[ARM]     [RUS]     [ENG]

ԱԺ ՆԱ­ԽԱ­ԳԱ­ՀԻ ՄԱ­ՄՈՒ­ԼԻ Ա­ՍՈՒ­ԼԻ­ՍԸ

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ար­թուր Թով­մա­սյանն իր պաշ­տո­նա­վար­ման 100 օր­վա կա­պակ­ցու­թյամբ սեպ­տեմ­բե­րի 8-ին լրագ­րող­նե­րին հրա­վի­րեց մամ­լո ա­սու­լի­սի՝ ման­րա­մաս­նե­լու այդ ժա­մա­նա­կաըն­թաց­քում խոր­հր­դա­րա­նի կող­մից կա­տար­ված աշ­խա­տան­քը։ Գու­մար­վել է 1 լիա­գու­մար նիստ, ո­րի ըն­թաց­քում ըն­տր­վել են ԱԺ նա­խա­գա­հը, փոխ­նա­խա­գա­հը, մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի նա­խա­գահ­նե­րը։ Հրա­վիր­վել է 4 ար­տա­հերթ նս­տաշր­ջան։ Խոր­հր­դա­րա­նի նա­խա­գահն ա­ռանձ­նա­հա­տուկ կարևո­րեց օ­գոս­տո­սի 11-ի ար­տա­հերթ նս­տաշր­ջա­նը, ո­րի նպա­տա­կը ԱՀ 2020թ. պե­տա­կան բյու­ջեի մա­սին օ­րեն­քում փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րելն էր։ Դա էլ բխում էր ԱՀ նա­խա­գա­հի նա­խընտ­րա­կան ծրագ­րե­րի ի­րա­կա­նա­ցումն ըն­թաց­քա­վո­րե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նից։ Խոս­քը վե­րա­բե­րում է անվ­ճար բարձ­րա­գույն կր­թու­թյա­նը, ՙդա­րի նա­խագ­ծին՚ (Սար­սան­գի ջրե­րի տե­ղա­փոխ­ման ծրա­գիր), բնա­կա­րա­նա­շի­նու­թյա­նը, ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կարգ­մա­նը և այլ հար­ցե­րի։ Քրեա­կան գոր­ծե­րով հա­մա­նե­րում հայ­տա­րա­րե­լու մա­սին օ­րեն­քի ըն­դու­նու­մը, Թով­մա­սյա­նի խոս­քով, նույն­պես կարևոր քայլ էր. ա­նա­զա­տու­թյան մեջ գտն­վող մեր ո­րոշ քա­ղա­քա­ցի­նե­րի ա­զա­տու­թյուն շնորհ­վեց։

(Ա­սու­լի­սի ման­րա­մաս­նե­րը՝ ա­ռա­ջի­կա հա­մա­րում)