[ARM]     [RUS]     [ENG]

Ադր­բե­ջա­նը կհա­մար­ձակ­վի՞ երկ­րորդ ճա­կատ բա­ցել

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Ա­լիե­ւյան խուն­տա­յի խո­սա­փող haqqin.az-ը, կա­րե­լի է չկաս­կա­ծել՝ հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­մամբ, հոդ­ված է հրա­պա­րա­կել, որ­տեղ ա­ռար­կու­թյուն չվերց­նող տո­նով պն­դում է, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի վեր­ջին լար­վա­ծու­թյա­նը նա­խոր­դած օ­րե­րին ՙՍեր­բիա­յից Վրաս­տա­նի տա­րած­քով Հա­յաս­տան է մտել ա­կա­նա­նե­տա­յին ար­կե­րի մեծ խմ­բա­քա­նակ, ո­րը հայ­կա­կան կողմն օգ­տա­գոր­ծել է չորս օր տե­ւած մար­տե­րի ըն­թաց­քում՚։ Դժ­վար է պատ­կե­րաց­նել, որ հայ­կա­կան բա­նա­կի զի­նա­նո­ցում ա­կա­նա­նե­տա­յին ար­կեր չկա­յին առ­հա­սա­րակ, եւ միայն սերբ-վրա­ցա­կան տրան­զի­տով դրանք ստա­նա­լուց հե­տո է, որ Ադր­բե­ջա­նը ծանր հար­ված­ներ է կրել։ 

Ըստ ե­րե­ւույ­թին, ադր­բե­ջա­նա­կան կողմն ինչ-որ բան մին­չեւ վերջ չի ա­սում։ Բայց դա այն­քան էլ կա­րե­ւոր չէ ար­դեն։ Ա­վե­լի հե­տաքր­քիր է Վրաս­տա­նի հաս­ցեին ա­լիե­ւյան քա­րոզ­չու­թյան թա­փած լու­տանք­նե­րի հե­ղե­ղը։ Վրաս­տա­նին հի­շեց­նում են ա­մեն ինչ։ Ընդ­հուպ, որ 2008թ. ռուս-վրա­ցա­կան պա­տե­րազ­մի օ­րե­րին Վրաս­տա­նը փր­կել շտա­պող եվ­րո­պա­ցի ա­ռաջ­նորդ­նե­րի ինք­նա­թիռ­նե­րը, պարզ­վում է, վայ­րէջք են կա­տա­րել Գյան­ջա­յի օ­դա­նա­վա­կա­յա­նում, հե­տո ար­դեն Ադր­բե­ջա­նի տրա­մադ­րած մե­քե­նա­նե­րով հա­սել Թբի­լի­սի։ ՙԵւ ի՞նչ ենք մենք ի պա­տաս­խան ստա­նում՚,- բազ­ման­շա­նակ հարց­նում է ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջո­ցը։ Գու­ցե Բաք­վում սպա­սում էին, որ Վրաս­տա­նը հան­դես կգա միջ­նոր­դու­թյամբ եւ կկան­խի հայ­կա­կան բա­նա­կի պատ­ժիչ գոր­ծո­ղու­թյուն­նե՞­րը։ Գու­ցե դի­մել եւ դի­վա­նա­գի­տո­րեն նուրբ ձե­ւա­կերպ­ված մեր­ժու՞մ են ստա­ցել։ Ո­չինչ բա­ցա­ռե­լի չէ։ Նաեւ՝ որ վրաց-ադր­բե­ջա­նա­կան ա­ռանց այդ էլ ոչ այն­քան ա­նամպ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կա­րող են էլ ա­վե­լի բար­դա­նալ։ Վրաս­տա­նը փաս­տա­ցի չի միա­նում թուրք-ադր­բե­ջա­նա­կան հա­կա­հայ­կա­կան ա­լիան­սին։ Բայց Ադր­բե­ջա­նը, ե­թե նույ­նիսկ մեծ ցան­կու­թյուն ու­նե­նա, չի կա­րող Վրաս­տա­նի հետ բաց առ­ճա­կատ­ման գնալ։ Վրաս­տա­նով են անց­նում ադր­բե­ջա­նա­կան ՙպար­ծանք՚ Բա­քու-Ջեյ­հա­նը եւ ՙՀա­րա­վա­յին գա­զա­յին մի­ջանցքն՚ ու Բա­քու-Կարս եր­կա­թու­ղին։ Ի­հար­կե, այդ են­թա­կա­ռուց­վածք­նե­րից շահ ու­նի նաեւ Վրաս­տա­նը, բայց ոչ այն­քան, որ­պես­զի Բաք­վի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում լի­նի խնդ­րող։ Վրաս­տանն այդ փուլն ան­ցել է։ Ներ­կա­յումս ա­վե­լի շատ Ադր­բե­ջանն է նրա­նից կախ­ված։ Այդ դեպ­քում ի՞նչ նպա­տակ է հե­տապն­դում քա­րոզ­չա­կան հար­ձա­կու­մը։
Հա­կավ­րա­ցա­կան տրա­մադ­րու­թյուն­ներ ին­չու՞ են բոր­բոք­վում։ Որ­պես­զի սահ­մա­նա­զատ­ման հար­ցում Վրաս­տա­նը տե­ղի՞ տա։ Դա ար­դեն գրե­թե լիո­վին բա­ցառ­վում է։ Տա­վու­շի ուղ­ղու­թյամբ ադր­բե­ջա­նա­կան ագ­րե­սիա­յից Վրաս­տա­նում ան­կաս­կած ճիշտ հե­տե­ւու­թյուն­նե­րի են ե­կել։ Մա­նա­վանդ Դա­վիթ Գա­րե­ջի վա­նա­կան հա­մա­լի­րի հար­ցում վրաց-ադր­բե­ջա­նա­կան հե­տա­գա բա­նակ­ցու­թյուն­նե­րը չա­փա­զանց ծանր են լի­նե­լու։ Վրաս­տա­նի հա­մար դա, կա­րե­լի է ա­սել, դար­ձել է ազ­գա­յին ինք­նու­թյան խն­դիր։ Կորց­նել Դա­վիթ Գա­րե­ջի հա­մա­լի­րը՝ նշա­նա­կում է կորց­նել Քվե­մո- Քարթ­լիի վրա­ցա­կան ինք­նիշ­խա­նու­թյու­նը։
Տա­վու­շի ագ­րե­սիա­յով Ադր­բե­ջա­նը բա­ցա­հայ­տել է Հա­րա­վա­յին Կով­կա­սի ՙխա­չու­ղու՚ նկատ­մամբ ան­թա­քույց հա­վակ­նու­թյուն­նե­րը։ Ե­րեք եր­կր­նե­րի՝ Վրաս­տա­նի, Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի սահ­ման­նե­րը հատ­վում են այդ տե­ղաշր­ջա­նում։ Ադր­բե­ջա­նը փոր­ձեց միանձ­նյա տի­րա­պե­տու­թյուն ա­պա­հո­վել եւ ստա­ցավ ար­ժա­նի հա­կա­հար­ված։ Այժմ Բա­քուն փոր­ձում է պար­տու­թյու­նը բա­ցատ­րել հայ-վրա­ցա­կան ՙգաղտ­նի գոր­ծար­քով՚։ Եւ ըստ էու­թյան ըն­դու­նում, որ ա­վե­լի քան եր­կու տաս­նա­մյակ ի վեր թա­փած ջանքն ու ծախ­սած գու­մար­նե­րը չեն բե­րել իր հա­մար ցան­կա­լի ար­դյուն­քի։ Հա­կավ­րա­ցա­կան քա­րոզ­չու­թյան են­թա­տեքս­տում զգաց­վում է քա­ղա­քակր­թա­կան օ­տա­րու­թյան գի­տակ­ցու­մը։
Ի՞նչ հե­տե­ւու­թյուն կա­նի Բա­քուն։ Կփոր­ձի տե­ղա­վոր­վել նոր պայ­ման­նե­րու՞մ։ Թե՞ կգ­նա Վրաս­տա­նի հետ դի­մա­կա­յու­թյան։ Բայց ի զո­րու՞ է ներ­կա­յիս Ադր­բե­ջա­նը բա­ցել երկ­րորդ՝ Վրաս­տա­նի հետ ճա­կատ։