Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Մեր գործողությունները փաստում են, որ մենք պատասխանատվությունից չենք խուսափում. Բակո Սահակյան

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 ԱՀ նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ հետ քվեարկել է  Ստեփանակերտի 1/22 ընտրական տեղամասում:  Քվեարկությունից հետո Բ. Սահակյանը պատասխանելով  լրագրողների հարցերին, նշել է. ՙ Ցանկանում եմ, որ ԱՀ հաջորդ նախագահը ծավալի իր գործունեությունը և կատարի իր առաքելությունը պատասխանատվությամբ: Կարծում եմ, այդ  պատասխանատվությունը բոլոր առումներով կնպաստի նրա գործունեության հաջողված լինելուն,  մինչ այս պահը չլուծված խնդիրների լուծմանը  և հաջորդ նվաճումների համար  բարենպաստ պայմանների ստեղծմանը՚:

Համավարակի հետ կապված իրավիճակը  վերահսկելու և առաջացող խնդիրների լուծման նպատակով, Նախագահի խոսքով,   միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում մշակել են գործողություններ, որոնք առաջին հերթին ուղղված են  քաղաքացիների առողջության ապահովմանը: Ըստ Բ. Սահակյանի, արվում է  նաև հնարավոր ամեն ինչ, որպեսզի տնտեսությունը անկում չապրի: ՙԿարծում եմ, ստեղծված  հանձնաժողովն ունակ է լուծել ինչպես այսօր, այնպես էլ ապագայում իր առջև դրած խնդիրները՚,-ասել է Բակո Սահակյանը։

Անդրադառնալով նոր համավարակի պայմաններում ընտրությունների անցկացման կամ ինչպես ասում են՝  ՙռիսկային ընտրություններ՚-ի վերաբերյալ հարցին, նա հայտնել է,որ  լրացուցիչ ռիսկերը հաշվի են առնվել և հավելյալ հնարավորություններ են ստեղծվել, որպեսզի այս քաղաքական գործընթացի անցկացումը լրացուցիչ խնդիրներ չառաջացնի։

Բ. Սահակյանն ասել է, որ իրենք գործում են ԱՀ Սահմանադրության պահանջներին համապատասխան և որ այս ընթացքում ինքը բազմաթիվ  անգամ առիթ ունեցել է անդրադառնալու  նշված հարցին։ Նախագահն ամբողջությամբ արդարացված և հիմնավորված է համարում պետության կողմից գործադրված քայլերը. ,Մենք հակասություններ չենք տեսնում։ Ճիշտ հակառակը՝ գործել և գործում ենք իրավիճակների պահանջներին համապատասխան։  Մեր գործողությունները մեր հայրենիքի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակ են հետապնդում՝ ապահովելով մեր երկրի զարգացումը, անվտանգությունը և հասարակական հարաբերությունների կանոնակարգումը: Մեր գործողությունները փաստում են, որ մենք պատասխանատվությունից չենք խուսափում՚։

Նա նշել է, որ իշխանություններն իրենց  առջև խիստ պահանջներ են դրել, մրցակցային պայմաններ ստեղծել խորհրդարանական ընտրություններում մասնակցող ուժերի համար: ՙԻմ  անձնական կարծիքն ու համոզմունքն է,  որ  այդ քաղաքական ուժերի համար առավելագույնս նման հնարավորություններ ստեղծված են եղել, հենց  դրանց համապատասխան աշխատելով էլ նրանք ստացել են իրենց քվեն: Կարծում եմ, որ հաջորդ իշխանությունները ստեղծելու  են  այդ ուժերի հետ  համագործակցության  նպաստավոր պայմաններ: Համենայնդեպս, վերջերս  նման հարցադրումներին խորհրդարանում ներկայացված  ուժերի ներկայցուցիչներն ասել են, որ պատրաստ են այդպիսի համագործակցության, ինչը ողջունելի է՚,-ասել է Բ. Սահակյանը:

Նախագահը չհամաձայնեց լրագրողներից մեկի դիտարկան հետ, ըստ որի ընտրատեղամասերը դատարկ են, և նշեց, որ  ընտրությունների մասնակից շտաբերի պատասխանատուները գործընթացը կազմակերպել են այնպես, որ կուտակումներ չլինեն: ՙԲնականաբար, երկրորդ փուլի մասնակիցներն ավելի քիչ կլինեն, քան  առաջին, բայց դա պայմանավորված է նախ անվտանգության կանոնների պահպանմամբ,  ապա և ընտրությունների երկրորդ փուլի յուրահատկություններով՚,-ասել է նա: