[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՏԱԳՆԱՊ Է. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈԽՈՒ՞Մ Է ՄՈՏԵՑՈՒՄԸ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Ինչ­պես տե­ղե­կաց­նում են Բաք­վի լրատ­վա­մի­ջոց­նե­րը, Ադր­բե­ջա­նի Գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միա­յի նա­խա­գահ Ռա­միզ Մեհ­թիե­ւը, որ շուրջ քա­ռորդ դար զբա­ղեց­րել է նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րի պաշ­տո­նը, ԳԱ պաշ­տո­նա­կան կայ­քում հոդ­ված է հրա­պա­րա­կել եւ ա­հա­զան­գել, որ Ռու­սաս­տա­նում հան­րակր­թա­կան դպ­րո­ցի 9-րդ դա­սա­րա­նի պատ­մու­թյան դա­սագր­քում ռուս-ի­րա­նա­կան եր­կու տաս­նա­մյա­կից ա­վե­լի տե­ւած պա­տե­րազ­մի ար­դյունք­ներն ի­րա­վա­կան տե­սա­կե­տից ամ­րագ­րող՝ 1828թ. կող­մե­րի մի­ջեւ ստո­րագր­ված Թուրք­մեն­չա­յի պայ­մա­նա­գիրն ան­վան­ված է ՙԱ­րե­ւե­լյան Հա­յաս­տա­նի միա­ցու­մը Ռու­սաս­տա­նին՚։

Մեհ­թիե­ւը քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ, ինչ­պես ա­սում են՝ ՙհե­տին ջո­րե­պան՚ չէ եւ լավ է հաս­կա­նում, թե ինչ են­թա­տեքստ ու­նի ռու­սա­կան կող­մի այդ մո­տե­ցու­մը։ Բանն այն է, որ Ադր­բե­ջա­նի պաշ­տո­նա­կան քա­րոզ­չու­թյու­նը նա­խան­ցյալ դա­րաս­կզ­բին Հա­րա­վա­յին Կով­կա­սում Ի­րա­նի թու­լաց­մամբ պայ­մա­նա­վոր­ված՝ խա­նու­թյուն­նե­րի ՙան­կա­խու­թյու­նը՚ փոր­ձում է ներ­կա­յաց­նել որ­պես տա­րա­ծաշր­ջա­նում ՙվաղն­ջա­կան թյուր­քա­կան պե­տա­կա­նու­թյան առ­կա­յու­թյուն՚՝ բա­ցա­ռե­լով Հա­յաս­տա­նը եւ հայ­կա­կան գոր­ծոնն առ­հա­սա­րակ։ Պատ­մա­քա­ղա­քա­կան այդ ՙդոկտ­րի­նի՚ պատ­վի­րա­տուն Հեյ­դար Ա­լիեւն էր, տե­սա­կան ՙհիմ­նա­վո­րո­ղը՚՝ նույն Ռա­միզ Մեհ­թիե­ւը։ Այդ հի­ման վրա են կա­ռուց­վել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ՙթյուր­քա­պատ­կա­նու­թյան հա­յե­ցա­կար­գը՚ եւ ՙԱ­րեւմ­տյան Ադր­բե­ջան՚ ռազ­մա­քա­ղա­քա­կան նա­խա­գի­ծը։
Եւ ա­հա Ռու­սաս­տա­նում Հա­րա­վա­յին Կով­կա­սի ոչ հե­ռա­վոր ան­ցյա­լի պատ­մու­թյա­նը տր­վում է գի­տա­կան ճշ­մար­տա­ցի գնա­հա­տա­կան՝ Ռու­սաս­տա­նին է միա­ցել նախ Վրաս­տա­նը (1801թ.) եւ ա­պա՝ Ա­րե­ւե­լյան Հա­յաս­տա­նը (1828թ.)։ Դա ծանր հար­ված է Ադր­բե­ջա­նին, քա­նի որ Ռու­սաս­տա­նը փաս­տա­ցի այդ ա­նու­նով ազ­գա­յին, ա­ռա­վել եւս՝ պե­տա­կան ինք­նու­թյուն նա­խան­ցյալ դա­րաս­կզ­բի Ան­դր­կով­կա­սում չի ճա­նա­չում։ Ի՞նչ է դա նշա­նա­կում՝ մեկ­նա­բա­նել է ին­քը՝ Ռա­միզ Մեհ­թիե­ւը։ Որ­քան էլ անս­պա­սե­լի հն­չի, նրա կար­ծի­քով՝ Ռու­սաս­տա­նի այդ մո­տեց­մամբ էր պայ­մա­նա­վոր­ված Ար­ցա­խի նա­խա­գա­հի եր­դմ­նա­կա­լու­թյան անց­կա­ցու­մը Շու­շիում։ Մեհ­թիե­ւի մոտ այդ տպա­վո­րու­թյունն ա­վե­լի է ամ­րապ­նդ­վում Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի այն հայ­տա­րա­րու­թյամբ, որ նա­խա­գա­հի նս­տա­վայ­րը կա­րող է տե­ղա­փոխ­վել Շու­շի։ Ա­մե­նե­ւին էլ կա­րե­ւոր չէ՝ ռու­սաս­տա­նյան պատ­մա­գի­տու­թյան գնա­հա­տա­կա­նը եւ Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի եր­դմ­նա­կա­լու­թյու­նը Շու­շիում անց­կաց­նե­լը կապ ու­նե՞ն, թե՞ ոչ։ Տվյալ դեպ­քում կա­րե­ւոր է, որ Ադր­բե­ջա­նում տագ­նա­պի ա­հա­զանգ են հն­չեց­նում։
Ադր­բե­ջան­ցի­նե­րը սո­վոր են սե­փա­կան ռազ­մա­կան, քա­ղա­քա­կան, գի­տա­կան եւ մշա­կու­թա­յին ձա­խո­ղում­նե­րում ՙեր­րորդ ձեռք՚ փնտ­րե­լուն, բայց սա բո­լո­րո­վին այլ ի­րա­վի­ճակ է։ Ինչ­պես ռուս­ներն են ա­սում՝ նույ­նիսկ ոզ­նուն է հաս­կա­նա­լի, որ ռու­սաս­տա­նյան դպ­րոց­նե­րի պատ­մու­թյան դա­սագր­քում միայն ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով հա­մա­ձայ­նեց­ված ձե­ւա­կեր­պում­ներ եւ գնա­հա­տա­կան­ներ են տեղ գտ­նում։
Ի՞նչ է փոխ­վել։ Շուրջ ե­րեք տաս­նա­մյակ է, ինչ Ադր­բե­ջա­նում Թուրք­մեն­չա­յի պայ­մա­նա­գի­րը գնա­հա­տում են որ­պես ՙմիաս­նա­կան Ադր­բե­ջա­նի մաս­նա­տում եւ Ռու­սաս­տա­նի ու Ի­րա­նի կող­մից ադր­բե­ջա­նա­կան տա­րածք­նե­րի ա­նեք­սիա՚։ Ռու­սաս­տա­նը, Թուրք­մեն­չա­յի պայ­մա­նա­գիրն ան­վա­նե­լով Ա­րե­ւե­լյան Հա­յաս­տա­նի միա­ցում, հա­կա­դար­ձում է Ադր­բե­ջա­նի պաշ­տո­նա­կան-պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը։ Իսկ դա ի­րա­վի­ճա­կի փո­փո­խու­թյան դեպ­քում կա­րող է ու­նե­նալ նաեւ ի­րա­վա­քա­ղա­քա­կան հե­տե­ւանք­ներ։
;