Logo
Print this page

Պետդեպը պետք է դատապարտի Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններն ու անհապաղ դադարեցնի արյունահեղությունը․ Փալոուն

 

Ադրբեջանն ու Թուրքիան օտարերկրյա վարձկաններին օգտագործում են Արցախի դեմ ագրեսիայի իրենց չդադարող գործողություններում և Պետդեպարտամենտը պետք է համարժեք արձագանքի նրանց գործողություններին: Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան օտարերկրյա վարձկաններին օգտագործում են Արցախի դեմ ագրեսիայի իրենց չդադարող գործողություններում։

Անհրաժեշտ է, որ Պետդեպարտամենտը և մեր գործընկերները դատապարտեն միջազգային իրավունքի այդ աղաղակող խախտումները և անհապաղ դադարեցնեն արյունահեղությունը»,- գրել է կոնգրեսականը։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.