[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՓԱՍՏՈՒՄ Է, ՈՐ ՍԵՎՐՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ

 

Օ­գոս­տո­սի 10-ին լրա­ցավ հա­յու­թյան հա­մար մի կարևոր փաս­տաթղ­թի՝ Սևրի պայ­մա­նագ­րի ստո­րագր­ման 100-րդ տա­րին: Բազ­մա­թիվ աշ­խա­տու­թյուն­ներ կան այն մա­սին, որ ի­րա­վա­քա­ղա­քա­կան ա­ռու­մով այդ կա­րե­ւոր փաս­տա­թուղ­թը շա­րու­նա­կում է մնալ ու­ժի մեջ։ Ինչ­պես Սևրի պայ­մա­նա­գի­րը, այն­պես էլ դրա­նից բխող՝ հայ-թուր­քա­կան սահ­մա­նի վե­րա­բե­րյալ ԱՄՆ նա­խա­գա­հի ի­րա­վա­րար ո­րո­շու­մը թեև չի­րա­գործ­վե­ցին, այ­նու­հան­դերձ, դի­վա­նա­գի­տա­կան այդ փաս­տաթղ­թե­րը Արևմտյան Հա­յաս­տա­նի նկատ­մամբ հայ ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րի մի­ջազ­գա­յին ճա­նա­չումն են։ Այս պատ­մա­կան ի­րա­դար­ձու­թյու­նից 100 տա­րի անց որ­քա­նո՞վ է ի­րա­տե­սա­կան Սեւ­րի հաշ­տու­թյան պայ­մա­նագ­րի՝ Հա­յաս­տա­նի վե­րա­բե­րյալ դրույթ­նե­րը և վա­վե­րա­կան հա­մար­վող ԱՄՆ նա­խա­գահ Վուդ­րո Վիլ­սո­նի` 1920 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 22-ի Ի­րա­վա­րար վճի­ռը կյան­քի կո­չե­լը և հայ ժո­ղովր­դի խախտ­ված ի­րա­վունք­նե­րը վե­րա­կանգ­նե­լը: Այս հար­ցե­րի շուրջ NEWS.am-ը զրու­ցել է Պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Խա­չա­տուր Ստե­փա­նյա­նի հետ։

- Պա­րոն Ստե­փա­նյան, ի՞նչ նշա­նա­կու­թյուն ու­նի Սևրի պայ­մա­նա­գի­րը մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան տե­սան­կյու­նից։ Այս փաս­տաթղ­թի ստո­րագ­րու­մից 100 տա­րի անց ի՞նչ մո­տե­ցու­մով պետք է մեր Դա­տը ներ­կա­յաց­վի աշ­խար­հին։
- Սևրի պայ­մա­նագ­րով մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­վեց հայ ժո­ղովր­դի ի­րա­վունքն իր պատ­մա­կան հայ­րե­նի­քի գո­նե մի մա­սի նկատ­մամբ. սա պետք է ամ­րագ­րենք և մեր հե­տա­գա քայ­լե­րը բխեց­նենք այս կարևոր հաս­տա­տու­մից։ Մաս­նա­գի­տա­կան լուրջ քն­նար­կում­ներ կա­րող են ծա­վալ­վել տար­բեր հար­ցե­րի շուրջ, կա­րող է հն­չել տե­սա­կետ, որ փաս­տա­թուղ­թը վա­վե­րա­կան չէ և չի կա­րող ի­րա­վա­կան ուժ ու­նե­նալ, նշ­վում է, թե ան­կախ պայ­մա­նագ­րի վա­վե­րա­կան լի­նե­լուց, ԱՄՆ նա­խա­գահ Վուդ­րո Վիլ­սո­նի ի­րա­վա­րար վճի­ռը հայ-թուր­քա­կան սահ­ման­նե­րի մա­սով վա­վե­րա­կան է և Հա­յաս­տա­նի և Թուր­քիա­յի հետ օ­րի­նա­կան սահ­մա­նը Վուդ­րո Վիլ­սո­նի գծած Սևրյան սահ­մանն է և այլն։ Սրանք հար­ցեր են, ո­րոնք ա­նընդ­հատ կա­րե­լի է քն­նար­կել, շա­հար­կել և մեր կող­մից որ­պես կռ­վան օգ­տա­գոր­ծել մեր ժո­ղովր­դի իղ­ձե­րի վերջ­նա­կան ի­րա­գործ­մա­նը հաս­նե­լու հա­մար։ Սա­կայն ես կցան­կա­նա­յի այս հարցն այլ կոն­տեքս­տում դի­տար­կել։ Մենք, որ­պես ժո­ղո­վուրդ, պետք է գի­տակ­ցենք, որ ա­ռանց Սևրյան Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րի վտանգ­ված ա­պա­գա ու­նենք բո­լոր ա­ռում­նե­րով՝ թե՜ կեն­սու­նա­կու­թյան, թե՜ անվ­տան­գու­թյան և թե՜ հայ ժո­ղովր­դին սե­փա­կան հայ­րե­նի­քում մեկ­տե­ղե­լու՝ այ­սինքն` սփյուռ­քա­հա­յե­րին Հա­յաս­տան բե­րե­լու ի­մաս­տով։ Ե­թե մենք ու­զում ենք, որ հայ ժո­ղո­վուրդն ու­նե­նա ու­ժեղ, կեն­սու­նակ պե­տու­թյուն, մենք պար­տա­վոր ենք ձգ­տել Սևրյան սահ­ման­նե­րին։ Ժա­մա­նա­կին Սևրի պայ­մա­նագ­րով հենց այս գոր­ծոն­ներն են նաև հաշ­վի առն­վել, երբ գծ­վել են այդ սահ­ման­նե­րը. լեռ­նա­յին սահ­ման­նե­րով պետք է ա­պա­հով­վեր ռազ­մա­կան անվ­տան­գու­թյու­նը, դե­պի ծով ել­քով Հա­յաս­տա­նի տն­տե­սա­կան զար­գա­ցու­մը և այլն։ Ինչ­պես 100 տա­րի ա­ռաջ, այն­պես էլ այ­սօր այդ սահ­ման­նե­րը մեզ անհ­րա­ժեշտ են։ Իսկ այս նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար նախ և ա­ռաջ պետք է հզո­րաց­նել այ­սօր­վա 40 հա­զար ք/մ տա­րած­քը. Հա­յաս­տա­նում անմ­շակ հող չպետք է մնա, Ար­ցա­խում չբ­նա­կեց­ված բնա­կա­վայր չպետք է մնա, բնակ­չու­թյան քա­նակն այն­քան պետք է ա­վե­լա­նա, որ մար­դիկ էլ ապ­րե­լու տեղ չու­նե­նան՝ ձգ­տեն ապ­րել ի­րենց պատ­մա­կան հայ­րե­նի­քում՝ Կար­սում, Վա­նում, Էրզ­րու­մում... Գու­ցե իմ ա­սած­նե­րը ֆան­տաս­տիկ թվան և եր­կար ժա­մա­նակ պա­հանջ­վի դրան հաս­նե­լու հա­մար, սա­կայն այդ ա­մե­նը հնա­րա­վոր է ի­րա­գոր­ծել, ե­թե լի­նենք ու­ժեղ, ցույց տանք աշ­խար­հին, որ Հա­յաս­տա­նը կեն­սու­նակ եր­կիր է, ու­զում է գոր­ծոն դառ­նալ տա­րա­ծաշր­ջա­նում և դրա­նով ստի­պենք աշ­խար­հին հաշ­վի նս­տել պատ­մա­կան փաս­տե­րի հետ, պար­տադ­րել Թուր­քիա­յին վե­րա­նա­յե­լու Սևրի պայ­մա­նա­գի­րը և Սևրյան սահ­ման­նե­րով ա­պա­հո­վել մեր հայ­րե­նի­քի Արևմտյան հատ­վա­ծի միա­ցու­մը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյա­նը։
- Հնա­րա­վո՞ր ի­րա­գոր­ծել Ձեր ա­սա­ծը, ե­թե Թուր­քիան մինչ օրս չի ու­զում ճա­նա­չել ան­գամ ցե­ղաս­պա­նու­թյու­նը։

- Իմ կար­ծի­քով՝ ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չումն ու Սևրյան սահ­ման­նե­րի վե­րա­դար­ձը տե­սա­կա­նո­րեն տար­բեր հար­ցեր են։ Օ­րի­նակ՝ Թուր­քիան կա­րող է ճա­նա­չել ցե­ղաս­պա­նու­թյու­նը, փոխ­հա­տու­ցում տալ, սա­կայն հո­ղա­յին հա­տու­ցում չլի­նի։ Ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման գոր­ծըն­թա­ցին պետք է հետևել, քա­նի որ ի վեր­ջո պետք է Թուր­քիան ճա­նա­չի մար­դու ի­րա­վունք­նե­րի ոտ­նա­հա­րու­մը և հայ ժո­ղովր­դի հան­դեպ գոր­ծած ո­ճի­րի հա­մար պա­տաս­խան տա, իսկ Սևրի պայ­մա­նագ­րի ի­րա­գործ­մա­նը պետք է հե­տա­մուտ լի­նել, քա­նի որ, ինչ­պես նշե­ցի, այդ պայ­մա­նագ­րով նա­խա­տես­ված սահ­ման­նե­րի պայ­ման­նե­րում է հնա­րա­վոր ա­պա­հո­վել հայ ժո­ղովր­դի կեն­սու­նա­կու­թյու­նը։
- Սևրի պայ­մա­նագ­րի 100-ա­մյա­կը ա­ռիթ է մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը բևե­ռե­լու այս կարևոր փաս­տաթղ­թի շուրջ։ Ի՞նչ քայ­լեր պետք է ի­րա­կա­նաց­նի Հա­յաս­տա­նը քա­րոզ­չա­կան դաշ­տում։
- Ան­շուշտ, պետք է քա­րոզ­չա­կան դաշ­տում ակ­տի­վո­րեն ներ­կա­յաց­վի այս հար­ցը։ Հո­բե­լյա­նա­կան տա­րե­թի­վը շատ կարևոր է հեր­թա­կան ան­գամ ցույց տա­լու հա­մար, որ մեր ժո­ղո­վուր­դը պա­հան­ջա­տեր է և չի հրա­ժար­վե­լու իր պատ­մա­կան հայ­րե­նի­քի նկատ­մամբ ու­նե­ցած ան­վե­րա­պահ ի­րա­վունք­նե­րից։ Թուր­քիա­յում հայտ­նի խոսք կա տա­րած­ված՝ ՙԿամ սի­րում ես, կամ Սևրն են դեմ տա­լու՚, այ­սինքն` ի­րենք ա­սում են՝ սի­րիր հայ­րե­նիքդ, այ­լա­պես Սևրի ես ար­ժա­նա­նա­լու. Սևրն ի­րենց հա­մար ա­մոթ է։ Մենք էլ պետք է հա­կա­ռակ տրա­մա­բա­նու­թյամբ ա­ռաջ­նորդ­վենք՝ պետք է ձգ­տենք Սևրի պայ­մա­նագ­րի ի­րա­գործ­մա­նը, այ­լա­պես կկանգ­նենք շատ ա­վե­լի ծանր պայ­մա­նագ­րե­րի, հե­ռան­կար­նե­րի առջև։
- Մեր պե­տու­թյան որ­դեգ­րած կրա­վո­րա­կան կեց­ված­քը՝ կապ­ված Հայ Դա­տի, պա­հան­ջա­տի­րու­թյան շուրջ, ար­դյոք տա­րեց­տա­րի մեզ ա­վե­լի չի՞ հե­ռաց­նում Ձեր նշած հե­ռան­կա­րից։
- Կրա­վո­րա­կան կեց­ված­քը, ազ­գա­յին ար­մատ­նե­րից հե­ռա­նա­լը, եվ­րո­պա­կան կեղծ հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյա­նը տր­վե­լը հե­ռաց­նում է մեզ ոչ միայն մեր ար­մատ­նե­րից, այլև կեն­սու­նակ պե­տու­թյուն ու­նե­նա­լու կարևոր նպա­տա­կից։
- Թուր­քիա­յի ռազ­մա­կան նկր­տում­ներն ինչ­պես 100 տա­րի ա­ռաջ, այն­պես էլ այ­սօր չեն փոխ­վել։ Ներ­կա­յումս Թուր­քիան փոր­ձում է ու­ժե­ղաց­նել իր ազ­դե­ցու­թյու­նը Նա­խիջևա­նում՝ ա­պա­գա­յում նպա­տակ ու­նե­նա­լով գե­րիշ­խա­նու­թյան հաս­նել Հա­րա­վա­յին Կով­կա­սում։ Ինչ­պե՞ս պետք է Հա­յաս­տա­նը դի­մա­կա­յի իր սահ­ման­նե­րին ծա­ռա­ցած անվ­տան­գու­թյան լր­ջա­գույն սպառ­նա­լիք­նե­րին և Հայ­կա­կան հար­ցի լուծ­մա­նը նպա­տա­կաուղղ­ված լուրջ քա­ղա­քա­կա­նու­թյուն ի­րա­կա­նաց­նի։
- Թուր­քիա­յի ռազ­մա­քա­ղա­քա­կան ակ­տի­վու­թյու­նը ևս մեկ ան­գամ փաս­տում է, որ Սևրյան սահ­ման­ներն անհ­րա­ժեշ­տու­թյուն են։ Թուր­քիա­յի՝ Նա­խիջևան մտ­նե­լու դեպ­քում, բնա­կա­նա­բար Հա­յաս­տանն ա­վե­լի խո­ցե­լի կդառ­նա։ Իսկ նման պայ­ման­նե­րում Հա­յաս­տա­նը պետք է ամ­րաց­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան դա­շինք­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, մաս­նա­վո­րա­պես Հա­յաս­տա­նում ռու­սա­կան ռազ­մա­կան ազ­դե­ցու­թյան գոր­ծո­նը չպետք է թու­լա­նա, մինչ­դեռ այ­սօր ո­րոշ ու­ժե­րի կող­մից փորձ է ար­վում թու­լաց­նել ռազ­մա­քա­ղա­քա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը։
Հա­յաս­տա­նը պետք է ե­րաշ­խիք­ներ ու­նե­նա, որ Թուր­քիա­յի հնա­րա­վոր հար­ձակ­ման դեպ­քում, կկա­րո­ղա­նա պաշ­պա­նել մեր անվ­տան­գու­թյու­նը։