[ARM]     [RUS]     [ENG]

Ար­ցա­խի Նա­խա­գահն ամ­փո­փել է պաշ­տո­նա­վար­ման 100 օ­րը

Սր­բու­հի Վա­նյան

 Սեպ­տեմ­բե­րի 2-ին, Կա­ռա­վա­րու­թյան ըն­դու­նե­լու­թյուն­նե­րի տա­նը, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը հան­դես է ե­կել մա­մու­լի ա­սու­լի­սով՝ ամ­փո­փե­լով պաշ­տո­նա­վար­ման 100 օ­րը։ 

Ա­սու­լի­սին ներ­կա են ե­ղել 17 լրատ­վա­մի­ջոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։ Այն հե­ռար­ձակ­վել է նաև ու­ղիղ ե­թե­րով և ի­րենց հար­ցերն ԱՀ Նա­խա­գա­հին ուղ­ղե­լու հնա­րա­վո­րու­թյուն են ու­նե­ցել բո­լոր այն զլմ-նե­րը, ո­րոնց ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ներ­կա­յա­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն չեն ու­նե­ցել։

Նա­խա­գահն ա­սու­լիսն սկ­սել է ԱՀ հռ­չակ­ման 29-րդ տա­րե­դար­ձին նվիր­ված շնոր­հա­վո­րա­կան խոս­քով։
ՙՄե­զա­նից յու­րա­քան­չյուրն իր աշ­խա­տան­քի ու ծա­ռա­յու­թյան մեջ պետք է ա­նի ա­ռա­վե­լա­գույ­նը՝ հա­ջո­ղու­թյամբ լու­ծե­լու բո­լոր, հա­ճախ նույ­նիսկ ան­լու­ծե­լի թվա­ցող խն­դիր­նե­րը։ Պետք է կյան­քի կոչ­վեն նա­խագծ­ված բո­լոր հա­վակ­նոտ ու լայ­նա­ծա­վալ ծրագ­րե­րը՚,- մաս­նա­վո­րա­պես ա­սել է երկ­րի ղե­կա­վա­րը՝ վս­տա­հեց­նե­լով, որ դրա հա­մար ու­նենք ինչ­պես անհ­րա­ժեշտ նե­րուժ, կամք ու վճ­ռա­կա­նու­թյուն, այն­պես էլ ժո­ղովր­դի վս­տա­հու­թյունն ու հա­մայն հա­յու­թյան սա­տա­րու­մը։ ՙԵվ հենց այդ խոր­հուրդն է կրում իր մեջ մեր այս հան­դի­պու­մը՝ նվիր­ված ԱՀ Նա­խա­գա­հի պաշ­տո­նում իմ ծա­ռա­յու­թյան 100 օր­վան՚,- նշել է Ա. Հա­րու­թյու­նյա­նը։

Նա­խա­գահն անդ­րա­դար­ձե է իր պաշ­տո­նա­վար­ման ըն­թաց­քում հան­րա­պե­տու­թյան կեն­սա­գոր­ծու­նեու­թյան տար­բեր ո­լորտ­նե­րում ի­րա­կա­նաց­ված ծրագ­րե­րին։ Պա­տա­հա­կան չէ, որ նա ա­ռա­ջի­նը ներ­կա­յաց­րել է հենց պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տը։ ՙԱյն, ինչ ար­վում ու ար­վե­լու է՝ հա­նուն Ար­ցա­խի լավ ա­պա­գա­յի է, իսկ ա­մուր պաշտ­պա­նու­թյունն այդ լավ ա­պա­գա­յի գրա­վա­կանն է։ Ուս­տի,- ա­սել է նա,- պաշտ­պա­նու­թյան և բա­նա­կի հա­մար ֆի­նանս­ներ չեն տն­տես­վե­լու։ Խա­ղա­ղու­թյու­նը պի­տի պար­տադր­վի հա­կա­ռա­կոր­դին բա­նա­կի հզո­րաց­մամբ՚։
ՙՈւ­ժեղ սահ­ման, ա­մուր թի­կունք, պաշտ­պան­ված հայ­րե­նիք՚ սկզ­բուն­քը, ո­րով ա­ռաջ­նորդ­վե­լու են ա­ռա­ջի­կա­յում, ամ­րագր­ված է ե­ղել դեռ Ա. Հա­րու­թյու­նյա­նի ղե­կա­վա­րած քա­ղա­քա­կան թի­մի 2020-2025 թվա­կան­նե­րի նա­խընտ­րա­կան ծրագ­րում։ Եվ հենց այդ սկզ­բուն­քից ել­նե­լով էլ ըն­թացք են տր­վել աշ­խա­տանք­նե­րին՝ ուղղ­ված ինչ­պես երկ­րի պաշտ­պա­նու­թյան ամ­րապ­նդ­մանն ու բա­նա­կի մար­տու­նա­կու­թյան բարձ­րաց­մա­նը, այն­պես էլ զին­ծա­ռա­յող­նե­րի ծա­ռա­յո­ղա­կան ու սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րի լուծ­մա­նը։ Նա­խա­գահն անդ­րա­դար­ձել է ոչ միայն ար­տա­քին, այլև ներ­քին, պա­րե­նա­յին անվ­տան­գու­թյան ո­լորտ­նե­րում ի­րա­կա­նաց­վող քա­ղա­քա­կա­նու­թյա­նը։ Ար­ցա­խը վա­րե­լու է բազ­մա­վեկ­տոր, հա­վա­սա­րակ­շռ­ված ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն՝ փո­խա­դարձ հար­գան­քի հի­ման վրա շա­րու­նա­կե­լով հնա­րա­վոր բո­լոր պե­տու­թյուն­նե­րի հետ փոխ­շա­հա­վետ, ի­րա­վա­հա­վա­սար տն­տե­սա­կան ու ի­րա­վա­քա­ղա­քա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն։ Ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում են մնում Ար­ցա­խի մի­ջազ­գա­յին ճա­նա­չումն ու ա­պա­կենտ­րո­նաց­ված համ­գոր­ծակ­ցու­թյան զար­գա­ցու­մը, ար­տերկ­րում Ար­ցա­խի բա­րե­կամ­նե­րի շր­ջա­նա­կի ընդ­լայ­նու­մը։
Ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­մա­նը անդ­րա­դարձ կա­տա­րե­լով՝ ԱՀ նա­խա­գա­հը նշել է, որ նրա վերջ­նա­կան կար­գա­վոր­ման հար­ցում հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­նե­րի տես­լա­կան­նե­րը հա­մընկ­նում են։

Ա. Հա­րու­թյու­նյա­նը ներ­կա­յաց­րել է ա­ռող­ջա­պա­հու­թյան, կր­թու­թյան, գյու­ղատն­տե­սու­թյան, քա­ղա­քա­շի­նու­թյան ո­լորտ­նե­րում ե­րեք ամս­վա ըն­թաց­քում ար­դեն իսկ կա­տար­ված ծրագ­րե­րը, նաև նրանք, որ պի­տի ի­րա­կա­նաց­վեն ա­ռա­ջի­կա­յում։ Ծրագ­րե­րը շատ հա­վակ­նոտ են, մե­ծա­ծա­վալ և խոս­տա­նում են մի քա­նի տար­վա մեջ ար­մա­տա­պես փո­խել երկ­րի ու այն­տեղ ապ­րող մար­դու կեն­սա­կեր­պը։ Որ­տե­ղի՞ց այդ գու­մար­նե­րը, ար­դյո՞ք ի­րա­տե­սա­կան են նա­խանշ­վող ծրագ­րե­րը, Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը վս­տա­հեց­նում է՝ ա­յո։ ԱՀ 2020 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեի ծախ­սերն ա­վե­լա­ցել են 14 մլրդ 810 մլն դրա­մով, իսկ պե­տա­կան բյու­ջեի ե­կա­մուտ­նե­րը՝ 5,1 մլրդ դրա­մով՝ պայ­մա­նա­վոր­ված ՀՀ-ից ստաց­վող բյու­ջե­տա­յին վար­կի գու­մա­րի չա­փի 5,1 մլրդ դրա­մով ա­վե­լաց­մամբ։ Փո­փո­խու­թյուն­նե­րի ար­դյուն­քում 2020 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեի դե­ֆի­ցի­տը կազ­մել է 9 մլրդ 603 մլն դրա­մով, ո­րը կֆի­նան­սա­վոր­վի ստաց­վե­լիք փո­խա­ռու մի­ջոց­նե­րի հաշ­վին։ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը նշա­ձո­ղը շատ բարձր է դնում՝ ե­րա­զե­լով ու­նե­նալ 300-500 մլն դո­լա­րի պե­տա­կան բյու­ջե, ին­չը թույլ կտա ի­րա­գոր­ծել բազ­մա­թիվ ռազ­մա­վա­րա­կան ծրագ­րեր, տալ սո­ցիա­լա­կան ե­րաշ­խիք­ներ և բա­ցա­ռել աղ­քա­տու­թյու­նը։ Տն­տե­սու­թյան մեջ ներգ­րավ­վե­լու են նաև ին­վես­տի­ցիոն մի­ջոց­ներ, ո­րոնք կն­պա­տա­կաուղղ­վեն ինչ­պես բնա­կա­րա­նա­շի­նու­թյա­նը, այն­պես էլ այլ կարևոր ծրագ­րե­րի ի­րա­գործ­մա­նը։ 

Այս ըն­թաց­քում ի­րա­կանց­վել են նաև չնա­խա­տես­ված մի­ջո­ցա­ռում­ներ. Լի­բա­նա­նի հայտ­նի պայ­թյու­նից տու­ժած մեր հայ­րե­նա­կից­նե­րին կա­ռա­վա­րու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ օ­ժան­դա­կու­թյուն է հատ­կաց­վել։ Կան ըն­տա­նիք­ներ, ո­րոնք ցան­կու­թյուն են հայտ­նել տե­ղա­փոխ­վել Ար­ցախ՝ բնա­կու­թյան, կա­ռա­վա­րու­թյու­նը զբաղ­վում է նրանց կե­ցու­թյան կազ­մա­կերպ­ման հար­ցե­րով և պատ­րաս­տա­կամ է ըն­դու­նել այլ հայ­րե­նա­դարձ­նե­րի նույն­պես։ Ընդ­հան­րա­պես, վե­րաբ­նա­կեց­ման ո­լոր­տի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը վե­րա­նայ­վե­լու է. ա­ռա­ջի­կա­յում Ար­ցա­խը գրա­վիչ պի­տի դառ­նա ապ­րե­լու տե­սան­կյու­նից, ար­տերկ­րում ապ­րող մեր շատ հայ­րե­նա­կից­ներ վե­րա­դառ­նա­լու և այս­տեղ բնա­կու­թյուն հաս­տա­տե­լու ցան­կու­թյուն պի­տի ու­նե­նան։ Դրան նպաս­տե­լու է ար­դեն Դա­րի նա­խա­գիծ ա­նու­նը ստա­ցած՝ Սար­սան­գի ջրե­րի տե­ղա­փոխ­ման ծրա­գի­րը, ո­րի ար­դյուն­քում հա­զա­րա­վոր հեկ­տար­ներ ո­ռո­գո­վի կդարձ­վեն՝ նոր աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղծ­ման հնա­րա­վո­րու­թյուն բա­ցե­լով։
Ար­ցախ­ցի­նե­րի հա­մար Ա. Հա­րու­թյու­նյա­նը լավ նո­րու­թյուն ու­ներ կա­պի ո­լոր­տից։ Եր­կար սպաս­ված ո­րա­կյալ ու մատ­չե­լի կապն ար­դեն ե­րա­զանք չէ. շու­տով Ար­ցա­խի գրե­թե ողջ տա­րած­քում կու­նե­նանք 3G բարձ­րա­կարգ, իսկ Ստե­փա­նա­կեր­տում և նրա շր­ջա­կայ­քում՝ երևի ար­դեն հա­ջորդ տար­վա­նից, 4G հա­մա­կարգ։ Եր­կու փու­լով կի­ջեց­վեն նաև սա­կագ­նե­րը։

Նա­խա­գա­հին ուղղ­ված հար­ցե­րը բազ­մաբ­նույթ էին։ Շո­շափ­վե­ցին հա­սա­րա­կու­թյանն ա­մե­նա­շատ հու­զող թե­մա­նե­րը՝ կա՞, ար­դյոք, եր­կիշ­խա­նու­թյան վտանգ՝ այս մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րը չեն դա­դա­րում Սամ­վել Բա­բա­յա­նի՝ Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի քար­տու­ղա­րի պաշ­տո­նում նշա­նակ­վե­լուց և Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի լիա­զո­րու­թյուն­նե­րի ընդ­լայն­ման գոր­ծըն­թա­ցի մեկ­նար­կից ի վեր։ Ա. Հա­րու­թյու­նյա­նը բա­ցա­ռեց այդ վար­կա­ծը՝ նշե­լով, որ իր ա­ռա­ջար­կու­թյամբ է ա­վե­լաց­վել Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի հաս­տի­քա­կազ­մը, լիա­զո­րու­թյուն­նե­րը, որ­պես­զի իր կող­մից ի­ջեց­ված հանձ­նա­րա­րա­կան­նե­րը՝ կա­ռա­վար­ման ա­պա­րա­տի օպ­տի­մա­լա­ցու­մից մինչև ռազ­մա­վա­րա­կան մի շարք ծրագ­րե­րի մշա­կում, կա­րո­ղա­նան կա­տա­րել։ Ինչ վե­րա­բե­րում է պե­տա­կան ա­պա­րա­տի ուռ­ճաց­մա­նը, ո­րի մա­սին էլ հարց հն­չեց, այս­տեղ ևս Ա. Հա­րու­թյու­նյա­նը հիմ­նա­վո­րում­ներ ու­ներ. բո­լոր ո­լորտ­նե­րի հա­մար երկ­րի ղե­կա­վա­րը պի­տի ու­նե­նա այ­լընտ­րան­քա­յին կար­ծիք­նե­րի և վե­րահս­կո­ղա­կան մե­խա­նիզմ­ներ կի­րա­ռե­լու հնա­րա­վո­րու­թյուն։ Իսկ դրա փո­խա­րեն պե­տա­կան ա­պա­րա­տի ծախ­սերն են կր­ճատ­վե­լու և տն­տես­ված գու­մար­նե­րը նպա­տա­կաուղղ­վե­լու են այլ կարևոր ծրագ­րե­րի կեն­սա­գործ­մա­նը։ Ըն­դեր­քի, հիդ­րո­ռե­սուրս­նե­րի վե­րահս­կո­ղու­թյուն, բնա­պահ­պա­նու­թյուն, հե­կա­շի­նու­թյուն՝ այս թե­մա­նե­րին անդ­րա­դառ­նա­լով, նա նշել է, որ տվյալ ո­լորտ­նե­րում ծրագ­րե­րը տն­տե­սու­թյան զար­գաց­ման կարևոր բա­ղադ­րիչ­նե­րից են և շա­րու­նա­կե­լու են ի­րա­գործ­վել։ Այլ հարց է, որ դրանք պի­տի կա­տար­վեն օ­րեն­քի շր­ջա­նակ­նե­րում, վե­րահս­կո­ղա­կան հս­տակ մե­խա­նիզմ­նե­րի կի­րառ­մամբ։ ՙԱ­մեն ինչ պի­տի կա­տար­վի մի­ջազ­գա­յին ստան­դարտ­նե­րին հա­մա­պա­տաս­խան, ե­թե կան խախ­տում­ներ՝ պի­տի վե­րաց­վեն, չեն վե­րաց­վում՝ մտա­ծել գոր­ծու­նեու­թյու­նը դա­դա­րեց­նե­լու մա­սին՚,-ա­սել է Ա. Հա­րու­թյու­նյա­նը։ Ընդ­հան­րա­պես, Ար­ցա­խում բո­լո­րը պի­տի ուղ­ղորդ­վեն օ­րեն­քով, իսկ նրանք, այդ թվում՝ պաշ­տո­նյա­նե­րը, որ ի վի­ճա­կի չեն լի­նե­լու ա­ռաջ­նորդ­վել այդ սկզ­բունք­նե­րով, չեն կա­տա­րի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կամ պատ­շաճ վար­քա­գիծ չեն դրսևո­րի են­թա­կա­նե­րի նկատ­մամբ ու աշ­խա­տան­քում՝ ստիպ­ված են լի­նե­լու թող­նել պաշ­տո­նը։ Ար­տո­նյալ­ներ չեն լի­նե­լու։
Հե՞շտ է, ար­դյոք, երկ­րի նա­խա­գահ լի­նե­լը՝ այս մա­սին Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն ա­սաց, որ և՜ պա­տիվ է և՜ պա­տաս­խա­նատ­վու­թյուն։ Տեմ­պը, որ վերց­րել է պաշ­տո­նը ստանձ­նե­լուց հե­տո և ո­րով ըն­թա­ցել է այս 100 օր­վա ըն­թաց­քում, շա­րու­նա­կա­կան է լի­նե­լու, աշ­խա­տաո­ճը՝ նույն­պես։