ՄԵԿ ԳԻ­ՇԵՐ­ՎԱ ՊԱՏ­ՄՈՒ­ԹՅՈՒՆ

 Համ­լետ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

(1988թ. մար­տի 1-ի լույս 2-ը)

32 տա­րի է ան­ցել այդ օ­րից, երբ 50-60-հա­զա­րա­նոց ար­ցախ­ցի ցու­ցա­րար­նե­րը սկ­սած 1988թ. փետր­վա­րի 13-ից կանգ­նած էին Ստե­փա­նա­կեր­տի թիվ 1 դպ­րո­ցի նախ­կին շեն­քից մինչև Օ­ղա­կաձև այ­գու տա­րած­քում և պա­հան­ջում էին Կրեմ­լից՝ ի­րա­կա­նաց­նել փետր­վա­րի 20-ի ԼՂԻՄ¬ի մար­զա­յին խոր­հր­դի հայտ­նի ո­րո­շոււ­մը։ Ինչ­պես միշտ Մոսկ­վան լռում էր: Այդ պա­հին Կենտ­րո­նը բա­վա­րար­վեց կու­սակ­ցու­թյան մարզ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Բո­րիս Կևոր­կո­վին փո­խա­րի­նե­լով Հեն­րիխ Պո­ղո­սյա­նով։

Գոր­ծող ներ­կա իշ­խա­նա­վոր­նե­րից ոչ ոք դուրս չէր գա­լիս պա­տաս­խա­նե­լու ցու­ցա­րար­նե­րի հար­ցե­րին. վի­ճա­կը կա­ռա­վար­վում էր հրա­պա­րա­կում ժո­ղովր­դի կող­մից ՙծն­ված՚ և նույն ժո­ղովր­դի կող­մից ա­րագ¬ա­րագ փոխ­վող լի­դեր­նե­րի կող­մից։
Ե­կել էր մի պահ, որ բռուն­ցք­ված հոծ ժո­ղո­վուր­դը դառ­նում էր ան­կա­ռա­վա­րե­լի։ Այդ վտան­գա­վոր պա­հին ա­ռա­ջարկ­վեց կազ­մա­կեր­պել հան­դի­պում կու­սակ­ցու­թյան ԼՂ մարզ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Հեն­րիխ Պո­ղո­սյա­նի հետ՝ պա­հան­ջով, որ վեր­ջինս դուրս գա հրա­պա­րակ, Լե­նի­նի ար­ձա­նի մոտ ամ­բիո­նից պա­տաս­խա­նի ժո­ղովր­դի հար­ցե­րին և ղե­կա­վա­րու­թյու­նը վերց­նի իր ձեռ­քը։ 1988թ. մար­տի 1-ի ե­րե­կո­յան ժա­մը 11.00-ին մի խումբ ակ­տի­վիստ­ներ (հս­տակ հի­շում եմ Ար­կա­դի Մա­նու­չա­րո­վին, Ռո­լես Ա­ղա­ջա­նյա­նին, Մաք­սիմ Միր­զո­յա­նին և է­լի կա­յին, ո­րոնց ա­նուն­նե­րը չեմ հի­շում) կես գի­շե­րին վր­դով­ված դուրս ե­կան ու հա­ղոր­դե­ցին, որ Հ.Պո­ղո­սյա­նը ոչ մի ա­ռա­ջար­կի չի հա­մա­ձայն­վում։
Ա.Մա­նու­չա­րո­վը շատ ա­րագ կողմ­նո­րոշ­վեց, ա­ռա­ջարկ ա­րեց, որ ժո­ղովր­դի կող­մից ա­ռա­ջադր­վեն ակ­տի­վիստ­ներ, ո­րոնք պետք է ղե­կա­վա­րեն ժո­ղովր­դա­կան շար­ժու­մը։ Ա­րագ¬ա­րագ մշակ­վեց կա­նո­նա­կար­գը, թե որ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից, որ ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րից քա­նի հո­գի պետք է ա­ռա­ջադր­վեր։
Ա­սեմ, ժո­ղո­վուրդն այդ պա­հին շատ գրգռ­ված էր, ա­մեն մի սխալ բա­ռի ու ար­տա­հայ­տու­թյան հա­մար կա­րող էին շվ­վաց­նել և չթող­նել, որ խո­սի։ Մո­տե­ցա Լե­նի­նի ար­ձա­նի պատ­վան­դա­նին, ո­րը ծա­ռա­յում էր որ­պես ամ­բիոն, ժո­ղովր­դին դի­մե­լով` ա­սա­ցի, թե ով եմ, քա­նի որ մութ էր, և կողմ­նո­րոշ­վում էինք լուս­նի լույ­սով։ Ա­սա­ցի, որ կարևոր հա­ղոր­դում ու­նեմ։ Իմ խոս­քի վրա ժո­ղովր­դի ցր­ված կղ­զյակ­նե­րը, հատ­ված­նե­րը վե­րած­վե­ցին մի ամ­բող­ջա­կա­նու­թյան։ Ես ներ­կա­յաց­րի ի­րա­վի­ճա­կը և ա­ռա­ջար­կե­ցի այն պայ­ման­նե­րը, ո­րոնց շուրջ նա­խօ­րոք պայ­մա­նա­վոր­վել էինք, միա­ժա­մա­նակ ա­ռա­ջար­կե­ցի, որ նրանք Շար­ժու­մը ղե­կա­վա­րե­լու հա­մար ա­ռա­ջադ­րեն ի­րենց լի­դեր­նե­րը։ Պայ­մա­նա­վոր­վե­ցինք, որ մեկ ժա­մից հե­տո ժո­ղովր­դից պա­հան­ջե­լու ենք ցու­ցակ­նե­րը։
Ան­ցավ մեկ ժա­մը, նո­րից դի­մե­ցի ժո­ղովր­դին, ստա­ցա ցու­ցակ­ներ, ո­րոնք ի­րա­րից շատ տար­բեր էին, և ներ­կա­յաց­րի նա­խա­ձեռ­նող խմ­բին։ Ըն­թեր­ցե­ցինք ցու­ցակ­նե­րը, հա­նե­ցինք կրկն­վող ա­նուն¬ազ­գա­նուն­նե­րը, հայ­տա­րա­րե­ցինք ա­նուն առ ա­նուն, որ­պես­զի ժո­ղո­վուր­դը կողմ­նո­րոշ­վի։ Ժո­ղո­վուր­դը շա­տե­րին չըն­դու­նեց և ստի­պեց հա­նել ցու­ցա­կից, որ­տեղ մնա­ցին ըն­դա­մե­նը 66 հո­գի։ Ժո­ղովր­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հա­վաք­վե­ցին ՙՍո­վե­տա­կան Ղա­րա­բաղ՚ թեր­թի փոք­րիկ ա­կում­բում և ո­րո­շե­ցին 66 հո­գուց ընտ­րել 11-հո­գա­նոց մի կո­մի­տե, ո­րին պի­տի հան­ձն­վեր շարժ­ման ղե­կա­վա­րու­թյու­նը։
Նրանք են՝ Ար­կա­դի Մա­նու­չա­րով (նա­խա­գահ), Ռո­լես Ա­ղա­ջա­նյան, Վար­դան Հա­կո­բյան, Ռազ­միկ Պետ­րո­սյան, Համ­լետ Գրի­գո­րյան, Մաք­սիմ Միր­զո­յան, Ար­կա­դի Կա­րա­պե­տյան, Բո­րիս Ա­ռու­շա­նյան, Ռո­բերտ Բաղ­դա­սա­րյան, Համ­լետ Մով­սի­սյան, Վլա­դի­միր Գևոր­գյան։
Հա­ջորդ օ­րը այս խում­բը քան­դա­կա­գործ Ար­մեն Հա­կո­բյա­նի ա­ռա­ջար­կով ան­վան­վեց ՙԿռունկ՚` որ­պես հայ­րե­նի­քի հան­դեպ կա­րո­տի խոր­հր­դա­նիշ։
Հանձ­նա­րար­վեց Գեոր­գի Պետ­րո­սյա­նին և Ռո­բերտ Քո­չա­րյա­նին կազ­մե­լու ՙԿռունկ՚¬ի կա­նո­նադ­րու­թյու­նը և դնե­լու նիս­տի քվեար­կու­թյա­նը։
Եվ այս­պես, ՙԿռուն­կը՚ 11-հո­գա­նոց կո­մի­տեով և 55 ան­դամ­նե­րով սկ­սեց իր ծանր աշ­խա­տան­քը։
Մար­տի 1-ի լույս 2-ի գի­շե­րը ամ­բողջ գի­շեր չէինք քնել. Ար­կա­դի Մա­նու­չա­րո­վը դուրս ե­կավ ժո­ղովր­դի ա­ռաջ և որ­պես ղե­կա­վար հայ­տա­րա­րեց, որ այ­սօր­վա­նից դա­դա­րեց­նում ենք գոր­ծա­դու­լը։ Ո­րոշ­վեց Ժո­ղովր­դի ա­նու­նից շնոր­հա­վո­րել Մ.Գոր­բա­չո­վի ծնն­դյան օ­րը և պա­հան­ջել փետր­վա­րի 20-ի ո­րոշ­ման ար­ձա­գան­քը։ Հայ­տա­րար­վեց, որ պա­տաս­խան չս­տա­նա­լու դեպ­քում շա­րու­նա­կե­լու ենք գոր­ծա­դու­լը և ցույ­ցե­րը` էլ ա­վե­լի մեծ մասշ­տաբ­նե­րով։
Ժո­ղովր­դի մի մա­սը գնաց հան­գս­տա­նա­լու, իսկ մյուս մա­սը մնաց հրա­պա­րա­կում` ա­մուր պա­հե­լու ՙդիր­քե­րը՚։
Չան­ցած մի քա­նի ժամ` ժո­ղո­վուր­դը կա­մաց¬կա­մաց նո­րից լց­վեց հրա­պա­րակ. նրանք խոր­հր­դա­յին Կենտ­րո­նի ղե­կա­վար Գոր­բա­չո­վից պա­տաս­խան էին պա­հան­ջում, ո­րը չս­տա­ցան։
Շար­ժու­մը շա­րու­նակ­վում է։
Ե­կեք ա­նուն առ ա­նուն հի­շենք մեր քաջ ու տո­կուն ժո­ղովր­դին, մեր քաջ ու տո­կուն ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին։ Նաև նշենք, որ այդ 66¬ից կե­սից ա­վե­լին ողջ չեն։
Նրանք ար­ժա­նի են հիշ­վե­լու։