Logo
Print this page

ԵՐԲ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐՍՎԱԾ Է, ՄՆՈՒՄ Է ՍԱԴՐԱՆՔԸ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 2019թ. Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի տն­տե­սա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րը, տա­րե­վեր­ջին հայ­կա­կան կող­մի ռազ­մա­կան ձեռք­բե­րում­նե­րը, մա­նա­վանդ՝ ար­դիա­կան օ­դու­ժի եւ ՀՕՊ հա­մա­կար­գե­րի տես­քով, ին­չը բո­լո­րո­վին նոր ի­րա­վի­ճակ է ստեղ­ծում տա­րա­ծաշր­ջա­նում, ըստ էու­թյան սա­ռը ցն­ցուղ էին Ադր­բե­ջա­նի հա­մար, որ­տեղ վեր­ջին մե­կու­կես տաս­նա­մյա­կում պաշ­տո­նա­կան քա­րոզ­չու­թյու­նը հան­րա­յին գի­տակ­ցու­թյա­նը ներ­շն­չում էր, որ ՙհա­կա­ռա­կոր­դը գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի է թու­լա­նում, աղ­քա­տա­նում եւ զրկ­վում նույ­նիսկ մարդ­կա­յին ռե­սուրս­նե­րից, ին­չը մո­տեց­նում է ղա­րա­բա­ղյան հար­ցի ար­դա­րա­ցի կար­գա­վո­րու­մը՚։

Ան­շուշտ, նախ­կի­նում էլ Հա­յաս­տա­նը եւ Ար­ցա­խը պատ­րաստ էին Ադր­բե­ջա­նի ցան­կա­ցած ոտ­նձ­գու­թյան ար­ժա­նի հա­կա­հար­ված տալ։ Ա­պա­ցույ­ցը 2016-ի ապ­րի­լյան քա­ռօ­րյա մար­տերն էին, երբ ագ­րե­սիա­յի դի­մե­լով՝ Ադր­բե­ջա­նը չկա­րո­ղա­ցավ լու­ծել ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան եւ ոչ մի խն­դիր, ու­նե­ցավ մարդ­կա­յին, սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի եւ ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի զգա­լի կո­րուստ­ներ եւ ստիպ­ված ե­ղավ Ռու­սաս­տա­նի ԶՈՒ Գլ­խա­վոր շտա­բի միջ­նոր­դու­թյամբ զի­նա­դա­դա­րի հա­մա­ձայ­նու­թյուն խնդ­րել, բայց ան­ցած տար­վա ռազ­մա­քա­ղա­քա­կան ձեռք­բե­րում­ներն ա­վե­լի շո­շա­փե­լի եւ, մա­նա­վանդ մի­ջազ­գայ­նո­րեն ամ­րապ­նդ­ված են։ Ակն­հայտ է դառ­նում, որ Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի շր­ջա­փակ­ման, տն­տե­սա­կան մե­կու­սաց­ման թուրք-ադր­բե­ջա­նա­կան նա­խա­գի­ծը վե­րած­վում է ա­նախ­րո­նիզ­մի։ Մա­նա­վանդ որ հա­կա­հայ­կա­կան ի­րենց ծրագ­րե­րին տա­րա­ծաշր­ջա­նի այլ եր­կր­նե­րի ներգ­րավ­ման փոր­ձե­րը ո­րե­ւէ հա­ջո­ղու­թյամբ չեն պսակ­վում։ Սա ար­դեն ակն­հայտ ի­րո­ղու­թյուն է։ Եւ, վս­տա­հա­բար կա­րե­լի է ա­սել, ոչ օ­րա­կար­գա­յին են դար­ձել Թուր­քիա-Վրաս­տան-Ադր­բե­ջան ձե­ւա­չա­փով պաշտ­պա­նու­թյան եւ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար­նե­րի հան­դի­պում­նե­րը։ Ո­րով­հե­տեւ ե­թե նույն Թուր­քիան եւ Ադր­բե­ջա­նը զու­գա­հե­ռա­բար ռազ­մա­քա­ղա­քա­կան դա­շին­քի մեջ են Ռու­սաս­տա­նի հետ, ա­պա Վրաս­տանն ին­չու՞ պի­տի հա­վատ ըն­ծա­յի իր տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման հար­ցում թուրք-ադր­բե­ջա­նա­կան ՙնա­խան­ձախ­նդ­րու­թյա­նը՚։ Ա­վե­լի նա­խընտ­րե­լի չէ՞ Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման գնալ բո­լո­րո­վին այլ ռե­սուր­սով։ Վրաս­տա­նի հա­մար այս դեպ­քում շատ ա­վե­լի կա­րե­ւոր են դառ­նում Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Բաք­վում դա հաս­կա­ցել են ան­ցյալ տա­րի Վրաս­տա­նի նա­խա­գա­հի Բա­քու կա­տա­րած այ­ցի ժա­մա­նակ, երբ Սա­լո­մե Զու­րա­բիշ­վի­լին անս­պա­սե­լի ա­ռաջ բե­րեց քա­ղա­քակր­թա­կան ընդ­հան­րու­թյան եւ ինք­նու­թյան թե­ման։ Դա դի­վա­նա­գի­տա­կան ակ­նարկ էր Ադր­բե­ջա­նին, որ Վրաս­տանն ի­րեն դուրս է տես­նում թուր­քա­կան աշ­խար­հից եւ քա­ղա­քակր­թո­րեն հա­րա­զատ է քրիս­տո­նեա­կան աշ­խար­հին։ Ադր­բե­ջա­նի պա­տաս­խա­նը ցի­նի­կո­րեն կոշտ էր։ Բա­քուն նա­խա­հար­ձակ քայ­լե­րի դի­մեց վրաց-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի՝ Դա­վիթ Գա­րե­ջիի միջ­նա­դա­րյան վա­նա­կան հա­մա­լի­րին հա­րա­կից տա­րած­քում, իսկ ԳԱ պատ­մու­թյան ինս­տի­տու­տի գի­տա­կան խոր­հուր­դը հան­դես ե­կավ հայ­տա­րա­րու­թյամբ, որ­տեղ Վրաս­տա­նի հա­րավ-ա­րե­ւե­լյան տե­ղաշր­ջա­նը՝ Թբի­լի­սիով հան­դերձ, ան­վան­վեց ՙվաղն­ջա­կան թյուր­քա­կան հող՚։ Վրաց-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում լար­վա­ծու­թյու­նը պահ­պան­վում է։ Ադր­բե­ջա­նը չի թաքց­նում, որ ու­նի տա­րած­քա­յին հա­վակ­նու­թյուն­ներ։ Այս հա­մա­տեքս­տում Բաք­վի քա­րոզ­չու­թյանն այլ բան չի մնում, քան դի­մել ի­րո­ղու­թյուն­նե­րի բա­ցար­ձակ նեն­գա­փոխ­ման։ Ա­ռի­թը վեր­ջին օ­րե­րին Աբ­խա­զիա­յում ծա­վալ­ված ի­րա­դար­ձու­թյուն­ներն են՝ նա­խա­գահ Խա­ջիմ­բա­յի հրա­ժա­րա­կա­նը, ներ­քա­ղա­քա­կան լար­վա­ծու­թյու­նը եւ հան­գու­ցա­լուծ­ման ակն­կա­լիք­նե­րը։ 

Պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րով՝ Աբ­խա­զիա­յի բնակ­չու­թյան շուրջ քա­ռորդ մաս են կազ­մում էթ­նիկ հա­յե­րը։ Բնա­կան է, որ դա ազ­դե­ցիկ ընտ­րա­զանգ­ված է, ո­րի քա­ղա­քա­կան կողմ­նո­րո­շու­մը կա­րող է ո­րո­շիչ լի­նել ա­ռա­ջի­կա նա­խա­գա­հա­կան ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րում։ Տրա­մա­բա­նա­կան է նաեւ, որ Թբի­լի­սիում ու­շի-ու­շով հե­տե­ւում են աբ­խա­զա­կան զար­գա­ցում­նե­րին։ Վրաս­տա­նի հա­մար կա­րե­ւոր է, թե ով եւ ինչ պլատ­ֆոր­մով կզ­բա­ղեց­նի Աբ­խա­զիա­յի ա­ռաջ­նոր­դի պաշ­տո­նը։ Թբի­լի­սին պատ­րաստ­վում է սկզ­բուն­քա­յին նոր ա­ռա­ջար­կու­թյուն­ներ ա­նել ան­ջատ­ված նախ­կին ինք­նա­վա­րու­թյուն­նե­րին։ Ըստ ե­րե­ւույ­թին, դա հա­կա­սում է Ադր­բե­ջա­նի շա­հե­րին։ Ե­թե վրաց-աբ­խա­զա­կան կար­գա­վո­րու­մը խա­ղաղ ճա­նա­պար­հով հնա­րա­վոր դառ­նա, ա­պա այն կլի­նի նա­խա­դե­պա­յին։ Իսկ դա տրա­մագ­ծո­րեն ներ­հակ է պաշ­տո­նա­կան Բաք­վի ծրագ­րե­րին, որ կա­ռուց­վում են ռե­ւան­շիզ­մի եւ քսե­նո­ֆո­բիա­յի վրա։ Եւ ա­հա ա­լիե­ւյան քա­րոզ­չու­թյու­նը շր­ջա­նա­ռու­թյան է դրել մի թեզ, որ Աբ­խա­զիա­յի ընտ­րու­թյուն­նե­րի ել­քը ո­րո­շե­լու են էթ­նիկ հա­յե­րը, եւ ՙդա սկզբ­նա­վո­րե­լու է Աբ­խա­զիա­յի հայ­կա­կան բռ­նա­զավ­թու­մը՚։ Ի՞նչ նպա­տակ է հե­տապն­դում նման քա­րոզ­չու­թյու­նը՝ պարզ է։ Նպա­տակ է դր­ված ստ­վե­րել, բար­դաց­նել հայ-վրա­ցա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, Վրաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին ներ­շն­չել, որ ՙՌու­սաս­տա­նը հիաս­թափ­ված է աբ­խազ­նե­րից եւ Աբ­խա­զիան իր ազ­դե­ցու­թյան տակ պա­հե­լու հա­մար մշա­կել է այն­տեղ էթ­նիկ հա­յե­րին իշ­խա­նու­թյան բե­րե­լու, դրա­նով իսկ Աբ­խա­զիան Հա­յաս­տա­նի են­թա­կա­յու­թյա­նը հանձ­նե­լու աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ծրա­գիր՚։ Ցա­վոք, ադր­բե­ջա­նա­կան այս քա­րոզ­չու­թյան հա­մար եր­բեմն ա­ռիթ են ստեղ­ծում հայ­րե­նա­կան ո­րոշ լրատ­վա­մի­ջոց­ներ եւ ռու­սաս­տա­նաբ­նակ հայ գոր­ծիչ­ներ։ Հարկ է ի­րա­վի­ճա­կը գնա­հա­տել սթափ, չտր­վել տե­ղե­կատ­վա­կան ոչ մի գայ­թակ­ղու­թյան, չվ­տան­գել հայ-վրա­ցա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Աբ­խա­զիա­յի ա­պա­գան կո­րո­շի նրա ժո­ղո­վուր­դը, ո­րի մի մասն էլ էթ­նիկ հա­յերն են։ Իսկ Վրաս­տա­նը Հա­յաս­տա­նի դաշ­նա­կիցն ու բա­րե­կամն է։ Պետք է նա­խըն­տր­վի այս գե­րա­կա­յու­թյու­նը։
;

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.