Logo
Print this page

Սերժ Թանկյանը կոչով դիմել է Իսրայելի ժողովրդին

 

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, որը Հայաստանի և Արցախի համար այս ծանր օրերին աջակցում է իր հայրենակիցներին, դատապարտելով Ադրբեջանի կողմից  Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները, դիմել է Իսրայելի ժողովրդին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա հորդորել է իսրայելցիներին իրենց կառավարությանը կոչ անել դադարեցնել անօդաչու թռչող սարքերի տրամադրումն Էրդողան-Ալիև ցեղասպան դուետին:

«Ինստագրամի» իր էջում Թանկյանը գրել է, որ այդ սարքերը ռմբակոծում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակիչներին: «Դուք տեսել եք լուսանկարները: Դուք գիտեք, թե ովքեր են թշնամիները»,-ընդգծել  է նա ու օգտագործել #stopazeriaggression #stoparmingazerbaijan հեշթեգերը:

Ավելի վաղ Սերժ Թանկյանը ի աջակցություն Արցախի 250 000 դոլար էր փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.