Logo
Print this page

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ. ԴՐԵՅՖ ԴԵՊԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԸ

Մաս VII

(Սկիզբը՝ ՙԱԱ՚ թիվ 62« 63« 64« 65« 66« 67)

…Ռու­սա­կան կայս­րու­թյան ան­կումն ա­մե­նա­բա­րեն­պաստ ժա­մա­նակն էր այդ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար։ Իր հա­վակ­նու­թյուն­նե­րի ի­րա­վա­բա­նա­կան հիմ­նա­վոր­ման հա­մար Օ­տո­մա­նյան կայս­րու­թյան պաշ­տո­նա­կան ան­ձինք Ան­դր­կով­կա­սում երկ­րորդ Ադր­բե­ջան ստեղ­ծե­ցին։ Տրա­մա­բա­նու­թյու­նը պարզ էր եւ հան­ճա­րեղ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան տե­սան­կյու­նից։
Այդ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը բա­ցա­սա­կան ար­ձա­գանք ստա­ցավ հա­րե­ւան եր­կր­նե­րի, մաս­նա­վո­րա­պես՝ Ի­րա­նի կող­մից։ Զե­կույ­ցում, որն ուղղ­ված էր Գեր­մա­նիա­յի ռեյ­խս­կանց­լե­րին, Կով­կա­սում Գեր­մա­նիա­յի պատ­վի­րա­կու­թյան ղե­կա­վա­րը նշում է. ՙՊարս­կաս­տա­նում դժ­գո­հու­թյուն ա­ռա­ջաց­րեց այն փաս­տը, որ թուր­քե­րը ՙԱդր­բե­ջան՚ ան­վա­նե­ցին ան­դր­կով­կա­սյան հան­րա­պե­տու­թյու­նը, որն ա­վե­լի մոտ է ա­րե­ւել­քին, պար­սիկ­նե­րի նկատ­մամբ տա­րած­քա­յին հա­վակ­նու­թյուն­նե­րի հիմ­նա­վոր­ման հա­մար։ Դժ­գո­հու­թյու­նը խո­րաց­նում է նաեւ այն հան­գա­ման­քը, որ պար­սիկ­նե­րը թա­թար­նե­րի ըն­կեր­նե­րը չեն՚։
Ա­վե­լին, Օ­տո­մա­նյան կայս­րու­թյան ղե­կա­վար­նե­րը ձգ­տում էին նոր սուր­րո­գատ պե­տու­թյան հետ ընդ­հա­նուր սահ­մա­նի ձե­ւա­վոր­մա­նը, եւ Ադր­բե­ջա­նը սկ­սեց տա­րած­քա­յին հա­վակ­նու­թյուն­ներ ա­ռա­ջադ­րել սահ­մա­նա­կից ազ­գե­րի տա­րածք­նե­րի նկատ­մամբ՝ վրա­ցի­նե­րի, դաղս­տան­ցի­նե­րի, հա­յե­րի եւ այլն։ Հա­յե­րի դեպ­քում նոր ձե­ւա­վոր­ված Ադր­բե­ջա­նը փոր­ձում էր գրա­վել Ղա­րա­բա­ղը, Զան­գե­զու­րը, Սե­ւա­նը, Ա­րա­րա­տը, այդ թվում նաեւ Ե­րե­ւա­նը, ին­չը Ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան ա­ռա­ջաց­ման պատ­ճառ դար­ձավ։
Սա­կայն Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ըն­թաց­քում թուր­քե­րը պարտ­վե­ցին, իսկ ան­կախ Ադր­բե­ջա­նը շատ կարճ ժա­մա­նակ գո­յա­տե­ւեց եւ մշ­տա­պես գեր­տե­րու­թյուն­նե­րի պայ­քա­րի հար­թակ էր։ Նոր ազգ այս­տեղ չս­տեղծ­վեց։ Սա­կայն հիմք դր­վեց թյուր­քաց­ման եւ ադր­բե­ջա­նա­կա­նաց­ման հա­մար։
Ան­դր­կով­կա­սի սո­վե­տա­ցու­մից հե­տո տվյալ հան­րա­պե­տու­թյան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կա­րե­ւո­րու­թյու­նը նկա­տե­լի էր։ Դրա ա­ռանց­քա­յին բա­ղադ­րիչ­նե­րից էր Բաք­վի նավ­թը։ 1940 թվա­կա­նին Ադր­բե­ջա­նը տա­լիս էր իր ողջ նավ­թի 71,4 տո­կո­սը։ Քա­ղա­քի բնակ­չու­թյու­նը շա­րու­նա­կում էր ա­ճել։ Այս­պես, ե­թե 1913 թվա­կա­նին Բաք­վի բնակ­չու­թյու­նը կազ­մում էր 389.6 հա­զար մարդ, ա­պա 1933 թվա­կա­նին այն ա­ճեց մին­չեւ 709.5 հա­զար, եւ Բա­քուն զբա­ղեց­րեց ԽՍՀՄ-ում բնակ­չու­թյան թվով եր­րորդ տե­ղը Մոսկ­վա­յից եւ Լե­նինգ­րա­դից հե­տո։
Սա­կայն դրա­նից բա­ցի Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ-ն վե­րած­վեց Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում բոլ­շե­ւիզ­մի տա­րած­ման ճա­կա­տի։ Ադր­բե­ջանն ա­ռա­ջին եւ մին­չեւ 1930 թվա­կա­նը միակ մու­սուլ­մա­նա­կան Սո­վե­տա­կան պե­տու­թյունն էր, եւ Կրեմլն այդ փաստն օգ­տա­գոր­ծում էր նվա­զեց­նե­լու հա­մար կայ­սե­րա­կան գեր­տե­րու­թյուն­նե­րի հե­ղի­նա­կու­թյու­նը, մաս­նա­վո­րա­պես, Մեծ Բրի­տա­նիա­յի եւ Ֆրան­սիա­յի հե­ղի­նա­կու­թյու­նը այդ եր­կր­նե­րի մու­սուլ­մա­նա­կան գա­ղութ­նե­րում՝ Մի­ջին Ա­րե­ւել­քից մին­չեւ Հնդ­կաս­տան։ Հենց այդ պատ­ճա­ռով սո­վե­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը հնա­րա­վո­րինս բա­վա­րա­րում էին Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին հա­վակ­նու­թյուն­նե­րը՝ նրան փո­խան­ցե­լով հայ­կա­կան պատ­մա­կան տա­րածք­նե­րը՝ Ղա­րա­բաղն ու Նա­խի­ջե­ւա­նը, Զան­գե­զու­րի կե­սից ա­վե­լին։ Սո­վե­տա­կան Ադր­բե­ջա­նի կազ­մում էին նաեւ մի շարք վրա­ցա­կան եւ դաղս­տա­նա­կան հո­ղեր։ Այդ քայլն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ա­ռու­մով նպա­տա­կա­հար­մար էր բոլ­շե­ւիկ­նե­րի հա­մար, քա­նի որ մու­սուլ­մա­նա­կան աշ­խար­հում Ադր­բե­ջա­նը կո­մու­նիս­տա­կան հե­ղա­փո­խու­թյան մարմ­նա­ցում էր դար­ձել։ Բա­ցի այդ, Ադր­բե­ջանն Ի­րա­նի վրա ճնշ­ման հար­մար լծակ էր:

Սա­կայն ա­ռա­ջին փու­լում սո­վե­տա­կան իշ­խա­նու­թյու­նը հակ­ված էր բա­վա­կան հե­տաքր­քիր քա­ղա­քա­կա­նու­թյան։ Ադր­բե­ջա­նում, օ­րի­նակ, կողմ էին էթ­նիկ բազ­մա­զա­նու­թյանն ու ազ­գա­յին ինք­նու­թյա­նը։ Բա­ցի այդ, սո­վե­տա­կան իշ­խա­նու­թյու­նը հրա­ժար­վեց ՙկով­կա­սյան թա­թար­ներ՚ էթ­նո­նի­մից, եւ դրա փո­խա­րեն շր­ջա­նա­ռու­թյան մեջ դրեց Ան­դր­կով­կա­սի թյուր­քե­րի հա­մար նոր ազ­գա­յին ինք­նու­թյուն՝ նրանց ան­վա­նե­լով Սո­վե­տա­կան Ադր­բե­ջա­նի թյուր­քեր։
Գեր­մա­նիա­յում 1933 թվա­կա­նին Հիտ­լե­րի՝ իշ­խա­նու­թյան գա­լուց հե­տո ակն­հայտ դար­ձավ, որ նոր հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմն ան­խու­սա­փե­լի է։ Տվյալ ի­րա­վի­ճա­կում Ադր­բե­ջա­նը խո­ցե­լի դար­ձավ։ Դրա հիմ­նա­կան պատ­ճա­ռը տվյալ պե­տա­կան ձե­ւա­վոր­ման էթ­նիկ ա­ռանձ­նա­հատ­կու­թյունն էր։ Ադր­բե­ջա­նը նախ­կին ԽՍՀՄ միակ հան­րա­պե­տու­թյունն էր, ո­րի ան­վա­նու­մը չէր ծա­գում ո­րե­ւէ ազ­գի կամ էթ­նոխմ­բի ան­վա­նու­մից։ Ադր­բե­ջա­նում բնակ­վում էին թյուր­քա­կան, կով­կա­սյան, ի­րա­նա­կան ծագ­ման էթ­նոխմ­բեր, ինչ­պես նաեւ հա­յեր, վրա­ցի­ներ, ռուս­ներ եւ հրեա­ներ։ Բնակ­չու­թյան գրե­թե 52 տո­կո­սը կազ­մում էին թյուր­քա­լե­զու ազ­գե­րը։ Հատ­կան­շա­կան է, որ հա­մա­ձայն 1920-ա­կան թվա­կան­նե­րին անց­կաց­ված մար­դա­հա­մա­րի՝ Պարս­կաս­տա­նի թյուր­քա­կան բնակ­չու­թյու­նը հի­շա­տակ­վում է որ­պես ա­ռան­ձին էթ­նիկ խումբ։
ՙԱդր­բե­ջա­նա­կան թյուր­քեր՚ էթ­նիկ խում­բը վտանգ էր ներ­կա­յաց­նում, քա­նի որ կա­րող էր հեշ­տու­թյամբ միու­թյուն կազ­մել Թուր­քիա­յի հետ, ին­չը տե­ղի ու­նե­ցավ Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ։ Այս­պես, 1941 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 24-ին Թուր­քիա­յում Գեր­մա­նիա­յի դես­պա­նա­տան աշ­խա­տա­կից­ներն ու­ղերձ հղե­ցին Բեռ­լի­նին, ո­րում հայտ­նում էին սո­վե­տա­կան իշ­խա­նու­թյու­նից Կով­կա­սի ան­ջատ­ման նպա­տա­կով ադր­բե­ջա­նա­կան թյուր­քե­րի հետ անց­կաց­րած աշ­խա­տան­քի մա­սին։ Թուր­քիան ծրագ­րում էր պա­տե­րազմ սկ­սել Գեր­մա­նիա­յի կող­մից եւ հար­մար պա­հի էր սպա­սում։ Նման ա­ռիթ­նե­րի շար­քում էր, օ­րի­նակ, Ստա­լի­նինգ­րա­դի ճա­կա­տա­մար­տը, եւ գեր­մա­նա­ցի­նե­րի հաղ­թա­նա­կի դեպ­քում թուր­քա­կան զոր­քե­րը պետք է նոր ճա­կատ բա­ցեին Ան­դր­կով­կա­սում։ Սա­կայն, նույ­նիսկ պաշ­տո­նա­պես պա­տե­րազմ չսկ­սե­լով՝ Թուր­քիան Գեր­մա­նիա­յին մա­տա­կա­րա­րում էր ռազ­մա­վա­րա­կան կա­րե­ւո­րու­թյուն ու­նե­ցող հում­քով, մաս­նա­վո­րա­պես, քրո­մով։ Թուր­քա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը Գեր­մա­նիա­յին պա­տե­րազմ հայ­տա­րա­րեց 1945 թվա­կա­նի փետր­վա­րի 23-ին։
Հաշ­վի առ­նե­լով Գեր­մա­նիա­յի եւ Թուր­քիա­յի ա­վան­դա­կան սերտ կա­պե­րը, ինչ­պես նաեւ 1918 թվա­կա­նին Կով­կա­սում տե­ղի ու­նե­ցած ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը` Սո­վե­տա­կան Միու­թյու­նը ո­րո­շում կա­յաց­րեց նոր ազգ ձե­ւա­վո­րել։ ՙԿով­կա­սյան թա­թա­րե­րի՚ վե­րա­կանգ­նումն այ­լեւս անհ­նար էր։ Այդ պատ­ճա­ռով ո­րո­շում ըն­դուն­վեց ՙադր­բե­ջա­նա­կան՚ ազգ ստեղ­ծել, ընդ ո­րում՝ շտապ տեմ­պով։ ՙԱդր­բե­ջան­ցի­ներ՚ նոր ան­վան տակ միա­վոր­վե­ցին տար­բեր մու­սուլ­մա­նա­կան ազ­գեր եւ էթ­նոխմ­բեր։ Հենց այդ­պես 1936 թվա­կա­նին աշ­խար­հում հայ­տն­վեց նոր ազգ՝ ադր­բե­ջան­ցի­ներ։ Որ­պես մեկ միաս­նա­կան մու­սուլ­մա­նա­կան ազգ Ադր­բե­ջա­նի ԽՍՀ-ի մու­սուլ­մա­նա­կան ազ­գե­րի հա­մախ­մբ­ման հա­մար հիմք պետք է դառ­նար տա­րած­քա­յին-վար­չա­կան պատ­կա­նե­լիու­թյու­նը։ Տար­բեր ազ­գու­թյուն­նե­րի մար­դիկ պետք է դառ­նա­յին ադր­բե­ջան­ցի­ներ, այ­սինքն՝ Ադր­բե­ջա­նի բնա­կիչ­ներ։

Հա­մընդ­հա­նուր ինք­նո­րոշ­ման կա­յա­ցու­մից հե­տո այն պետք է դառ­նար ազ­գա­յին ինք­նո­րո­շում։ Այդ­պի­սով, նոր ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քի մաս դար­ձան հին կով­կա­սյան ալ­բա­նա­ցի­նե­րի սե­րունդ­նե­րը՝ լեզ­գի­նե­րը, ի­րա­նա­կան մշա­կույ­թի կրող­նե­րը՝ թա­լիշ­նե­րը, թա­թե­րը, քր­դե­րը, թյուր­քա­կան էթ­նո­սը։
Նոր ազ­գի գո­յու­թյու­նը լե­գի­տի­մաց­նե­լու հա­մար պետք էր շտ­կում­ներ կա­տա­րել պատ­մու­թյան մեջ։ Ադր­բե­ջա­նը միայ­նակ չէր կա­րող լու­ծել այդ խն­դի­րը։
Նոր ադր­բե­ջա­նա­կան ազգ ստեղ­ծե­լով՝ Սո­վե­տա­կան Միու­թյու­նը մի շարք աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հար­ցեր լու­ծեց։ Նախ, ձե­ւա­վոր­վեց նոր ազգ, ո­րը չնույ­նաց­վեց Թուր­քիա­յի թյուր­քե­րի հետ։ Բա­ցի այդ, այդ նոր ազ­գը կախ­ված էր ԽՍՀՄ-ից, քա­նի որ ար­հես­տա­կան ձե­ւա­վոր­ված էր եւ թույլ։
Այ­նուա­մե­նայ­նիվ, նոր խն­դիր­ներ ա­ռա­ջա­ցան։ Այս­պես, չնա­յած պե­տա­կան ահ­ռե­լի ռե­սուր­սի կի­րառ­մա­նը՝ ազ­գա­յին ինք­նու­թյան ձե­ւա­վո­րումն այլ կերպ տե­ղի ու­նե­ցավ։ Թյուր­քա­կան է­լի­տան, ո­րը հա­ջո­ղու­թյամբ անց­կաց­նում էր ինք­նո­րո­շում-ինք­նա­ճա­նա­չում-ազ­գա­յին ինք­նու­թյուն շղ­թան, սկ­սեց ադր­բե­ջա­նա­կան ինք­նու­թյու­նը պար­տադ­րել հան­րա­պե­տու­թյան այլ մու­սուլ­մա­նա­կան ազ­գե­րի։ Հե­տե­ւա­բար, ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քը չդար­ձավ հա­մախմ­բող տարր հան­րա­պե­տու­թյան բո­լոր մու­սուլ­մա­նա­կան ազ­գե­րի հա­մար։
Բա­ցի այդ, սկս­վե­ցին բա­վա­կան վտան­գա­վոր գա­ղա­փա­րա­կան խն­դիր­ներ։ Դրան­ցից կա­րե­ւո­րը դար­ձավ Ադր­բե­ջա­նում ին­տեր­նա­ցիո­նա­լիզ­մի փո­խա­րի­նու­մը նա­ցիո­նա­լիզ­մով։ Սո­վե­տա­կան Ադր­բե­ջա­նում տար­բեր էթ­նոխմ­բեր կա­յին, սա­կայն նոր ազ­գի ար­հես­տա­կան ձե­ւա­վո­րու­մը հան­գեց­րեց նա­ցիո­նա­լիզ­մի հաղ­թա­նա­կին։
Տվյալ պրո­ցեսն օ­բյեկ­տիվ նա­խադ­րյալ­ներ ու­ներ։ Ադր­բե­ջա­նի է­լի­տա­յի թյուր­քա­կան մա­սի դրեյ­ֆը թե­լադր­ված էր մի շարք գոր­ծոն­նե­րով։ Այս­տեղ, ի­հար­կե, կար վա­խի ու գայ­թակ­ղու­թյան յու­րօ­րի­նակ սիմ­բիոզ։ Գայ­թակ­ղու­թյունն այն էր, որ ստեղծ­վում էր ՙմի­նի-կայ­սե­րա­կան՚ ազգ, իսկ վա­խը՝ այն, որ այդ ճա­նա­պար­հին կան օ­բյեկ­տիվ եւ լուրջ խո­չըն­դոտ­ներ։
Դրան­ցից կա­րե­ւո­րը հենց Լեռ­նա­յին Ղա­րա­բաղն էր։ Սա­կայն ի տար­բե­րու­թյուն այլ ոչ մու­սուլ­մա­նա­կան ազ­գե­րի՝ Ղա­րա­բա­ղի հա­յերն ու­նեին ոչ միայն դա­րե­րից ե­կած պատ­մու­թյուն, այլ նաեւ պե­տա­կա­նու­թյուն։ Հայ­կա­կան Ղա­րա­բա­ղը միա­ձու­լե­լը պար­զա­պես անհ­նար է։ Հնա­րա­վոր էր փոր­ձել փո­խել Ղա­րա­բա­ղի էթ­նոազ­գա­յին կազ­մը, հաս­նել հա­յե­րի՝ փոք­րա­մաս­նու­թյան վե­րած­մա­նը։ Ի դեպ, հենց այդ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հա­ջո­ղու­թյամբ անց­կաց­վեց Նա­խի­ջե­ւա­նի Ինք­նա­վար Սո­վե­տա­կան Սո­ցիա­լիս­տա­կան Հան­րա­պե­տու­թյան դեպ­քում, որ­տեղ մի քա­նի տաս­նա­մյակ­նե­րի ըն­թաց­քում հայ­կա­կան բնակ­չու­թյուն չմ­նաց։ Սա­կայն Ղա­րա­բա­ղի հետ նման փորձն անհ­նար է մի շարք պատ­ճառ­նե­րով, ո­րոն­ցից կա­րե­ւո­րա­գույ­նը Ղա­րա­բա­ղի հա­յերն են, նրանց կա­յու­նու­թյու­նը, հզոր կա­պը հայ­րե­նի հո­ղի հետ, ապս­տամբ ո­գին եւ այլն։ Փաս­տա­ցի, ե­թե Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը բռ­նի կեր­պով չնե­րառ­վեր Ադր­բե­ջա­նի կազ­մում, ա­պա այդ հան­րա­պե­տու­թյան մու­սուլ­մա­նա­կան ազ­գե­րի հա­մախմ­բումն ա­վե­լի հա­ջող կըն­թա­նար։
Ադր­բե­ջան­ցի­ներն սկ­սե­ցին Ղա­րա­բա­ղը դի­տար­կել ար­դեն որ­պես ի­րենց էթ­նիկ տա­րածք, այլ ոչ թե որ­պես այլ ազ­գի վար­չա­կան միա­վոր։ Այ­սու­հետ եր­կու ազ­գե­րի՝ ադր­բե­ջան­ցի­նե­րի եւ Ղա­րա­բա­ղի հա­յե­րի մի­ջեւ տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը տե­ղա­փոխ­վել են նոր՝ ազ­գա­մի­ջյան մա­կար­դակ։

(Շարունակելի)

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.