[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ԵՐԿ­ՐՈՐԴ ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒՆՆ ԱՄ­ՐԱՊՆ­ԴԵ­ԼՈՒ ՎՃ­ՌԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅԱՄԲ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 1991թ. սեպ­տեմ­բե­րի 2-ին Ստե­փա­նա­կեր­տում տե­ղի ու­նե­ցավ Ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մար­զա­յին և Շա­հու­մյա­նի շր­ջա­նա­յին խոր­հուրդ­նե­րի հա­մա­տեղ նս­տաշր­ջան։ Ըն­դուն­վեց հռ­չա­կա­գիր ԼՂԻՄ և հա­րա­կից Շա­հու­մյա­նի շր­ջա­նի սահ­ման­նե­րում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյուն հռ­չա­կե­լու մա­սին։ Դեկ­տեմ­բե­րի 10-ին մեր հան­րա­պե­տու­թյու­նում անց­կաց­վեց հան­րաք­վե, ո­րով ԼՂՀ ժո­ղո­վուրդն ամ­րագ­րեց իր հռ­չա­կած հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյու­նը։ Այն լիո­վին հա­մա­պա­տաս­խա­նում էր ինչ­պես մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի նոր­մե­րին, այն­պես էլ Խոր­հր­դա­յին Միու­թյան օ­րեն­սդ­րու­թյա­նը։ Հան­րաք­վեի հարցն այս­պի­սին էր՝ ՙՀա­մա­ձա՞յն եք Դուք, որ հռ­չակ­ված ԼՂՀ-ն լի­նի ան­կախ պե­տու­թյուն՝ ինք­նու­րույն ո­րո­շե­լով հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևը ու­րիշ պե­տու­թյուն­նե­րի և ըն­կե­րակ­ցու­թյուն­նե­րի հետ՚։ Հար­ցին ՙա­յո՚ ա­սաց քվեար­կու­թյան մաս­նա­կից­նե­րի թվի 99, 89%-ը։

Ար­ցա­խի ժո­ղո­վուրդն իր ան­կա­խու­թյան 29-ա­մյա պատ­մու­թյամբ այ­սօր վե­րա­հաս­տա­տում է, որ հա­վա­տա­րիմ է մնում այն սկզ­բունք­նե­րին ու նպա­տակ­նե­րին, ո­րոնց մա­սին ազ­դա­րա­րել է 1991 թվա­կա­նին։ Դա պայ­քա­րի, մա­քա­ռու­մի և հաղ­թա­նակ­նե­րի պատ­մու­թյուն է, ան­կա­խու­թյու­նը մեր ժո­ղովր­դի ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի ար­դյունքն էր, բա­ցա­ռիկ ար­ժեք, որն այ­նու­հետև պի­տի պաշտ­պան­վեր մեծ զո­հո­ղու­թյուն­նե­րի գնով։ Բա­վա­կա­նին թանկ գին վճա­րեց մեր ժո­ղո­վուր­դը 20-րդ դա­րա­վեր­ջին Հա­րա­վա­յին Կով­կա­սում ծնունդ ա­ռած երկ­րորդ հայ­կա­կան պե­տու­թյու­նը պաշտ­պա­նե­լու հա­մար։
Ար­ցա­խի ժո­ղո­վուրդն ա­ռաջ է ըն­թա­նում հաս­տա­տա­կամ քայ­լե­րով՝ չշեղ­վե­լով իր ընտ­րած ու­ղուց։ Ե­րեք ան­գամ՝ 1991թ. դեկ­տեմ­բե­րի 10-ի Ան­կա­խու­թյան հան­րաք­վեին, 2006թ. դեկ­տեմ­բե­րի 10-ի և 2017թ. փետր­վա­րի 20-ի Սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վե­նե­րին նա ար­տա­հայ­տեց ժո­ղովր­դա­վա­րա­կան չա­փա­նիշ­նե­րի հի­ման վրա իր հռ­չա­կած ան­կախ պե­տա­կա­նու­թյու­նը զար­գաց­նե­լու և ամ­րապն­դե­լու վճ­ռա­կա­նու­թյու­նը։ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյունն ան­կախ, ինք­նիշ­խան եր­կիր է՝ իր պե­տա­կան կա­ռույց­նե­րով, ժո­ղովր­դա­վա­րա­կան ինս­տի­տուտ­նե­րով, Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կով ու Մայր Հա­յաս­տա­նի հետ միաս­նա­կան անվ­տան­գու­թյան հա­մա­կար­գով, դի­նա­միկ զար­գա­ցող տն­տե­սու­թյամբ ու կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րով, աշ­խար­հի տար­բեր ան­կյուն­նե­րից ժա­մա­նող հյու­րե­րին հիաց­նող պատ­մամ­շա­կու­թա­յին ար­ժեք­նե­րով։ Ար­ցախն ապ­րում է մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան ճա­նաչ­ման հաս­նե­լու հա­վա­տով, վս­տահ լի­նե­լով, որ իր կա­յա­ցած պե­տա­կա­նու­թյամբ կկա­րո­ղա­նա տեղ զբա­ղեց­նել աշ­խար­հի ճա­նաչ­ված պե­տու­թյուն­նե­րի շար­քում։ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյունն, ա­յո, մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի սու­բյեկտ չէ, բայց նրա հետ բա­նակ­ցում են, բա­րե­կա­մու­թյան ու հա­մա­գոր­ծակ­ցու­թյան կա­մուրջ­ներ են ստեղ­ծում։
Այս­պի­սի նկա­րա­գիր ու­նե­ցող ժո­ղովր­դի երդ­վյալ թշ­նա­մին Ադր­բե­ջանն է, ո­րի պատ­կե­րաց­մամբ հա­կա­մար­տու­թյու­նը հնա­րա­վոր է լու­ծել ռազ­մա­կան ճա­նա­պար­հով։ Նրան, սա­կայն, չեն օգ­նում ո՜չ ժա­մա­նա­կա­կից զենք- զի­նամ­թեր­քը, ո՜չ մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում Ար­ցա­խի շուրջ ա­պա­տե­ղե­կատ­վու­թյան տա­րա­ծու­մը, ո՜չ էլ լոբ­բիս­տա­կան աշ­խա­տան­քի վրա ծախս­վող նավ­թա­դո­լար­նե­րը։ 2016թ. ապ­րի­լյան պա­տե­րազ­մից հե­տո Ադր­բե­ջա­նի նա­խա­գահն ստիպ­ված էր խոս­տո­վա­նել, որ փակ դռ­նե­րի հետևում իր վրա ճն­շում են գոր­ծադ­րում՝ պա­հան­ջե­լով ճա­նա­չել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ան­կա­խու­թյու­նը։ Սա նշա­նա­կում է, որ ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն ի­րա­կա­նաց­նող գեր­տե­րու­թյուն­ներն Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյան առջև ի­րա­վի­ճա­կը սթափ գնա­հա­տե­լու պա­հանջ էին դրել։ Այ­սինքն՝ պետք է հար­գել Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը, քա­նի որ ա­ռանց դրա անհ­նար է հա­կա­մար­տու­թյան կար­գա­վո­րու­մը։ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահն ա­նուղ­ղա­կիո­րեն ա­սել է, որ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը հար­գում և ճա­նա­չում է այդ ի­րա­վուն­քը, դրա անհ­րա­ժեշ­տու­թյու­նը բո­լորն են գի­տակ­ցում՝ բա­ցի ի­րե­նից։

Ադր­բե­ջա­նի բռ­նա­պե­տա­կան վար­չա­կար­գը պատ­րաստ չէ խա­ղաղ կար­գա­վոր­մա­նը։ Մեծ խն­դիր է, ի­հար­կե, նման երկ­րի հարևա­նու­թյամբ ապ­րե­լը, բայց դա չի խան­գա­րում մեր իշ­խա­նու­թյուն­նե­րին ա­ռաջ մղել ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան կարևո­րա­գույն ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րից մե­կը՝ ԱՀ ան­կա­խու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նա­չու­մը։ ԼՂՀ հռ­չակ­ման 29-րդ տա­րե­դար­ձը լավ ա­ռիթ է՝ վկա­յա­կո­չե­լու պե­տա­կա­նա­կերտ­ման և խա­ղաղ ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տան­քում մեր ժո­ղովր­դի ձեռք­բե­րում­նե­րը հա­վաս­տող փաս­տեր։ ԱՄՆ 9 և ավ­ստ­րա­լա­կան մեկ նա­հանգ­նե­րի, Բաս­կե­րի երկ­րի խոր­հր­դա­րա­նի կող­մից ըն­դուն­վել են Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը ճա­նա­չող բա­նաձևեր։ Նմա­նա­տիպ ո­րո­շում­ներ ըն­դուն­վել են նաև ա­մե­րի­կյան քա­ղաք­նե­րի մա­կար­դա­կով՝ Ֆրեզ­նո, Լոս Ան­ջե­լես, Հայ­լենդ (Կա­լի­ֆոր­նիա նա­հանգ), Հո­նո­լու­լու (Հա­վա­յի նա­հանգ)։ Ա­վե­լի վաղ՝ 1999թ. մար­տի 11-ին, Եվ­րա­խոր­հր­դա­րանն ըն­դու­նեց բա­նաձև, ո­րում նշ­ված էր, որ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյունն իր ան­կա­խու­թյու­նը հռ­չա­կել է խոր­հր­դա­յին միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի կող­մից հա­ման­ման ո­րո­շում­ներ ըն­դու­նե­լուց ան­մի­ջա­պես հե­տո։
Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման հար­ցը շա­րու­նա­կում է մնալ օ­րա­կար­գա­յին, դրա ձգձ­գու­մը միայն ա­վե­լաց­նում է ադր­բե­ջա­նա­կան կող­մի՝ հիմ­նախն­դի­րը ռազ­մա­կան ճա­նա­պար­հով լու­ծե­լու գայ­թակ­ղու­թյու­նը։ Մի­ջազ­գա­յին ճա­նա­չու­մը կբա­ցա­ռի ադր­բե­ջա­նա­կան նոր ագ­րե­սիա­յի հնա­րա­վո­րու­թյու­նը՝ նպաս­տե­լով տա­րա­ծաշր­ջա­նի անվ­տան­գու­թյան, քա­ղա­քա­կան կա­յու­նու­թյան պահ­պան­մա­նը։
Ան­կա­խու­թյան տո­նը ա­ռիթ է նաև անդ­րա­դառ­նա­լու ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի՝ 2019թ. օ­գոս­տո­սի 5-ին Ստե­փա­նա­կեր­տի Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում հն­չեց­րած հայ­տա­րա­րու­թյա­նը՝ ՙԱր­ցա­խը Հա­յաս­տան է և վերջ՚։ Հա­մա­հայ­կա­կան հար­թու­թյու­նում դրա հետ կապ­ված բուռն քն­նար­կում­ներն ու մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը շա­րու­նակ­վում են ցայ­սօր։ Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի ար­տա­հայ­տած սույն միտ­քը, կար­ծում ենք, լրի­վու­թյամբ տե­ղա­վոր­վում է ՙՄեկ հայ­րե­նիք, եր­կու պե­տու­թյուն՚ գա­ղա­փա­րի շր­ջա­նակ­նե­րում։ Ար­ցա­խը Հա­յաս­տան է, ո­րով­հետև ե­ղել է պատ­մա­կան Հա­յաս­տա­նի ան­բա­ժա­նե­լի մա­սը, հայ­կա­կան թա­գա­վո­րու­թյուն­նե­րի կազ­մի մեջ էր գրե­թե բո­լոր ժա­մա­նակ­նե­րում։ Ար­ցա­խը Հա­յաս­տան է, ո­րով­հետև Հա­յաս­տանն է Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րը։ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը նաև Հա­րա­վա­յին Կով­կա­սում իր ու­րույն դե­րա­կա­տա­րու­թյունն ու­նե­ցող ան­կախ պե­տու­թյուն է, ո­րը, լի­նե­լով լուրջ ռազ­մա­քա­ղա­քա­կան գոր­ծոն, ստանձ­նել է իր բա­ժին պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը տա­րա­ծաշր­ջա­նի քա­ղա­քա­կան կա­յու­նու­թյան ա­պա­հով­ման գոր­ծըն­թա­ցում։ Ի­րա­վա­ցի չեն նրանք, ով­քեր ՙան­կա­խու­թյունն՚ ու ՙմիա­ցու­մը՚ հա­կադ­րում են մի­մյանց, կամ հայ­տա­րա­րում, թե Ար­ցա­խի ան­կա­խու­թյան այ­լընտ­րան­քը Հա­յաս­տա­նի հետ վե­րա­միա­վոր­վելն է։ Մեր խն­դի­րը դա չէ։
Մեր խն­դի­րը թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մին Հա­յաս­տան-Ար­ցախ-Սփյուռք ե­ռա­միաս­նու­թյու­նը հա­կադ­րելն է, հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­նե­րի ռազ­մա­կան ու տն­տե­սա­կան նե­րու­ժի բազ­մա­պատ­կու­մը, հա­կա­ռա­կոր­դին զս­պե­լու մե­խա­նիզմ­նե­րի կա­տա­րե­լա­գոր­ծու­մը։ Ի վեր­ջո, եր­կու ան­կախ պե­տու­թյուն­նե­րով դի­վա­նա­գի­տու­թյուն վա­րե­լը մե­ծաց­նում է ար­տա­քին քա­ղա­քա­կան դաշ­տում և տար­բեր ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի միջև մանևրե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։