Logo
Print this page

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԵՂԾ ՏԱԳՆԱՊ ԵՆ ՀՆՉԵՑՆՈՒՄ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Մի քա­նի տա­րի ա­ռաջ Դաղս­տա­նի ինք­նա­վար հան­րա­պե­տու­թյան իշ­խա­նու­թյուն­նե­րը Դեր­բենտ քա­ղա­քում, նույ­նա­նուն եւ Թա­բա­սա­րա­նի շր­ջան­նե­րում ի­րա­կա­նաց­նում են լայ­նա­ծա­վալ ի­րա­վա­պահ­պան գոր­ծո­ղու­թյուն­ներ։ Բաք­վում դա ըն­կալ­վեց որ­պես տե­ղի էթ­նիկ ադր­բե­ջան­ցի­նե­րի նկատ­մամբ ՙխտ­րա­կա­նու­թյան՚ եւ ՙայ­լա­տյա­ցու­թյան՚ գոր­ծո­ղու­թյուն, բայց Դաղս­տա­նում այդ սադ­րան­քին չեն­թարկ­վե­ցին։ Պաշ­տո­նանկ ար­վե­ցին տաս­նյակ էթ­նիկ ադր­բե­ջան­ցի­ներ, որ տաս­նա­մյակ­ներ ի վեր Ռու­սաս­տա­նի կազ­մում ընդգրկված ինք­նա­վար հան­րա­պե­տու­թյան հա­րա­վա­յին շր­ջա­նը վե­րա­ծել էին սե­փա­կան հայ­րե­նա­կալ­ված­քի եւ կո­ռուպ­ցիոն գոր­ծարք­նե­րի մեջ էին Ադր­բե­ջա­նի իշ­խող շր­ջա­նակ­նե­րի հետ։

Առ­հա­սա­րակ Դեր­բեն­տի եւ հա­րա­կից շր­ջան­նե­րի հար­ցը վա­ղուց է վե­րած­վել բարդ թն­ջու­կի։ Այն գո­յու­թյուն ու­ներ նաեւ խոր­հր­դա­յին շր­ջա­նում։ Դաղս­տա­նի հա­րա­վի նկատ­մամբ ադր­բե­ջա­նա­կան հա­վակ­նու­թյուն­ներն սկիզբ են ա­ռել 1918թ.-ին։ Ո­րոշ աղ­բյուր­ներ վկա­յում են, որ խն­դի­րը հա­ջո­ղել է հար­թել միայն այն բա­նից հե­տո, երբ բոլ­շե­ւիկ­ներն Ադր­բե­ջա­նի Հեղ­կո­մի նա­խա­գահ Նա­րի­մա­նո­վին սպառ­նա­ցել են Բա­քուն եւ ամ­բողջ Ապ­շե­րո­նյան թե­րակղ­զին ան­ջա­տել Ադր­բե­ջա­նից եւ մտց­նել Ռու­սաս­տա­նի կազ­մի մեջ։ Հե­տա­գա տա­րի­նե­րին, սա­կայն, Մոսկ­վա­յի վե­րա­բեր­մուն­քը Դաղս­տա­նի հար­ցում նկա­տե­լիո­րեն փոխ­վել է։ Այն­քան, որ Ադր­բե­ջա­նում Միր-Ջա­ֆար Բա­ղի­րո­վի կա­ռա­վար­ման տա­րի­նե­րին Դաղս­տա­նը գրե­թե պրո­տեկ­տո­րա­տի էր վե­րած­վել, որ­տեղ պե­տա­կան կա­րե­ւոր պաշ­տոն­նե­րի են նշա­նակ­վում Բաք­վի ՙին­տեր­նա­ցիո­նալ մի­ջա­վայ­րում կոփ­ված­նե­րը՚։
Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիե­ւի մո­րա­կան պա­պը՝ Ա­զիզ Ա­լիեւն, օ­րի­նակ, մե­կու­կես տաս­նա­մյակ գլ­խա­վո­րել է կոմ­կու­սակ­ցու­թյան Դաղս­տա­նի մարզ­կո­մը։ Ան­կա­խու­թյուն հռ­չա­կած Ադր­բե­ջա­նում Դաղս­տա­նի հա­րա­վա­յին շր­ջան­նե­րը՝ Դեր­բենտ քա­ղա­քով հան­դերձ, հա­մար­վում են ՙվաղն­ջա­կան թյուր­քա­կան հո­ղեր՚։ Ըստ ե­րե­ւույ­թին, Դաղս­տա­նում Ռու­սաս­տա­նի ներ­քին գոր­ծե­րի նախ­կին նա­խա­րար Վա­սի­լե­ւին ինք­նա­վա­րու­թյան ղե­կա­վար նշա­նա­կե­լուց հե­տո ի­րա­վի­ճա­կի փո­փո­խու­թյուն է տե­ղի ու­նե­նում։ Մոսկ­վան ակն­հայ­տո­րեն ցույց է տա­լիս, որ չի ըն­դու­նում ադր­բե­ջա­նա­կան կող­մի հա­վակ­նու­թյուն­նե­րը։ Վա­սի­լեւն ու­ժեղ ձեռ­քով կար­գու­կա­նոն է հաս­տա­տում, իսկ դա հար­վա­ծում է Դաղս­տա­նի հա­րա­վի ադր­բե­ջա­նա­կան մա­ֆիոզ խմ­բա­վո­րում­նե­րի շա­հե­րին։ Այդ իսկ պատ­ճա­ռով նրանք ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լում, ան­շուշտ՝ ոչ ա­ռանց պաշ­տո­նա­կան Բաք­վի ի­մա­ցու­թյան, շր­ջա­նա­ռու­թյան են դրել Դեր­բեն­տում եւ հա­րա­կից շր­ջան­նե­րում էթ­նիկ ադր­բե­ջան­ցի­նե­րի ՙազ­գա­յին ինք­նու­թյու­նը վի­րա­վո­րող, նրանց ի­րա­վունք­նե­րը սահ­մա­նա­փա­կող քայ­լե­րի՚ թե­ման։
Դա միայն մի բան է վկա­յում. Ադր­բե­ջա­նում հաս­կա­նում են, որ Դաղս­տա­նի հա­րա­վում էթ­նիկ խն­դիր­ներ հա­րու­ցե­լու եւ այդ ձե­ւով ո­րո­շա­կի տա­րածք­նե­րի տի­րա­նա­լու ծրա­գի­րը մատն­վել է ան­հա­ջո­ղու­թյան, եւ Ռու­սաս­տա­նը կա­րող է դի­մել հա­կա­քայ­լե­րի՝ Ադր­բե­ջա­նի հյու­սի­սում հո­վա­նա­վո­րե­լով լեզ­գիա­կան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շար­ժում։ Ադր­բե­ջա­նի հա­մար դա կվե­րած­վեր կա­տա­րյալ ա­ղե­տի։ Ըստ ե­րե­ւույ­թին, Ադր­բե­ջա­նի լեզ­գիաբ­նակ շր­ջան­նե­րում ինչ-որ խմո­րում­ներ են տե­ղի ու­նե­նում։ Եւ Բա­քուն շտա­պում է Դաղս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին մե­ղադ­րել էթ­նիկ ադր­բե­ջան­ցի­նե­րի նկատ­մամբ խտ­րա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րե­լու մեջ, որ­պես­զի այդ ձե­ւով երկ­խո­սու­թյան թե­մա ու­նե­նա Մոսկ­վա­յի հետ։
Ո­րոշ փոր­ձա­գետ­ներ տագ­նապ են հն­չեց­նում այն ի­մաս­տով, որ Իլ­համ Ա­լիե­ւը դար­ձել է Ա­րեւ­մուտ­քի շա­հերն սպա­սար­կե­լու մի­ջո­ցով ԼՂ հար­ցում նպաս­տա­վոր դիր­քեր ստա­նա­լու ծրագ­րի պա­տան­դը եւ հա­մա­րում են, որ այդ նա­խագ­ծերն ա­ռար­կա­յա­կան ո­րե­ւէ օ­գուտ չեն բե­րել, փո­խա­րե­նը սեր­մա­նել են ան­վս­տա­հու­թյուն ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Դա­տե­լով ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լի՝ այդ թե­մա­յով հրա­պա­րա­կում­նե­րի տո­նայ­նու­թյու­նից, կա­րե­լի է են­թադ­րել, որ Ա­լիեւն ինքն էլ տագ­նա­պած է եւ չի կողմ­նո­րոշ­վում, թե հե­տա­գա ինչ քայ­լե­րի կա­րող է դի­մել Ռու­սաս­տա­նը։
Մեկ­նա­բան­նե­րից մե­կը նույ­նիսկ զու­գա­հեռ է անց­կաց­րել Ուկ­րաի­նա­յի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ՝ ակն­հայ­տո­րեն ակ­նար­կե­լով, որ Մոսկ­վան կա­րող է կոշտ վերջ­նագ­րա­յին լե­զու օգ­տա­գոր­ծել, ե­թե դա թե­լադր­ված լի­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան անհ­րա­ժեշ­տու­թյամբ։ Իսկ նման հա­վա­նա­կա­նու­թյուն կա։ Ռուս փոր­ձա­գետ­նե­րը եւ մեկ­նա­բան­ներն ա­ռայժմ Բաք­վին բա­րե­կա­մա­կան խոր­հուրդ են տա­լիս հա­մա­ձայ­նել Ադր­բե­ջա­նի տա­րած­քում ռու­սա­կան ռազ­մա­կան ներ­կա­յու­թյա­նը։ Ո­րոշ դեպ­քե­րում դա հն­չում է ՙԱ­րաքս գե­տով Ռու­սաս­տա­նի պատ­մա­կան սահ­ման­նե­րը վե­րա­կանգ­նե­լու հրա­մա­յա­կա­նի՚ տես­քով։ Դաղս­տա­նի հա­րա­վում խմոր­վող ի­րա­վի­ճա­կը ցան­կա­ցած պա­հի կա­րող է վե­րա­ճել բաց առ­ճա­կատ­ման։ Այդ դեպ­քում Մոսկ­վան պար­տադր­ված կլի­նի ուժ կի­րա­ռել՝ զս­պե­լու ադր­բե­ջա­նա­կան ան­ջա­տո­ղա­կա­նու­թյու­նը։ Ան­շուշտ, դրան կհե­տե­ւին հա­մար­ժեք գոր­ծո­ղու­թյուն­ներ՝ ար­դեն Ադր­բե­ջա­նի հյու­սի­սա­յին շր­ջան­նե­րում։
Ա­լիե­ւի իշ­խա­նու­թյունն, այս­պի­սով, հասց­րել է տա­րած­քա­յին խն­դիր­ներ ստեղ­ծել ոչ միայն Վրաս­տա­նի եւ Ի­րա­նի, այ­լեւ՝ Ռու­սաս­տա­նի հետ։ Նավ­թա­յին էյ­ֆո­րիան մնա­ցել է ան­ցյա­լում, Ադր­բե­ջա­նի տն­տե­սու­թյու­նը չի կա­րո­ղա­նում հաղ­թա­հա­րել ստագ­նա­ցիան։ 2020թ.-ին կան­խա­տես­վում է ՀՆԱ-ի ըն­դա­մե­նը 1,2 տո­կո­սի աճ։ Այս ի­րա­վի­ճա­կում ո­րե­ւէ ար­տա­քին քա­ղա­քա­կան նպա­տակ սպա­սար­կե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը բա­ցա­հայտ զրո­յա­կան է։ Եւ, ընդ­հա­կա­ռա­կը, մե­ծա­նում է այս­պես ա­սած` հա­տուց­ման պա­հի հա­վա­նա­կա­նու­թյու­նը, երբ Ի­րա­նը եւ Ռու­սաս­տա­նը կա­րող են ՙչա­րաճ­ճիու­թյան՚ հա­մար հա­շիվ պա­հան­ջել։
Ըստ ա­մե­նայ­նի՝ Բաք­վում նման ՙհոտ՚ զգա­ցել են։ Այ­լա­պես վայ­նա­սուն չէին բարձ­րաց­նի Դաղս­տա­նում էթ­նիկ ադր­բե­ջան­ցի­նե­րին ՙհե­տապն­դե­լու՚ թե­մա­յով։ Ինչ­պե՞ս կար­ձա­գան­քի Ռու­սաս­տա­նը։ Նա­խա­տես­ված է, որ տար­վա կե­սե­րին Բա­քու կայ­ցե­լի Դաղս­տա­նի ինք­նա­վա­րու­թյան ղե­կա­վար Վա­սի­լե­ւը։ Ա­հա թե ինչ մա­կար­դա­կով է Մոսկ­վան ՙփա­րա­տե­լու՚ Ա­լիե­ւի տագ­նապ­նե­րը։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.