[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐԸ. ՔՐԴԵՐ

Դավիթ ԲԱԲԱՅԱՆ

(մաս I)


Ադրբեջանի էթնոքաղաքական առանձնահատկությունը

Հատ­կա­պես կա­րե­ւոր է այդ պե­տու­թյան էթ­նո­քա­ղա­քա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյու­նը։ Այդ տե­սան­կյու­նից Ադր­բե­ջա­նը ե­զա­կի պե­տու­թյուն է։ Ինչ­պես հայտ­նի է, տվյալ պե­տու­թյան ստեղ­ծու­մը ե­ղել է գլո­բալ եւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին աշ­խար­հա­քա­ղա­քա­կան պայ­քա­րի ար­դյուն­քը։ Կա­րե­լի է նշել տվյալ պե­տու­թյան ստեղծ­ման եր­կու ամ­սա­թիվ։ Ինչ­պես ար­դեն նշ­վեց, 1918 թվա­կա­նի մա­յի­սի վերջ, երբ այն հայ­տն­վեց աշ­խար­հի քար­տե­զում, եւ 1920 թվա­կա­նի ապ­րի­լի վերջ, երբ տե­ղի ու­նե­ցավ խոր­հր­դայ­նա­ցում։ Ե­թե 1918-ին ստեղծ­վեց տվյալ պե­տու­թյու­նը, եւ այդ փաս­տը նոր ի­րա­վի­ճակ ստեղ­ծեց տա­րա­ծաշր­ջա­նա­յին եւ գլո­բալ քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ, ա­պա 1920-ին այդ ձե­ւա­վո­րու­մը պահ­պան­վեց՝ չնա­յած կար բոլ­շե­ւիկ­նե­րի կող­մից դրա ա­պա­սար­ման հնա­րա­վո­րու­թյուն։ Դրա­նից հետ այդ պե­տու­թյան զար­գաց­մանն ու գո­յու­թյա­նը ո­չինչ չէր սպառ­նում։
Սա­կայն, չնա­յած դրան, Ադր­բե­ջա­նը ԽՍՀՄ միակ հան­րա­պե­տու­թյունն էր, եւ կա­րե­լի է ա­սել, որ աշ­խար­հում միակ եր­կիրն էր, ո­րի ան­վա­նու­մը չի ծա­գում պե­տու­թյու­նը ձե­ւա­վո­րած ազ­գի ան­վա­նու­մից, այ­սինքն՝ ՙադր­բե­ջան­ցի­ներ՚ ան­վա­նու­մով ազգ չի ե­ղել։ Այդ հան­րա­պե­տու­թյու­նը ե­ղել է բազ­մազգ, թյուր­քե­րը կազ­մել են բնակ­չու­թյան 51%-ը, մնա­ցած մա­սը կազ­մել են տար­բեր ազ­գեր։ Որ­պես ա­ռան­ձին ազգ` ՙադր­բե­ջան­ցի­նե­րը՚ հայ­տն­վել են միայն 1936 թվա­կա­նին՝ կր­կին գլո­բալ եւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին, մաս­նա­վո­րա­պես, գեր­մա­նա-սո­վե­տա-թուր­քա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան պայ­քա­րի ար­դյուն­քում։
ՙԱդր­բե­ջա­նա­կան՚ ազգն ստեղ­ծե­ցին ՙվե­րե­ւից՚ եւ ա­րա­գաց­ված տեմ­պե­րով։ ՙԱդր­բե­ջան­ցի­ներ՚ նոր ան­վան տակ միա­վոր­վե­ցին տար­բեր մու­սուլ­մա­նա­կան ազ­գեր եւ էթ­նոխմ­բեր։ Ադր­բե­ջա­նի Խոր­հր­դա­յին Սո­ցիա­լիս­տա­կան Հան­րա­պե­տու­թյան մու­սուլ­մա­նա­կան ազ­գե­րի հա­մախ­մբ­ման բա­զա պետք է դառ­նար տա­րած­քա­յին-վար­չա­կան պատ­կա­նե­լիու­թյու­նը։ Տար­բեր ազ­գու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ պետք է նույ­նաց­վեին որ­պես ադր­բե­ջան­ցի­ներ՝ նախ որ­պես Ադր­բե­ջա­նի բնա­կիչ­ներ, ա­պա, ո­րոշ ժա­մա­նակ անց` որ­պես ա­ռան­ձին էթ­նոս։ Դրանք ե­ղել են ազ­գեր, ո­րոնք իս­լամ են դա­վա­նել, քա­նի որ քրիս­տո­նյա­նե­րը (հա­յեր, ռուս­ներ, վրա­ցի­ներ, ուկ­րաի­նա­ցի­ներ, գեր­մա­նա­ցի­ներ եւ այլն), ինչ­պես նաեւ հրեա­նե­րը չէին կա­րող միա­ձուլ­վել նոր ստեղծ­ված ազ­գին։

Արձագանքը տարբեր ազգերի միաձուլման քաղաքականությանը եւ դրանց հետագա գոյության ռազմավարությունը

Ադր­բե­ջա­նա­ցու­մը տե­ղի ու­նե­ցավ ա­րա­գաց­ված տեմ­պե­րով, ընդ ո­րում, ե­թե ա­ռա­ջին փու­լում տար­բեր ազ­գե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ըն­դու­նում էին որ­պես ադր­բե­ջան­ցի­նե­րի, դրա­նից հե­տո պետք էր սահ­մա­նել միա­ձուլ­ման նպա­տա­կաուղղ­ված ռազ­մա­վա­րու­թյուն՝ կտ­րե­լով ար­մատ­նե­րից ու փո­խե­լով ինք­նու­թյունն ու սեր­մա­նե­լով նո­րը։
Մի քա­նի տաս­նա­մյակ շա­րու­նակ տվյալ քա­ղա­քա­կա­նու­թյան ար­դյուն­քում գրե­թե ան­հե­տա­ցան մի շարք ազ­գեր, ո­րոնք դար­ձան ադր­բե­ջաց­նի­ներ։ Ան­հե­տա­ցան նաեւ քր­դե­րը, թա­թե­րը, ո­րոշ դաղս­տա­նա­կան ազ­գեր։ Այլ ազ­գեր միա­ձուլ­վե­ցին մաս­նա­կիո­րեն կամ ընդ­հան­րա­պես չմիա­ձուլ­վե­ցին եւ մինչ օրս շա­րու­նա­կում են ի­րենց ի­րա­վունք­նե­րի հա­մար պայ­քա­րը։ Այդ ազ­գե­րին են պատ­կա­նում, օ­րի­նակ` թա­լիշ­նե­րը, լեզ­գի­նե­րը եւ ա­վար­նե­րը։
Ակն­հայտ է, որ ադր­բե­ջա­նա­ցու­մը պայ­քար էր, ընդ ո­րում՝ բա­վա­կա­նին ին­տեն­սիվ պայ­քար։ Ազ­գե­րը, ո­րոնց ինք­նու­թյուն էր պար­տադր­վում, չէին ցան­կա­նում հրա­ժար­վել ի­րենց ար­մատ­նե­րից, մո­ռա­նալ ի­րենց պատ­մու­թյու­նը, մշա­կույ­թը, լե­զուն եւ այլն։ Դա ցան­կա­ցած ազ­գի բնա­կան ար­ձա­գանք է։ Հատ­կա­պես բարդ է նոր ինք­նու­թյուն պար­տադ­րել հնա­գույն ազ­գին։ Ի­հար­կե, բնակ­չու­թյան ո­րոշ շեր­տեր ա­վե­լի հակ­ված են միա­ձուլ­մա­նը՝ հաշ­վի առ­նե­լով, օ­րի­նակ, կա­րիե­րա­յի ա­ճը, հե­ռան­կար­նե­րը։ Սա­կայն այս­տեղ ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­ներն ստիպ­ված էին պայ­քա­րել ոչ միայն Ադր­բե­ջա­նի, այլ նաեւ Խոր­հր­դա­յին Միու­թյան դեմ, քա­նի որ նոր ադր­բե­ջա­նա­կան ազ­գի ստեղ­ծու­մը հա­մա­միու­թե­նա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց էր։ Այդ­պի­սով, ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի հա­մար ստեղծ­վեց բա­վա­կա­նին բարդ ի­րա­վի­ճակ՝ հատ­կա­պես հաշ­վի առ­նե­լով խոր­հր­դա­յին պե­տու­թյան փակ­վա­ծու­թյու­նը, ար­տա­քին աղ­բյուր­նե­րը տվյալ քա­ղա­քա­կա­նու­թյան դեմ պայ­քա­րի հա­մար օգ­տա­գոր­ծե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը։
Ստեղծ­ված հան­գա­մանք­նե­րում յու­րա­քան­չյուր ազգ, ո­րը հայ­տն­վել էր տվյալ քա­ղա­քա­կա­նու­թյան կենտ­րո­նում, հե­տա­գա գո­յու­թյան հա­մար ռազ­մա­վա­րու­թյուն մշա­կեց։ Ե­թե ամ­փո­փենք, ա­պա ընտ­րե­ցին 2 հիմ­նա­կան ռազ­մա­վա­րու­թյուն­ներ՝ միա­ձու­լում եւ պայ­քար սե­փա­կան ինք­նու­թյան հա­մար։ Ըն­տր­ված ռազ­մա­վա­րու­թյուն­նե­րը հապ­ճեպ ըն­դուն­վե­ցին, դրանք հա­մա­կարգ­ված չէին ինչ-որ կենտ­րո­նի կող­մից։

Մի շարք փոքր ազ­գեր ամ­բող­ջու­թյամբ միա­ձուլ­վե­ցին, սա­կայն դա ոչ թե միա­ձու­լում էր, այլ ադր­բե­ջա­նա­կան ազ­գի հետ միա­ցում, եւ միա­նա­լով՝ նրանք ա­ռա­ջա­տար դիր­քեր զբա­ղեց­րե­ցին նոր ձե­ւա­վոր­ված ազ­գի եւ պե­տու­թյան քա­ղա­քա­կան, մշա­կու­թա­յին, տն­տե­սա­կան է­լի­տա­յում։ Հենց դա ա­րե­ցին քր­դերն ու թա­թե­րը։ Այդ օ­րի­նակ­նե­րը դի­տար­կենք ա­վե­լի ման­րա­մասն։

Քր­դե­րը
Քուրդ ժողովրդի էթնոքաղաքական համառոտ պատմություն

Քր­դե­րը Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ա­մե­նա­հին եւ մե­ծա­թիվ ժո­ղո­վուրդ­նե­րից են։ Նրանց ծագ­ման շուրջ վե­ճերն ու քն­նար­կում­նե­րը դեռ շա­րու­նակ­վում են։ Կան վար­կած­ներ, օ­րի­նակ, դրանց միջ­նա­դա­րյան եւ պար­թե­ւա­կան ծագ­ման վե­րա­բե­րյալ։ Ի դեպ, քր­դե­րի ՙՀեյ, Ռա­քիբ՚ ազ­գա­յին օրհ­ներ­գի մեջ ու­ղիղ նշ­վում է, որ քր­դե­րը հե­թա­նոս­ներ են եւ Մի­դիա­յի Քիաք­սար (Ու­վախ­շատ­րա) թա­գա­վո­րի հետ­նորդ­նե­րը, ով գրա­վել է Ա­սո­րես­տա­նի մայ­րա­քա­ղաք Նին­վեն մ.թ.ա. 612 թվին։ Այս օրհ­ներ­գը նաեւ Ի­րա­քի ինք­նա­վար Քրդս­տա­նի պաշ­տո­նա­կան օրհ­ներգն էր, եւ ժա­մա­նա­կին նաեւ Քր­դա­կան Մե­հա­բա­դի Հան­րա­պե­տու­թյան հիմ­նը, ո­րը գո­յու­թյուն ու­ներ 1946 թվա­կա­նին Ի­րա­նում։
Քր­դե­րը նաեւ բա­վա­կա­նին ակ­տիվ կա­պի մեջ էին հա­րե­ւան ժո­ղո­վուրդ­նե­րի հետ, ին­չի ար­դյուն­քում վեր­ջին­ներս ակ­տիվ դեր են խա­ղա­ցել քր­դե­րի էթ­նո­գե­նե­զում, քր­դերն ի­րենք էլ մտել են հա­րե­ւան ժո­ղո­վուրդ­նե­րի շար­քե­րը՝ նրանց օր­գա­նա­կան մա­սը կազ­մե­լով։ Մի շարք գե­նե­տի­կա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ ցույց են տա­լիս, որ քր­դե­րը շատ մոտ են հա­յե­րին, վրա­ցի­նե­րին, ադր­բե­ջան­ցի­նե­րին եւ հրեա­նե­րին։
Քուրդ ժո­ղովր­դի հե­տաք­րք­րա­կան կող­մե­րից մեկն այն է, որ այս ժո­ղովր­դի մեջ բա­վա­կան խո­րը ճեղ­քեր կան։ Այդ­պես որ, մինչ օրս միաս­նա­կան գրա­կան քր­դե­րեն լե­զու գո­յու­թյուն չու­նի։ Փո­խա­րե­նը կան բար­բառ­ներ, ո­րոնք գի­տա­կան հա­մայն­քում նույ­նիսկ լե­զու­ներ են կոչ­վում։ Դա քուր­ման­ջին է կամ հյու­սի­սա­յին քր­դե­րե­նը, ո­րով խո­սում են Թուր­քիա­յի, Սի­րիա­յի, Ի­րա­քի, Ի­րա­նի ո­րոշ հատ­ված­նե­րի, հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քի, Եվ­րո­պա­յի եւ ԱՄՆ-ի քր­դե­րը, սո­րա­նին, կամ կենտ­րո­նա­կան քր­դե­րե­նը, ո­րով խո­սում են Ի­րա­քում եւ Ի­րա­նի ո­րոշ հատ­ված­նե­րի քր­դե­րի մեծ մա­սը, հա­րա­վա­յին քր­դե­րեն լե­զուն, ո­րով խո­սում են ի­րա­նա­կան Քեր­ման­շահ եւ Ի­լամ նա­հանգ­նե­րում եւ Ա­րե­ւե­լյան Ի­րա­քում բնակ­վող քր­դե­րը։
Դրանց մի­ջեւ տար­բե­րու­թյուն­ներն այն­քան մեծ են, որ փո­խըմ­բռ­նումն այդ լե­զու­նե­րով խո­սող­նե­րի մի­ջեւ գործ­նա­կա­նում կո­րել է։ Պա­տա­հա­կան չէ, որ մի շարք հե­տա­զո­տող­ներ կար­ծում են, որ քր­դե­րը ոչ թե մի ժո­ղո­վուրդ են, այլ, ա­վե­լի շուտ, տար­բեր էթ­նո-լեզ­վա­բա­նա­կան խմ­բեր։ Այս հա­մա­տեքս­տում շատ ու­շագ­րավ է, որ 2006 թվա­կա­նին hո­րա­նի բար­բա­ռով խո­սող քր­դե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը դի­մել են Ի­րա­քի Քրդս­տա­նի կամ Քր­դա­կան ինք­նա­վար շր­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին՝ խնդ­րե­լով ի­րենց որ­պես ա­ռան­ձին լեզ­վա­կան խումբ ճա­նա­չել։ Բա­ցի այդ, քր­դե­րը բա­ժան­ված են բազ­մա­թիվ ցե­ղե­րի, ո­րոնք հա­ճախ թշ­նա­մա­նում եւ մր­ցում են մի­մյանց հետ, եւ այս տոհ­մա­կան պատ­կա­նե­լու­թյու­նը դեռ շատ կա­րե­ւոր է քր­դա­կան ա­վան­դա­կան հա­սա­րա­կու­թյան սո­ցիա­լա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ։

Քր­դա­կան ժո­ղովր­դի այս­պի­սի էթ­նո­քա­ղա­քա­կան ան­միա­բա­նու­թյու­նը եւ տա­րա­սե­ռու­թյու­նը մեծ ազ­դե­ցու­թյուն են ու­նե­ցել դրա քա­ղա­քա­կան պատ­մու­թյան վրա։ Որ­պես Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի չոր­րորդ ա­մե­նա­մեծ ժո­ղո­վուրդ՝ 36.4 մի­լիո­նից մին­չեւ 45.6 մի­լիոն, նրանք մին­չեւ հի­մա չու­նեն ան­կախ պե­տու­թյուն։ Ա­վե­լին, քր­դերն ի­րենց ամ­բողջ պատ­մու­թյան ըն­թաց­քում չեն կա­րո­ղա­ցել ստեղ­ծել ի­րենց սե­փա­կան ան­կախ ազ­գա­յին պե­տու­թյու­նը։ Նման փոր­ձեր ար­վել են հատ­կա­պես 20-րդ դա­րում, երբ հռ­չակ­վե­ցին քր­դա­կան մի շարք պե­տա­կան կազ­մա­վո­րում­ներ, բայց դրանք գո­յու­թյուն ու­նե­ցան ա­ռա­վե­լա­գույ­նը եր­կու-ե­րեք տա­րի, եւ նույ­նիսկ այդ ըն­թաց­քում դրանք չէին հասց­րել ձե­ւա­վոր­վել որ­պես լիար­ժեք գոր­ծող պե­տու­թյուն­ներ։ Դա Քուր­դիս­տա­նի Թա­գա­վո­րու­թյունն էր (1922-1924), ո­րը ձե­ւա­վոր­վել էր Օս­մա­նյան կայս­րու­թյան փլու­զու­մից հե­տո Անգ­լիա­յի կող­մից վե­րահ­սկ­վող Մի­ջա­գետ­քի տա­րած­քում, Ա­րա­րա­տյան Քր­դա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը (1927-1930), ո­րը հռ­չակ­վել էր ժա­մա­նա­կա­կից Թուր­քիա­յի ա­րե­ւել­քում և ար­դեն հի­շա­տակ­ված Մե­հա­բա­դի Հան­րա­պե­տու­թյու­նը (1946 թվա­կա­նի 22 հուն­վար-16 դեկ­տեմ­բե­րի), ո­րը հռ­չակ­վել էր Ի­րա­նի Քրդս­տա­նում։
Այ­սօր ա­մե­նա­կա­յա­ցած քր­դա­կան ազ­գա­յին պե­տա­կան կազ­մա­վո­րու­մը Քր­դա­կան ինք­նա­վար մարզն է Ի­րա­քում։ Այն ստեղծ­վել է 1991 թվա­կա­նին, երբ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ սկ­սե­ցին Սա­դամ Հու­սեյ­նի դեմ, իսկ 2003-ին Ի­րաք ա­մե­րի­կյան ներ­խու­ժու­մից եւ տա­րա­ծաշր­ջա­նում հե­տա­գա ռազ­մա­քա­ղա­քա­կան վե­րա­փո­խում­նե­րից հե­տո 2005-ին տա­րա­ծաշր­ջա­նը լայն ինք­նա­վա­րու­թյան կար­գա­վի­ճակ ստա­ցավ Ի­րա­քի կազ­մում։ 2017-ին Ի­րա­քի քր­դե­րը կր­կին փոր­ձե­ցին ան­կախ պե­տու­թյուն ստեղ­ծել եւ հա­մա­պա­տաս­խան հան­րաք­վե անց­կաց­րե­ցին, որ­տեղ մաս­նա­կից­նե­րի 93 տո­կո­սը քվեար­կեց ան­կախ քր­դա­կան պե­տու­թյուն ստեղ­ծե­լու օգ­տին։ Սա­կայն այս փոր­ձը կտ­րուկ բա­ցա­սա­կան ար­ձա­գանք ա­ռա­ջաց­րեց տա­րա­ծաշր­ջա­նա­յին եր­կր­նե­րի, մաս­նա­վո­րա­պես՝ Թուր­քիա­յի, Ի­րա­նի, Ի­րա­քի կող­մից, սրեց ի­րա­վի­ճա­կը տա­րա­ծաշր­ջա­նում եւ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հան­գեց­րեց քր­դե­րի եւ Ի­րա­քի մի­ջեւ, ո­րին ա­ջակ­ցում էին վե­րը նշ­ված եր­կր­նե­րը։ Ի վեր­ջո, քր­դե­րը ստիպ­ված ե­ղան, թե­րեւս ո­րոշ ժա­մա­նա­կով, հրա­ժար­վել ան­կախ պե­տու­թյուն ստեղ­ծե­լու ի­րենց ծրագ­րե­րից։ Չնա­յած նրան, որ քր­դե­րը չէին կա­րող ի­րենց սե­փա­կան ազ­գա­յին պե­տու­թյու­նը ստեղ­ծել, այս ժո­ղովր­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը պա­րա­դոք­սալ կեր­պով շատ ու­ժեղ եւ մեծ պե­տու­թյուն­ներ էին ստեղ­ծում Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի տար­բեր շր­ջան­նե­րում։ Օ­րի­նակ` Զեն­դե­րի տոհ­մը, որն Ի­րա­նը ղե­կա­վա­րում էր 1753-1794 թվա­կան­նե­րին, քր­դա­կան ծա­գում ու­ներ։ Տոհ­մի հիմ­նա­դիր Մո­հա­մադ Քա­րիմ Խան Զեն­դը, ով Պարս­կաս­տա­նը ղե­կա­վա­րում էր 1763-1779 թվա­կան­նե­րին, ստա­ցել էր Մեծ մա­կա­նու­նը, կա­յու­նաց­րել ի­րա­վի­ճակն Ի­րա­նում, պե­տու­թյան մայ­րա­քա­ղա­քը տե­ղա­փո­խել էր Շի­րազ քա­ղաք, ո­րը գտն­վում է Ֆարս նա­հան­գում։ Մի շարք հե­տա­զո­տող­ներ կար­ծում են, որ Սե­ֆյան­նե­րը եւս քր­դա­կան ար­մատ­ներ են ու­նե­ցել, ով­քեր վե­րա­կանգ­նել են Ի­րա­նի ան­կա­խու­թյու­նը եւ կա­ռա­վա­րել Պարս­կաս­տա­նում 16-18-րդ դա­րե­րում։ Ի­հար­կե, ա­մե­նա­հայտ­նի էթ­նիկ քր­դե­րից մե­կը Սա­լահ ադ-Դի­նը կամ Սա­լա­դինն էր, ով 1187 թվա­կա­նին խա­չա­կիր­նե­րից նվա­ճեց Ե­րու­սա­ղե­մը, ինչ­պես նաեւ հիմ­նադ­րեց Լի­բիա­յից մին­չեւ Ե­մեն, Սու­դա­նից մին­չեւ Տիգ­րի­սի եւ Եփ­րա­տի ա­կունք­նե­րը ձգ­վող Ա­յու­բյան պե­տու­թյու­նը (1171-1260)։ Պատ­մա­կան աղ­բյուր­նե­րը նշում են, որ Սա­լա­դին­նե­րի ըն­տա­նի­քը ե­կել էր Հա­յաս­տա­նի Դվին քա­ղա­քից։

Սալադինի էթնոքաղաքական ռազմավարությունը

Սա­լա­դի­նի ֆի­գուրն այս­տեղ շատ խոր­հր­դան­շա­կան է, ընդ ո­րում՝ ոչ այն­քան նրա ռազ­մա­կան նվա­ճում­նե­րի հա­մա­տեքս­տում, որ­քան նրա կա­րիե­րա­յի ա­ճի ռազ­մա­վա­րու­թյան մեջ, դրա հիմ­քում ըն­կած փի­լի­սո­փա­յու­թյան։ Սա­լա­հա­դի­նը փաս­տա­ցի պայ­քա­րում էր ոչ թե իր ժո­ղովր­դի հա­մար ան­կախ պե­տու­թյուն ստեղ­ծե­լու, այլ շատ եր­կար եւ հա­մա­ռո­րեն պայ­քա­րում էր ա­վե­լի մեծ կազ­մա­վո­րում­նե­րի է­լի­տա­յում բարձր դիր­քի հա­մար՝ ի վեր­ջո հաս­նե­լով ա­մե­նա­վե­րեւ եւ հիմ­նե­լով իր սե­փա­կան կայս­րու­թյու­նը։ Այս ռազ­մա­վա­րու­թյանն էին հե­տե­ւում նաեւ քուրդ ժո­ղովր­դի շատ կա­րե­ւոր ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ ա­մե­նա­տար­բեր եր­կր­նե­րում եւ տա­րա­ծաշր­ջան­նե­րում։ Հենց դա էլ, ինչ­պես ցույց կտր­վի, տե­ղի է ու­նե­ցել Ադր­բե­ջա­նի ներ­կա­յիս պե­տու­թյան քր­դե­րի հետ։ Այս ռազ­մա­վա­րու­թյու­նը պայ­մա­նա­կա­նո­րեն կա­րե­լի է Սա­լա­դի­նի էթ­նո­քա­ղա­քա­կան ռազ­մա­վա­րու­թյուն ան­վա­նել։