[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՇԱՆՏԱԺ Է ԱՆՈՒՄ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ ԿԱՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ՚. Հովհաննես Իգիթյանը՝ Ալիևի հայտարարության մասին

168.am-ի զրու­ցա­կիցն է ԱԺ ՙԻմ քայ­լը՚ խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր, Ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի տե­ղա­կալ Հով­հան­նես Ի­գի­թյա­նը։

– Պա­րոն Ի­գի­թյան, շա­բաթ օրն Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը հեր­թա­կան հայ­տա­րա­րու­թյունն է ա­րել՝ նշե­լով, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րը տա­պալ­ված են, և, որ այդ տա­պալ­ման հար­ցում մե­ղա­վոր է հայ­կա­կան կող­մը? Ի՞նչ նպա­տակ է հե­տապն­դում այս հայ­տա­րա­րու­թյու­նը։ Նաև ա­սել է, որ ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ ի­րենց հայտ­նի հան­դիպ­ման ժա­մա­նակ՝ նա ի­րեն խնդ­րել է, որ ժա­մա­նակ տա՝ երկ­րի ներ­սում ընդ­դի­մա­խոս­նե­րի հետ կապ­ված խն­դիր­նե­րը լու­ծե­լու նպա­տա­կով, ին­չի հա­մար Ա­լիևը պար­տա­վոր­վել է պահ­պա­նել հրա­դա­դա­րի ռե­ժի­մը? Սա հա­մա­պա­տաս­խա­նո՞ւմ է ի­րա­կա­նու­թյա­նը։
– Ես չգի­տեմ, թե երկ­րորդ հար­ցի հետ կապ­ված հայ­տա­րա­րու­թյու­նը որ­տեղ եք կար­դա­ցել, դա ան­հե­թե­թու­թյուն է, ե­թե Ա­լիևը նման բան է ա­սել՝ ա­ռա­վել ևս ան­հե­թեթ է։ Ե­կեք լուրջ խո­սենք, ո­րով­հետև ՙ168 Ժա­մը՚ լուրջ թերթ է, հետևա­բար՝ փոր­ձում եմ ի­րեն լուրջ պա­տաս­խա­նել։ Դուք Ձեր հար­ցը խճ­ճե­ցիք, քա­նի որ հար­ցի ա­ռա­ջին մա­սը շատ կարևոր էր։
Հի­մա տե­սեք, թե ինչ է կա­տար­վում։ Ա­լիևն իր խոս­քում մի քա­նի հայ­տա­րա­րու­թյուն­ներ է ա­րել, ընդ ո­րում՝ այդ հայ­տա­րա­րու­թյան մի մասն ուղղ­ված է իր ներ­քին լսա­րա­նին, մի մա­սը՝ մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը։ Ես չէի ա­սի, որ այն­տեղ որևէ բան կար, ո­րը ուղղ­ված էր Հա­յաս­տա­նին։ Ա­լիևի ա­ռա­ջին, այս­պես ա­սած, ՙռազ­մա­վա­րա­կան՚ հայ­տա­րա­րու­թյունն այն էր, որ, ըստ էու­թյան, բա­նակ­ցու­թյուն­ներ տե­ղի չեն ու­նե­նում։ Ե­թե փոր­ձենք հաս­կա­նալ, թե սա ինչ է նշա­նա­կում, ա­պա, ըստ էու­թյան, կա­րող ենք ա­սել, որ բա­նակ­ցու­թյուն­ներ տե­ղի չեն ու­նե­նում 2016 թվա­կա­նի ապ­րի­լյան պա­տե­րազ­մից հե­տո, ո­րով­հետև հիմ­նա­կան սկզ­բուն­քը, ո­րը որ­դեգր­վել է Մինս­կի խմ­բի կող­մից՝ նրա ստեղծ­ման պա­հից, խա­ղա­ղու­թյուն պետք է հաս­տատ­վի, և պա­տե­րազ­մի փո­խա­րեն պետք է լի­նի բա­նակ­ցու­թյուն­ներ։ Մինս­կի խում­բը սկզ­բից ստեղծ­վել էր ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նե­լու հա­մար, և այս հիմ­նա­կան սկզ­բունքն Ա­լիևը խախ­տեց 2016 թվա­կա­նին, երբ փոր­ձեց ու­ժի ձևով լու­ծել Ար­ցա­խի հար­ցը, ընդ ո­րում, դա ա­ռա­ջին ան­գա­մը չէր։
Ինչ­պե՞ս կա­րե­լի է այս ա­մե­նը մեկ­նա­բա­նել, հաս­կա­նալ։ Սա կա­րե­լի է հաս­կա­նալ այն­պես, որ Ա­լիևը հա­մա­ձայն չէ այն մթ­նո­լոր­տի հետ, ո­րը սկս­վել է բա­նակ­ցա­յին փու­լում։ Նա փոր­ձել է, նույ­նիսկ ես կա­սեի՝ դա ոչ թե որ­պես պայ­ման, այլ՝ որ­պես շան­տաժ, վերջ­նա­գիր ներ­կա­յաց­նել Մինս­կի խմ­բին, որ ըստ էու­թյան այս ի­րա­վի­ճա­կում չի տես­նում բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի շա­րու­նա­կու­թյուն։
Նա Հա­յաս­տա­նին մե­ղադ­րում է, որ իբր տա­վու­շյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ փոր­ձում էր վնաս հասց­նել ի­րենց նավ­թա- և գա­զա­մուղ­նե­րին, ո­րոնք գտն­վում են Հա­յաս­տա­նից ոչ հե­ռու։ Դա ան­հե­թեթ է, սուտ է բա­ցար­ձակ, ո­րով­հետև Հա­յաս­տա­նը միշտ էլ այդ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի տե­ղը գի­տեր, և եր­բեք մեր նա­խա­գահ­նե­րից որևէ մե­կի օ­րոք նպա­տակ չի ե­ղել տա­րա­ծաշր­ջա­նում խն­դիր­ներ ստեղ­ծել կո­մու­նի­կա­ցիա­յի հետ։
– Հայ­կա­կան կող­մի պա­տաս­խա­նը Ա­լիևին՝ ՀՀ ԱԳՆ-ից ար­ձա­գան­քել էին, ար­դյո՞ք հա­մար­ժեք եք հա­մա­րում։

– Ես չգի­տեմ՝ ՙհա­մար­ժեքՙ ա­սե­լով՝ ինչ եք պատ­կե­րաց­նում, այ­սինքն՝ մենք պետք է ա­սեինք, որ ադր­բե­ջան­ցի­նե­րը պետք է գնա­յի՞ն այս տա­րա­ծաշր­ջա­նից։ Հա­մար­ժեք չի կա­րող լի­նել, մենք գոր­ծում ենք քա­ղա­քա­կիրթ, դի­վա­նա­գի­տա­կան ձևով և լեզ­վով, այն է, ինչ ա­սել է Հա­յաս­տան պե­տու­թյու­նը, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րին մենք չենք խո­չըն­դո­տում, և ե­թե կա խն­դիր, ա­պա այդ խն­դի­րը գա­լիս է Ադր­բե­ջա­նից՝ ռազ­մա­տենչ և ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան հետևան­քով։
– Իսկ դի­վա­նա­գի­տա­կան լե­զուն Ադր­բե­ջա­նը որ­քա­նո՞վ է հաս­կա­նում։
– Դա Ադր­բե­ջա­նին չի ուղղ­ված, խոս­քիս սկզ­բում ար­դեն ա­սա­ցի, որ Ա­լիևի հայ­տա­րա­րու­թյան մի մասն ուղղ­ված էր Մինս­կի խմ­բին, մի մասն էլ՝ իր ներ­քին լսա­րա­նին։ Այն, ինչն ուղղ­ված է նրա ներ­քին լսա­րա­նին, մենք չպետք է վերց­նենք և շա­րու­նա­կենք այդ բա­նա­վեճն իր ներ­քին լսա­րա­նի հա­մար։
– Ի վեր­ջո, այժմ բա­նակ­ցու­թյուն­ներ կա՞ն, թե՞ ոչ։
– Բա­նակ­ցու­թյուն­նե­րը կան, դրանք ու­նեն ակ­տիվ ու պա­սիվ կողմ, ո­րով­հետև բա­նակ­ցու­թյուն­նե­րի այ­լընտ­րան­քը պա­տե­րազմն է։ Աշ­խար­հը բազ­մա­թիվ օ­րի­նակ­ներ ու­նի, որ այն ժա­մա­նակ, երբ կող­մերն ան­ցել են բա­նակ­ցու­թյուն­նե­րի փու­լի՝ պա­տե­րազմն ա­վարտ­վել է։ Դե, պա­տե­րազմն էլ չի կա­րող հար­ցը լու­ծել, դա բո­լորն են հաս­կա­ցել, ինձ թվում է՝ ա­ռա­ջին հեր­թին՝ Ադր­բե­ջա­նը։ Այդ պատ­ճա­ռով էլ շա­տերն են ա­սել, նաև վար­չա­պետ Փա­շի­նյա­նը վեր­ջերս ա­սաց, որ, ե­թե Ադր­բե­ջա­նը գտ­նում է, որ կա ռազ­մա­կան լու­ծում, ա­պա Ար­ցա­խը ռազ­մա­կան ձևով լու­ծել է իր հար­ցը։ Ե­թե սա կա­րե­լի է հա­մա­րել լու­ծում, ո­րով­հետև նո­րից եմ կրկ­նում՝ Ադր­բե­ջա­նը մի քա­նի ան­գամ փոր­ձեց հար­ցը ռազ­մա­կան ձևով լու­ծել և պարտ­վեց, պարտ­վե­լու է ևս մեկ ան­գամ, ո­րով­հետև այն նպա­տա­կը, ո­րը դնում է Ա­լիևը, անհ­նար է ի­րա­կա­նաց­նել ռազ­մա­կան ձևով։ Այ­սինքն՝ Ա­լիևն ա­սում է, որ ին­քը ռազ­մա­կան ձևով ոչն­չաց­նե­լու է հա­յե­րին։ Սա անհ­նար է, 21-րդ դա­րում չկա այդ­պի­սի հնա­րա­վո­րու­թյուն՝ մի ամ­բողջ ազգ ոչն­չաց­նել, սա 20-րդ դա­րը չէ։
– Ի­րա­տե­սա­կա՞ն եք հա­մա­րում, որ Ադր­բե­ջա­նից ե­կող այս ռազ­մա­տենչ հայ­տա­րու­թյուն­նե­րից հե­տո եր­կու կող­մե­րը կկա­րո­ղա­նան ա­ռա­ջի­կա­յում նս­տել բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ, այ­սինքն՝ լի­նի ակ­տիվ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց։
– Քա­նի դեռ որևէ կողմ չի հայ­տա­րա­րել բա­նակ­ցա­յին փու­լից դուրս գա­լու մա­սին՝ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը շա­րու­նակ­վում է։ Ադր­բե­ջանն այս պա­հին ուղ­ղա­կի շան­տաժ է ա­նում Մինս­կի խմ­բին կամ մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը, բայց նույ­նիսկ նա չի հայ­տա­րա­րել, որ դուրս է գա­լիս բա­նակ­ցու­թյուն­նե­րից։ Ի­հար­կե, բա­նակ­ցու­թյուն­նե­րը շա­րու­նակ­վում են։