[ARM]     [RUS]     [ENG]

Էրդողանն սպառնացել Է նոր ռազմական գործողություն անցկացնել Սիրիայի հյուսիսում

 

 

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ այն խոստումները, որոնք Անկարային տրվել Էին Սիրիայի հյուսիսից քրդական կազմավորումները դուրս բերելու վերաբերյալ, չկատարվեն, ապա նա ինքը կզբաղվի այդ հարցի լուծմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երբ մենք ոչնչացրեցինք ահաբեկչական միջանցքը, որը փորձում Էին կառուցել մեր սահմանների երկայնքով, մենք ցույց տվեցինք, որ մեր սիրիացի եղբայրները միայնակ չեն: Ահաբեկչական գոտիները, որոնք դեռեւս գոյություն ունեն Սիրիայում, կա՛մ պետք Է ազատվեն, ինչպես մեզ խոստացել Էին, կա՛մ մենք կգանք ու դա կանենք ինքներս»,-ասել Է նա՝ տեսախորհրդաժողովի ռեժիմով ելույթ ունենալով Հաթայի նահանգում ջրամբարի բացմանը: Դրա հետ մեկտեղ Էրդողանն ընդգծել Է, որ Թուրքիայի համար անընդունելի են այն բոլոր քայլերը, որոնք հումանիտար աղետի կհանգեցնեն Իդլիբում:

Անցյալ տարվա հոկտեմբերին Վաշինգտոնն ու Անկարան պայմանավորվել Էին թուրքական «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը կասեցնելու եւ սիրիա-թուրքական այն սահմանի վրա 30-կիլոմետրանոց բուֆերային գոտուց քրդական կազմավորումները դուրս բերելու շուրջ, որն Անկարան մտադրվել Էր ինքնուրույն վերահսկել: Դամասկոսը Սիրիայի սահմանամերձ տարածքում թուրքական ուժերի ներկայությունը քանիցս որակել Է անօրինական եւ կոչ Է արել Անկարային՝ զորքերը դուրս բերել այնտեղից, հաղորդել Է ՌԻա Նովոստին: