա­տար պե­տու­թյուն­նե­րին։ Ֆրան­սիա­կան ՙFrance Inter՚ պար­բե­րա­կա­նը գրում է, որ Թուր­քիան խս­տո­րեն ամ­րապն­դե­լով իր դիր­քե­րը՝ փչաց­նում է եվ­րո­պա­ցի­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Տրի­պո­լիի ա­ջակ­ցու­թյունն օգ­տա­գոր­ծում է ծո­վում իր դիր­քերն ամ­րապն­դե­լու հա­մար՝ հա­կա­մար­տու­թյան մեջ մտ­նե­լով Կիպ­րո­սի և Հու­նաս­տա­նի հետ։ ԵՄ-ն մինչ այ­սօր ա­նըն­դու­նակ էր հաղ­թա­հա­րել լի­բիա­կան ճգ­նա­ժա­մը, քա­նի որ տևա­կան ժա­մա­նակ թու­լա­ցած էր Ֆրան­սիա­յի և Ի­տա­լիա­յի միջև ըն­թա­ցող հա­մառ մր­ցակ­ցու­թյու­նից։ Այժմ, սա­կայն, Ֆրան­սիա­յի, Ի­տա­լիա­յի և Գեր­մա­նիա­յի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը փոխ­հա­մա­ձայ­նեց­ված են, բա­ցի այդ, գոր­ծե­րից լավ գլուխ է հա­նում ԵՄ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան և անվ­տան­գու­թյան հար­ցե­րով բարձ­րա­գույն հանձ­նա­կա­տար Ժո­զեֆ Բո­րե­լը։ Պար­բե­րա­կա­նի դի­տարկ­մամբ՝ Լի­բիա­յում այն­քան շատ բան է դր­ված խա­ղա­քար­տի վրա, որ Եվ­րո­պան չի կա­րող ձեռ­քե­րը ծա­լած նս­տել և հատ­կա­պես իր շար­քե­րում պա­ռակ­տում թույլ տալ։ Այդ ճգ­նա­ժա­մը Եվ­րո­պա­յի հա­մար ա­ռաջ­նա­յին նշա­նա­կու­թյուն ու­նի։
Թուր­քա­կան ընդ­դի­մա­դիր ՙԴու­վար՚ թեր­թի փո­խանց­մամբ՝ Տրի­պո­լի զորք ու­ղար­կե­լու մա­սին Ան­կա­րա­յի հայ­տա­րա­րու­թյու­նը չմ­տած­ված քայլ է, քան­զի ի­րա­վի­ճա­կը Լի­բիա­յում առն­վազն այն­քան խառն ու խնդ­րա­հա­րույց է, որ­քան Սի­րիա­յում, ե­թե չա­սենք՝ ա­վե­լի բարդ։ Դրա հա­մար էլ այն գի­նը, ո­րը պի­տի վճա­րի Թուր­քիան, նույնն է, ինչ Սի­րիա­յի դեպ­քում էր, ե­թե ոչ ա­վե­լի բարձր։ Մի ժա­մա­նակ էլ ա­րա­բա­կան աշ­խար­հում ապ­տամ­բու­թյուն­նե­րի ֆո­նին Թուր­քիան գնաց ար­կա­ծախ­նդ­րու­թյան՝ ներ­խու­ժե­լով Սի­րիա։ Սա­կայն այն­տեղ նա հան­դի­պեց անս­պա­սե­լի բար­դու­թյուն­նե­րի։ Թուր­քիան պետք է 7 ան­գամ մտա­ծի՝ նախ­քան Լի­բիա զորք ու­ղար­կե­լը։
Ու­շագ­րավ ևս մի փաստ. թուր­քա­կան ոչ իշ­խա­նա­մետ շր­ջա­նակ­նե­րում գնա­հա­տա­կան է տր­վում Էր­դո­ղա­նի զավ­թո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը և մաս­նա­վո­րա­պես նշ­վում, որ Սի­րիա­յի արևե­լյան ուղ­ղու­թյու­նում թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի հար­ձա­կում­նե­րը հե­տապն­դել են իշ­խող ՙԱր­դա­րու­թյուն և զար­գա­ցում՚ կու­սակ­ցու­թյան ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյունն ար­դա­րաց­նե­լու նպա­տակ։
Դա­տե­լով թուր­քա­կան ան­կախ կայ­քե­րի հրա­պա­րա­կում­նե­րից՝ իշ­խա­նու­թյու­նը թույլ չի տա­լիս մա­մու­լին և քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյա­նը հրա­պա­րա­կավ քն­նար­կել այն­պի­սի թե­մա­ներ, ինչ­պի­սիք են Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը, քր­դա­կան հար­ցը, Կիպ­րո­սի շուրջ վե­ճը, Հու­նաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Էր­դո­ղա­նի վար­չա­կար­գը թույլ չի տա­լիս նաև բարձ­րա­ձայ­նել պե­տա­կան կա­ռույց­նե­րում կո­ռուպ­ցիա­յի և բյու­րոկ­րա­տիա­յի մա­սին։
Ար­տա­քին ագ­րե­սիվ, ծա­վա­լա­պաշ­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն, կու­սակ­ցա­կան քա­րոզ­չու­թյուն, ռազ­մա­կան հռե­տո­րա­բա­նու­թյուն, խիստ ուղ­ղորդ­ված տե­ղե­կատ­վա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն. սրանք այն մի­ջոց­ներն են, ո­րոն­ցով Էր­դո­ղա­նին հա­ջող­վում է ցայ­սօր պահ­պա­նել իր իշ­խա­նու­թյու­նը։