[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱ­ՔՈՒՆ՝ Ա­ՄԵՆ ԻՆՉ, ԱՐ­ՑԱ­ԽԻՆ՝ Ո­ՉԻՆՉ

Վլա­դի­միր ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ

ԱՀ վաս­տա­կա­վոր ի­րա­վա­բան
Եր­բեք ու եր­բեք դի­մա­ցի­նիդ
քեզ­նից ա­վե­լի ա­պուշ մի կար­ծիր։
Դի­վա­նա­գի­տա­կան սկզ­բունք

Մյուն­խե­նի անվ­տան­գու­թյան հա­մա­ժո­ղո­վում (15.02.2020թ.) Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հար­ցով Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի քն­նար­կում-բա­նա­վե­ճը ող­ջու­նե­լի քայլ պետք է հա­մա­րել՝ եր­կու եր­կր­նե­րի ա­ռա­ջին դեմ­քե­րի մի­ջեւ բաց զրույց ու­նե­նա­լու հա­մա­տեքս­տում։ Ան­շուշտ, ցան­կա­ցած հան­դի­պում օգ­նում է մի­մյանց լսե­լու, հաս­կա­նա­լու եւ դի­մա­ցի­նին իր ա­սե­լի­քը հասց­նե­լու հա­մար։ Հան­դի­պու­մը, դրա­կա­նից բա­ցի, բո­վան­դա­կում է նաեւ բա­ցա­սա­կան ար­ձա­նագ­րում­ներ։ Եվ մտա­հո­գիչն այն է, որ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րը հա­կա­մար­տու­թյան նա­խա­պատ­մու­թյան եւ կար­գա­վոր­ման մո­տե­ցում­նե­րում պատ­մա­կան փաս­տե­րը ներ­կա­յաց­նում է ակն­հայտ խե­ղա­թյուր­ված ձե­ւով՝ հա­րա­զատ մնա­լով ստի, խո­րա­ման­կու­թյան, հմայ­քի եւ դա­վի ար­վես­տի գա­ղա­փա­րին։ Հա­նուն պատ­մա­կան ճշ­մար­տու­թյան փոր­ձենք ա­նա­չառ ներ­կա­յաց­նել Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րի մի քա­նի կեղ­ծա­րար մտ­քե­րի ի­րա­կան և ի­րա­վա­կան կող­մե­րը՝ հիմք ըն­դու­նե­լով ոչ թե հայ­կա­կան, այլ՝ օ­տար աղ­բյուր­նե­րը։
Սկ­սենք ըստ ժա­մա­նա­կագ­րու­թյան եւ դի­մենք փաս­տե­րին։

ՙՀա­յե­րի կող­մից բռ­նագ­րավ­ված յոթ շր­ջան­նե­րում եր­բե­ւէ հայ բնակ­չու­թյուն չի ե­ղել՚։ Ի­րա­կա­նում այդ­պե՞ս է։ Պատ­մա­կան փաս­տե­րը վկա­յում են, որ Մի­ջին դա­րե­րում եկ­վոր իս­լա­մա­դա­վան ցե­ղե­րի՝ սել­ջուկ­նե­րի, մոն­ղոլ–թա­թար­նե­րի եւ թուրք­մեն­նե­րի նվա­ճո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան ար­դյուն­քում Ա­րե­ւե­լյան Ան­դր­կով­կա­սում տի­րա­պե­տող դար­ձան մի­ջի­նա­սիա­կան ծագ­մամբ օ­ղու­զա-թուրք­մե­նա­կան տար­րե­րը։ Չնա­յած դրան, երկ­րի հար­թա­վայ­րա­յին մա­սում ի­րենց գո­յու­թյու­նը պահ­պա­նե­ցին քրիս­տո­նեա­կան ստ­վար հատ­ված­ներ՝ հա­յե­րից եւ աղ­վան­նե­րից բաղ­կա­ցած։ Ա­րե­ւե­լյան Ան­դր­կով­կա­սի լեռ­նա­յին մա­սի՝ Խա­չե­նի, Փա­ռի­սո­սի, Գարդ­մա­նի, Դի­զա­կի եւ այլ իշ­խան­նե­րը մտ­նում էին Բագ­րա­տու­նյանց թա­գա­վո­րու­թյան մեջ։ Ա­ռա­ջին եվ­րո­պա­ցին, ով գրա­ռում­ներ է թո­ղել դաշ­տա­յին Ղա­րա­բա­ղի մա­սին (1420թ.) Հով­հան Շիլտ­բեր­գերն է։ Ըստ նրա՝ Կուր գե­տը հո­սում է հար­թա­վայ­րա­յին Ղա­րա­բա­ղով և չնա­յած այն գտն­վում է Հա­յաս­տա­նում, բայց պատ­կա­նում է հե­թա­նոս­նե­րին, ո­րոնց հայ­կա­կան գյու­ղե­րը ստիպ­ված հարկ են վճա­րում։ Եվ­րո­պա­ցի մեկ այլ ճա­նա­պար­հորդ, Իո­սա­ֆաթ Բար­բա­րոն, 1476թ. լի­նե­լով Շա­մա­խի քա­ղա­քում, գրել է, որ քա­ղա­քը գտն­վում է Մեծ Հայ­քում, ո­րի բնակ­չու­թյան մե­ծա­մաս­նու­թյու­նը հա­յեր են։ 1960-1964թ.թ. ըն­թաց­քում Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միա­նե­րի միա­ցյալ ար­շա­վախմ­բի հայ ան­դամ­նե­րի կող­մից պատ­մա­կան Ար­ցախ նա­հան­գում հայտ­նա­բեր­վե­ցին, վեր­ծան­վե­ցին, գծագր­վե­ցին եւ լու­սան­կար­վե­ցին 1071 հա­յե­րեն ար­ձա­նագ­րու­թյուն­ներ, իսկ ադր­բե­ջան­ցի­նե­րը, շուրջ 50 ա­րա­բա­տառ պարս­կե­րեն տա­պա­նա­քա­րե­րից բա­ցի, ադր­բե­ջա­նա­կան ո­չինչ չգ­տան։ Հարց է ծա­գում՝ ե­թե հա­յե­րը ՙգրա­վյալ՚ տա­րածք­նե­րում եր­բե­ւէ չեն բնակ­վել, ա­պա ով­քե՞ր են կա­ռու­ցել Ծի­ծեռ­նա­վան­քը, Դա­դի­վան­քը, Կա­վա­քը, ար­ցա­խյան Տիգ­րա­նա­կեր­տը եւ այլն։ Այս­քա­նը բա­վա­կան է հի­շեց­նե­լու մեր հա­րե­ւան­նե­րին, թե ով­քե՞ր են պատ­մա­կան Ար­ցա­խի բնիկ տե­րե­րը եւ ով­քե՞ր՝ եկ­վոր­նե­րը։
ՙՂա­րա­բա­ղի խա­նու­թյունն ադր­բե­ջա­նա­կան պե­տու­թյուն է ե­ղել, ո­րի բնակ­չու­թյան կազ­մում հա­յերն անն­շան մաս են կազ­մել՚։ Այս հար­ցում մեզ օգ­նում են իս­լա­մա­դա­վան ե­րեք պաշ­տո­նյա, ով­քեր, տա­րա­ծա­կան եւ գա­ղա­փա­րա­կան ա­ռու­մով, շատ հե­ռու են ՙբու­նիա­թո­վյան դպ­րո­ցին՚ հե­տե­ւող ադր­բե­ջան­ցի պատ­մա­գիր­նե­րից։ Ա­ռա­ջի­նը ցա­րա­կան բա­նա­կի սպա Միր­զա Ա­դի­գյո­զալն է, ով շա­րադ­րել է Ղա­րա­բա­ղի պատ­մու­թյու­նը, ո­րից նկա­տե­լի է, որ Նա­դիր շա­հի՝ Մու­ղա­նի դաշ­տում կազ­մա­կեր­պած հան­դես­նե­րի (1736թ.) ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր հյու­րե­րից մե­կը Դի­զա­կի մե­լիք Ե­գանն էր, ով նույ­նիսկ կե­րակ­րում էր շա­հա­կան բա­նա­կը՝ որ­քան ժա­մա­նակ այն մնաց Մու­ղա­նում։ Շա­հի հա­մակ­րան­քը գրա­վել էր նաեւ Ջրա­բեր­դի մե­լիք Ալ­լահ–Ղու­լին, ո­րի քա­ջա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­մար շա­հը նրան ՙսուլ­թա­նի՚ տիտ­ղոս էր շնոր­հել։ Ա­դի­գյո­զալն ՙԱդր­բե­ջան՚ աշ­խար­հագ­րա­կան տա­րած­քի տակ նկա­տի է ու­նե­ցել Ի­րա­նի հյու­սի­սա­յին մա­սը՝ Ատր­պա­տա­կա­նը։ Ու­րիշ բան լի­նել չէր կա­րող, ո­րով­հե­տեւ Ան­դր­կով­կա­սում ՙԱդր­բե­ջան՚ վար­չա­քա­ղա­քա­կան միա­վո­րը ծա­գել է 20-րդ դա­րում։ Հա­ջորդ պատ­մա­գի­րը, ով նույն­պես շա­րադ­րել է Ղա­րա­բա­ղի պատ­մու­թյու­նը, 1797-1822թթ. Ղա­րա­բա­ղի խա­նու­թյան ա­ռա­ջին վե­զիր Ահ­մեդ Ջի­վան­շիրն է։ Վեր­ջինս ճշ­տո­րեն նկա­րագ­րել է Ղա­րա­բա­ղի մար­զի սահ­ման­նե­րը, Խամ­սա­յի մե­լի­քու­թյուն­նե­րի կար­գա­վի­ճա­կը, նրանց կախ­վա­ծու­թյունն Ատր­պա­տա­կա­նի սար­դա­րից, Խա­չե­նի մե­լի­քի զի­նու­ժը (2 հա­զար կռ­վող) եւ այլն։ Միայն մտոք կույ­րը կա­րող է չն­կա­տել, որ Ար­ցա­խի հայ­կա­կան մե­լի­քու­թյուն­նե­րը հա­մա­դաշ­նու­թյան մեջ են ե­ղել եւ, որ­պես քա­ղա­քա­կան ուժ, հարգ­ված Նա­դիր շա­հի կող­մից, իսկ Դի­զա­կի մե­լիք Ե­գա­նին շա­հը խա­նի տիտ­ղոս էր շնոր­հել։ Ակն­հայտ է, որ հինգ մե­լի­քու­թյուն­նե­րը, վտան­գի պա­հին, կա­րող էին թշ­նա­մու դեմ մինչև 10.000-ա­նոց զորք հա­նել։ Էլ ու՞ր մնաց Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի մեր­կա­պա­րա­նոց հա­յա­տա­րա­րու­թյու­նը, թե իբր Ղա­րա­բա­ղում հա­յե­րը չն­չին թիվ են կազ­մել։
Նա­դիր շա­հի սպա­նու­թյու­նից (1747թ.) հե­տո Պարս­կաս­տա­նում կա­տա­րյալ ա­նիշ­խա­նու­թյուն էր, ին­չի ար­դյուն­քում երկ­րի հյու­սի­սում եւ Այ­սր­կով­կա­սում ա­ռա­ջա­ցան 20-ից ա­վե­լի խա­նու­թյուն­ներ։ Այդ կոր­ծա­նա­րար երևույ­թը սկիզբ էր ա­ռել նաեւ Ար­ցա­խի մե­լի­քու­թյուն­նե­րում, ո­րոնց պա­ռակ­տիչ գժ­տու­թյուն­նե­րին ու­շադ­րու­թյամբ հետևում էր Փա­նահ-Ա­լի ա­նու­նով թա­փա­ռա­կան մի ցե­ղի ա­ռաջ­նորդ, ով կա­րո­ղա­ցավ նո­րա­թուխ Ա­դիլ շա­հից Ղա­րա­բա­ղի խա­նի տիտ­ղոս կոր­զել եւ քան­դել Ար­ցա­խի մե­լի­քու­թյուն­նե­րի միա­բա­նու­թյունն ու Վա­րան­դա­յի մե­լիք Շահ­նա­զա­րի ա­ջակ­ցու­թյամբ բնա­վոր­վել Շոշ գյու­ղի հան­դի­պա­կաց սա­րա­հար­թում, ո­րը հին բնա­կա­տե­ղի էր, և որ­տեղ դեռևս 16-րդ դա­րում Տեր-Ման­վե­լի կող­մից Ա­վե­տա­րան է ստեղծ­վել: Փա­նա­հը դա­վա­ճան մե­լի­քի հետ հա­մա­տեղ վե­րա­կա­ռու­ցեց հին բեր­դը՝ տա­լով նրան Շու­շա(հա­յե­րեն՝ Շու­շի) ա­նու­նը։ Մե­լիք­նե­րի ան­միա­բա­նու­թյան պատ­ճա­ռով նվաճ­վեց Ղա­րա­բա­ղի լեռ­նաս­տա­նը, որ­տեղ եւ թա­փա­ռա­կան ցե­ղե­րը բուն դրե­ցին։ Այս­պես, (Քո­լա­նի) քր­դա­կան ցե­ղը բնա­կեց­վեց ներ­կա­յիս Քար­վա­ճա­ռի տա­րած­քում՝ Դա­դի­վան­քը վե­րա­ծե­լով ոչ­խար­նե­րի մա­կա­ղա­տե­ղիի։ Կար­ծում ենք՝ այս­քա­նը բա­վա­րար է եզ­րա­հան­գե­լու, թե ինչ­պես վե­րա­կա­ռուց­վեց Շու­շիի բեր­դը, եւ մահ­մե­դա­կան տար­րե­րը հայ­տն­վե­ցին Ղա­րա­բա­ղում։
ՙԿու­րակ­չա­յի, Գյու­լիս­տա­նի եւ Թուրք­մեն­չա­յի մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րե­րում հա­յե­րի մա­սին որևէ խոսք չկա՚։ Այդ ե­րեք պայ­մա­նագ­րե­րում ադր­բե­ջան­ցի­նե­րի մա­սին էլ ո­րե­ւէ խոսք չկա՝ որ­պի­սիք գո­յու­թյուն չու­նե­նա­լու հա­սա­րակ փաս­տով: Պար­զա­պես Շու­շիի խա­նը, վաս­սա­լա­կան կախ­վա­ծու­թյան մեջ գտն­վե­լով Պարս­կաս­տա­նից եւ, զգա­լով ա­ռաջ խա­ղա­ղա­ցող ռու­սա­կան զոր­քե­րի ու­ժը, ըն­դա­մե­նը փո­խել է իր տի­րո­ջը եւ ռու­սա­կան ցա­րին հա­վա­տար­մու­թյան եր­դում տվել, ինչն էլ ձե­ւա­կերպ­վել է Կու­րակ­չա­յի (1805թ.) դաշ­նագ­րով: Կու­րակ­չա­յի պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րած գե­նե­րալ Ցի­ցիա­նո­վին հի­շա­տա­կո­ղը երևի չի ի­մա­նում, որ այդ նույն գե­նե­րա­լի՝ ռու­սա­կան ցա­րին ու­ղար­կած զե­կույց­նե­րում նշ­վում է, որ Ղա­րա­բա­ղում 40-60 հա­զար հայ ըն­տա­նիք է բնակ­վում։ Ե­թե հաշ­վի առ­նենք, որ յու­րա­քան­չյուր ըն­տա­նիք առն­վազն 5-6 ան­դամ է ու­նե­ցել, ա­պա ինչ­պե՞ս կա­րե­լի է այդ­քան հայ բնակ­չու­թյուն ու­նե­ցող երկ­րա­մասն ադր­բե­ջա­նա­կան ան­վա­նել։ Նույն ան­հե­թեթ տրա­մա­բա­նու­թյամբ կա­րե­լի է պն­դել, որ 9-11-րդ դա­րե­րում բյու­զան­դա­կան կայս­րու­թյու­նը հու­նա­կան պե­տու­թյան չի ե­ղել, քա­նի որ այն­տեղ եր­կու դար ա­նընդ­մեջ իշ­խում էր հայ­կա­կան հարս­տու­թյու­նը։

ՙԵ­թե Ղա­րա­բա­ղը հայ­կա­կան տա­րածք է, ա­պա ին­չո՞ւ նախ­կի­նում այդ տա­րած­քում որևէ հայ­կա­կան քա­ղաք չի ե­ղել՚։ Այս պն­դումն Ադր­բե­ջա­նում հա­յե­րին եկ­վոր ժո­ղո­վուրդ ներ­կա­յաց­նե­լու նպա­տակ է հե­տապն­դում։ Բայց փաս­տե­րը հա­կա­ռակն են ա­պա­ցու­ցում։ Միջ­նա­դա­րում, մի քա­նի հա­րյու­րա­մյակ, Ար­ցախ-Ու­տի­քյան հա­յաշ­խար­հի մայ­րա­քա­ղա­քը եւ Հա­յաս­տա­նյայց Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցու Աղ­վա­նից թե­մի կա­թո­ղի­կո­սա­կան ա­թո­ռա­նիստ կենտ­րո­նը հա­յոց հի­նա­վուրց Պար­տավ (ա­րա­բե­րեն եւ թուր­քե­րեն՝ Բար­դա) քա­ղաքն է ե­ղել՝ իր հայ բնակ­չու­թյամբ, հայ հայ­րա­պետ­նե­րով, հայ իշ­խան­նե­րով եւ մշա­կույ­թի հայ­կա­կան կո­թող­նե­րով։ 10-րդ դա­րի ա­րաբ պատ­միչ Ալ Իս­թահ­րին ՙԹա­գա­վո­րա­կան ճա­նա­պարհ­նե­րի մա­սին՚ գր­քում նշում է, որ Պար­տա­վի բնա­կիչ­նե­րը ծա­գու­մով հա­յեր են, եւ որ Պար­տա­վից մին­չեւ Դվին ճա­նա­պարհն անց­նում է հա­յե­րի հո­ղե­րով, ո­րոնք պատ­կա­նում են հա­յոց ար­քա Սմ­բա­տին։ Միր­զա Ջի­վան­շի­րը նույն­պես գտ­նում է, որ Ղա­րա­բա­ղի մար­զում կա­ռուց­ված ա­ռա­ջին քա­ղա­քը Պար­տավն էր, ո­րի բնա­կիչ­նե­րը նախ­կի­նում հա­յեր են ե­ղել։ Մեկ այլ պատ­մա­կան հայ­կա­կան քա­ղա­քի ա­վե­րակ­նե­րը հայտ­նա­բեր­վել են ներ­կա­յիս Մար­տա­կեր­տի շր­ջա­նի հա­րավ-ա­րե­ւել­քում, Խա­չեն գե­տի աջ ա­փին։ Քա­ղա­քը կա­ռուց­վել է հա­յոց ար­քա Տիգ­րան մե­ծի կող­մից՝ կրե­լով նրա ա­նու­նը։ Ռու­սա­կան բա­նա­կի սպա Բա­քի­խա­նո­վը պարս­կե­րեն լեզ­վով շա­րադ­րած ՙԳյու­լիս­տա­նի Ի­րամ՚ գր­քում միան­գա­մայն ճիշտ ար­ձա­նագ­րել է, որ Ա­րե­ւե­լյան Այ­սր­կով­կա­սի մահ­մե­դա­կան տար­րերն ա­րաբ­նե­րի, պար­սիկ­նե­րի, թուր­քե­րի եւ մոն­ղոլ­նե­րի հետ­նորդ­ներն են հան­դի­սա­նում։ Ինչ վե­րա­բե­րում է ՙադր­բե­ջան­ցի՚ վի­ճե­լի էթ­նո­սին, ա­պա դա 1936թ. ստա­լի­նյան Սահ­մա­նադ­րու­թյան ար­տադ­րանք է։ Ա­վե­լի վաղ նրանք կոչ­վել են թուր­քեր, կով­կա­սյան թա­թար­ներ կամ մու­սուլ­ման­ներ, եւ նույ­նիսկ ստա­լի­նյան հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բար­նե­րում մին­չեւ 1939թ. ադր­բե­ջան­ցի­նե­րին գրան­ցում էին ՙայլ ժո­ղո­վուրդ­ներ՚ սանդ­ղա­կի ներ­քո։
ՙՀա­յե­րը զավ­թիչ­ներ են եւ բռ­նագ­րա­ված տա­րածք­նե­րում էթ­նի­կա­կան զտ­ման են են­թար­կել ադր­բե­ջան­ցի­նե­րին՚։ Այս պա­րա­գա­յում Բա­քուն փոր­ձում է ցավ­թի­չից անց­նել զո­հի կար­գա­վի­ճա­կի, մո­ռա­նա­լով, որ իր կող­մից սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մում, 1992թ. հու­նիս–հու­լիս ա­միս­նե­րին նախ­կին ինք­նա­վար մար­զի տա­րած­քի կե­սից ա­վե­լին բռ­նա­զավթ­վել էր Ադր­բե­ջա­նի կող­մից. ըն­կել էին Գե­տա­շե­նի են­թաշր­ջա­նը, Շա­հու­մյա­նի շր­ջա­նը, Մար­տա­կեր­տի, Աս­կե­րա­նի եւ Հադ­րու­թի շր­ջան­նե­րի մի շարք բնա­կա­վայ­րեր։ Ռում­բե­րը թափ­վում էին Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի վրա։ Ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կում հայ ժո­ղովր­դի դեմ կռ­վում էին հա­զա­րա­վոր աֆ­ղան, չե­չեն եւ այ­լազ­գի վարձ­կան­ներ։ Գե­րի ըն­կած վարձ­կան մո­ջա­հեդ Բա­բեր­զաի­դը հայտ­նել է, որ Ադր­բե­ջա­նի բա­նա­կում ե­ղել է ա­վե­լի քան 2500 մո­ջա­հեդ։ Աղ­դա­մի ուղ­ղու­թյամբ չե­չեն վարձ­կան­նե­րին ա­ռաջ­նոոր­դում էր տխ­րահռ­չակ Շա­միլ Բա­սաևը։ Ուկ­րաի­նա­յի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցի, վարձ­կան օ­դա­չու Յու­րի Բե­լի­չեն­կոն, 1992թ. հու­լի­սի 30-ից մին­չեւ օ­գոս­տո­սի 20-ը 16 ա­վիաթ­ռիչք է կա­տա­րել Ար­ցա­խի տա­րած­քի վրա՝ ռմ­բա­կո­ծե­լով հան­րա­պե­տու­թյան բնա­կա­վայ­րե­րը եւ կեն­սա­կան նշա­նա­կու­թյան օ­բյեկտ­նե­րը։ Մի՞­թե նման պայ­ման­նե­րում հա­յերն ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ի­րա­վունք չեն ու­նե­ցել։
ՙՇա­հու­մյա­նի շր­ջա­նը եր­բե­ւէ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կազ­մում չի ե­ղել՚։ Բե­րենք հա­կա­ռա­կը հաս­տա­տող ան­հեր­քե­լի փաս­տեր։ Պատ­մա­կան Ար­ցա­խի հինգ մե­լի­քու­թյուն­նե­րից մե­կը՝ Գյու­լիս­տա­նը, տա­րած­վել է Գան­ձակ (ներ­կա­յիս՝ Գյան­ջա) քա­ղա­քից մին­չեւ Թար­թառ գե­տը՝ ընդ­գր­կե­լով Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի կազ­մում 1923թ. ստեղծ­ված Խան­լա­րի եւ Շա­հու­մյա­նի շր­ջան­նե­րը։ ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի պե­տա­կան ան­կա­խու­թյան հի­մունք­նե­րի մա­սին՚ սահ­մա­նադ­րա­կան օ­րեն­քում (08.01.1992թ.) ամ­րագր­ված է հան­րա­պե­տու­թյան տա­րած­քը՝ նե­րա­ռե­լով մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տը, Աս­կե­րա­նի, Մար­տա­կեր­տի, Մար­տու­նու, Հադ­րու­թի, Շա­հու­մյա­նի եւ Շու­շիի շր­ջան­նե­րը։ Բնա­կան է՝ Շա­հու­մյա­նի շր­ջա­նը պետք է մտ­ներ նո­րաս­տեղծ հան­րա­պե­տու­թյան տա­րած­քի մեջ, քա­նի որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան հռ­չա­կու­մը տե­ղի է ու­նե­ցել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մար­զա­յին եւ Շա­հու­մյա­նի շր­ջա­նա­յին խոր­հուրդ­նե­րի հա­մա­տեղ նս­տաշր­ջա­նում։ Ցա­վոք, հե­տա­գա ի­րա­դար­ձու­թյուն­ներն այլ ըն­թացք ու­նե­ցան։ Խոր­հր­դա-ադր­բե­ջա­նա­կան ՙՕ­ղակ՚ ա­հա­բեկ­չա­կան ռազ­մա­գոր­ծո­ղու­թյան ար­դյուն­քում Հյու­սի­սա­յին Ար­ցա­խը հա­յա­թափ­վեց, եւ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը Շա­հու­մյա­նի շր­ջանն ու Գե­տա­շե­նի են­թաշր­ջա­նը բռ­նակ­ցեց Կա­սում-Իս­մայ­լո­վի շր­ջա­նին՝ ստեղ­ծե­լով նոր Գե­րամ­բո­յի շր­ջան։
Մյուն­խե­նյան հան­դի­պու­մը ցույց տվեց, որ Բա­քուն ցան­կա­նում է ստա­նալ ա­մեն ինչ՝ հա­յե­րին չթող­նե­լով ո­չինչ։ Նա նույ­նիսկ չի ըն­դու­նում 1988թ. ի­րե­րի վի­ճա­կը։ Այդ ա­ռու­մով վեր­ջերս (25.02.2020թ.) Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րը հեգ­նան­քով ա­սել է, թե՝ ՙհա­յե­րը չեն ի­մա­նում՝ ի՞նչ են ու­զում, մեկ ա­սում են՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բաղն ան­կախ պե­տու­թյուն է, մի ու­րիշ դեպ­քում՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը Հա­յաս­տան է։ Նրանք չեն ի­մա­նում, ի՞նչ է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը։ Մենք կա­րող ենք հայտ­նել՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը Ադր­բե­ջան է՚։
Մենք էլ մեր հեր­թին կա­րող ենք հայտ­նել, որ Ար­ցա­խի ժո­ղո­վուրդն իր ու­զա­ծը վա­ղուց է ստա­ցել՝ ի­րա­կա­նաց­նե­լով ինք­նո­րոշ­ման իր ի­րա­վուն­քը։ Եվ ե­թե Բա­քուն Ար­ցախ է տեն­չում, ա­պա Ար­ցախն իր ան­կախ պե­տա­կա­նու­թյունն է կեր­տում՝ շե­նաց­նե­լով իր սուրբ Հայ­րե­նի­քը։