[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻՋ­ՆՈՐ­ԴԱ­ԿԱՆ ՋԱՆ­ՔԵ­ՐԸ՝ ԿՐԱ­ԿՈՑ­ՆԵ­ՐԻ ՏԱԿ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Սեպ­տե­մե­րի 14-ին Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­ներն ու ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Ան­ջեյ Կասպ­շի­կը Փա­րի­զում ին­տեն­սիվ խոր­հր­դակ­ցու­թյուն­ներ անց­կաց­նե­լուց հե­տո հայ­տա­րա­րե­ցին, որ Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­ներ Մնա­ցա­կա­նյա­նին ու Բայ­րա­մո­վին ա­ռա­ջի­կա շա­բաթ­նե­րի ըն­թաց­քում ան­հա­տա­կան հան­դի­պում­նե­րի են հրա­վի­րել՝ հս­տա­կեց­նե­լու նրանց դիր­քո­րո­շում­նե­րը լուրջ, սուբս­տան­տիվ (ա­ռար­կա­յա­կան) և ա­ռանց նա­խա­պայ­ման­նե­րի բա­նակ­ցու­թյուն­ներ վեր­սկ­սե­լու հա­մար։ Հա­մա­ձայն ԵԱՀԿ հա­ղոր­դագ­րու­թյան՝ հա­մա­նա­խա­գահ­նե­րը քն­նար­կել են ի­րա­վի­ճա­կը տա­րա­ծաշր­ջա­նում՝ հատ­կա­պես ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում պա­հե­լով նոր զար­գա­ցում­նե­րը հու­լի­սի կե­սե­րին Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի սահ­մա­նին տե­ղի ու­նե­ցած էս­կա­լա­ցիա­յից հե­տո։ Անվ­տան­գու­թյան մա­սով ի­րա­վի­ճա­կը ներ­կա­յաց­րել է Կասպ­շի­կը՝ ի­րա­զե­կե­լով դի­տարկ­ման գոր­ծու­նեու­թյու­նը վեր­սկ­սե­լու ուղ­ղու­թյամբ կոնկ­րետ նա­խա­պատ­րաս­տու­թյուն­նե­րի մա­սին։

Ի գի­տու­թյուն բա­նակ­ցա­յին ձևա­չա­փի փո­փո­խու­թյան ջա­տա­գով Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի՝ միջ­նորդ­ներն ա­սում են, որ ակ­տի­վո­րեն ու ամ­բող­ջու­թյամբ ներգ­րավ­ված են խա­ղաղ և հա­մա­պար­փակ կար­գա­վոր­մանն ուղղ­ված բա­նակ­ցու­թյուն­նե­րը դյու­րաց­նե­լու գոր­ծըն­թա­ցում՝ ԵԱՀԿ ի­րենց ման­դա­տին հա­մա­պա­տաս­խան։
Նա­խա­պատ­րաստ­վող հան­դիպ­ման վե­րա­բե­րյալ միջ­նորդ­նե­րի հայ­տա­րա­րու­թյա­նը Ադր­բե­ջա­նը պա­տաս­խա­նում է ա­ռաջ­նագ­ծում ի­րա­վի­ճակն ա­պա­կա­յու­նաց­նե­լով։ ՀՀ հյու­սիս-արևե­լյան ուղ­ղու­թյու­նում նրանք դի­մե­ցին սադ­րան­քի, ին­չի ար­դյուն­քում, ցա­վոք, զոհ ու­նե­ցանք։ Դրան նա­խոր­դող օ­րե­րին ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն տա­րա­ծե­ցին, թե իբր հայ­կա­կան կողմն է խախ­տում հրա­դա­դա­րը։ Միջ­նորդ­ներն ա­նոն­սա­վո­րում են խա­ղաղ կար­գա­վոր­ման բա­նակ­ցու­թյուն­նե­րի վեր­սկ­սու­մը, իսկ Ադր­բե­ջա­նը թի­րա­խա­վո­րում է հայ դիր­քա­պահ զին­վոր­նե­րին։ Մի խոս­քով` Ադր­բե­ջա­նը կրա­կում է միջ­նորդ­նե­րի ուղ­ղու­թյամբ։
Հի­շյալ հա­ղոր­դագ­րու­թյու­նում Բաք­վին հաս­ցեագր­ված ազ­դակ կա առ այն, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րը պետք է վերս­կս­վեն ա­ռանց նա­խա­պայ­ման­նե­րի։ Պաշ­տո­նա­կան Բա­քուն հայ­կա­կան կող­մի և միջ­նորդ­նե­րի հետ խո­սում է նա­խա­պայ­ման­նե­րի լեզ­վով։ ՙՍուբս­տան­տիվ՚ բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րե­լու պա­հան­ջը ևս պատ­կա­նում է Ադր­բե­ջա­նին, ո­րը են­թադ­րում է ա­ռան­ձին տար­րե­րի քն­նար­կում։ Ադր­բե­ջա­նա­կան կող­մը ցան­կա­նում է միջ­նորդ­նե­րի ու­շադ­րու­թյու­նը սևե­ռել այն հար­ցե­րին, ո­րոնք ի­րեն հե­տաք­րք­րում են։ Հու­լի­սյան դեպ­քե­րից հե­տո այն­տեղ արտ­գործ­նա­խա­րա­րի փո­փո­խու­թյուն տե­ղի ու­նե­ցավ։ Նո­րան­շա­նակ Ջեյ­հուն Բայ­րա­մո­վը ներ­կա դրու­թյամբ ա­վե­լի կոշտ դիր­քո­րո­շում ցու­ցադ­րե­լու ճի­գեր է գոր­ծադ­րում։

Հա­մա­նա­խա­գահ­նե­րը մատ­նա­ցույց են ա­նում Տա­վու­շյան դեպ­քե­րին հա­ջոր­դած նոր զար­գա­ցում­նե­րը։ Ի՞նչ է ի­րա­կա­նում փոխ­վել հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի Տա­վու­շի հատ­վա­ծում հու­լի­սին տե­ղի ու­նե­ցած դեպ­քե­րից հե­տո։ Զար­գա­ցում­նե­րի ա­ռու­մով դրա­կան դի­նա­մի­կա­յի մա­սին, բնավ, խոսք լի­նել չի կա­րող։ Հա­մա­նա­խա­գահ­նե­րը նկա­տի են ու­նե­ցել խա­ղաղ գոր­ծըն­թա­ցը խո­չըն­դո­տե­լուն ուղղ­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնց հետևում Ադր­բե­ջանն ու Թուր­քիան են։ Դրանք պար­բե­րա­բար անց­կաց­վող զո­րա­վար­ժու­թյուն­ներն են, Ադր­բե­ջա­նին ա­ջակ­ցե­լու մա­սին Ան­կա­րա­յից հն­չող սպառ­նա­լիք­նե­րը։
Հու­լի­սյան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ժա­մա­նակ Թուր­քիան միակ եր­կիրն էր, ո­րը հան­դես ե­կավ միա­կող­մա­նի և շատ ագ­րե­սիվ մո­տեց­մամբ՝ Հա­յաս­տա­նին և հայ ժո­ղովր­դին հաս­ցեագր­ված ագ­րե­սի­վու­թյուն, ա­ջակ­ցու­թյուն Ադր­բե­ջա­նին, որն ար­տա­հայտ­վեց բո­լոր մա­կար­դակ­նե­րով հն­չեց­ված հռե­տո­րա­բա­նու­թյամբ և գոր­ծո­ղու­թյուն­նե­րով։ Այս­պես է ար­տա­հայտ­վել ՀՀ արտ­գործ­նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը Ե­գիպ­տո­սում իր պաշ­տո­նակ­ցի՝ Սա­մեհ Շուք­րիի հետ օ­րերս ու­նե­ցած հա­մա­տեղ ա­սու­լի­սի ժա­մա­նակ։ Հայ­կա­կան կող­մը տե­ղե­կու­թյուն­ներ է ստա­նում օ­տա­րերկ­րյա ա­հա­բե­կիչ զի­նյալ­նե­րի օգ­տա­գործ­ման մա­սին, ով­քեր տե­ղա­փոխ­վե­լու են Ադր­բե­ջան կամ գու­ցե ար­դեն տե­ղա­փոխ­վել են։ Արտ­գործ­նա­խա­րա­րի բնո­րոշ­մամբ՝ սրանք հենց այն գոր­ծո­ղու­թյուն­ներն են, ո­րոնք խա­թա­րում են տա­րա­ծաշր­ջա­նի խա­ղա­ղու­թյունն ու կա­յու­նու­թյանն ուղղ­ված ջան­քե­րը։
Ե­գիպ­տո­սում գտն­վելն ա­ռիթ էր՝ մատ­նա­ցույց ա­նե­լու Թուր­քիա­յի զավ­թո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյունն աշ­խար­հի այլ տա­րա­ծաշր­ջան­նե­րում՝ Արևե­լյան Մի­ջերկ­րա­կա­նում, Մեր­ձա­վոր Արևել­քում և Հյու­սի­սա­յին Աֆ­րի­կա­յում։ Նույն մար­տահ­րա­վեր­ներն առ­կա են Հա­րա­վա­յին Կով­կա­սում։ Դրանք փոխ­կա­պակց­ված են և բնու­թագր­վում են ա­պա­կա­յու­նաց­ման նույն աղ­բյուր­նե­րով։
Միջ­նոր­դա­կան ջան­քե­րի հետ կապ­ված՝ հարկ է անդ­րա­դառ­նալ ՌԴ-ի՝ որ­պես ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նե­ցող երկ­րի ծրագ­րին, ո­րը ներ­կա­յաց­րեց արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը սեպ­տեմ­բե­րի 1-ին Մոսկ­վա­յի մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պե­տա­կան ինս­տի­տու­տի ու­սա­նող­նե­րի հետ հան­դիպ­մա­նը։ Պա­տաս­խա­նե­լով ղա­րա­բա­ղյան խա­ղաղ կար­գա­վոր­մանն առ­նչ­վող հար­ցին՝ նա նշեց, որ ռու­սաս­տա­նյան գի­ծը հեն­վում է 18 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ձևա­վոր­ված հա­մա­լիր փաս­տաթղ­թե­րի վրա։ Կան, այս­պես կոչ­ված, ՙՄադ­րի­դյան սկզ­բունք­ներ՚ և կան փաս­տաթղ­թի թար­մաց­ված տար­բե­րակ­ներ։ Լավ­րո­վի կար­ծի­քով՝ վեր­ջին տա­րի­նե­րին ար­վա­ծը պետք է մնա որ­պես հե­տա­գա աշ­խա­տանք­նե­րի հիմք։ Նա չի ցան­կա­ցել բարձ­րա­ձայ­նել նախ­նա­կան հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րի մա­սին, ո­րով­հետև դրանք գաղտ­նի են, բայց վս­տա­հեց­րել է, որ այն­տեղ կան հան­գու­ցա­լու­ծում­ներ, ո­րոնք ար­դա­րու­թյուն կա­պա­հո­վեն ադր­բե­ջա­նա­կան և հայ­կա­կան կող­մե­րի հա­մար։
Ըստ էու­թյան, Ռու­սաս­տա­նը և մյուս եր­կու միջ­նորդ­նե­րը փոր­ձում են բա­նակ­ցու­թյուն­նե­րի նոր փուլ վեր­սկ­սել՝ նպա­տակ ու­նե­նա­լով գո­նե պահ­պա­նել նա­խա­րա­րա­կան մա­կար­դա­կով հան­դի­պում­նե­րը, նաև բա­ցա­ռել նոր սահ­մա­նա­յին սրա­ցում­նե­րը։
Իսկ դրանք ան­խու­սա­փե­լի են թուրք-ադր­բե­ջա­նա­կան սպառ­նա­լիք­նե­րի պայ­ման­նե­րում։ Դրանց անդ­րա­դար­ձավ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Մա­սիս Մա­յի­լյա­նը՝ Բար­սե­լո­նա­յում գոր­ծող ՙNationala՚ գոր­ծա­կա­լու­թյա­նը տված հար­ցազ­րույ­ցում։ Հար­ցե­րից մե­կը վե­րա­բե­րում էր Հա­րա­վա­յին Կով­կա­սում Թուր­քիա­յի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյա­նը։ Մա­յի­լյա­նը նշել է, որ Թուր­քիան հա­կա­մար­տու­թյան մեջ եր­բեք չե­զո­քու­թյուն չի պահ­պա­նել` չնա­յած ԵԱՀԿ Մինս­կի խմ­բին իր ան­դա­մակ­ցու­թյա­նը։ Թուր­քիան օգ­նում է Ադր­բե­ջա­նին բա­նա­կա­շի­նու­թյան հար­ցում. ադր­բե­ջան­ցի սպա­նե­րը վե­րա­պատ­րաստ­վում են Թուր­քիա­յում, ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­կան ղե­կա­վա­րու­թյանն ա­ջակ­ցե­լու գոր­ծում հիմ­նա­կա­նում ներգ­րավ­ված են թուր­քա­կան ռազ­մա­կան խոր­հր­դա­տու­նե­րը։ Նրա խոս­քով՝ ա­նըն­դու­նե­լի է Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյան հայ­տա­րա­րու­թյու­նը՝ ի սա­տա­րումն Ադր­բե­ջա­նի կող­մից սադ­րանք­նե­րի և հրա­դա­դա­րի ռե­ժի­մի կո­պիտ խախ­տում­նե­րի։ ԱՀ ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րը ևս մեկ ան­գամ ըն­դգ­ծեց, որ Թուր­քիա­յի նմա­նա­տիպ դիր­քո­րո­շումն ա­նի­մաստ է դարձ­նում ԵԱՀԿ Մինս­կի խմ­բին նրա ան­դա­մակ­ցու­թյու­նը։