[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԱՍԻԶՄԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

 

 

 

 

 

 

 

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 

1988թ. փետր­վա­րի 27-29-ին Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի Սում­գա­յիթ քա­ղա­քում պե­տա­կան մա­կար­դա­կով կազ­մա­կերպ­վե­ցին հայ բնակ­չու­թյան սպանդ և զանգ­վա­ծա­յին տե­ղա­հա­նու­թյուն։ Դա սո­վո­րա­կան ցե­ղաս­պա­նու­թյուն էր, որն ի­րա­կա­նաց­վեց նա­խա­պես ծրագր­ված բե­մագ­րով` Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի խրա­խուս­մամբ և Պե­տա­կան անվ­տան­գու­թյան աշ­խա­տա­կից­նե­րի վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո։ Սում­գա­յի­թի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով սկս­վեց ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան սրաց­ման փու­լը։

Ադր­բե­ջանն այդ­պես պա­տաս­խա­նեց Ար­ցա­խում ծա­վալ­ված ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րին` ար­ցա­խա­հա­յու­թյան ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քին հա­կադ­րե­լով իր ցե­ղաս­պան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Հա­յե­րի հան­դեպ ա­տե­լու­թյուն սեր­մա­նե­լու նպա­տա­կով ադր­բե­ջան­ցի ազ­գայ­նա­մոլ­ներն ա­մե­նա­դա­ժան սպա­նու­թյուն­նե­րում ներգ­րա­վել են ե­րի­տա­սարդ­նե­րի և դե­ռա­հաս­նե­րի։ Հա­վաք­ված փաս­տե­րը վկա­յում են, որ հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը կա­տար­վել են ազ­գա­յին հիմ­քով, հա­յա­տյա­ցու­թյան հո­ղի վրա։ Պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րով` 26 հայ է սպան­վել, մինչ­դեռ փաս­տե­րը հա­զա­րից ա­վե­լի մարդ­կանց նկատ­մամբ ի­րա­գործ­ված դժո­խա­յին սպա­նու­թյուն­նե­րի մա­սին են վկա­յում։ 94 ջար­դա­րար­նե­րից միայն մե­կի նկատ­մամբ է մա­հա­պատ­ժի դա­տավ­ճիռ կա­յաց­վել, մնա­ցած դեպ­քե­րը ո­րակ­վել են խու­լի­գա­նա­կան ա­րարք­ներ։ Սում­գա­յի­թյան սպան­դից մա­զա­պուրծ հա­յե­րը ստիպ­ված ե­ղան լքել ի­րենց մշ­տա­կան բնա­կու­թյան վայ­րը՝ ա­պաս­տան գտ­նե­լով Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում։
Որ ոճ­րա­գոր­ծու­թյու­նը ծրագր­ված է ե­ղել նա­խա­պես, կաս­կա­ծե­լու կա­րիք չկա. ջար­դա­րար­ներն ի­րենց հետ ու­նե­ցել են հա­յե­րի բնա­կա­րան­նե­րի ցու­ցակ­նե­րը, նա­խա­պես նաև դե­րե­րի բա­ժա­նում է ի­րա­կա­նաց­վել՝ ով­քե՞ր են սպա­նող­նե­րը, հա­յե­րի գույ­քը թա­լա­նող­նե­րը կամ ոչն­չաց­նող­նե­րը, ով­քե՞ր են հան­ցա­գոր­ծու­թյան հետ­քե­րը վե­րաց­նող­նե­րը։ Հան­ցա­գործ­նե­րին թմ­րա­նյութ և ո­գե­լից խմիչք է բա­ժան­վել։ Հա­յե­րի բնա­կա­րան­նե­րում նա­խօ­րոք ան­ջատ­վել է հե­ռա­խո­սա­յին կա­պը, նրանց տե­ղե­րը նշե­լու հա­մար գոր­ծի է դր­վել ազ­դան­շա­նա­յին հա­մա­կարգ։
Հա­յե­րի սպան­դը շա­րու­նակ­վել է ե­րեք օր։ Փետր­վա­րի 29-ին խոր­հր­դա­յին զոր­քեր են մտց­վել Սում­գա­յիթ, սա­կայն դրանց ներ­կա­յու­թյամբ էլ սպա­նու­թյուն­ներն ու բռ­նա­րարք­նե­րը շա­րու­նակ­վել են։ Ար­ձա­նագր­վել են ող­ջա­կի­զում­նե­րի բազ­մա­թիվ դեպ­քեր, թա­լան­ված ու ա­վեր­ված բնա­կա­րան­նե­րի թի­վը հաս­նում էր մի քա­նի հա­րյու­րի։ 18000 հայ դար­ձավ փախս­տա­կան։
Ար­դեն 32 տա­րի է ան­ցել այդ ե­ղեռ­նից, բայց ցայ­սօր մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան և քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կա­նի չի ար­ժա­նա­ցել, չի ճա­նաչ­վել որ­պես ցե­ղաս­պան գոր­ծո­ղու­թյուն։ Դա­տա­պարտ­վել է Եվ­րա­խոր­հր­դա­րա­նի, ԱՄՆ Սե­նա­տի և Ար­գեն­տի­նա­յի խոր­հր­դա­րա­նի կող­մից։
Սում­գա­յի­թի հան­ցա­գոր­ծու­թյու­նը մնաց ան­պա­տիժ և պատ­ճառ դար­ձավ, որ հայ­կա­կան կո­տո­րած­նե­րը հե­տա­գա­յում շա­րու­նակ­վեն Ադր­բե­ջա­նի մյուս հա­յա­շատ քա­ղաք­նե­րում՝ Բաք­վում և Կի­րո­վա­բա­դում

Թուր­քա­կան ձե­ռա­գիրն ան­փո­փոխ է. նույն­պի­սի հրե­շա­վո­րու­թյամբ 2004թ. փետր­վա­րի 19-ին Բու­դա­պեշ­տում ադր­բե­ջան­ցի ոճ­րա­գործ Ռա­միլ Սա­ֆա­րո­վը գի­շե­րը կաց­նա­հա­րեց քնած հայ սպա Գուր­գեն Մար­գա­րյա­նին։ Նրանք մաս­նակ­ցում էին ՆԱ­ՏՕ-ի ՙԳոր­ծըն­կե­րու­թյուն՝ հա­նուն խա­ղա­ղու­թյան՚ ծրագ­րի անգ­լա­լե­զու ու­սում­նա­կան դա­սըն­թաց­նե­րին։ Հուն­գա­րա­կան դա­տա­րա­նի կող­մից ցմահ բան­տար­կու­թյան դա­տա­պարտ­ված Սա­ֆա­րո­վին 2012թ. օ­գոս­տո­սի վեր­ջին ար­տա­հանձ­նե­ցին Բաք­վին։ Իլ­համ Ա­լիևը նրան ան­մի­ջա­պես նե­րում շնոր­հեց, բնա­կա­րան նվի­րեց և պե­տա­կան բարձր պարգևնե­րի ար­ժա­նաց­րեց՝ մի­ջազ­գա­յին հան­րու­թյանն ու­ղերձ հղե­լով առ այն, որ հայ մար­դուն սպա­նելն Ադր­բե­ջա­նում հե­րո­սու­թյուն է։ Դա ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով ռա­սիզ­մի դրսևո­րում էր, հա­յա­տյա­ցու­թյան քա­րոզ­չու­թյուն։
Ադր­բե­ջան պե­տու­թյունն իր ռա­սիս­տա­կան էու­թյու­նը ցու­ցադ­րեց նաև 2016-ի ապ­րի­լյան պա­տե­րազ­մի օ­րե­րին։ Ա­ռաջ­նագ­ծում հայ­կա­կան դիր­քը պաշտ­պա­նող զին­վո­րին գլ­խա­տելն ու հա­մա­ցան­ցում ցու­ցադ­րե­լը, հայ զին­ծա­ռա­յող­նե­րի դիակ­նե­րը հո­շո­տելն ադր­բե­ջա­նա­կան հե­րո­սու­թյուն­նե­րի տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կու­թյունն էին։ Ա­հա թե ին­չու ենք մենք Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան խն­դի­րը դի­տար­կում վե­րոն­շյալ հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի ֆո­նին։ Ա­հա թե ին­չու է հայ­կա­կան կողմն Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի և ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյան խն­դիր­նե­րը հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում դի­տար­կում որ­պես ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­ներ։ Ոչ միայն Ար­ցա­խի. Ադր­բե­ջա­նում պե­տա­կան մա­կար­դա­կով խո­սում են հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյունն ու Հա­յաս­տա­նը ոչն­չաց­նե­լու մա­սին։
Հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­նե­րի անվ­տան­գու­թյան խն­դի­րը հեր­թա­կան ան­գամ քն­նարկ­ման թե­մա էր փետր­վա­րի 22-ին Ստե­փա­նա­կեր­տում կա­յա­ցած ՀՀ և ԱՀ Անվ­տան­գու­թյան խոր­հուրդ­նե­րի հա­մա­տեղ եր­րորդ նիս­տում, որն ըն­թա­ցավ ԱՀ նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նի և ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­մա­նա­խա­գա­հու­թյամբ։ Նա­խա­գահ Սա­հա­կյանն իր ե­լույ­թում ըն­դգ­ծել է, որ պաշ­տո­նա­կան Բա­քուն որևէ կերպ չի փո­խել իր մո­տե­ցում­ներն ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի նկատ­մամբ և շա­րու­նա­կում է վա­րել ագ­րե­սիվ, կոշտ, ռևան­շիս­տա­կան, հա­յա­տյաց քա­ղա­քա­կա­նու­թյուն։ Ար­ցա­խի կոր­ծա­նու­մը, ՀՀ-ի նկատ­մամբ տա­րած­քա­յին հա­վակ­նու­թյուն­նե­րը նրա հա­մար գերն­պա­տակ են։ Դրա հետ մեկ­տեղ, մեր և հա­րա­կից տա­րա­ծաշր­ջան­նե­րում շա­րու­նակ­վում է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան թեժ մր­ցակ­ցու­թյու­նը։ Նա­խա­գա­հի խոս­քով՝ նման ի­րա­վի­ճա­կում, բնա­կան է, պետք է շա­րու­նա­կել ամ­րապն­դել մեր անվ­տան­գու­թյան հա­մա­կար­գը, բարձր պա­հել բա­նա­կի մար­տու­նա­կու­թյան աս­տի­ճա­նը, վա­րել հա­վա­սա­րակ­շռ­ված ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն։
Ստե­փա­նա­կեր­տում վար­չա­պետ Փա­շի­նյանն անդ­րա­դար­ձավ տա­րա­ծաշր­ջա­նա­յին և հայ­կա­կան եր­կու հան­րա­պե­տու­թյուն­նե­րի անվ­տան­գու­թյանն առ­նչ­վող խն­դիր­նե­րին ու մար­տահ­րա­վեր­նե­րին։ Նման ձևա­չա­փով նիս­տե­րի անց­կա­ցու­մը, նրա խոս­քով, այլևս ան­շր­ջե­լի ա­վան­դույթ է, նաև բա­ցար­ձակ անհ­րա­ժեշ­տու­թյուն, որ­պես­զի Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը լի­նեն միևնույն է­ջի վրա։ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի փոխ­գոր­ծակ­ցու­թյու­նը մեր հայ­րե­նի­քի, մեր ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյան կարևո­րա­գույն բա­ղադ­րիչն է։ Նրա գնա­հատ­մամբ՝ վեր­ջին շր­ջա­նում բա­վա­կա­նին ար­դյու­նա­վետ աշ­խա­տանք է ի­րա­կա­նաց­վել, ո­րը հա­սել է մի բարձ­րա­կե­տի, երբ հնա­րա­վոր ե­ղավ ար­ձա­նագ­րել ԱՀ և ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի նույ­նա­կան պատ­կե­րա­ցումն Ար­ցա­խի խնդ­րի կար­գա­վոր­ման վե­րա­բե­րյալ։ Փա­շի­նյա­նի խոս­քով՝ սա ա­մենևին չի նշա­նա­կում, թե կար­գա­վոր­ման ամ­բողջ հա­մա­տեքս­տի բո­լոր դե­տալ­նե­րի հետ կապ­ված կան միևնույն պատ­կե­րա­ցում­նե­րը։ Սա նշա­նա­կում է, որ ռազ­մա­վա­րու­թյան վե­րա­բե­րյալ, իս­կա­պես, առ­կա է նույ­նա­կան պատ­կե­րա­ցում։ ՀՀ վար­չա­պե­տը կարևո­րել է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան՝ որ­պես բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի լիի­րավ կող­մի հան­գա­ման­քը՝ աե­լով, որ ա­ռանց Ար­ցա­խի մաս­նակ­ցու­թյան խնդ­րի կար­գա­վո­րու­մը հնա­րա­վոր չէ։
Ար­ցա­խը և Հա­յաս­տանն անվ­տան­գու­թյան ընդ­հա­նուր տա­րած­քում են, հետևա­բար օ­րա­կար­գե­րի տա­րան­ջա­տում և տար­բե­րա­կում չեն կա­րող լի­նել։ Այդ դի­տան­կյու­նից ա­ռանձ­նա­հա­տուկ նշա­նա­կու­թյուն է տր­վել ՀՀ և ԱՀ զին­ված ու­ժե­րի մար­տու­նա­կու­թյան բարձ­րաց­մա­նը։
Քա­նի որ Սում­գա­յի­թի ջար­դերն Ար­ցա­խյան շարժ­ման հետ են կապ­ված, ուս­տի հարկ է նշել, որ անվ­տան­գա­յին մի­ջա­վայ­րի ա­պա­հով­ման հետ մեկ­տեղ ա­ռանձ­նա­կի կարևո­րու­թյուն է ստա­նում քա­ղա­քա­կան բա­ղադ­րի­չը։ Անվ­տան­գու­թյան խոր­հուրդ­նե­րի հա­մա­տեղ նիս­տում ևս մեկ ար­ձա­նագ­րում ար­վեց. Ար­ցա­խը և Ադր­բե­ջա­նը երբևէ և որևէ պա­րա­գա­յում չեն կա­րող լի­նել ընդ­հա­նուր քա­ղա­քա­կան տա­րած­քում, քա­նի որ ժո­ղովր­դա­վա­րու­թյան ա­ռու­մով Ար­ցախն ան­հա­մե­մատ ա­վե­լի բարձր է, քան Ադր­բե­ջա­նը։