[ARM]     [RUS]     [ENG]

Ար­ցա­խի ԱԳՆ ղե­կա­վար. ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ ԵՆԹԱԴՐԵԼՈՒ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԿՐԿՆԻ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԻՐ ՓՈՐՁԸ

 

Ե­թե հաշ­վի առ­նենք այն հան­գա­ման­քը, թե ինչ տեմ­պե­րով եւ ծա­վալ­նե­րով է Ադր­բե­ջա­նը մե­ծաց­նում իր զի­նա­նո­ցը, պարզ է դառ­նում, որ Ադր­բե­ջա­նը զենք է գնում ոչ թե պա­հես­տում պա­հե­լու, այլ մի օր օգ­տա­գոր­ծե­լու մտադ­րու­թյամբ։ Այս մա­սին Բար­սե­լո­նա­յում գոր­ծող Nationalia լրատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյա­նը տված հար­ցազ­րույ­ցում հայ­տա­րա­րել է Ար­ցա­խի արտ­գործ­նա­խա­րար Մա­սիս Մա­յի­լյա­նը։

ՙԵվ Ադր­բե­ջա­նը յու­րա­քան­չյուր հնա­րա­վո­րու­թյուն կօգ­տա­գոր­ծի՝ փոր­ձար­կե­լու եւ ստու­գե­լու՝ ար­դյո՞ք ճիշտ ժա­մա­նակն է նոր ագ­րե­սիա սկ­սե­լու հա­մար։ Մենք տե­սել ենք, թե ինչ­պես է Ադր­բե­ջա­նը դա ա­նում 2016թ. ապ­րի­լին, եւ բո­լո­րո­վին վեր­ջերս՝ հու­լի­սի 12-ին, հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին՝ Հա­յաս­տա­նի Տա­վու­շի մար­զում։ Եր­կու դեպ­քե­րում էլ Ար­ցա­խի եւ Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նա­կան ու­ժե­րը հա­մար­ժեք պա­տաս­խան են տվել։ Հիմ­քեր չկան հա­վա­տա­լու, որ Ադր­բե­ջա­նը հեր­թա­կան ան­գամ չի կա­տա­րի նման փորձ, երբ զգա, որ բա­վա­կա­նին հզո­րա­ցել է՝ դի­մե­լու նոր ռազ­մա­կան ար­կա­ծախ­նդ­րու­թյան։ Ի­հար­կե, մենք դա գի­տակ­ցում ենք, եւ Ար­ցա­խի Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կը պատ­րաստ է ետ մղել ցան­կա­ցած ագ­րե­սիա, ինչ­պես որ դա ա­րել է նախ­կի­նում՚,- հայ­տա­րա­րել է ԱԳ նա­խա­րա­րը։
Այն հար­ցին, թե ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյունն ու ընդ­հա­նուր առ­մամբ Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյու­նը ձեռ­նար­կել են ար­դյոք մի­ջազ­գա­յին դի­վա­նա­գի­տա­կան աս­պա­րե­զում հան­րա­պե­տու­թյան դիր­քերն ամ­րապն­դե­լու քայ­լեր՝ հաշ­վի առ­նե­լով այն փաս­տը, որ նա շա­րու­նա­կում է չճա­նաչ­ված մնալ, Մա­յի­լյանն ա­սել է. ՙՄեր նա­խա­րա­րու­թյու­նը, եւ, ընդ­հա­նուր առ­մամբ, Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­ներն ա­նում են ա­ռա­վե­լա­գույ­նը՝ աշ­խար­հին ներ­կա­յաց­նե­լու ի­րադ­րու­թյան ի­րա­կան պատ­կե­րը։ Ան­կա­խու­թյան հռ­չա­կու­մից ի վեր մեր հան­րա­պե­տու­թյան դիր­քո­րո­շումն ան­փո­փոխ է։ Մենք մշ­տա­պես կողմ ենք ե­ղել հա­կա­մար­տու­թյան բա­ցա­ռա­պես խա­ղաղ կար­գա­վոր­մա­նը։ Այս դիր­քո­րո­շու­մը հն­չել է բազ­մա­թիվ ա­ռիթ­նե­րով՝ ինչ­պես հրա­պա­րա­կավ, այն­պես էլ՝ ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի եւ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի հետ հան­դի­պում­նե­րի ըն­թաց­քում. նաեւ Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան բազ­մա­թիվ հայ­տա­րա­րու­թյուն­ներ են տա­րած­վել մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում, ինչ­պի­սիք են՝ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ԵԽ-ն եւ այլն։ Մենք չենք թաքց­նում այն փաս­տը, որ խա­ղա­ղու­թյուն ենք ու­զում, միեւ­նույն ժա­մա­նակ, գի­տակ­ցում ենք, թե ինչ նկա­տի ու­ներ լա­տի­նա­ցի փի­լի­սո­փան՝ նշե­լով ՙSi vis pacem, para bellum - Ու­զում ես խա­ղա­ղու­թյուն՝ պատ­րաստ ե­ղիր պա­տե­րազ­մի՚։ Եվ մենք ար­դեն ան­ցել ենք դրա մի­ջով։
Եր­բեմն գեթ մի հա­յացք տա­րա­ծաշր­ջա­նին բա­վա­կան է՝ հաս­կա­նա­լու հա­կա­մար­տու­թյան գո­տում տե­ղի ու­նե­ցող զար­գա­ցում­նե­րի հիմ­քում ըն­կած ի­րա­կա­նու­թյու­նը։ Ինչ­պես նշե­ցիք ա­ռա­ջին հար­ցում, Բաք­վում հա­զա­րա­վոր ցու­ցա­րար­ներ Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյու­նից պա­հան­ջում էին լայ­նա­մասշ­տաբ պա­տե­րազմ սկ­սել։ Ար­դա­րու­թյան հա­մար, սա­կայն, հարկ է նշել, որ երկ­րի խոր­հր­դա­րա­նի շենք ներ­խու­ժած ցու­ցա­րար­ներն ու­նե­ցել են նաեւ հա­կա­կա­ռա­վա­րա­կան օ­րա­կարգ։ Դա պար­զա­պես ցույց է տա­լիս, թե ինչ դեր է խա­ղում հա­կա­մար­տու­թյունն Ադր­բե­ջա­նի ներ­քին կյան­քում, եւ որ­քա­նով են ադր­բե­ջա­նա­կան հա­սա­րա­կու­թյունն ու կա­ռա­վա­րու­թյու­նը պատ­րաստ խա­ղա­ղու­թյան կամ հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման։
Հնա­րա­վոր չէ խա­ղա­ղու­թյան հաս­նել միա­կող­մա­նիո­րեն. դրան պետք է ձգ­տեն հա­կա­մար­տու­թյան բո­լոր կող­մե­րը։ Եվ ան­կախ նրա­նից, թե որ­քան բարձ­րա­ձայն ենք հայ­տա­րա­րում մեր հա­րե­ւան­նե­րի հետ խա­ղա­ղու­թյան հաս­նե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին, նրանք պետք է լի­նեն եւ՜ ըն­կա­լու­նակ, եւ՜ տրա­մադր­ված խա­ղա­ղու­թյան։ Ցա­վոք, տա­րի­ներ շա­րու­նակ Ադր­բե­ջա­նում հա­կա­հայ­կա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րը պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան մաս են դար­ձել, եւ Ադր­բե­ջանն իր բնակ­չու­թյա­նը խա­ղա­ղու­թյան փո­խա­րեն նա­խա­պատ­րաս­տել է պա­տե­րազ­մի։ Սա այն ի­րա­կա­նու­թյունն է, ո­րի հետ մենք բախ­վում ենք այ­սօր։ Եվ սա է այն ի­րա­կա­նու­թյու­նը, ո­րով մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը պետք է զբաղ­վի։ Ան­կախ այն փաս­տից՝ եր­կի­րը ճա­նաչ­ված է, թե ոչ, մենք, ա­ռա­ջին հեր­թին, պետք է մտա­ծենք ժո­ղովր­դի մա­սին։ Եվ մենք մեր բա­ժինն ա­նում ենք, ոչ միայն մեր ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու, այ­լեւ տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյանն ու կա­յու­նու­թյա­նը նպաս­տե­լու գոր­ծում կա­ռու­ցո­ղա­կան դեր խա­ղա­լու հա­մար։
Ադր­բե­ջա­նը նույն­պես պետք է աշ­խա­տի հա­նուն խա­ղա­ղու­թյան, ինչ­պես նաեւ վս­տա­հու­թյան մի­ջա­վայ­րի ձե­ւա­վոր­ման, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն կտա ա­ռաջ մղել խա­ղա­ղու­թյան գոր­ծըն­թա­ցը։ Ա­ռանց ու­ժի կի­րառ­ման բա­ցառ­ման եւ խա­ղաղ բա­նակ­ցու­թյուն­նե­րի վերս­կս­ման հա­մար կա­ռու­ցո­ղա­կան մի­ջա­վայ­րի ձե­ւա­վոր­ման` ի­րա­վի­ճա­կը չի բա­րե­լավ­վի։ Եվ որ ա­մե­նա­կա­րե­ւորն է, Ադր­բե­ջա­նը պետք է մե­կընդ­միշտ հաս­կա­նա, որ ա­ռանց բա­նակ­ցու­թյուն­նե­րի ե­ռա­կողմ ձե­ւա­չա­փի վե­րա­կան­գն­ման՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ուղ­ղա­կի մաս­նակ­ցու­թյամբ, միամ­տու­թյուն է որևէ շո­շա­փե­լի ա­ռա­ջըն­թաց ակն­կա­լել խա­ղաղ գոր­ծըն­թա­ցում։ Թույլ տվեք հի­շեց­նել, որ մինչ օրս խա­ղաղ գոր­ծըն­թա­ցում միակ նշա­նա­կա­լի ձեռք­բե­րու­մը 1994թ. մա­յի­սի 12-ի հրա­դա­դա­րի ան­ժամ­կետ հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րումն է, երբ Ար­ցա­խը մաս­նակ­ցում էր բա­նակ­ցու­թյուն­նե­րին։ Քա­նի որ կրա­կի եւ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դա­դա­րեց­ման մա­սին հա­մա­ձայ­նա­գիրն ստո­րագր­վել է հա­կա­մար­տու­թյան եր­կու հիմ­նա­կան կող­մե­րից մե­կի՝ Ար­ցա­խի կող­մից, հե­տե­ւա­բար տրա­մա­բա­նա­կան է, որ խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը նույն­պես պետք է բա­նակց­վի եւ ստո­րագր­վի Ար­ցա­խի կող­մից։ Հրա­ժար­վել այս փաս­տից, նշա­նա­կում է մի­տում­նա­վոր կեր­պով մեր­ժել խա­ղա­ղու­թյու­նը։
Ադր­բե­ջա­նը եւ մի­ջազ­գա­յին հա­մա­պա­տաս­խան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը պետք է աշ­խա­տեն Ադր­բե­ջա­նում մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան հետ կապ­ված ի­րա­վի­ճա­կի բա­րե­լավ­ման ուղ­ղու­թյամբ, նպաս­տեն երկ­րի ժո­ղովր­դա­վա­րա­կան զար­գաց­մա­նը եւ ադր­բե­ջա­նա­կան հա­սա­րա­կու­թյանն ի­րա­զե­կեն խա­ղա­ղու­թյան ա­ռա­վե­լու­թյուն­նե­րի մա­սին, այլ ոչ պա­տե­րազ­մի՚։
;