ՀԱՊԿ-ում ակտիվ քննարկվում է խաղաղապահության հարցը Լեռնային Ղարաբաղում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ակտիվ քննարկվում է խաղաղապահության հարցը Լեռնային Ղարաբաղում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Սպուտնիկ-Բելառուս»-ը, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ:
«Այս տարածաշրջանում (Լեռնային Ղարաբաղում-խմբ.) խաղաղապահության հարցի վերաբերյալ ակտիվ քննարկում է ընթանում»,– ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը: