Logo
Print this page

ՌԴ-ն հավաստիացրել է, որ կկատարի պայմանագրերով ձևակերպված իր պարտավորությունները. ՀՀ վարչապետ

 

 

 

.0ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ռուսաստանը հավաստիացրել է, որ Հայաստանի նկատմամբ համապատասխան սպառնալիքի դեպքում կկատարի պայմանագրերով ձևակերպված իր պարտավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը նշել է BBC-ին տված հարցազրույցում:

«Կա պայմանագրային որոշակի բազա և այդ պայմանագրերով է նախատեսված, որ Հայաստանի Հանրապետության տարածքին որոշակի չափորոշիչներով անմիջական սպառնալիքի դեպքում, Ռուսաստանը պետք է կատարի պայմանագրային իր որոշակի պարտավորությունները: Ռուսաստանի Դաշնությունը հավաստիացրել է, որ իր պարտավորությունները, որոնք ձևակերպված են պայմանագրային փաստաթղթերով, կկատարի»,- ասել է Փաշինյանը:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.