[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԱՆՋԱՏՎԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ

Դա­վիթ ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

Մաս VI
XX դա­րի սկզ­բին Բաք­վում ձե­ւա­վոր­վե­ցին քա­ղա­քա­կան հո­սանք­ներ եւ ու­ժեր, ո­րոնք քա­րո­զում էին Ռու­սաս­տա­նի կազ­մից դուրս­բե­րում՝ միա­խառն­ված պան­թյուր­քիզ­մի եւ պա­նիս­լա­միզ­մի գա­ղա­փար­նե­րի հետ։ Նման ա­ռա­ջին կազ­մա­կեր­պու­թյունն էր 1905 թվա­կա­նի վեր­ջին ձե­ւա­վոր­ված ՙՀեյ­րաթ՚ սո­ցիալ-ֆե­դե­րա­լիստ­նե­րի կու­սակ­ցու­թյու­նը, ո­րը կողմ էր Ռու­սաս­տա­նից Կով­կա­սի ա­ռանձ­նաց­մա­նը։

Սա­կայն ա­մե­նա­հայտ­նի կու­սակ­ցու­թունն էր ՙՄու­սա­վա­թը՚, ո­րը հիմն­վել է 1911 թվա­կա­նին։ Կու­սակ­ցու­թյան ձեռ­նար­կած ա­ռա­ջին քա­ղա­քա­կան ակ­տե­րից մե­կը դար­ձավ 1912 թվա­կա­նին թո­ղարկ­ված թռու­ցի­կը ՝ կապ­ված Ա­ռա­ջին Բալ­կա­նյան պա­տե­րազ­մի հետ եւ տպագր­ված Ստամ­բու­լում ՙՍա­բիլ-ուր-Ռե­շադ՚ ամ­սագ­րում։ Թռու­ցի­կում աս­վում էր, որ մինչ այժմ մու­սուլ­մա­նա­կան աշ­խար­հը, ո­րի սիրտն է հա­մար­վում Օս­մա­նյան խա­լի­ֆա­թը, են­թարկ­վում է սար­սա­փե­լի հա­լա­ծանք­նե­րի եւ ստո­րա­ցում­նե­րի հրեա­կան պե­տու­թյուն­նե­րի կող­մից։ Ա­պա աս­վում է. ՙԴա­վա­նա­կից­նե՜ր։ Մեր միակ հույսն ու փր­կու­թյան ու­ղին Թուր­քիա­յի ան­կա­խու­թյունն է։ Այդ բո­լոր գոր­ծե­րի կազ­մա­կեր­պի­չը իս­լա­մի եւ ամ­բողջ մարդ­կու­թյան թշ­նա­մին է, հայտ­նի որ­պես հյու­սի­սա­յին արջ՝ բռ­նա­կալ ռու­սա­կան պե­տու­թյու­նը՚։
1913-ին Ստամ­բու­լից Կով­կաս տե­ղա­փոխ­վեց 60 սպա, ո­րոնց նպա­տակն էր լայ­նա­մասշ­տաբ քա­րոզ­չա­կան աշ­խա­տանք­ներ տա­նել Ռու­սաս­տա­նի դեմ մու­սուլ­ման­նե­րի ըմ­բոս­տու­թյան դեպ­քում։
Ինչ­պես պն­դում էր կու­սակ­ցու­թյան ա­ռաջ­նորդ Մա­մեդ Է­մին Ռա­սուլ­զա­դեն. ՙԳեր­մա­նա­կա­նի նման թու­րա­նյան պե­տու­թյան ձե­ւա­վո­րու­մը ի­դեա­լա­կան է, ո­րի ձեռք­բեր­մամբ թյուր­քա­կան ռա­սան իր փառ­քի գա­գաթ­նա­կե­տին կլի­ներ եւ դրա­նում թաքն­ված պո­տեն­ցիալ ու­ժե­րը բա­ցար­ձակ նոր, մշա­կու­թա­յին ար­ժեք­ներ կտա­յին՚։
Ակն­հայտ է, որ լի­նե­լով պան­թյուր­քիստ­նե­րի ճա­նա­պար­հին գլ­խա­վոր խո­չըն­դո­տը՝ Ռու­սա­կան կայս­րու­թյու­նը կա­րե­ւոր քայ­լեր էր ձեռ­նար­կում այդ սպառ­նա­լիք­նե­րի դեմ պայ­քա­րում։ Այդ հա­մա­տեքս­տում հատ­կա­պես խո­ցե­լի էին կայս­րու­թյան ծայ­րա­մա­սե­րը, ո­րոնց բնակ­չու­թյան մոտ, մի շարք հե­տա­զո­տող­նե­րի խոս­քով, նկատ­վում է, այս­պես կոչ­ված, եր­կա­կի լո­յա­լու­թյան ֆե­նո­մեն։
Ա­մե­նավ­տան­գա­վոր օ­րի­նակ­նե­րից մե­կը կա­րե­լի է ան­վա­նել Պու­գա­չո­վի ապս­տամ­բու­թյա­նը (1773-1775 թթ.) ռուս մու­սուլ­ման­նե­րի ակ­տիվ մաս­նակ­ցու­թյու­նը։ XX դա­րի սկզ­բին Ան­դր­կով­կա­սում պա­նիս­լա­միզ­մի եւ պան­թյուր­քիզ­մի քա­րոզ­չու­թյանն ակ­տի­վո­րեն օգ­նեց Գեր­մա­նիան իր հե­տա­խու­զու­թյան, ինչ­պես նաեւ դի­վա­նա­գի­տա­կան ա­ռա­քե­լու­թյուն­նե­րի, գեր­մա­նա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի եւ նույ­նիսկ տու­րիս­տա­կան գոր­ծա­կա­լու­թյուն­նե­րի, հրա­տա­րակ­չու­թյուն­նե­րի եւ լյու­թե­րա­նյան հո­գե­ւո­րա­կա­նու­թյան մի­ջո­ցով։
Մու­սուլ­ման­նե­րին հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­ներ էին նե­րար­կում նաեւ այլ ա­րեւմ­տյան եր­կր­ներ։ Ինչ­պես գրել է պան­թյուր­քիզ­մի խո­շոր ներ­կա­յա­ցու­ցիչ Իս­մա­յիլ-բեյ Գասպ­րինս­կին. ՙՄու­սուլ­ման­նե­րը, ո­րոնք կր­թու­թյուն են ստա­նում Ա­րեւ­մուտ­քում, սխալ պատ­կե­րա­ցում ու­նեն Ռու­սաս­տա­նի եւ նրա ժո­ղովր­դի մա­սին։ Ա­րաբ­նե­րը, թուր­քե­րը, պար­սիկ­նե­րը, Հնդ­կաս­տա­նի մու­սուլ­ման­նե­րը, ի­մա­նա­լով Ռու­սաս­տա­նի մա­սին անգ­լիա­կան, գեր­մա­նա­կան, ֆրան­սիա­կան աղ­բյուր­նե­րից, հեշ­տո­րեն հա­վա­տում էին ա­րեւմ­տյան ըն­կեր­նե­րին՚։ Պան­թյուր­քիստ­նե­րը պն­դում էին, որ ՙա­տե­լու­թյունն ու­ժի օգ­տա­կար աղ­բյուր է ազ­գի հա­մար, իսկ վրե­ժը՝ այդ ու­ժի շար­ժի­չը… Մեծ գոր­ծեր է ա­րա­րում միայն ա­տող եւ վրեժ­խն­դիր լի­նող ազ­գը՚։
Պա­նիս­լա­միս­տա­կան կր­քեր բռնկ­վե­ցին նաեւ։
Բնա­կա­նա­բար, Ռու­սա­կան կայս­րու­թյու­նը պա­տաս­խան քայ­լեր էր ձեռ­նար­կում պա­նիս­լա­միզ­մի եւ պան­թյուր­քիզ­մի դեմ։
Մե­խա­նիզմ­նե­րից մե­կը Ռու­սա­կան կայս­րու­թյու­նում պե­տա­կա­նա­շի­նու­թյան քա­ղա­քա­կան-աշ­խար­հա­յաց­քա­յին հիմքն էր։ Ընդ ո­րում, մու­սուլ­ման­նե­րի եւ թյուր­քե­րի հան­դեպ ռուս­նե­րի վե­րա­բե­րուն­քը բա­վա­կան հան­դուր­ժող էր եւ նույ­նիսկ ջերմ։ Այդ մա­սին ժա­մա­նա­կին գրել է նույն Իս­մա­յիլ-բեյ Գասպ­րինս­կին. ՙՄու­սուլ­մա­նա­կան ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մար ռու­սա­կան մշա­կույթն ա­վե­լի մոտ է, քան ա­րեւմ­տյա­նը։ Ռուս ժո­ղովր­դի տն­տե­սա­կան եւ ար­դյու­նա­բե­րա­կան ու­ժը քիչ վտան­գա­վոր է, քան ա­րեւմ­տյա­նը։ Մու­սուլ­մանն ու ռու­սը կա­րող են միա­սին ապ­րել կամ աշ­խա­տել, ա­ռեւ­տուր ա­նել։ Ոչ մի տեղ Ա­րե­ւել­քի որ­դին այդ­քան հեշ­տու­թյամբ չի հար­մար­վում, ինչ­պես Ռու­սաս­տա­նում՚։
Սա­կայն Ռու­սա­կան կայս­րու­թյան կող­մից ձեռ­նարկ­վող մի­ջոց­նե­րը չէին սահ­մա­նա­փակ­վում։ Զու­գա­հե­ռա­բար անց­կաց­վում էին դա­սա­կան մի­ջոց­ներ։ Կա­րե­ւոր ուղ­ղու­թյուն­նե­րից էր վար­չա­կան-տա­րած­քա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ինչ­պես նաեւ նոր էթ­նոս­նե­րի ձե­ւա­վո­րու­մը, մաս­նա­վո­րա­պես՝ կով­կա­սյան թա­թար­նե­րի ձե­ւա­վո­րու­մը։
Ինչ­պես 1905-ին գրել է ՙՆոր կյանք՚ բոլ­շե­ւի­կյան թեր­թը. ՙՊա­նիս­լա­միզ­մը պետք է վնա­սա­զերծ­վի։ Դա կա­նի սո­ցիալ-դե­մոկ­րա­տիան՝ մեր­կաց­նե­լով պա­նիս­լա­միզ­մը։ Իսկ մեկ այլ բոլ­շե­ւի­կյան թերթ 1907-ին գրել է. ՙՆավ­թա­յին գոր­ծի աշ­խա­տան­քա­յին բա­նա­կը հա­վա­սա­րը չու­նի իր բազ­մազգ կազ­մով։ Բա­քուն հա­մաշ­խար­հա­յին պրո­լե­տա­րիա­տի ցու­ցադ­րու­թյուն է՚։
Կայս­րու­թյա­նը հա­ջող­վում էր վե­րահս­կել Ան­դր­կով­կա­սի ի­րա­վի­ճա­կը, չե­զո­քաց­նել սպառ­նա­լիք­ներ ու խն­դիր­ներ, սա­կայն ի­րա­վի­ճա­կը կտ­րուկ եւ ան­դառ­նա­լիո­րեն փո­խեց Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մը։