[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ՑԱ­ԽՅԱՆ ՇԱՐ­ԺՈՒՄ. ՀԱՂ­ԹԱ­ՆԱ­ԿԻ ԶՈ­ՐԱ­ՎՈՐ ԷՋ

Կա­րի­նե ԴԱ­ԴԱ­ՄՅԱՆ

 Ազ­գա­յին զար­թոն­քի շր­ջան­ներ ու ա­զա­տագ­րա­կան շար­ժում­ներ մեր պատ­մու­թյան մեջ շատ ենք ու­նե­ցել, երբ հա­ջող­վել է հա­մախ­մբ­վել ու սե­փա­կան եր­կի­րը օ­տա­րի լծից թո­թա­փե­լու, մեր ազ­գա­յին դի­մա­գիծն ու էու­թյու­նը պահ­պա­նե­լու պայ­քա­րի դուրս գալ։

Ե­ղել է՝ հա­ջող­վել է, կա­րո­ղա­ցել ենք տևա­կան ժա­մա­նա­կով վե­րա­կան­գն­վել, հաղ­թել, բայց ո­րոշ ժա­մա­նակ անց նո­րից ստիպ­ված էինք կորց­նել մեր ան­կա­խու­թյու­նը, հայ­րե­նի­քում շա­րու­նա­կել ապ­րել ստ­րու­կի կար­գա­վի­ճա­կում, բայց ոչ հո­գե­բա­նու­թյամբ։ Ար­ցա­խյան հատ­վա­ծում մեզ պար­տադր­ված լու­ծը թո­թա­փե­լու փոր­ձեր տար­բեր ժա­մա­նա­կա­հատ­ված­նե­րում են ե­ղել, բայց ան­ցած դա­րի 80-ա­կան­նե­րի ա­վարտն ե­ղավ ճա­կա­տագ­րա­կան և հաղ­թա­կան։ Ոչ մի ճն­շում, ոչ մի ա­հա­բե­կում, չկա­րո­ղա­ցան կանգ­նեց­նել ար­ցախ­ցուն, որ դուրս էր ե­կել իր ան­կա­խու­թյան և հայ մնա­լու ի­րա­վուն­քը պաշտ­պա­նե­լու հա­մար։ Ո­չինչ չկա­րո­ղա­ցավ հաղ­թել սե­փա­կան երկ­րում ան­կախ ապ­րե­լու, պե­տա­կա­նու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու հաս­տա­տուն ո­րոշ­մա­նը։ Չնա­յած ի սկզ­բա­նե այլ էր մեր ձգ­տու­մը՝ վե­րա­միա­վոր­վել Մայր Հայ­րե­նի­քին՝ Հա­յաս­տա­նին, ժա­մա­նա­կի պա­հան­ջով և ի­րա­վի­ճակ­նե­րով պայ­մա­նա­վոր­ված այլ բո­վան­դա­կու­թյուն ստա­ցավ։ Մեր թշ­նա­մին հաս­կա­ցավ, որ ցաս­ման մեջ գտն­վող հա­յին անհ­նար է հաղ­թել։
Սկ­սե­ցինք ստո­րագ­րա­հա­վաք­նե­րով, ներգ­րավ­վեց ա­մե­նան­վիր­ված ու ա­մե­նա­հայ­րե­նա­սեր հատ­վա­ծը, ան­տե­սե­լով ժա­մա­նա­կի բո­լոր վա­խերն ու ճն­շում­նե­րը։ Գի­տակց­ված ու գո­յու­թյան պահ­պան­ման հա­մար տար­վող պայ­քա­րը կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հա­մալր­վեց նվի­րյալ­նե­րով, այ­նու­հետև դար­ձավ հա­մընդ­հա­նուր, հա­մա­հայ­կա­կան, հա­մազ­գա­յին։ Ար­ցա­խի ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րը ա­լիք­վեց, դար­ձավ հայ ազ­գի ա­պա­հո­վու­թյան, գի­տակ­ցա­կան զար­թոն­քի սկիզբ։ Ապ­րել-չապ­րե­լու, լի­նել-չլի­նե­լու պար­տադ­րան­քը հիմք ե­ղավ միաս­նա­կան պայ­քար սկ­սե­լու և հաս­տա­տուն՝ միայն հաղ­թա­նա­կի հաս­նե­լու վերջ­նո­րոշ­ման հա­մար։ Ընդ­հա­տա­կյա ստո­րագ­րա­հա­վաք­նե­րին հետևե­ցին պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի ձևա­վո­րու­մը և մեկ­նու­մը Մոսկ­վա, կոլ­տն­տե­սու­թյուն­նե­րի ընդ­հա­նուր ժո­ղով­նե­րը, հե­տո՝ հա­մա­ժո­ղովր­դա­կան ցույ­ցե­րը։
1988թ.-ի այս օ­րե­րին ե­ռում էին Մայր Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը։ Ա­մեն ինչ ար­դեն կան­խո­րոշ­ված էր, ու հետ­դար­ձի ճամ­փա չկար։ Այս միտ­քը խու­ճա­պի էր մատ­նել Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյա­նը, ո­րը հնա­րա­վոր ա­մեն ինչ ա­նում էր, որ­պես­զի ճն­շի բարձ­րա­ցած ա­լի­քը։ Սա­կայն ար­դեն ուշ էր։
Մար­տու­նու հիմ­նարկ­նե­րի ու ձեռ­նար­կու­թյուն­նե­րի կո­լեկ­տիվ­նե­րը, բնակ­չու­թյու­նը, մե­ծից փոքր փո­ղոց էին դուրս ե­կել ի­րենց ՙա­յո՚-ն ա­սե­լու սե­փա­կան ան­կա­խու­թյան հա­մար։ Սա գի­տակց­ված ու հա­սու­նա­ցած քայլ էր, ո­րի դեմ ար­դեն ո­չինչ ա­նել հնա­րա­վոր չէր։
Յու­րա­քան­չյուր տար­վա այս օ­րե­րին մենք նո­րից հի­շում ու արժևո­րում ենք այն ա­մենն, ինչ տե­ղի է ու­նե­ցել տաս­նա­մյակ­ներ ա­ռաջ։ Կա­տար­վա­ծը հե­րո­սու­թյուն ու անձ­նա­զո­հու­թյուն էր, ո­րը բե­րեց, հասց­րեց այ­սօր­վան։ Մենք կա­րո­ղա­ցանք մեր թշ­նա­մուն և ողջ աշ­խար­հին ա­պա­ցու­ցել, որ տեր ենք, որ կա­րող ենք, ու­ժեղ ենք, ան­հաղթ ենք։ Կա­րո­ղա­ցանք վե­րա­կանգ­նել մեր դա­րա­վոր հայ­րե­նի­քում ապ­րե­լու մեր ի­րա­վուն­քը։
Մենք ընդ­միշտ պար­տա­վոր ենք հի­շել ու ար­ժա­նի ձևով գնա­հա­տել նրանց, ով­քեր չհասց­րին տես­նել, վա­յե­լել ի­րենց ե­րա­զած, ստեղ­ծած ան­կա­խու­թյունն ու եր­կի­րը, նաև նրանց, որ շա­րու­նա­կե­ցին, կռե­ցին մեր հե­տա­գա հաղ­թա­նակ­նե­րը և այ­սօր էլ շա­րու­նա­կում են ապ­րել մեզ հետ, մեր կող­քին, ի­րենց կեր­տած ա­զատ, ան­կախ, ինք­նիշ­խան երկ­րում։
;