[ARM]     [RUS]     [ENG]

Ա­ՎԱՆ­ԴՈՒՅԹ­ՆԵ­ՐԸ ԿՇԱ­ՐՈՒ­ՆԱԿ­ՎԵՆ, ՁԵՌՔ­ԲԵ­ՐՈՒՄ­ՆԵ­ՐԸ ԿՀԱՐՍ­ՏԱՑ­ՎԵՆ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

Մա­մու­լի ա­սու­լիս

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ար­թուր Թով­մա­սյանն իր պաշ­տո­նա­վար­ման 100 օր­վա կա­պակ­ցու­թյամբ սեպ­տեմ­բե­րի 8-ին լրագ­րող­նե­րին հրա­վի­րեց մամ­լո ա­սու­լի­սի՝ ման­րա­մաս­նե­լու այդ ժա­մա­նա­կաըն­թաց­քում խոր­հր­դա­րա­նի կող­մից կա­տար­ված աշ­խա­տան­քը։ Գու­մար­վել է 1 լիա­գու­մար նիստ, ո­րի ըն­թաց­քում ըն­տր­վել են ԱԺ նա­խա­գա­հը, փոխ­նա­խա­գա­հը, մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի նա­խա­գահ­նե­րը։ Հրա­վիր­վել է 4 ար­տա­հերթ նս­տաշր­ջան։ Ա­ռանձ­նա­հա­տուկ կարևո­րեց օ­գոս­տո­սի 11-ի ար­տա­հերթ նս­տաշր­ջա­նը, ո­րի նպա­տա­կը ԱՀ 2020թ. պե­տա­կան բյու­ջեի մա­սին օ­րեն­քում փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րելն էր։ Դա էլ բխում էր ԱՀ նա­խա­գա­հի նա­խընտ­րա­կան ծրագ­րե­րի ի­րա­կա­նա­ցումն ըն­թաց­քա­վո­րե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նից։ Խոս­քը վե­րա­բե­րում է անվ­ճար բարձ­րա­գույն կր­թու­թյա­նը, ՙդա­րի նա­խագ­ծին՚ (Սար­սան­գի ջրե­րի տե­ղա­փոխ­ման ծրա­գիր), բնա­կա­րա­նա­շի­նու­թյա­նը, ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կարգ­մա­նը և այլ հար­ցե­րի։ Քրեա­կան գոր­ծե­րով հա­մա­նե­րում հայ­տա­րա­րե­լու մա­սին օ­րեն­քի ըն­դու­նու­մը, Թով­մա­սյա­նի խոս­քով, նույն­պես կարևոր քայլ էր. ա­նա­զա­տու­թյան մեջ գտն­վող մեր ո­րոշ քա­ղա­քա­ցի­նե­րի ա­զա­տու­թյուն շնորհ­վեց։
ԱԺ նա­խա­գա­հի պաշ­տո­նում ըն­տր­վե­լուց հե­տո Թով­մա­սյա­նը հան­դի­պում­նե­րի շարք է նա­խա­ձեռ­նել 2020թ. նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում ա­ռա­ջադր­ված թեկ­նա­ծու­նե­րի և խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցած քա­ղա­քա­կան ու­ժե­րի հետ` քն­նար­կե­լու ԱԺ հե­տա­գա աշ­խա­տանք­նե­րի վե­րա­բե­րյալ իր տես­լա­կա­նը։ Հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը կա­րող է լի­նել ինչ­պես խոր­հր­դա­րա­նում, այն­պես էլ նրա­նից դուրս։
Ար­ցա­խի խոր­հր­դա­րա­նի նա­խա­գա­հը մի քա­նի հան­դի­պում է անց­կաց­րել ՀՀ ԱԺ նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նի հետ, եր­կուս­տեք կարևոր­վել է խմ­բակ­ցու­թյուն­նե­րի, մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի միջև շփում­նե­րի ակ­տի­վաց­ման հար­ցը։ Կող­մե­րը հա­մա­կար­ծիք էին, որ ար­դեն իսկ ձևա­վոր­ված ա­վան­դույթ­նե­րը պետք է շա­րու­նա­կա­բար հարս­տաց­նել ու խո­րաց­նել։ Անդ­րա­դարձ է ե­ղել նաև հու­լի­սին հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին ի­րա­վի­ճա­կի սր­ման հետևան­քով տե­ղի ու­նե­ցած դեպ­քե­րին, ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի ներ­կա փու­լին, հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­նե­րի կեն­սա­գոր­ծու­նեու­թյանն առ­նչ­վող խն­դիր­նե­րին։ Թով­մա­սյանն ա­ռանձ­նա­հա­տուկ նշա­նա­կու­թյուն տվեց ՀՀ նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նի և ՀՀ ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի հետ կա­յա­ցած հան­դի­պում­նե­րին։
2021թ. հուն­վա­րից ԱՀ Ազ­գա­յին ժո­ղո­վում կգոր­ծի Ե­րի­տա­սար­դա­կան խոր­հր­դա­րան։ Այն կլի­նի քա­ղա­քա­կան դպ­րոց մեր ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար, ին­չը թույլ կտա նրանց երկ­րի քա­ղա­քա­կան կյանք մտ­նել կողմ­նո­րոշ­ված, ա­վագ սե­րունդ­նե­րի փոր­ձը կի­րա­ռե­լու հմ­տու­թյամբ օժտ­ված։

Աժ նա­խա­գահն անդ­րա­դար­ձավ նաև օ­գոս­տո­սի 28-ից սեպ­տեմ­բե­րի 6-ը Մեր­ձդ­նեստ­րի Մոլ­դո­վա­կան Հան­րա­պե­տու­թյուն կա­տա­րած պաշ­տո­նա­կան այ­ցին։ ՄՄՀ նա­խա­գահ Վա­դիմ Կրաս­նո­սելս­կու և խոր­հր­դա­րա­նի նա­խա­գահ Ա­լեք­սանդր Կո­շու­նո­վի հետ նա մաս­նակ­ցել է Ան­կա­խու­թյան ազ­գա­յին տո­նին նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րին։ Բա­ցի այդ, ա­ռանձ­նազ­րույց­ներ է ու­նե­ցել երկ­րի ա­ռա­ջին և ներ­կա­յիս նա­խա­գահ­նե­րի, խոր­հր­դա­րա­նի նա­խա­գա­հի և արտ­գործ­նա­խա­րա­րի հետ։ Մեր­ձդ­նեստ­րի գոր­ծըն­կեր­նե­րի հետ անձ­նա­կան կա­պե­րը ձևա­վոր­վել են վա­ղուց։ ՄՄՀ մայ­րա­քա­ղաք Տի­րաս­պո­լում գտն­վե­լը նաև ա­ռիթ էր, որ­պես­զի Թով­մա­սյա­նը ՙԵ­րախ­տա­գի­տու­թյուն՚ մե­դալ հանձ­նի վաս­տա­կա­վոր ման­կա­վարժ, ԱՀ երկ­րորդ գու­մար­ման Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր Լի­դիա Իո­սի­ֆի Սարգ­սյան-Ար­սենտևա­յի հա­րա­զատ­նե­րին։ Պատ­գա­մա­վորն այդ պարգևին ար­ժա­նա­ցել է հետ­մա­հու, 2018 թվա­կա­նին՝ ԱՀ եր­րորդ նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նի հրա­մա­նագ­րով։
Մեր­ձդ­նեստ­րի հայ հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ հան­դիպ­մա­նը ԱԺ նա­խա­գա­հը հա­ղոր­դա­կից է ե­ղել հա­մայն­քի խն­դիր­նե­րին ու մտա­հո­գու­թյուն­նե­րին, ա­պա դրանք ներ­կա­յաց­րել երկ­րի նա­խա­գա­հին։ Ան­կա­խու­թյան հռ­չակ­ման 30-ա­մյա­կի առ­թիվ Թով­մա­սյա­նը շնոր­հա­վո­րել է Մեր­ձդ­նեստ­րի ժո­ղովր­դին, ՄՄՀ նա­խա­գա­հին է փո­խան­ցել ԱՀ նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի շնոր­հա­վո­րա­կան ու­ղեր­ձը։
Սեպ­տեմ­բե­րի 5-ին Թով­մա­սյանն Ուկ­րաի­նա­յի մայ­րա­քա­ղաք Կիևում էր։ Այն­տեղ նա բա­րե­րար­ներ Կո­րյուն Կա­րա­խա­նյա­նին և Մի­սաք Խի­դի­րյա­նին հանձ­նել է ՙԵ­րախ­տա­գի­տու­թյուն՚ մե­դալ­ներ։ Բա­րե­րար­նե­րը պարգևատր­վել են Բա­կո Սա­հա­կյա­նի՝ 2020թ. ապ­րի­լի 30-ի հրա­մա­նագ­րով, ակ­տիվ և ար­դյու­նա­վետ աշ­խա­տան­քի հա­մար։
Սույն տե­ղե­կատ­վու­թյու­նը ներ­կա­յաց­նե­լուց հե­տո ԱԺ նա­խա­գա­հը պա­տաս­խա­նել է լրագ­րող­նե­րի հար­ցե­րին։
Հն­չած հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րում մաս­նա­վո­րա­պես կա­յին շեշ­տադ­րում­ներ այն մա­սին, որ իշ­խա­նու­թյան ե­կած քա­ղա­քա­կան ու­ժը պա­տաս­խա­նա­տու է ժո­ղովր­դի ա­ռաջ։ Ե­թե Ար­ցա­խի ժո­ղովր­դին տր­վել են նա­խընտ­րա­կան խոս­տում­ներ, ո­րոնք ի­րա­կա­նու­թյուն չեն դառ­նա­լու, ի վեր­ջո, հիաս­թա­փեց­նե­լու են մեր ժո­ղովր­դին, այդ դեպ­քում գոր­ծող իշ­խա­նու­թյու­նը պետք է մտա­ծի հան­գիստ ու խա­ղաղ հե­ռա­նա­լու մա­սին։ Խոր­հր­դա­րա­նի նա­խա­գա­հը հա­տուկ ըն­դգ­ծեց ընդ­դի­մու­թյան դե­րը երկ­րի քա­ղա­քա­կան կյան­քում։

Ազ­գա­յին ժո­ղո­վի ար­տա­քին քա­ղա­քա­կան օ­րա­կար­գում կլի­նե՞ն նո­րու­թյուն­ներ՝ խոր­հր­դա­րա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյան և տե­ղե­կատ­վու­թյան տա­րած­ման ուղ­ղու­թյուն­նե­րով աշ­խա­տանք­ներն ակ­տի­վաց­նե­լու ա­ռու­մով։ ՙԱԱ՚-ի հար­ցին ի պա­տաս­խան` Թով­մա­սյա­նը նշեց, որ խոր­հր­դա­րա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը պետք է ուղղ­ված լի­նի Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­մա­նը, գոր­ծա­դիրն էլ հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­մամբ պի­տի զբաղ­վի։ Ճա­նաչ­ման գոր­ծըն­թա­ցը չի խան­գա­րում հիմ­նախ­նդ­րի խա­ղաղ կար­գա­վոր­մա­նը։ Ե­թե մի քա­նի եր­կր­ներ ճա­նա­չեն ԱՀ ան­կա­խու­թյու­նը, դրա­նով ցույց կտան Ադր­բե­ջա­նի իս­կա­կան տե­ղը։ Խոր­հր­դա­րա­նի նա­խա­գահն այն կար­ծի­քին չէ, որ ճա­նա­չու­մը նոր պա­տե­րազ­մի սկիզ­բը կդ­նի։ Ա­ռաջ­նագ­ծում մենք ինչ­քան հզոր լի­նենք, ինչ­քան մեր Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կը զին­ված լի­նի ժա­մա­նա­կա­կից ռազ­մա­կան տեխ­նի­կա­յով, այն­քան ուշ կլի­նի հա­ջորդ պա­տե­րազ­մը։ Հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն ար­տա­քին աշ­խար­հի հետ, ան­շուշտ, նե­րա­ռում է նաև տե­ղե­կատ­վա­կան ո­լոր­տը։ Բա­րե­կա­մու­թյան խմ­բե­րին ու շր­ջա­նակ­նե­րին վեր­ջերս գու­մար­վեց ևս մե­կը՝ Կիպ­րո­սի հետ բա­րե­կա­մու­թյան խում­բը։ Հա­մա­վա­րա­կը հաղ­թա­հա­րե­լուց հե­տո այդ ուղ­ղու­թյու­նում աշ­խա­տան­քը կակ­տի­վա­նա։ Այ­սօր­վա մեր ու­նե­ցա­ծով չենք սահ­մա­նա­փակ­վի, կան այլ եր­կր­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ, հա­վաս­տիաց­րեց խոր­հր­դա­րա­նի նա­խա­գա­հը։ Աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րում այ­սօր մենք ու­նենք հա­վա­տա­րիմ բա­րե­կամ­ներ, ո­րոնց հա­մար հպար­տու­թյուն է Ադր­բե­ջա­նի ՙՍև ցու­ցա­կում՚ գտն­վե­լը։ Այ­ցե­լե­լով Ար­ցախ՝ այդ մար­դիկ ի­րենց եր­կր­նե­րում պատ­մում են մեր ժո­ղովր­դի խա­ղաղ, ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տան­քի մա­սին` վս­տա­հեց­նե­լով, որ ար­ցախ­ցի­նե­րի նպա­տակն ա­րա­րելն է, հարևան եր­կր­նե­րի հետ բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ ստեղ­ծե­լը։
Մեր երկ­րորդ հար­ցը վե­րա­բե­րում էր Մեր­ձդ­նեստ­րում ներ­կա դրու­թյամբ տի­րող ի­րա­վի­ճա­կին, որ­տեղ 1992թ. Ռու­սաս­տա­նը զորք էր մտց­րել, բայց հա­կա­մար­տու­թյու­նը Մեր­ձդ­նեստ­րի և Մոլ­դո­վա­յի միջև դեռ շա­րու­նակ­վում է։ Այն պա­րա­գա­յում, երբ հա­մաշ­խար­հա­յին ու­ժա­յին կենտ­րոն­ներն ի­րենց շա­հերն են հե­տապն­դում տա­րա­ծաշր­ջա­նում, չճա­նաչ­ված երկ­րի քա­ղա­քա­ցի­ներն ի­րենց ա­պա­գան ինչ­պե՞ս են պատ­կե­րաց­նում։ Թով­մա­սյանն ա­սաց, որ ին­քը միայն կա­րող է փո­խան­ցել Մեր­ձդ­նեստ­րի Մոլ­դո­վա­կան Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Կրաս­նո­սելս­կու խոս­քե­րը. ՙՀա­մա­ձայն ենք, ե­թե Մոլ­դո­վան միա­նա Մեր­ձդ­նեստ­րին՚։ Վեր­ջինս պահ­պա­նում է մոլ­դո­վա­կան լե­զուն, իսկ Քիշնևում պե­տա­կան լե­զուն ռու­մի­նե­րենն է։ Սա հար­ցի մի կողմն է, կան նաև աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րոշ­ման հետ կապ­ված խն­դիր­ներ։ Մեր­ձդ­նեստ­րի իշ­խա­նու­թյուն­նե­րը Մոլ­դո­վա­յի ա­ռաջ հարց են դնում՝ դուք ու­զում էիք միա­նալ Ռու­մի­նիա­յին, ո՞րն է պատ­ճա­ռը, որ չեք միա­նում։ ԱԺ նա­խա­գա­հը հե­տաքր­քիր փաստ նշեց. Ռու­մի­նիան տա­րե­կան 5000 ու­սա­նո­ղի բարձ­րա­գույն կր­թու­թյուն է տա­լիս և հետ ու­ղար­կում Մոլ­դո­վա։ Տուն վե­րա­դար­ձող­նե­րը քա­րո­զում են վե­րա­միա­վոր­վել Ռու­մի­նիա­յի հետ։
Մեր­ձդ­նեստ­րի բնակ­չու­թյան 30%-ը մոլդ­դո­վա­ցի­ներ են, 30%-ը՝ ռուս­ներ, այդ­քան էլ ուկ­րաի­նա­ցի­ներ, իսկ 10%-ը կազ­մում են այլ ազ­գեր և ազ­գու­թյուն­ներ, ո­րոնք ապ­րում են հաշտ ու հա­մե­րաշխ։ Եր­կի­րը, սա­կայն, բա­վա­կա­նին աղ­քատ է։