[ARM]     [RUS]     [ENG]

ՉԻ­ՐԱ­ԳՈՐԾ­ՎԱԾ ՊԱՅ­ՄԱ­ՆԱ­ԳԻՐ ԵՎ ԿՈՐՍ­ՎԱԾ ՀՆԱ­ՐԱ­ՎՈ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Օ­գոս­տո­սի 10-ին լրա­նում է Սևրի հաշ­տու­թյան պայ­մա­նագ­րի 100-ա­մյա­կը։ Թղ­թի վրա մնա­ցած պայ­մա­նա­գիրն այ­սօր հի­շեց­նում է Հայ­կա­կան հար­ցի ար­դա­րա­ցի լուծ­ման հաս­նե­լու հայ ժո­ղովր­դի ի­րա­վուն­քի մա­սին։ Այդ ի­րա­վուն­քը պաշտ­պա­նե­լու գոր­ծում մեծ դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նե­ցավ ԱՄՆ 28-րդ նա­խա­գահ Վուդ­րո Վիլ­սո­նը, ով մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում հան­դես ե­կավ որ­պես ան­կախ հայ­կա­կան պե­տու­թյան ստեղծ­ման և հզո­րաց­ման ջա­տա­գով։ Վիլ­սո­նի ՙԻ­րա­վա­րար վճ­ռի՚ պաշ­տո­նա­կան և ամ­բող­ջա­կան ան­վա­նումն այս­պի­սին էր՝ ՙԱ­մե­րի­կա­յի Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի նա­խա­գա­հի ո­րո­շու­մը Թուր­քիա­յի և Հա­յաս­տա­նի միջև սահ­մա­նի, Հա­յաս­տա­նի՝ դե­պի ծով ել­քի և հայ­կա­կան սահ­մա­նին հա­րա­կից թուր­քա­կան տա­րած­քի ա­պա­ռազ­մա­կա­նաց­ման վե­րա­բե­րյալ՚։

Սևրի հաշ­տու­թյան պայ­մա­նա­գիրն ստո­րագր­վել է Փա­րի­զի մեր­ձա­կայ­քում գտն­վող Սևր բնա­կա­վայ­րում՝ Թուր­քիա­յի սուլ­թա­նա­կան կա­ռա­վա­րու­թյան և 1914-18թթ. Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մում հաղ­թած դաշ­նա­կից պե­տու­թյուն­նե­րի (Մեծ Բրի­տա­նիա, Ֆրան­սիա, Ի­տա­լիա, Ճա­պո­նիա, Բել­գիա, Հու­նաս­տան, Հա­յաս­տան, Լե­հաս­տան և մի շարք այլ եր­կր­ներ) միջև։ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ա­նու­նից փաս­տա­թուղթն ստո­րագ­րել է խոր­հր­դա­րա­նի նա­խա­գահ Ա­վե­տիս Ա­հա­րո­նյա­նը։ Նա և արևմտա­հա­յու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ, Ազ­գա­յին պատ­վի­րա­կու­թյան ղե­կա­վար Պո­ղոս Նու­բա­րը դաշ­նա­կից պե­տու­թյուն­նե­րի հետ ստո­րագ­րել են լրա­ցու­ցիչ ևս մեկ պայ­մա­նա­գիր, ո­րը վե­րա­բե­րում էր ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի ի­րա­վունք­նե­րին, դի­վա­նա­գի­տա­կան ու առևտրա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րին։
Արևմտյան եր­կր­նե­րի հա­մար Սևրի պայ­մա­նա­գի­րը պետք է դյու­րին դարձ­ներ Մեր­ձա­վոր Արևել­քի շա­հա­գոր­ծու­մը, այ­սինքն՝ ստեղ­ծեր ռազ­մա­կան ու տն­տե­սա­կան վե­րահ­սկ­ման հնա­րա­վո­րու­թյուն­ներ։ Հայ ժո­ղովր­դի հա­մար պայ­մա­նա­գի­րը կարևոր էր այն ի­մաս­տով, որ ճա­նաչ­վեց ցե­ղաս­պա­նու­թյան են­թարկ­ված ժո­ղովր­դի՝ միաս­նա­կան և ան­կախ Հա­յաս­տան ու­նե­նա­լու ի­րա­վուն­քը։ 88-րդ հոդ­վա­ծով Թուր­քիան Հա­յաս­տա­նը ճա­նա­չում էր որ­պես ա­զատ ու ան­կախ պե­տու­թյուն։
Նախ­քան փաս­տաթղ­թի ստո­րագ­րու­մը, նա­խա­գահ Վիլ­սո­նի կող­մից նշա­նակ­ված հանձ­նա­ժո­ղո­վը զգա­լի աշ­խա­տանք կա­տա­րեց Հա­յաս­տա­նի և Թուր­քիա­յի միջև սահ­ման­նե­րը ո­րո­շե­լու ուղ­ղու­թյամբ։ Դաշ­նա­կից ու­ժե­րի գե­րա­գույն խոր­հուր­դը 1920թ. ապ­րի­լի 26-ին դի­մել էր Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տին չմաս­նակ­ցած և չե­զոք դիր­քո­րո­շում ցու­ցա­բե­րած ԱՄՆ-ին` հան­ձին նրա նա­խա­գահ Վուդ­րո Վիլ­սո­նի` որ­պես ի­րա­վա­րար ո­րո­շե­լու Թուր­քիա­յի և Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րը չորս վի­լա­յե­թու­թյուն­նե­րի՝ Էրզ­րու­մի, Տրա­պի­զո­նի, Վա­նի և Բիթ­լի­սի տա­րածք­նե­րում։ Օ­գոս­տո­սի 10-ին Սևրում Թուր­քիան և Հա­յաս­տա­նը, ինչ­պես նաև դաշ­նա­կից պե­տու­թյուն­նե­րը հա­մա­ձայն­վե­ցին, որ ԱՄՆ-ն հան­դես գա ի­րա­վա­րա­րի դե­րում։ 1920թ. նո­յեմ­բե­րին Վիլ­սոնն իր ո­րո­շու­մը հանձ­նեց եվ­րո­պա­կան պե­տու­թյուն­նե­րին, հա­մա­ձայն ո­րի՝ Հա­յաս­տա­նը պետք է ստա­նար Վա­նի և Բիթ­լի­սի նա­հանգ­նե­րի եր­կու եր­րոր­դը, Էրզ­րու­մի գրե­թե ամ­բողջ նա­հան­գը, Տրա­պի­զո­նի նա­հան­գի մեծ մա­սը՝ նե­րա­ռյալ նա­վա­հան­գիս­տը։ Այդ տա­րածքն, ընդ­հա­նուր առ­մամբ, կազ­մում էր մոտ 90 հա­զար քառ.կմ։ Ան­դր­կով­կա­սում գո­յու­թյուն ու­նե­ցող Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան հետ միա­սին ան­կախ Հա­յաս­տա­նը կու­նե­նար շուրջ 160 հա­զար քառ. կմ տա­րածք՝ դե­պի Սև ծով ել­քով։
1920թ. նո­յեմ­բե­րի 22-ին Վիլ­սոնն ԱՄՆ-ի պե­տա­կան կնի­քով վա­վե­րաց­րեց Հա­յաս­տա­նի և Թուր­քիա­յի սահ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ ՙԻ­րա­վա­րար Վճի­ռը՚։ Նո­յեմ­բե­րի 24-ին փաս­տա­թուղ­թը հան­ձն­վեց Խա­ղա­ղու­թյան խոր­հր­դի գլ­խա­վոր քար­տու­ղա­րին՝ Փա­րի­զի ա­մե­րի­կյան դես­պա­նա­տան մի­ջո­ցով։

Վիլ­սո­նի ՙԻ­րա­վա­րար վճի­ռը՚, սա­կայն, այդ­պես էլ ե­րա­զանք մնաց հայ ժո­ղովր­դի հա­մար։ Թուր­քիա­յում այդ պայ­մա­նագ­րի վե­րա­նայ­ման և ի վեր­ջո վե­րաց­ման հա­մար ակ­տիվ աշ­խա­տում էին քե­մա­լա­կան­նե­րը։ Մի­ջազ­գա­յին փո­փոխ­վող ի­րադ­րու­թյան պայ­ման­նե­րում Թուր­քիան մեր­ձեց­ման ու­ղի­ներ էր փնտ­րում Ռու­սաս­տա­նի հետ։ Ռուս-թուր­քա­կան մեր­ձե­ցու­մը, ո­րի հիմ­քում Թուր­քիա­յում սո­ցիա­լիս­տա­կան հե­ղա­փո­խու­թյան ի­րա­կա­նաց­ման գա­ղա­փարն էր, ճա­կա­տագ­րա­կան ե­ղավ հայ ժո­ղովր­դի հա­մար։ Նման հե­ղա­փո­խու­թյուն տե­ղի չու­նե­ցավ, այ­սինքն՝ ռուս բոլշևիկ­նե­րի ե­րա­զանքն էլ մնաց ան­կա­տար։ Հաղ­թեց թուր­քա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը։ 1923թ. Լո­զա­նում ստո­րագր­վեց պայ­մա­նա­գիր, ո­րով դաշ­նա­կից­նե­րը ճա­նա­չե­ցին Մուս­տա­ֆա Քե­մա­լի կա­ռա­վա­րու­թյու­նը և վեր­ջի­նիս ի­րա­վուն­քը բո­լոր այն տա­րածք­նե­րի նկատ­մամբ, ո­րոնք Սևրի հաշ­տու­թյան պայ­մա­նագ­րով ան­ցել էին Հա­յաս­տա­նին։ Ա­վե­լին՝ նրանք ճա­նա­չե­ցին Թուր­քիա­յի նոր սահ­ման­նե­րը, ո­րոնք ընդ­գր­կում էին Արևե­լյան Հա­յաս­տա­նի նախ­կին շր­ջան­նե­րը՝ Կար­սը, Ար­դա­հա­նը, Սուր­մա­լուն։ Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տում պարտ­ված Թուր­քիան Լո­զա­նում հաղ­թա­նակ տո­նեց։ Պատ­մա­կան Հա­յաս­տա­նից մնաց մի փոք­րիկ Խոր­հր­դա­յին Հա­յաս­տան։
Ին­չու՞ Հայ­կա­կան հար­ցին լու­ծում չտր­վեց, Հայ­րե­նի­քում ապ­րե­լու հայ ժո­ղովր­դի ի­րա­վուն­քը լու­սանցք մղ­վեց։ Սա, թերևս, գլ­խա­վոր հարցն է։ Փաստն այն է, որ հայ­կա­կան դի­վա­նա­գի­տու­թյա­նը չհա­ջող­վեց բո­լոր կող­մե­րի հետ երկ­խո­սել և պայ­մա­նա­վոր­վել իր ճա­կա­տա­գի­րը տնօ­րի­նե­լու հար­ցի շուրջ։ Դրան գու­մար­վեց մի­ջազ­գա­յին ան­բա­րեն­պաստ ի­րադ­րու­թյու­նը, ո­րից մեծ օ­գուտ­ներ քա­ղեց Թուր­քիան։ Բա­ցի այդ, ա­վար­տին էր մո­տե­նում Վիլ­սո­նի նա­խա­գա­հու­թյան ժամ­կե­տը (1921թ.)« և նա մի­ջազ­գա­յին դի­վա­նա­գի­տու­թյան մեջ այլևս նախ­կին դե­րա­կա­տա­րու­թյու­նը չու­ներ։
Սևրի պայ­մա­նագ­րի չի­րա­գործ­ման վե­րա­բե­րյալ պատ­մա­բան­նե­րի շր­ջա­նում կան բազ­մա­պի­սի տե­սա­կետ­ներ ու մեկ­նա­բա­նու­թյուն­ներ, այդ թվում կար­ծիք՝ ըստ ո­րի՝ Հա­յաս­տա­նի Ա­ռա­ջին Հան­րա­պե­տու­թյան ղե­կա­վա­րու­թյունն ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում չկա­րո­ղա­ցավ ճիշտ կողմ­նո­րոշ­վել՝ հույ­սը դնե­լով եվ­րո­պա­կան պե­տու­թյուն­նե­րի վրա։ Մինչ­դեռ, կա­րե­լի էր քայ­լեր ձեռ­նար­կել Թուր­քիա­յում մեծ ա­ջակ­ցու­թյուն վա­յե­լող քա­ղա­քա­կան ու­ժի՝ քե­մա­լա­կան­նե­րի հետ բա­նակ­ցե­լու ուղ­ղու­թյամբ։ Այդ սխա­լը վե­րագր­վում է Հա­յաս­տա­նի այն ժա­մա­նակ­վա վար­չա­պետ Հա­մո Օ­հան­ջա­նյա­նին։ Թուր­քա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը, հա­կա­ռակ դրան, 1920թ. օ­գոս­տո­սից մինչև 1921թ. մար­տի 16-ը՝ Մոսկ­վա­յի պայ­մա­նագ­րի ստո­րագ­րու­մը, ջան­քերն ամ­բող­ջու­թյամբ կենտ­րո­նաց­րել էր հայ­կա­կան շա­հի չե­զո­քաց­ման վրա։ Մոսկ­վա­յի պայ­մա­նա­գիրն ստո­րագր­վեց Ռու­սաս­տա­նի և Թուր­քիա­յի միջև, ա­ռանց հայ­կա­կան կող­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մաս­նակ­ցու­թյան։ Ա­նար­դար և ստո­րա­ցու­ցիչ պայ­մա­նա­գիր։ Թուր­քա­կան տա­րածք­ներ ճա­նաչ­վե­ցին ոչ միայն Կար­սի մարզն ամ­բող­ջու­թյամբ, այլև Սուր­մա­լու գա­վա­ռը, ո­րը եր­բեք Թուր­քիա­յի կազ­մում չէր ե­ղել։ Մենք կորց­րինք նաև Նա­խիջևա­նը։ Դրա­նից ա­միս­ներ անց՝ հու­լի­սի 5-ին, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը բռ­նակց­վեց Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նին։ Դա մի ժա­մա­նա­կաշր­ջան էր, երբ հայ ժո­ղո­վուր­դը կո­րուստ­նե­րից բա­ցի ու­րիշ ո­չինչ չու­ներ։
100 տա­րի է ան­ցել Սևրի պայ­մա­նագ­րի ստո­րագ­րու­մից։ Ներ­կա­յիս սերն­դի հա­մար շատ կարևոր է ոչ միայն պատ­մա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րին տե­ղյակ լի­նե­լը, այլև դրան­ցից դա­սեր քա­ղե­լը։ Պատ­մու­թյան դա­սե­րը չսեր­տե­լը պար­տու­թյան է տա­նում։ Այն ժա­մա­նակ մեր ժո­ղո­վուր­դը չկա­րո­ղա­ցավ ա­պա­վի­նել սե­փա­կան ու­ժե­րին և հար­կադ­րա­բար են­թարկ­վեց ու­ժեղ­նե­րի կամ­քին ու թե­լադ­րան­քին։ Հա­յաս­տա­նը կորց­րեց իր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, դրա­նից օ­գուտ քա­ղեց հայ ժո­ղովր­դի նկատ­մամբ ցե­ղաս­պա­նու­թյուն ի­րա­կա­նաց­րած Թուր­քիան։
Այ­սօր մեր ժո­ղո­վուր­դը կանգ­նած է ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման խնդ­րի ա­ռաջ և ադր­բե­ջա­նա­կան ագ­րե­սիա­յի հետ մեկ­տեղ դար­ձյալ բախ­վում է թուր­քա­կան սպառ­նա­լի­քին։ Այ­սօր հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման մի­ջազ­գա­յին ման­դա­տը դար­ձյալ գեր­տե­րու­թյուն­նե­րի ձեռ­քում է, ո­րոնք ի­րենց աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հերն են հե­տապն­դում մեր տա­րա­ծաշր­ջա­նում։ Այդ շա­հե­րով պայ­մա­նա­վոր­ված՝ հայ­կա­կան կող­մե­րին ա­ռա­ջարկ­վում են կար­գա­վոր­ման, այս­պես կոչ­ված, սկզ­բունք­ներ ու տար­րեր, ո­րոնք մեզ միայն զգո­նու­թյան են կո­չում։ Մեր օ­րե­րում, ի­հար­կե, միան­գա­մայն այլ ի­րա­վի­ճակ է. Հա­րա­վա­յին Կով­կա­սում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը դար­ձել է լուրջ ռազ­մա­քա­ղա­քա­կան գոր­ծոն, հայ­կա­կան զույգ պե­տու­թյուն­ներն ու­նեն բա­վա­րար ռազ­մա­կան, քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան նե­րուժ` դի­մագ­րա­վե­լու ժա­մա­նա­կի մար­տահ­րա­վեր­նե­րին ու հա­կա­ռա­կոր­դի սպառ­նա­լիք­նե­րին։ Այդ ա­մե­նով հան­դերձ, հայ­կա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը, հաշ­վի առ­նե­լով ան­ցյա­լի ի­րո­ղու­թյուն­նե­րը, պետք է ա­ռաջ­նորդ­վի բա­ցա­ռա­պես ազ­գա­յին շա­հե­րով։ Սա ժա­մա­նա­կի հրա­մա­յա­կանն է, ներ­քին ու ար­տա­քին մար­տահ­րա­վեր­նե­րին դի­մագ­րա­վե­լու, սե­փա­կան շա­հերն ա­ռաջ մղե­լու հրա­մա­յա­կա­նը։
Եվս մեկ հարց. ին­չո՞ւ է հայ քա­ղա­քա­կան միտ­քը Սևրի պայ­մա­նագ­րի վե­րա­նայ­ման խն­դիր դնում։ Պա­տաս­խա­նը պարզ է՝ ՙԻ­րա­վա­րար վճիռն՚ ան­բե­կա­նե­լի և ան­ժամ­կետ փաս­տա­թուղթ է, ո­րում ամ­րագր­ված է պատ­մա­կան հայ­րե­նի­քում ապ­րե­լու հա­յու­թյան ան­քակ­տե­լի ի­րա­վուն­քը։