[ARM]     [RUS]     [ENG]

Փաշինյան.Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան խաղաղապահներ մտցնելը hայկական կողմի համար ընդունելի է

 

Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան խաղաղապահներ մտցնելը hայկական կողմի համար ընդունելի է, եւ դա կարող են լինել ռուս խաղաղապահները, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խաղաղապահներ մտցնելը մեզ համար ընդունելի է: Կարող եմ ասել, որ Ադրբեջանի տեսակետները խաղաղապահների կազմի վերաբերյալ չեն համընկնի այդ հարցի վերաբերյալ Հայաստանի տեսակետների հետ: Եթե խոսենք փոխզիջումների մասին, ապա ռուս խաղաղապահների ներկայությունը նույնպես կարող է փոխզիջումային տարբերակ դառնալ: Ռուսաստանի Դաշնությունը լավ հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ: Շատ կարեւոր է հաշվի առնել տարածաշրջանային այլ երկրների տեսակետները, կարեւոր է, որ հատուկ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, եւ ոչ թե հակառակը»,- ասել է Փաշինյանը՝ «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում: