[ARM]     [RUS]     [ENG]

Կարգավորման գործընթացը ազգային անվտանգության օրակարգ

Անի  ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ 

  Լույս  է  տեսել  ք.գ.թ  Հրայր  ՓԱՇԱՅԱՆԻ    Ղարաբաղյան  հիմնախնդրին  նվիրված  հերթական՝  «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ  ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ.  Կարգավորման  գործընթացը  (1995-2003թթ.)  ազգային  անվտանգության  օրակարգում»  գիրքը:  Մեր  զրույցը. 

 

-Պարոն  Փաշայան,  հակամարտության  կարգավորման  գործընթացի  վերաբերյալ  գիտական  աշխատություններ  մինչ  այժմ  էլ  հրատարակվել  ենի՞նչ  տեսանկյունից  եք  Դուք  անդրադարձել  և  ո՞րն  է    Ձեր  աշխատության  առանձնահատկությունը:

-Հակամարտության  կարգավորման  գործընթացը  եղել  և  շարունակում  է  մնալ  ոլորտի  մասնագետների  ուշադրության  կենտրոնում:  Սակայն  մինչ  օրս  հիմնախնդրի  առանցքային  փաստաթղթերի  համապարփակ  վերլուծությանը  և  դրանցում  առկա  քաղաքական  փաստարկների  ուսումնասիրությանն  ու  բացահայտմանը  նվիրված  ամբողջական  աշխատանք  չկա:  Այդ  իսկ  պատճառով  գրքում  որպես  հետազոտական  աշխատանքի  գլխավոր  թիրախ  ընտրված  են  հակամարտության  կարգավորմանն  ուղղված  բանակցություններում  առաջ  քաշված  առանցքային  փաստաթղթերը՝  քաղաքագիտական  վերլուծությամբ  դրանց  ընդունման  բացահայտ  ու  անբացահայտ  շարժառիթների  ու  հնարավոր  մեկնաբանությունների  վերհանման  համար: 

-Ինչո՞վ  առանձնապես  կարող  է  հետաքրքրել  ուսումնասիրությունը`  մասնավորապես  հիմնախնդրով  զբաղվող  մասնագետներին

-Աշխատանքի  տեսական,  գիտագործնական,  պատմաճանաչողական  նշանակությունն  այն  է,  որ  փաստաթղթերի  վերլուծության  արդյունքում  ներկայացված  իրավաքաղաքական  փաստարկները,  եզրահանգումներն  ու  մեկնաբանությունները  կարող  են  օգտագործվել  ԲՈՒՀ-երում՝  քաղաքագիտության,  հայոց  պատմության,  իրավագիտության,  միջազգային  հարաբերությունների,  Արցախի  պատմության,  Ղարաբաղյան  հակամարտության  դասընթացների,  հակամարտությունների  տեսության  հիմնախնդիրների  ուսումնասիրությամբ  զբաղվող  փորձագետների,  անվտանգության  հարցերով  զբաղվող  մասնագետների,  ինչպես  նաև՝  Ղարաբաղյան  հակամարտության  կարգավորմամբ  անմիջականորեն  զբաղվող  մասնագետների՝  բանակցային  գործընթացում  ներգրավված  դիվանագետների,  ժողովրդական  դիվանագիտության  ձևաչափերում  ընդգրկված  հասարակական  գործիչների  ու  փորձագետների  կողմից:  1988-ից  3  տասնամյակ  անց  ո՛չ  ՀՀ-ում,  ո՛չ  ԼՂՀ-ում  և  ո՛չ  էլ  Սփյուռքում,  մենք  հակամարտությունը  գիտական  հենքի  վրա  դնելու  և  համապատասխան  մասնագետներ  պատրաստելուն  ուղղված  քայլեր  չենք  կատարում:  Եվ  դա  մտահոգվելու  տեղիք  է  տալիս:  Եթե  Արցախյան  շարժման  և  մեր  պետականության  ակունքներում  կանգնած,  թերևս  հիմնախնդրին  տիրապետող  սերունդը  իրականությունը  միջազգային  հարթակներում  ներկայացնելու  խոչընդոտների  է  հանդիպում,  ապա  մեր  սերունդը  շատ  ավելի  բարդ  խնդիրների  առաջ  է  կանգնելու:  Այս  առումով  գիրքը  միտված  է  նաև  նշված  բացը  լրացնելուն:

-Ուսումնասիրությունն  ընդգրկում  է  1995-2003  թվականները  ներառող  ժամանակահատվածըինչո՞վ  է  կարևորվում  այդ  ժամանակահատվածը  հակամարտության  կարգավորման  գործընթացի  համար  և  որքանո՞վ  է  նպատակահարմար  խնդիրը  դիտարկել  ըստ  ժամանակահատվածների:

-Ինչպես  գիտեքՂարաբաղյան  հակամարտությունն  ունի  հարյուրամյա  տարեգրությունհետևաբար  և՛  գիտականև  ՛տեխնիկանան  տեսանկյունից  առավել  նպատակահարմար  է  ոչ  թե  ողջայլ  կոնկրետ  ժամանակահատվածի՝  որպես  հետազոտության  օբյեկտիընտրությունըՄիաժամանակ  դա  հրադադարի  հաստատմանը  անմիջականորեն  հաջորդած  տարիներն  ենորի  ընթացքում  ձևավորվել,    որոշակիացվել  և  ներկայացվել  են  հակամարտության  համապարփակ  կարգավորման  տարբերակներըդնելով  հետագա  բանակցությունների  հիմքըորն  էլ  առիթ  դարձավ  2003-ին  իշխանության  գլուխ  անցած  կրտսեր  Ալիևին  ավելի  կոշտ  դիրքորոշում  ընդունելՎերջապեսՂարաբաղյան  հակամարտությանը  նվիրված  իմ  նախորդ՝  <<Քաղաքական  փաստարկները  Ղարաբաղյան  հիմնախնդրի  փաստաթղթերում  և  կարգավորման  գործընթացում>>  գրքում  վերլուծված  են  հիմնախնդրի  սկզբնավորումից  մինչև  1994թառանցքային  փաստաթղթերըՀենց  այս  հանգամանքներով  է  պայմանավորված  խնդրի  նշված  ժամանակահատվածում  դիտարկելը

  -Ըստ  Ձեզինչպիսի՞  առանձնահատկություններ  ունի  հակամարտության  կերպարի  ընկալումներըորոնք  դիտարկել  եք  ուսումնասիրության  համատեքստում

-Անհամաչափ  պատերազմներին  բնորոշ  պայմաններում  գտնվող  արդի  ադրբեջանա-ղարաբաղյան  հարաբերություններում  երկրի  անվտանգության  ապահովումն  զգալիորեն  պայմանավորված  է  նաև  Ղարաբաղյան  հիմնախնդրի  կերպարի  վերաբերյալ  հանրային,  այդ  թվում՝  միջազգային  հանրության  ընկալումներով:  Այդ  կերպարի  ընկալումների  ձևավորման,  հստակեցման  և  հանրության  մտավոր  ռեսուրսների  հավաքագրման  և  ուղղորդման  պարագայում  է  հնարավոր  ադեկվատ  ընկալել  հակառակորդի  կողմից  ձեռնարկվող  բազմաչափ  և  հաճախ  անհասկանալի  թվացող  մարտահրավերների  բնույթը,  որն  արդի  միջազգային  հարաբերություններում  ընդունված  է  անվանել  <հիբրիդային  պատերազմներ>  տերմինաբանությամբ,  և  մշակել  ու  իրագործել  պատասխան  կամ  նախաձեռնողական  գործողություններ:

-Գրքում  առանձնակի  ուշադրության  կենտրոնում  եք  պահել  Փարիզյան  սկզբունքներն  ու  Քիվեսթյան  բանակցություններըԸնդհանուր  առմամբինչպիսի՞  քաղաքական  շարժառիթներ  ու  ենթատեքստեր  եք  տեսնում  դրանցում  ընդունված  տեքստերում

-Այդ  սկզբունքներն  ու  բանակցությունները  Ղարաբաղյան  հակամարության  կարգավորման  մաս  են  հանդիսանում,  հետևաբար  բնական  է  նաև  դրանց  անդրադարձը,  որքանով  որ  այն  տեղավորվում  է  հետազոտության  համար  ընտրված  ժամանակահատվածում:  Փարիզյան  սկզբունքները  և,  մասնավորապես,  Քի  Վեսթի  բանակցություններն  ու  դրա  արդյունքում  ծնված  համանուն  տարբերակը,  հավանաբար,  ամենաշատ  աղմուկ  հանած,  քննարկումների  առիթ  դարձած,  հակասական  հիմնավորումների  արժանացած,  ինչպես  նաև  ըստ  տարբեր  գնահատականների,  կարգավորմանն  առավել  մոտ  եղած  տարբերակն  էր:  Սակայն  ակնհայտ  է  նաև,  որ  այստեղ  փորձ  է  արվել  ինստիտուցիոնալացնել  դեռևս  20-րդ  դարասկզբին  թուրքական  ծավալապաշտության  արդյունքում  ի  հայտ  եկած  տարածքների  փոխանակման  գաղափարը,  դրանից  ածանցվող  շարժառիթներով,  որոնց  վերաբերյալ  գրքում  առանձին  անդրադարձ  եմ  կատարել:  Այդուհանդերձ  պետք  է  ասել,  որ  Քի  Վեսթի  փաստաթուղթը,  ի  տարբերություն  նախորդ  երեքի,  ոչ  միայն  պաշտոնապես,  այլև  ընդհանրապես,  ամբողջությամբ  չի  հրապարակվել,  ինչը  վերլուծության,  վերջնական  ու  ամբողջական  գնահատման  համար  դժվարություններ  է  հարուցում:

-Ինչպիսի՞  նորություններ  եք  բացահայտել  ինքներդ  Ձեզ  համար՝  որպես  հիմնախնդրի  կարգավորման  ուսումնասիրությամբ  զբաղվող  գիտնական,  և  ո՞րն  է  ձեր  եզրահանգումը    <ՂԱՐԱԲԱՂՅԱՆ  ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԿարգավորման  գործընթացը  (1995-2003թթ.ազգային  անվտանգության  օրակարգումգիտական  ուսումնասիրության  արդյունքում:

-Որպես  Արցախի  անվտանգության  ապահովման  հզոր  գործոն,  քաղաքական  փաստարկների  իմացությունն  անհրաժեշտ  են  հայության,  միջազգային  հանրության,  վերպետական  կառույցներում,  գիտական  ու  քաղաքական  շրջանակներում  հիմնախնդրի  իրական  կերպարը  ներկայացնելու,  աջակցությունն  ապահովելու,  ինչպես  նաև  Ադրբեջանի  հակահայկական  քարոզչությունը  չեզոքացնելու  և  հակամարտության  արդարացի  ու  միջազգային  իրավունքի  սկզբունքների  վրա  հիմնված  կարգավորմանը  հասնելու  համար:  Բանն  այն  է,  որ  իրավաքաղաքական  փաստարկները  հակամարտության  կարգավորման  բանակցային  գործընթացներում  հանդիսանում  են  քաղաքագետ-դիվանագետի  հիմնական  զենքը,  որոնց  հակամարտության  մեջ  էլ,  ըստ  էության,  գտնվում  է  խնդրի  լուծման  այս  կամ  այն  տարբերակը:  Սա  այն  դեպքն  է,  երբ  հայրենասիրությունը  կարևոր,  բայց  ոչ  բավարար  պայման  է  քաղաքական-դիվանագիտական  ճակատում  հաջողության  հասնելու  համար:  Այլ  կերպ  ասած,  պետք  է  հստակ  քայլեր  ձեռնարկել  Ղարաբաղյան  հակամարտության  քաղաքական,  իրավական,  պատմական  և  այլ  ասպեկտներին  հստակորեն  տիրապետող  մասնագետների  պատրաստման  համար,  որոնք  կկարողանան  հավուր  պատշաճի  ներկայացնել  հիմնախնդիրը  և  ապահովել  արյամբ  գծված  սահմանների  հայապահպանությունը: