[ARM]     [RUS]     [ENG]

Փորձագետ. Չցանկացաք լսել Լավրովին, կլսեք Շոյգուին

 

Պետք չէ կարծել, որ Ռուսաստանը ձեռքերը ծալած կնստի եւ կհետեւի Թուրքիայի գործողություններին Անդրկովկասում: Այս մասին հոկտեմբերի 14-ին կայացած ճեպազրույցում հայտարարեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

Նախագահի խորհրդականը կանխատեսում է, որ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը կարող է դիմել կողմերին: «Եթե Ադրբեջանն ու Թուրքիան այս քայլն էլ անտեսեն, բացառված չէ, որ Ռուսաստանն անցնի ավելի կոշտ քայլերի, ինչի համար կան բոլոր քաղաքական նախադրյալները: «Եթե ահաբեկիչները մտնում են Ռուսաստանի տարածք, դա շատ լուրջ է: Պետք չէ կարծել, որ Ռուսաստանը ձեռքերը ծալած կնստի եւ կհետեւի Թուրքիայի գործողություններին Անդրկովկասում»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ հիշեցնելով, որ ԱԳՆ ղեկավարների հետ Սերգեյ Լավրովի հանդիպումից հետո ՌԴ պաշտպանության նախարարն է դիմել իր գործընկերներին:

Բաբայանը ընդգծեց, որ Թուրքիան մտել է տարածաշրջան եւ չի պատրաստվում լքել այն: Որոշ տեղեկությունների համաձայն՝ վարձկանները նկատվել են Դաղստանի սահմանների մոտ: Արդեն տրվել է համաթուրքական բանակի գաղափարը: «Բայց ես համոզված եմ, որ ՀԱՊԿ երկրները չեն մասնակցի այս արկածախնդրությանը: Մնում է ստեղծել ընդհանուր բանակ Ադրբեջանի հետ, այնպես որ թուրքական բանակը կմնա Ադրբեջանում»,- կանխատեսեց Բաբայանը: Միաժամանակ նա հիշեցրեց, որ պատերազմը վաղ թե ուշ կդադարի: Բայց այդ դեպքում էլ ավելի անհրաժեշտ է պատրաստ լինել ճիշտ քաղաքականություն վարելուն: