[ARM]     [RUS]     [ENG]

ՏԱՎՈՒՇՅԱՆ ՍՐԱՑՄԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔԸ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի Տա­վու­շյան հատ­վա­ծում ե­ռօ­րյա լար­վա­ծու­թյու­նից հե­տո թուրք-ադր­բե­ջա­նա­կան հա­մա­տեղ քա­րոզ­չու­թյու­նը տե­ղե­կատ­վա­կան մի կա­ղա­պար շր­ջա­նա­ռեց, որ ա­մեն ինչ կազ­մա­կերպ­վել է ՙՌու­սաս­տա­նի հո­վա­նա­վո­րու­թյամբ, որ­պես­զի ա­ռիթ լի­նի հար­վա­ծե­լու Բա­քու-Ջեյ­հան նավ­թա­մու­ղին եւ ՙՀա­րա­վա­յին գա­զա­յին մի­ջանց­քին՚ ու Բա­քու-Կարս եր­կաթգ­ծին՝ վտան­գե­լու Եվ­րո­պա­յի է­ներ­գե­տիկ ան­կա­խու­թյու­նը եւ կա­սեց­նե­լու ադր­բե­ջա­նա­կան գա­զի մա­տա­կա­րա­րու­մը Եվ­րա­միու­թյան եր­կր­ներ։

Ա­լիե­ւյան սահ­մա­նա­փակ քաղ­տեխ­նո­լո­գիան, սա­կայն, մյուս ձեռ­քով լայ­նո­րեն տա­րա­ծում է հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ՙճգ­նա­ժա­մի՚ թե­ման՝ չհաս­կա­նա­լով, որ հեր­քում է իր իսկ վար­կա­ծը։ Ո­րով­հե­տեւ ՙճգ­նա­ժա­մա­յին՚ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ գտն­վող եր­կր­նե­րը պար­զա­պես չէին կա­րող հա­մա­տեղ ՙսադ­րանք կազ­մա­կեր­պել ադր­բե­ջա­նա­կան մե­գա-ծրագ­րե­րի դեմ՚։ Երկ­րորդ, այդ են­թա­կա­ռուց­վածք­նե­րին հար­վա­ծե­լու հա­մար մի բար­ձունք գրա­վե­լու ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյան հարկ չկա։ Հայ­կա­կան կողմն ու­նի ճշգ­րիտ խոց­ման զի­նա­տե­սակ­ներ եւ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում կա­րող է ա­ռանց դիր­քա­յին բա­խում­նե­րի գնա­լու դրանք կի­րա­ռել ըստ նշա­նա­կու­թյան։
Դա­տե­լով ա­րեւմ­տյան ի­րա­վա­պաշտ­պան կա­ռույց­նե­րի դեմ ա­լիե­ւյան քա­րոզ­չա­մե­քե­նա­յի վայ­րե­նի հար­ձա­կում­նե­րից, թուրք-ադր­բե­ջա­նա­կան հա­մա­տեղ ծրա­գի­րը կա­ռուց­վել է մո­տա­վո­րա­պես հե­տե­ւյալ սցե­նա­րով. հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի՝ Բա­քու-Ջեյ­հան նավ­թա­մու­ղին եւ ՙՀա­րա­վա­յին գա­զա­յին մի­ջանց­քին՚ հա­րող հատ­վա­ծում ստեղծ­վում է լար­վա­ծու­թյուն, բռնկ­վում են մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ՝ ադր­բե­ջա­նա­կան ու­ժե­րի ա­ռա­վե­լու­թյամբ, ո­րին ի պա­տաս­խան՝ հայ­կա­կան կող­մը ՙհու­սա­հատ քայ­լի է դի­մում՚՝ խո­ցե­լով կամ նավ­թա­մու­ղը, կամ գա­զա­տա­րը, կամ՝ եր­կու­սը միա­սին, ո­րից հե­տո Ա­րեւ­մուտ­քը Հա­յաս­տա­նի դեմ պատ­ժա­մի­ջոց­ներ է կի­րա­ռում եւ պար­տադ­րում ըն­դու­նել ԼՂ կար­գա­վոր­ման ադր­բե­ջա­նա­կան ՙա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը՚։ Ռազ­մա­կան այդ սադ­րան­քը տա­պալ­վել է։ Այժմ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի Կոնգ­րե­սում փոր­ձում են հե­տա­խու­զու­թյու­նից տե­ղե­կու­թյուն­ներ ստա­նալ կա­տար­վա­ծի մա­սին։ Ադր­բե­ջա­նում, բնա­կա­նա­բար, նյար­դայ­նա­նում են։ ԱՄՆ հե­տա­խու­զու­թյու­նը կա­րող է տհաճ ա­նակն­կալ­ներ մա­տու­ցել։ Նա­խեր­գանքն ար­դեն հն­չեց­վել է։ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դես­պա­նը բարձ­րաց­րել է ա­լիե­ւյան վար­չախմ­բի կող­մից քա­ղա­քա­կան հե­տապն­դում­նե­րի եւ բա­ցա­հայտ բռ­նու­թյուն­նե­րի հար­ցը։ Եվ­րա­խոր­հր­դա­րա­նում հն­չել է ադր­բե­ջան­ցի պաշ­տո­նյա­նե­րի դեմ պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռե­լու ա­ռա­ջար­կու­թյուն։
Նա­խօ­րեին ադր­բե­ջա­նա­կան վտա­րան­դիու­թյան աղ­բյուր­նե­րը մի­ջազ­գա­յին ի­րա­վա­պաշտ­պան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին են ներ­կա­յաց­րել Ադր­բե­ջա­նում քաղ­բան­տար­կյալ­նե­րի նոր ցու­ցակ, որ­տեղ նախ­կին 190-ին ա­վե­լա­ցել է խղ­ճի կա­լա­նա­վո­րի եւս 120 ա­նուն։ Այդ մար­դիկ ձեր­բա­կալ­վել են հու­լի­սի 14-ի գի­շե­րը Բաք­վում` ան­ձամբ Իլ­համ Ա­լիե­ւի հրա­հան­գով կազ­մա­կերպ­ված ՙհայ­րե­նա­սի­րա­կան՚ քայ­լեր­թին մաս­նակ­ցե­լու հա­մար։ Նրան­ցից չոր­սին, ո­րոնք ընդ­դի­մա­դիր Ժո­ղովր­դա­կան ճա­կատ կու­սակ­ցու­թյան պա­տաս­խա­նա­տու դեմ­քեր են, ներ­կա­յաց­վել է ծանր մե­ղադ­րանք՝ իշ­խա­նու­թյան բռ­նա­զավ­թում, զանգ­վա­ծա­յին ան­կար­գու­թյուն­նե­րի կազ­մա­կեր­պում։ Մյուս­նե­րը մե­ղադր­վում են հա­սա­րա­կա­կան կար­գը չա­րամ­տո­րեն խախ­տե­լու, ոս­տի­կա­նու­թյան օ­րի­նա­կան պա­հանջ­նե­րը չկա­տա­րե­լու եւ օ­րեն­քի պա­հա­պան­նե­րի նկատ­մամբ բռ­նու­թյուն գոր­ծադ­րե­լու մեջ։
Մի­ջազ­գա­յին ի­րա­վա­պաշտ­պան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, որ­պես կա­նոն, ըն­կալ­վում են իբ­րեւ Ա­րեւ­մուտ­քի, ա­մե­նից ա­ռաջ՝ ԱՄՆ քա­ղա­քա­կան շա­հե­րի սպա­սար­կու։ Եւ ե­թե նրանք ամ­բողջ ճա­կա­տով հար­ձակ­ման են ան­ցել ա­լիե­ւյան վար­չախմ­բի դեմ, ու­րեմն հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նա­յին լար­վա­ծու­թյան մեջ Վա­շինգ­տո­նը եւ Բրյու­սե­լը չեն ար­ձա­նագ­րել Եվ­րո­պա­յի է­ներ­գե­տիկ անվ­տան­գու­թյան դեմ ռուս-հայ­կա­կան հա­մա­տեղ ՙա­հա­բեկ­չու­թյան՚ հե­տա­գիծ՝ ինչ­պես ի­րա­կա­նու­թյու­նը փոր­ձում էր նեն­գա­փո­խել պաշ­տո­նա­կան Բա­քուն։ Դրա հա­մար Ա­րեւ­մուտքն ու­նի հիմ­նա­վոր պատ­ճառ. հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին հրա­դա­դար հաս­տատ­վել է հու­լի­սի 17-ին։ Նույն օ­րը վաղ ա­ռա­վո­տից Ադր­բե­ջանն սկ­սել է անմ­շակ նավ­թի տա­րան­ցու­մը Բա­քու-Նո­վո­ռո­սիյսկ խո­ղո­վա­կա­շա­րով, որ պա­րա­պուր­դի էր մատն­ված Իլ­համ Ա­լիե­ւի ան­մի­ջա­կան ցու­ցու­մով՝ այս տար­վա հուն­վա­րի ա­ռա­ջին օր­վա­նից։ Ներ­կա­յումս ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լը հպար­տու­թյամբ զե­կու­ցում է, որ հու­լիս ամ­սում Ռու­սաս­տան է ա­ռաք­վել 86 հա­զար տոն­նա անմ­շակ նավթ։
Ա­մեն ինչ քա­ղա­քա­կա­նաց­ված է։ Չոր ար­դյունքն այն է, որ թուրք-ադր­բե­ջա­նա­կան խար­դա­վան­քը ձա­խող­ված է։ ԱՄՆ-ը եւ Եվ­րա­միու­թյու­նը Հա­յաս­տա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը դա­տա­պար­տող ո­րե­ւէ հայ­տա­րա­րու­թյուն չեն ա­րել։ Տա­վու­շյան ե­ռօ­րյա մար­տերն, ընդ­հա­կա­ռա­կը, լե­գի­տի­մաց­րել են Ադր­բե­ջա­նին նույ­նիսկ կան­խար­գե­լիչ հար­ված հասց­նե­լու Հա­յաս­տա­նի ի­րա­վուն­քը։ Հայ­կա­կան բա­նա­կի մար­տու­նա­կու­թյու­նը եւ տեխ­նո­լո­գիա­կան բարձր մա­կար­դա­կը ներ­կա­յումս գնա­հատ­վում է տա­րա­ծաշր­ջա­նա­յին անվ­տան­գու­թյան հա­մա­կար­գի չա­փա­նիշ­նե­րով։ Դա, ան­կաս­կած, ուղ­ղա­կիո­րեն պրո­յեկտ­վում է ԼՂ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում եւ այդ խնդ­րով հե­տա­գա ծրագ­րա­վո­րում­նե­րի վրա ու­նե­նա­լու է սկզ­բուն­քա­յին ազ­դե­ցու­թյուն։