ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՋՈՆ ԲՈԼԹՈՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԹՐԱՄՓԻ ԱՆՊԱՐԿԵՇՏ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԵՏ

 

 

 

 

 

 

 

Հա­րութ ՍԱ­ՍՈՒ­ՆՅԱՆ
ՙԿա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚ թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

 

Նա­խա­գահ Թրամ­փի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով նախ­կին խոր­հր­դա­կան Ջոն Բոլ­թո­նը մի հրա­շա­լի գիրք է հրա­տա­րա­կել՝ Սպի­տակ տա­նը 2018-ի ապ­րի­լից մինչև 2019-ի սեպ­տեմ­բեր ա­միս­նե­րի ըն­թաց­քում իր կա­տա­րած աշ­խա­տան­քի մա­սին։ ՙՍե­նյա­կը, որ­տեղ դա տե­ղի է ու­նե­ցել. հու­շեր Սպի­տակ տնից՚ խո­րա­գի­րը կրող նրա բա­ցա­հայ­տող գիր­քը ցույց է տա­լիս, թե ին­չու է Թրամ­փը ան­հար­մար և ան­կա­րող իր պաշ­տո­նի հա­մար։ Բոլ­թո­նը բազ­միցս շեշ­տել է, որ Թրամփն ա­մեն ինչ ա­րել է՝ կամ ա­պա­հո­վե­լու իր վե­րընտ­րու­թյու­նը, կամ սե­փա­կան շա­հը՝ հա­կա­ռակ երկ­րի շա­հե­րի։

Այ­սօր մենք կկենտ­րո­նա­նանք բա­ցա­ռա­պես Թրամ­փի ան­պար­կեշտ հա­րա­բե­րու­թյան վրա, որ նա ու­նե­ցել է Թուր­քիա­յի բռ­նա­պետ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նի հետ, ո­րին Թրամփն ան­վա­նում է ՙՍուլ­թան՚։ Բոլ­թո­նի 570- է­ջա­նոց գր­քում Թուր­քիան հի­շա­տակ­վում է 135 ան­գամ, իսկ Էր­դո­ղա­նը՝ 95։ Սա ցույց է տա­լիս, թե Սպի­տակ տունն ինչ կարևո­րու­թյուն է տա­լիս Թուր­քիա­յին և Էր­դո­ղա­նին՝ Թրամ­փի ՙմտե­րիմ ըն­կե­րո­ջը՚։ Զար­մա­նա­լի է, որ գր­քում չեն հի­շա­տակ­վում ո՜չ Հա­յաս­տա­նը, ո՜չ Ադր­բե­ջա­նը, չնա­յած Բոլ­թո­նը իր պաշ­տո­նա­վար­ման ըն­թաց­քում այ­ցե­լել է այդ եր­կու եր­կր­նե­րը։
Բոլ­թոնն իր ՙՍե­նյա­կը, որ­տեղ դա տե­ղի է ու­նե­ցել՚ գր­քում, Թրամ­փի հետ ու­նե­ցած հե­ռա­խո­սազ­րույ­ցում Էր­դո­ղա­նի ձայ­նը հա­մե­մա­տում է ՙՀռո­մի իր պատշ­գամ­բից խո­սող Մու­սո­լի­նիի հետ՚՝ Թուր­քիա­յի ղե­կա­վա­րին ներ­կա­յաց­նե­լով որ­պես ՙար­մա­տա­կան իս­լա­միստ՚։
Սպի­տակ տուն իր կա­տա­րած բազ­մա­թիվ այ­ցե­րի և Թրամ­փի հետ 20 հե­ռա­խո­սազ­րույց­նե­րի ըն­թաց­քում Էր­դո­ղա­նը Թրամ­փի ա­ռաջ բազ­միցս բարձ­րաց­րել է հետևյալ ե­րեք ա­ռաջ­նա­հերթ պա­հանջ­նե­րը.
1) Թուրք գոր­ծա­րար Ռե­զա Զա­րա­բի ա­զա­տու­մը Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի բան­տից՝ դի­մե­լով Թրամ­փին ջն­ջել նրա դեմ մե­ղադ­րանք­նե­րը։ Զա­րա­բը, Էր­դո­ղա­նի օրհ­նու­թյամբ, Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյա­նը պատ­կա­նող ՙՀալք­բան­կի՚ մի­ջո­ցով 20 մի­լիարդ դո­լար է լվա­ցել Ի­րա­նում՝ շր­ջան­ցե­լով ԱՄՆ-ի պատ­ժա­մի­ջոց­նե­րը Ի­րա­նի դեմ։
2) Թուրք կրո­նա­կան Ֆե­թուլ­լահ Գյու­լե­նի ար­տա­հանձ­նու­մը Միա­ցյալ Նա­հանգ­նե­րից Թուր­քիա­յին, ո­րը Էր­դո­ղա­նի հետ սերտ գոր­ծակ­ցու­թյու­նից հե­տո բա­ժան­վեց նրա­նից և դար­ձավ Թուր­քիա­յի նա­խա­գա­հի թիվ մեկ թշ­նա­մին։ Էր­դո­ղա­նը կեղ­ծո­րեն մե­ղադ­րել է Գյու­լե­նին՝ 2016-ին տե­ղի ու­նե­ցած թուր­քա­կան հե­ղաշ­րջ­ման փոր­ձը ղե­կա­վա­րե­լու հա­մար։
3) Թրամ­փի հա­մա­ձայ­նու­թյու­նը՝ Հյու­սի­սա­յին Սի­րիա­յից ա­մե­րի­կյան զոր­քե­րը դուրս բե­րե­լու հա­մար՝ թույլ տա­լով Թուր­քիա­յին ներ­խու­ժել այդ տա­րածք և վե­րաց­նել քր­դա­կան բնակ­չու­թյան ներ­կա­յու­թյու­նը սի­րիա­կան սահ­մա­նին։
Բոլ­թոնն իր գր­քում պատ­մել է, որ 2018 թ. դեկ­տեմ­բե­րի 1-ին Ար­գեն­տի­նա­յում G20-ի գա­գաթ­նա­ժո­ղո­վի հան­դիպ­ման ժա­մա­նակ Էր­դո­ղա­նը Թրամ­փին հու­շա­գիր է հանձ­նել՝ խնդ­րե­լով Զա­րա­պին ա­զա­տել ԱՄՆ բան­տից։ Ըստ Բոլ­թո­նի գր­քի՝ Թրամ­փը Էր­դո­ղա­նին ա­սել է, որ ՙին­քը կզ­բաղ­վի այդ հար­ցով, բա­ցատ­րե­լով, որ [Նյու Յոր­քի] Հա­րա­վա­յին շր­ջա­նի դա­տա­խազ­ներն իր մար­դիկ չեն, այլ՝ Օ­բա­մա­յի, խն­դի­րը կկար­գա­վոր­վի, երբ նրանք փո­խա­րին­վեն իր մարդ­կան­ցով՚։
Երբ Բոլ­թո­նին ու­ղար­կել են Թուր­քիա՝ Էր­դո­ղա­նին նա­խազ­գու­շաց­նե­լու, որ նա չպետք է ներ­խու­ժի Հյու­սի­սա­յին Սի­րիա, Բոլ­թո­նը վեր­ջին րո­պեին հե­ռա­խո­սա­զանգ է ստա­ցել Թրամ­փից, ո­րը խնդ­րել է նրան զերծ մնալ Թուր­քիա­յի նա­խա­գա­հին ա­սե­լուց, որ ԱՄՆ-ը զոր­քե­րը չի հա­նի Հյու­սի­սա­յին Սի­րիա­յից, չնա­յած Սպի­տակ տան բարձ­րաս­տի­ճան անձ­նա­կազ­մի մեծ մա­սը հա­մա­ձայն չէր նա­խա­գա­հի ո­րոշ­ման հետ։

Թրամ­փը նաև խախ­տել է ԱՄՆ օ­րենք­ներն ու Կոնգ­րե­սի պա­հանջ­նե­րը՝ հրա­ժար­վե­լով պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռել ՆԱ­ՏՕ-ի ան­դամ Թուր­քիա­յի նկատ­մամբ՝ ռու­սա­կան հա­կաօ­դա­յին C-400 հր­թիռ­ներ գնե­լու հա­մար։
Ան­ցած շա­բաթ Դեյ­վիդ Իգ­նա­տիու­սը հոդ­ված հրա­պա­րա­կեց ՙՎա­շինգ­տոն փոս­տում՚՝ ՙԹրամ­փի ան­պար­կեշտ գոր­ծարք­նե­րը Թուր­քիա­յի հետ Բոլ­թո­նի գր­քի ա­մե­նացն­ցող պատ­մու­թյուն­նե­րից են՚ վեր­նագ­րով։ Բոլ­թո­նը հի­շեց­նում է, որ նա 2019-ի ապ­րի­լին ա­սել է գլ­խա­վոր դա­տա­խազ Վի­լյամ Պ. Բա­րին, որ Թրամ­փի բազ­միցս գոր­ծադր­ված ջան­քերն Էր­դո­ղա­նին օգ­նե­լու հա­մար, ցույց են տա­լիս նրա ՙհա­կում­նե­րը, ըստ էու­թյան, անձ­նա­կան ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցել իր հա­վա­նած բռ­նա­պե­տե­րին՚։ Իգ­նա­տիու­սը Թրամ­փի ան­պար­կեշտ գոր­ծարք­նե­րը Էր­դո­ղա­նի հետ բնու­թագ­րել է որ­պես ՙԹրամ­փի կող­մից չա­րա­շա­հում­նե­րի ա­մե­նահս­տակ, ա­ռա­վել շա­րու­նա­կա­կան դեռևս բա­ցա­հայտ­ված պատ­մու­թյու­նը՚։
Իգ­նա­տիու­սը Թրամփ-Էր­դո­ղան բա­րե­կա­մու­թյու­նը կա­պել է Թրամ­փի գոր­ծա­րար շա­հե­րի հետ։ Երբ նա 2012թ. ապ­րի­լին բա­ցում էր Ստամ­բու­լում գտն­վող Թրամ­փի աշ­տա­րակ­նե­րը, նրա դուստր Ի­վան­կա Թրամ­փը թվի­թե­րյան գրա­ռում կա­տա­րեց ՝ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­լով այն ժա­մա­նակ վար­չա­պետ Էր­դո­ղա­նին՝ մաս­նակ­ցու­թյան հա­մար։ Նրանց հետ էր Մեհ­մեթ Ա­լի Յալ­ցին­դաք ա­նու­նով մի թուրք գոր­ծա­րար, ո­րին բաց­ման ա­րա­րո­ղու­թյան ժա­մա­նակ Դո­նալդ Թրամ­փը ներ­կա­յաց­րեց որ­պես Ի­վան­կա­յի ՙհիա­նա­լի ըն­կեր՚։ Այն­տեղ էր նաև Քուշ­նե­րը՝ Ի­վան­կա­յի ա­մու­սի­նը՚։
Թրամ­փը շր­ջա­պատ­ված է ե­ղել թուր­քա­մետ աշ­խա­տա­կից­նե­րի խմ­բով, ինչ­պես, օ­րի­նակ, նրա Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով ա­ռա­ջին խոր­հր­դա­կան Մայքլ Ֆլի­նը, ո­րը ստիպ­ված էր գրանց­վել որ­պես օ­տա­րերկ­րյա գոր­ծա­կալ այն բա­նից հե­տո, երբ պարզ­վեց, որ Ֆլի­նի խոր­հր­դատ­վա­կան ըն­կե­րու­թյա­նը 500 հա­զար դո­լար վճա­րել է մի թուրք գոր­ծա­րար, ո­րը գլ­խա­վո­րել է պե­տու­թյան կող­մից ֆի­նան­սա­վոր­վող բիզ­նե­սի ըն­կե­րակ­ցու­թյու­նը։ Ֆլի­նի պար­տա­կա­նու­թյունն էր՝ Գյու­լե­նին ար­տա­հանձ­նել Թուր­քիա­յին։
Մեկ այլ թուր­քա­մետ խոր­հր­դա­կան էր Թրամ­փի անձ­նա­կան փաս­տա­բան Ռու­դոլֆ Ու. Ջու­լիա­նին, ո­րը 2017թ. փետր­վա­րի 24-ին կապ է հաս­տա­տել այն ժա­մա­նակ­վա ԱՄՆ դա­տա­խազ Փրիթ Բհա­րա­րա­յի հետ՝ հայ­տա­րա­րե­լով, որ ուղևոր­վում է Ան­կա­րա՝ որ­պես Զա­րա­պի ներ­կա­յա­ցու­ցիչ։ Ջու­լիա­նին ճն­շում է գոր­ծադ­րել ար­դա­րա­դա­տու­թան նա­խա­րա­րու­թյան վրա՝ ՙՄիա­ցյալ Նա­հանգ­նե­րի և Թուր­քիա­յի միջև ո­րո­շա­կի հա­մա­ձայ­նու­թյան՚ հա­մար՝ Զա­րա­բին ա­զատ ար­ձա­կե­լու նպա­տա­կով՝ ըստ դաշ­նա­յին դա­տա­րան ներ­կա­յաց­րած Ջու­լիա­նիի դի­մու­մի։ Թրամ­փը Բհա­րա­րա­յին ա­զա­տեց աշ­խա­տան­քից 2017թ. մար­տին, սա­կայն Զա­րա­բի դեմ դա­տա­կան գոր­ծը շա­րու­նա­կեց ԱՄՆ նոր դա­տա­խազ Ջեֆ­րի Բեր­մա­նը, ո­րին ևս Թրամփն ան­ցյալ շա­բաթ ա­զա­տեց աշ­խա­տան­քից։
Զար­մա­նա­լի չէ, որ Էր­դո­ղա­նը զայ­րա­ցել է Բոլ­թո­նի բա­ցա­հայ­տում­նե­րից։ Թուր­քիա­յի նա­խա­գա­հու­թյան հա­ղոր­դակ­ցու­թյուն­նե­րի գծով տնօ­րեն Ֆահ­րեթ­թին Ալ­թու­նը Թվի­թե­րում գրել է. ՙԱՄՆ նախ­կին բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­յի հե­ղի­նա­կած գր­քի վեր­ջին հրա­պա­րա­կու­մը նե­րա­ռում է ԱՄՆ ղե­կա­վար Դո­նալդ Թրամ­փի հետ մեր ղե­կա­վար նա­խա­գահ Էր­դո­ղա­նի խո­սակ­ցու­թյուն­նե­րի ա­պա­կողմ­նո­րո­շիչ, միա­կող­մա­նի և ա­ղա­վաղ­ված ներ­կա­յա­ցում­նե­րը՚։
Ցա­վոք, Բոլ­թո­նը հրա­ժար­վեց ցուց­մունք տալ Կոնգ­րե­սում Թրամ­փի պաշ­տո­նազ­րկ­ման լսում­նե­րի ժա­մա­նակ, չնա­յած դա ո­չինչ չէր փո­խի։ Գրե­թե բո­լոր հան­րա­պե­տա­կան սե­նա­տոր­նե­րը կու­րո­րեն հետևում են Թրամ­փի ա­ռաջ­նոր­դու­թյա­նը, որ­քան էլ նա սխալ լի­նի։ Ինչ­պես Թրամ­փը քա­րո­զար­շա­վի ըն­թաց­քում ամ­բար­տա­վա­նո­րեն հայ­տա­րա­րեց. ՙԵս կա­րող եմ կանգ­նել 5-րդ պո­ղո­տա­յի մեջ­տե­ղում ու կրա­կել որևէ մե­կի վրա և ոչ մի ընտ­րող չկորց­նել՚։