[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՙԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ՚

 

 

 

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 

Մին­գե­չաու­րում զո­րամ­սի բաց­ման ե­լույ­թում Իլ­համ Ա­լիե­ւը ՙա­մո­թա­լի՚ է ան­վա­նել Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ե­րես­նա­մյա պատ­մու­թյու­նը։ Եր­կու պա­տե­րազ­մում պարտ­ված երկ­րի ա­ռաջ­նոր­դին կա­րե­լի է միայն մաղ­թել, որ ընդ­միշտ գե­րի մնա ինք­նա­խա­բեու­թյա­նը։ Բայց նրան, պարզ­վում է, չի հա­ջող­վում ան­գամ սե­փա­կան հան­րու­թյանն ինչ-որ բա­նում հա­մո­զել։

Բաք­վի լրատ­վա­մի­ջոց­նե­րից մե­կը Միլ­լի մեջ­լի­սի պատ­գա­մա­վոր Գուդ­րաթ Հա­սան­գու­լիե­ւին հարց­րել է՝ ի՞նչ կար­ծի­քի է նախ­կին արտ­գործ­նա­խա­րար Զուլ­ֆու­գա­րո­վի պն­դում­նե­րի մա­սին, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հարցն ու­նի մեկ՝ ռազ­մա­կան ճա­նա­պար­հով լու­ծում։ Պա­տաս­խա­նը ներ­կա­յաց­նում ենք ադր­բե­ջա­նե­րե­նից բա­ռա­ցի թարգ­մա­նու­թյամբ. ՙԹո­ֆիգ բե­յը (Զուլ­ֆու­գա­րո­վը) ե­ղել է ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար եւ լավ գի­տի, որ ներ­կա­յումս իր ա­սած­նե­րը ոչ մի հիմք չու­նեն։ Ա­ռանց Ռու­սաս­տա­նի հա­մա­ձայ­նու­թյան պա­տե­րազմ սկ­սե­լը չա­փա­զանց ռիս­կա­յին է։ Դրա հա­մար էլ մեր իշ­խա­նու­թյունն ա­ռանց այդ հա­մա­ձայ­նու­թյան ոչ մի դեպ­քում պա­տե­րազմ չի սկ­սի։ 2016թ. ապ­րի­լյան պա­տե­րազմն հաս­տա­տում է ա­սածս։ Այն ժա­մա­նակ տաս­նյակ հե­րոս սպա­նե­րի եւ զին­վոր­նե­րի ա­րյան գնով թշ­նա­մու պաշտ­պա­նա­կան գի­ծը ճեղ­քե­ցինք, բայց ի՞նչ ե­ղավ։ Ռու­սաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Սեր­գեյ Շոյ­գուն Զա­քիր Հա­սա­նո­վին զան­գեց, որ կանգ ա­ռեք։ (Մի­ջան­կյալ ա­սենք, որ այս ա­ռաս­պե­լա­բա­նու­թյան պա­տաս­խանն օ­րերս տվել է Pravda.ru-ն. ՚Հա­սա­նովն ան­կախ երկ­րի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար է եւ պետք են­թարկ­վեր իր գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րինՙ։ Չա­փա­զանց թա­փան­ցիկ ակ­նարկ է, որ Հա­սա­նո­վին ճա­կա­տա­յին գծից ետ է կան­չել Իլ­համ Ա­լիե­ւը՝ հար­ձա­կու­մը ձա­խո­ղե­լու հա­մար եւ նույն օրն էլ հան­դես ե­կել կրա­կը դա­դա­րեց­նե­լու նա­խա­ձեռ­նու­թյամբ։)
Այս­քա­նից հե­տո ո­րոշ մար­դիկ կրկ­նե­լով-կրկ­նե­լով ա­սում են, իբր ե­թե մենք պա­տե­րազմ սկ­սենք, Ռու­սաս­տա­նը չի մի­ջամ­տի, քա­նի որ մի­ջազ­գա­յին օ­րեն­քը մեր կողմն է։ Բայց չեն ա­սում, որ մի­ջազ­գա­յին օ­րեն­քը մեր կող­մը լի­նե­լու պա­րա­գա­յում շր­ջա­փակ­ված Հա­յաս­տանն ինչ­պե՞ս մեր հո­ղե­րի 20 տո­կո­սը 30 տա­րի է՝ զավ­թել է։ Դրա հա­մար էլ ես եր­բեմն-եր­բեմն Ղա­րա­բաղն ա­զա­տագ­րե­լու հա­մար ֆոր­պոստ կոչ­ված Հա­յաս­տա­նի փո­խա­րեն ա­ռա­ջար­կում եմ բա­նակ­ցել Ռու­սաս­տա­նի հետ։ Պետ­րո­սյա­նը գնաց, Քո­չա­րյա­նը ե­կավ, նա գնաց, Սարգ­սյա­նը ե­կավ, հե­տո Փա­շի­նյա­նը ե­կավ, ի՞նչ փոխ­վեց։ Ո­չինչ։ Ռու­սաս­տա­նի եւ հայ ժո­ղովր­դի հա­մա­ձայ­նու­թյու­նը ե­թե չլի­նի, Հա­յաս­տա­նում ոչ մի ա­ռաջ­նորդ խնդ­րի ար­դա­րա­ցի լուծ­ման ո­րե­ւէ ո­րո­շում չի ըն­դու­նի։ Ղա­րա­բաղն ա­զա­տագ­րե­լու հա­մար մենք պի­տի ու­նե­նանք Ռու­սաս­տա­նի հա­մա­ձայ­նու­թյու­նը եւ հայ ժո­ղովր­դին պա­տե­րազ­մի դաշ­տում պար­տադ­րենք։ Այլ ոչ ռիս­կա­յին ճա­նա­պարհ չեմ տես­նում՚։ https։//axar.az/news/gundem/479919.html
Խոսք չկա, շատ ՙփա­ռա­վոր՚ է Ադր­բե­ջա­նի ան­կա­խու­թյան պատ­մու­թյու­նը, եւ ներ­կա­յի ու ա­պա­գա­յի ադր­բե­ջա­նա­կան ըն­կա­լու­մը՝ խիստ ՙինք­նիշ­խան՚։ Պարզ է, որ հա­կա­ռա­կորդն ապ­րում է պատ­մա­կան դե­ժա­վյուի սպա­սու­մով։ Չէ՞ որ 1920թ. մա­յիս-հու­նիս ա­միս­նե­րին բոլ­շե­ւի­կյան Ռու­սաս­տա­նի 11-րդ բա­նակն է Հա­յաս­տա­նից օ­կու­պաց­րել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը, իսկ մեկ տա­րի անց՝ ՙթո­ղել՚ խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի կազ­մում։