[ARM]     [RUS]     [ENG]

ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՓՆՏՐՏՈՒՔ ԵՎ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՍՏԿԱՑՈՒՄ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Ներ­քա­ղա­քա­կան վեր­ջին զար­գա­ցում­ներն Ադր­բե­ջա­նում փաս­տում են, որ խոր­հր­դա­րա­նա­կան ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո, հա­կա­ռակ Ա­լիևի վար­չա­կազ­մի՝ բա­րե­փո­խում­նե­րի ճա­նա­պար­հով ի­րա­վի­ճա­կը բա­րե­լա­վե­լու հա­վաս­տիա­ցում­նե­րին, իշ­խա­նու­թյուն-հա­սա­րա­կու­թյուն հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ճեղք­վածքն ա­վե­լի է խո­րա­ցել։

Նով­րու­զի տո­նին Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի ե­լույ­թը, մաս­նա­վո­րա­պես ՙհին­գե­րորդ շա­րա­սյան՚ մա­սին նրա ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը ներ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րի հա­վաս­տիքն են. կա­ռա­վար­ման հա­մա­կարգն այլևս պի­տա­նի չէ, ո­րից հա­սա­րա­կու­թյան ու­շադ­րու­թյու­նը շե­ղե­լու լա­վա­գույն մի­ջո­ցը կա­րող է լի­նել ար­հես­տա­կան օ­րա­կար­գե­րի ստեղ­ծումն ու դրանց շուրջ քա­ղա­քա­կան հռե­տո­րա­բա­նու­թյան ծա­վա­լու­մը։ Ինչ­պես ա­սում են՝ թե­մա­ներ միշտ կա­րե­լի է գտ­նել։ Անձ­նա­կան նպա­տակ­նե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար նույ­նիսկ աշ­խար­հին պա­տու­հա­սած նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կը կա­րե­լի է օգ­տա­գոր­ծել։ Նա­խա­գահ Ա­լիևն իր ե­լույ­թում ա­ռա­ջար­կել էր հա­մա­ճա­րա­կի դեմ պայ­քա­րի շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­նել քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­դիր գոր­ծիչ­նե­րի մե­կու­սա­ցում։ Նրան ար­ձա­գան­քե­ցին Եվ­րո­պա­յի խոր­հր­դի խոր­հր­դա­րա­նա­կան վե­հա­ժո­ղո­վից. Ադր­բե­ջա­նի հար­ցե­րով հա­մա­զե­կու­ցող Ռո­ջեր Գեյ­լը հայ­տա­րա­րեց, որ ին­քը զար­մա­ցած է և ցնց­ված հա­մա­ճա­րա­կը սե­փա­կան իշ­խա­նու­թյան ամ­րապ­նդ­մա­նը ծա­ռա­յեց­նե­լու՝ Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյան քայ­լե­րից։
Ներ­քա­ղա­քա­կան լար­ված ի­րա­վի­ճա­կում Ա­լիևի վար­չա­կազ­մը սաստ­կաց­նում է ագ­րե­սիվ հռե­տո­րա­բա­նու­թյու­նը՝ սլաքն ա­ռա­ջին հեր­թին ուղ­ղե­լով ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն ի­րա­կա­նաց­նող­նե­րին։ Ադր­բե­ջա­նում գոր­ծող Ղա­րա­բա­ղի ա­զա­տագ­րու­թյան կազ­մա­կեր­պու­թյու­նը մար­տի 24-ին հայ­տա­րա­րու­թյուն տա­րա­ծեց ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի գոր­ծու­նեու­թյան 28-ա­մյա­կի կա­պակ­ցու­թյամբ և միջ­նորդ­նե­րին մե­ղադ­րեց հա­յա­մետ գոր­ծու­նեու­թյան մեջ՝ հըն­թացս ար­ծար­ծե­լով այդ կա­ռույ­ցի ան­հա­պաղ վե­րաց­ման հար­ցը։ Հայ­տա­րա­րու­թյու­նում նշ­վում է, որ իր գոր­ծու­նեու­թյան ամ­բողջ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Մինս­կի խում­բը և նրա հա­մա­նա­խա­գահ­նե­րը նպա­տակ են դրել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը կտ­րել Ադր­բե­ջա­նից և փո­խան­ցել Հա­յաս­տա­նին։ Այդ գոր­ծը նրանք շա­րու­նա­կում են ա­նել ցայ­սօր։ Հան­դի­պում ենք նաև այս­պի­սի տո­ղե­րի. ՙՄինս­կի խմ­բի ստեղ­ծու­մից մե­կու­կես ա­միս անց Շու­շին, Լա­չինն՝ ադր­բե­ջա­նա­կան այլ տա­րածք­նե­րի հետ, այ­նու­հետև մե­կու­կես տար­վա ըն­թաց­քում Քել­բա­ջա­րի, Աղ­դա­մի, Ֆի­զու­լու, Ջեբ­րա­յի­լի, Ղու­բաթ­լուի, Զան­գե­լա­նի շր­ջան­ներն օ­կու­պաց­վե­ցին Հա­յաս­տա­նի կող­մից՚։ Ըստ կազ­մա­կեր­պու­թյան՝ թվարկ­ված բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը տե­ղի են ու­նե­ցել Մինս­կի խմ­բի և նրա հա­մա­նա­խա­գահ­նե­րի ան­մի­ջա­կան ղե­կա­վա­րու­թյամբ։ Նրանք էլ պա­տաս­խա­նատ­վու­թյուն պի­տի կրեն այս ա­մե­նի հա­մար։ Ա­պա հա­վե­լում են, որ Ղա­րա­բա­ղի ա­զա­տագ­րու­թյան կազ­մա­կեր­պու­թյու­նը ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հու­թյան վե­րաց­ման մա­սին բազ­միցս է բարձ­րա­ձայ­նել, նաև պա­հան­ջել է հա­մա­նա­խա­գահ­նե­րի մուտքն ար­գե­լա­փա­կել հենց Բաք­վի օ­դա­նա­վա­կա­յա­նում, որ­պես­զի նրանք չմտ­նեն եր­կիր։ 28 տա­րի անց ե­կել են այն եզ­րա­կա­ցու­թյան, որ Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը միան­շա­նակ պետք է հրա­ժար­վի այդ հա­յա­մետ կա­ռույ­ցի ՙծա­ռա­յու­թյու­նից՚։

Հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում կա­ռու­ցո­ղա­կա­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու փո­խա­րեն Բա­քուն պար­բե­րա­բար նման բո­վան­դա­կու­թյամբ հայ­տա­րա­րու­թյուն­ներ է հն­չեց­նում։ Զա­վեշ­տը, թերևս, այն է, որ հի­շյալ շր­ջան­նե­րը մատ­նա­ցույց ա­նե­լով՝ ադր­բե­ջան­ցի գոր­ծիչ­նե­րը, չգի­տես ին­չու, մո­ռա­ցու­թյան են տա­լիս 90-ա­կան­նե­րին Ադր­բե­ջա­նի կող­մից Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան դեմ սան­ձա­զերծ­ված պա­տե­րազ­մը, ո­րի ար­դյուն­քը ե­ղավ սահ­ման­նե­րի փո­փո­խու­թյու­նը։ Զա­վեշտ է նաև հի­շյալ տա­րածք­նե­րի վե­րա­դար­ձը Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րից ակն­կա­լե­լը։ Պարզ երևում է, որ Բաք­վի նպա­տա­կը քա­ղա­քա­կան հռե­տո­րա­բա­նու­թյան կի­րա­ռումն է՝ այս դեպ­քում միջ­նորդ­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը սևաց­նե­լու նպա­տա­կով։
Լար­վա­ծու­թյան նոր փուլ է սկս­վում Բա­քու-Թեհ­րան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Այս հար­թու­թյու­նում էլ փորձ է ար­վում օգ­տա­գոր­ծել ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյու­նը։ Դեռևս փետր­վա­րին Ադր­բե­ջա­նում ձեր­բա­կալ­վեց ՙԱդր­բե­ջա­նի իս­լա­մա­կան կու­սակ­ցու­թյան՚ ղե­կա­վա­րի պաշ­տո­նա­կա­տար հա­ջի Իլ­համ Ա­լիևը։ Նրան մե­ղադ­րել են Ի­րա­նի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մեջ և դա­տա­պար­տել 4 ամս­վա ա­զա­տազ­րկ­ման։ Դրա հետ կապ­ված՝ վեր­ջերս հա­կաի­րա­նա­կան հռե­տո­րա­բա­նու­թյու­նը նոր ե­րանգ է ստա­ցել։ Թեհ­րանն իր հեր­թին Բաք­վին հաս­կա­նալ է տա­լիս, որ Ադր­բե­ջա­նի ան­կա­խա­ցու­մից ի վեր շիա հա­վա­տա­ցյալ­նե­րը են­թարկ­վել են ճն­շում­նե­րի։ Հե­տապն­դում­նե­րի է են­թարկ­վել նաև հի­շյալ կու­սակ­ցու­թյու­նը։ Տե­ղե­կաց­վում է, որ ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի խիստ վե­րահս­կո­ղու­թյան տակ է գտն­վում Նար­դա­րան ա­վա­նը, ո­րը հա­մար­վում է Ադր­բե­ջա­նում շիա հա­վա­տա­ցյալ­նե­րի կենտ­րո­նը և ո­րի շուրջ պար­բե­րա­բար սր­վում են Բաք­վի և Թեհ­րա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։
Ի­րա­նա­կան մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րում ՙԻս­լա­մա­կան կու­սակ­ցու­թյան՚ ա­ռաջ­նորդ Ա­լիևի կա­լա­նա­վոր­ման պատ­ճառ է նշ­վում նրա ար­ձա­գանքն Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սի ՙՂոդս՚ ու­ժե­րի նախ­կին հրա­մա­նա­տար Ղա­սեմ Սու­լեյ­մա­նիի սպա­նու­թյա­նը։ Գե­նե­րա­լի սպա­նու­թյու­նը դա­տա­պար­տել էին շիա­կան ուղղ­վա­ծու­թյան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, այդ թվում՝ ՙԻս­լա­մա­կան կու­սակ­ցու­թյու­նը՚։ Հա­ջի Ա­լիևը գե­նե­րա­լին ան­վա­նել է նա­հա­տակ՝ ՙշա­հիդ՚, ին­չը, սա­կայն, ադր­բե­ջա­նա­կան մի ստ­վար հատ­վա­ծում զայ­րույթ է ա­ռա­ջաց­րել։ Այդ կար­ծի­քը չկի­սող­նե­րը հայ­տա­րա­րել են, որ Սու­լեյ­մա­նին ադր­բե­ջան­ցու հա­մար չի կա­րող ՙշա­հիդ՚ հա­մար­վել, քա­նի որ Ղա­րա­բա­ղի հա­մար չի զոհ­վել։ Շր­ջա­նա­ռու­թյան մեջ է դր­վել թեզ այն մա­սին, որ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում Սու­լեյ­մա­նին հա­յե­րին է ա­ջակ­ցել։
Ադր­բե­ջան-Ի­րան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում Ար­ցա­խի խնդ­րի շա­հար­կու­մը Բաք­վի կող­մից ինք­նան­պա­տակ չէ։ Փաստ է, որ շնոր­հիվ կրո­նա­կան գոր­ծո­նի Ի­րանն իր ազ­դե­ցու­թյու­նը տա­րա­ծում է Ադր­բե­ջա­նի մի ո­րոշ հատ­վա­ծի վրա։ Դրա­նից ան­հան­գս­տա­ցած՝ Բա­քուն հայ-ի­րա­նա­կան բա­րիդ­րա­ցիա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը դի­տար­կում է ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան հա­մա­տեքս­տում։ Նույ­նիսկ սկ­սել են Սու­լեյ­մա­նիի ա­նու­նը կա­պել Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի հետ։

Ադր­բե­ջա­նում ի­րա­նա­կան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի գոր­ծու­նեու­թյան մա­սին հրա­պա­րա­կում­նե­րը նույն­պես պետք է դի­տարկ­վեն տա­րա­ծաշր­ջա­նա­յին զար­գա­ցում­նե­րի հա­մա­տեքս­տում։ Այս ա­ռու­մով ու­շադ­րու­թյուն է գրա­վում շիա­կան ու­սա­նո­ղա­կան միու­թյան կո­չը, ո­րը պաշ­տո­նա­կան Բաք­վին հոր­դո­րում է վե­րա­դառ­նալ իս­լա­մի ա­կունք­նե­րին։ Նրա­նում նաև նշ­վում է, որ տա­րի­ներ շա­րու­նակ Ադր­բե­ջա­նի աշ­խար­հիկ իշ­խա­նու­թյունն՝ Ա­լիևնե­րի գլ­խա­վո­րու­թյամբ, Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի և սիո­նիս­տա­կան ռե­ժի­մի ա­ջակ­ցու­թյամբ ճն­շում է շիա­նե­րին։ Եվ չնա­յած նրան, որ Ադր­բե­ջա­նի բնակ­չու­թյան 85 տո­կո­սը շիա­ներ են, այս երկ­րի կա­ռա­վա­րու­թյու­նը հոգևո­րա­կան­նե­րին և ա­ռա­ջա­դեմ գոր­ծիչ­նե­րին ձեր­բա­կա­լե­լով, ինչ­պես նաև արևմտյան հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լով, խս­տա­գույն հս­կո­ղու­թյուն է սահ­մա­նել երկ­րում։
Վե­րա­դառ­նանք ադր­բե­ջա­նա­կան ներ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րին։ Նով­րու­զի տո­նի առ­թիվ նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևի ու­ղեր­ձում մե­ղադ­րանք կար ՙհին­գե­րորդ շա­րա­սյան՚ հաս­ցեին, ո­րը բնո­րոշ­վել է որ­պես ան­պա­տաս­խա­նա­տու և բա­ցա­հայտ սադ­րանք­ներ հրահ­րող ուժ։ Այդ սադ­րանք­ներն, ըստ Ա­լիևի, գա­լիս են ներ­քին թշ­նա­մի­նե­րից, այն տար­րե­րից, ո­րոնք ի­րենց ընդ­դի­մու­թյուն են ներ­կա­յաց­նում։ Նրա բնո­րոշ­մամբ՝ այդ դա­վա­ճան­նե­րը ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ են ստա­նում ար­տա­սահ­մա­նից՝ նպա­տակ ու­նե­նա­լով կոր­ծա­նել Ադր­բե­ջա­նը։ Ա­լիևի ու­ղերձն ա­վարտ­վել է ընդ­դի­մա­դիր գոր­ծիչ­նե­րին հաս­ցեագր­ված սպառ­նա­լի­քով՝ իշ­խա­նու­թյու­նը գոր­ծի է դնե­լու փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի միան­գա­մայն նոր կա­նոն­ներ, և այդ մա­սին պետք է ի­մա­նա յու­րա­քան­չյու­րը։ Ակ­նարկ է ե­ղել առ այն, որ ՙհին­գե­րորդ շա­րա­սյան՚ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մե­կու­սա­ցու­մը պատ­մա­կան անհ­րա­ժեշ­տու­թյուն է դառ­նում։
Քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­դիր գոր­ծիչ­նե­րից մե­կը՝ ՙՄու­սա­վաթ՚ կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ Ա­րիֆ Հա­ջի­լին, Ա­լիևին հա­կա­դար­ձե­լով ա­սել է, որ ՙհին­գե­րորդ շա­րա­սյու­նը՚ նա­խա­գա­հը պետք է փնտ­րի ոչ թե ընդ­դի­մու­թյան շար­քե­րում, այլ իշ­խա­նու­թյան թի­մում։ Իսկ Ադր­բե­ջա­նում ԱՄՆ նախ­կին դես­պան Ռի­չարդ Կոզ­լա­րի­չը ֆեյս­բու­քյան իր է­ջում այս­պի­սի գրա­ռում էր ա­րել. ՙՑա­վա­լի է, որ տե­ղա­կան և մի­ջազ­գա­յին ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճակն Իլ­համ Ա­լիևն օգ­տա­գոր­ծում է ընդ­դի­մու­թյան վրա հար­ձա­կում գոր­ծե­լու հա­մար։ Նա օգ­տա­գոր­ծում է ան­ցյա­լի լեզ­վա­պա­շա­րը, Ռա­միզ Մեհ­թիևի ժա­մա­նակ­նե­րի ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը ՙհին­գե­րորդ շա­րա­սյան՚ վե­րա­բե­րյալ՚։
Նախ­կին դես­պա­նի գրառ­ման մեջ ՙտե­ղա­կան ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճակ՚ ար­տա­հայ­տու­թյու­նը բնու­թագ­րում է ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը, ո­րը չի գո­հաց­նում ո՜չ իշ­խա­նու­թյա­նը, ո՜չ էլ ժո­ղովր­դին։ Այս պա­րա­գա­յում իշ­խող վեր­նա­խա­վը կա­ռա­վա­րե­լու իր ան­կա­րո­ղու­թյու­նը քո­ղար­կե­լու հա­մար դի­մում է ա­վան­դա­կան մի­ջոց­նե­րին։ Ադր­բե­ջա­նի ժո­ղովր­դա­վա­րա­կան ու­ժե­րի ազ­գա­յին խոր­հուր­դը նա­խա­գահ Ա­լիևի ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը ո­րա­կել է որ­պես քա­ղա­քա­կան մր­ցա­կից­նե­րին ոչն­չաց­նե­լու մեկ­նարկ։